User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կամուսնանայի՞ք օտարազգի մարդու հետ

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, կարևորը սերն է

    82 49.10%
  • Ոչ, կտրականապես դեմ եմ

    36 21.56%
  • Դժվարանում եմ պատասխանել

    49 29.34%
Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 417 հատից

Թեմա: Ամուսնություն օտարազգիի հետ...

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Կներեք արտահայտությանս համար, բայց ամուսիններից մեկը առնվազն ոչխար կամ էշ պիտի լինի, որ լռելյայն ենթարկվի այն ավանդույթներին ու կյանքին, որ տարիներ շարունակ ուղեկցել է նրան: Հասկանում եք, դա նման է նրան, որ մարդ փոխում է իր դեմքը, իր սեփական ես-ը…
    Շատ հետաքրքիր է, օրինակ Սպիվակովի և իր հայ կնոջ դեպքում, ո՞վ է նրանցից էշը կամ ոչխարը:

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Շատ քչերը կլինեն, որ իրոք կկարողանան համակերպվել դրան: Բայց ամեն դեպքում ազգային ոգին կմնա յուրաքանչյուր անհատի մեջ ու նա չի կարողանա երբեք համակերպվել օտար ազգի ավանդույթների ու սովորույթների հետ:
    Կա մի այսպիսի բառ էլ - "հարստանալ":
    Հարստանալ ուրիշ ազգի մշակույթով; "Հարստանալը " ( ոչ միայ ուրիշ ազգի մշակույթով, այլ առաջին հերթին ուրոշ մարդու ներքնաշքարով ) ամեն մարդու խելքի բանը չի, ու հետևաբար մնում է կամ "համակերպվել", կամ էլ ամեն աստծո օր սկսել ու ավարտել գզվրտոցով;
    "Հարստանալու " համար պետք է ունենալ բավական տարողունակ և "մարզված" հոգեկան աշխարհ;

    Մի հարց "ավանդույթների անհամատեղելիության" տեսակետ արտահայտողներին
    -ի՞նչ ինկատի ունեք "ավանդույթներ" ասելով;
    Վարդիվարն ու նման եկեղեցական տոնե՞րը ... "Կարմիր խնձորը", կամ հարսանիքների ժամանակ "Համերներով" ուրիշի աչք հանե՞լը... թե ի՞նչը

  2. #32
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում MALU-ի խոսքերից
    Հայաստանի քաղաքացու ամուսնությունը արտերկրացու հետ ընդունու՞մ եք, թե՞ ոչ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Քանի որ ես եմ բացել այս թեման, ես էլ փորձեմ առաջինը իմ կարծիքը հայտնել: Կարծում եմ այս երևույթի մեջ ոչ մի բացասական բան չկա: Եթե սիրում ես, ուրեմն կարևոր չէ հայ է նա, թե այլազգի....
    Կյանքի ցանկացած բնագավառ ունի բացասական ու դրական կողմեր: Այս բնագավառը բացառություն չի կազմում: Այս երևույթն էլ ունի բազմաթիվ դրական կողմեր: Ուղղակի ես դրանք չեմ տեսնում Կմեռնեմ ,արտասահմանցու հետ չեմ ամուսնանա, ես դրա մեջ մենակ բացասականն եմ տեսնում
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  3. #33
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Շատ հետաքրքիր թեմա է
    Իմ կարծիքով հիմա հայերի,նամանավանդ հայ աղջիկների մոտ շատ տարածված է արտերկրացու հետ ամուսնանալը:Մի բան չեմ հասկանում՝ միթե մեր հայ տղաներն ետքան քիչ են կամ էլ ետքան վատն են Չեմ կարծում:
    Ես հաստատ արտերկրացու հետ չեմ ամուսնանա,որովհետեւ որքան էլ իրար սիրեք,միեւնույնն է,մի օր ազգային մտածելակերպի տարբերությունը սիրուց առաջ կընկնի ու իրենը կասի
    Իսկ եթե սերն աըդքան ուժեղ է,որ ամեն ինչ լավ կլինի հետագայում,ուրեմն մնում է ամուսնացողներին բարի բախտ ցանկանանք
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #34
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Չեմ հասկանում ինչի շուրջ են բորբոքվել կրքերը: Ժողովուրդ, արտերկրացին մարդ չի՞: Ինձ համար լավ արտերկրացին լավ մարդ է, վատ հայը՝ վատ մարդ:
    Ne inducas in tentationem...

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Sladkaya-ի խոսքերից
    Մի բան չեմ հասկանում՝ միթե մեր հայ տղաներն ետքան քիչ են կամ էլ ետքան վատն են Չեմ կարծում:
    Ախր ես մի բան չեմ հասկանում։ Մի՞թե ամուսնությանը կարելի է նայել որպես ապրանքի ընտրության։ Երբ լսում եմ այսպիսի արտահայտություններ, ակամա ապրանք գնելու երևույթն եմ պատկերացնում, ոչ թե սիրո ու փոխհասկացողության վրա հիմնված միություն...
    Ես հաստատ արտերկրացու հետ չեմ ամուսնանա,որովհետեւ որքան էլ իրար սիրեք,միեւնույնն է,մի օր ազգային մտածելակերպի տարբերությունը սիրուց առաջ կընկնի ու իրենը կասի
    Երբեք չես կարող համոզված լինել։ Հնարավոր չէ ազգի բոլոր անհատների վրա տարածել նույն բանը։ Նույնիսկ տվյալ ազգության պատկանող բազմաթիվ մարդկանց ճանաչելու դեպքում չես կարող համոզված ասել, որ այդ ազգի բոլոր ներկայացուցիչներն այսինչ գիծն ունեն։
    Իսկ եթե սերն աըդքան ուժեղ է,որ ամեն ինչ լավ կլինի հետագայում,ուրեմն մնում է ամուսնացողներին բարի բախտ ցանկանանք
    Վերջաբանը բավականին մխիթարիչ էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ախր ես մի բան չեմ հասկանում։ Մի՞թե ամուսնությանը կարելի է նայել որպես ապրանքի ընտրության։ Երբ լսում եմ այսպիսի արտահայտություններ, ակամա ապրանք գնելու երևույթն եմ պատկերացնում, ոչ թե սիրո ու փոխհասկացողության վրա հիմնված միություն...

    Երբեք չես կարող համոզված լինել։ Հնարավոր չէ ազգի բոլոր անհատների վրա տարածել նույն բանը։ Նույնիսկ տվյալ ազգության պատկանող բազմաթիվ մարդկանց ճանաչելու դեպքում չես կարող համոզված ասել, որ այդ ազգի բոլոր ներկայացուցիչներն այսինչ գիծն ունեն։

    Վերջաբանը բավականին մխիթարիչ էր։
    Երբեք էլ ամուսնությունը ապրանքի ընտրություն լինել չի կարող:Երևի դու իմ գրածն այլ կերպ ես հասկացել,կամ էլ ես լավ չեմ արտահայտել այն,ինչ ցանկացել եմ:Ասածս վերաբերում էր հատկապես նրան,որ վերջին տարիներին,ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը,հայ աղջիկներն ինչ-որ բավականին հաճախ են ամուսնանում օտարերկրացիների հետ:Ու ես վստահ եմ ,որ բոլորի դեպքում չէ,որ սերն է «գործում»:
    Իսկ ինչ մնում է վերջաբանին,ապա երևի ավելի շուտ ոչ թե մխիթարիչ էր,այլ ուղղակի բարի ցանկության արտահայտում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #37
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Ճիշտն ասած մտածեցի ավելի խորը և սկզբում այն իմ գրված միտքը, որ ես չեմ սիրում այս երևույթը ջնջեցի: Լուրջ հիմա ես չեմ պատկերացնում, թե ոնց կարամ ինչ-որ ոչ հայուհու սիրեմ… բայց… բայց որ հիշում են այն ժամանակները, երբ հայաստանում չեի և ոնց էի սիրահարվում… սեր կա՛, որը երբեք ոչ մի բան չի հարցնում, ոչ տարիք, ոչ ազգ, ոչ…

  8. #38
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Sladkaya-ի խոսքերից
    Երբեք էլ ամուսնությունը ապրանքի ընտրություն լինել չի կարող:Երևի դու իմ գրածն այլ կերպ ես հասկացել,կամ էլ ես լավ չեմ արտահայտել այն,ինչ ցանկացել եմ:Ասածս վերաբերում էր հատկապես նրան,որ վերջին տարիներին,ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը,հայ աղջիկներն ինչ-որ բավականին հաճախ են ամուսնանում օտարերկրացիների հետ:Ու ես վստահ եմ ,որ բոլորի դեպքում չէ,որ սերն է «գործում»:
    Այ էդ դեպքում ես էլ եմ կտրականապես դեմ, այսինքն՝ երբ ոչ թե սերն է գործում, այլ շահը, հատկապես նյութական։ Բայց այս առումով ես նույն կարծիքն ունեմ նաև հայերի միջև ամուսնությունների վերաբերյալ , այսինքն՝ հաշվենկատ ամուսնություններն ամեն դեպքում չեմ արդարացնում։
    Իսկ ինչ մնում է վերջաբանին,ապա երևի ավելի շուտ ոչ թե մխիթարիչ էր,այլ ուղղակի բարի ցանկության արտահայտում
    Ես նկատի ունեի, որ ոչ թե քո խոսքերն էին որպես մխիթարանք գրված, այլ ուղղակի ես այդ գրառումը համարում եմ մխիթարիչ այն իմաստով, որ լավ է, որ գոնե ուժեղ սիրո առկայության դեպքում չես դատապարտում այլազգիների հետ ամուսնությունները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Մախլուտո-ի խոսքերից
    իմ գիտելիքների վրա ընդանրապես ծաղրելու չկա քանի որ էն ինձ հերիք անումա իմանալ որ քէնէտիկաի հետ էնքան կապ ունի թմրամոլությունն ու Հորմոնների արողջական իրավիճակն որ էդա մեն ինչը պոխանցվումա ժառանգորդին :Այ եթե դու Մենդելյան որենքներից մի քիչ կուրսի ըլնեիր ուջոգեիր որ բացի Phaenotupic նաև Ջառանգվում են Genotyper@ :
    Հազար ներողություն, բայց նախ մի կասկածիր իմ մասնագիտական գիտելիքների վրա: Քեզ ո՞վ է ասել, որ ֆենոտիպը ժառանգվում է: Ժառանգվում է գենոտիպը, իսկ ֆենոտիպը ձևավորվում է արտաքին միջավայրի ու գենոտիպի փոխազդեցության արդյունք է: Թմրամոլությունը կարող է ինչ-որ ժառանգական նախահակվածության արդյունք լինել, երբ գենետիկորեն պայմանավորված ի սկզբանե քիչ են սինթեզվում էնդորֆինները, բայց իմ ասած հիվանդությունները զուտ ժառանգական հիվանդություններն են, որոնց դրսևորման համար միջավայրն ընդհանրապես դեր չունի կամ շատ քիչ դեր ունի:
    Ու ինքնաբերաբար մարդու առողջական իրավիճակը մէէծ դերա խաղում Գենտիկայի մեջ:
    Ճիշտ հակառակը. գեներն են պայմանավորում մարդու առողջական վիճակը:
    Իսկ ազգի հնության մասին: Թանկագինս իղխան հայերնեն հին մի էդքան ել Իտալացին( Հռոմեացին) Գերմանացին( Ֆռանկները) Ֆրանսիացին( Գերմանները) և այդպես շարունակ շատ ազքերեն հին:
    Հա՛, հին են, բայց նրանք միայն իրար մեջ չեն ամուսնանում, այլ մյուս ազգերի հետ էլ են խառնվում, դրա համար նրանց գենոֆոնդում չեն գերակշռում հոմոզիգոտ ձևի անցնելու մեծ հավանակություն ունեցող ռեցեսիվ մուտացիաները:
    Ու սաաաղ մեր աախպերություննել տո Քրություննել տո շրջապատիս ամեն անկյունի մարդիք էլ հազերի հետեն ամուսնացած ու առոք փառոք վիթխարի տղերրք ու քնքուշ անուշ հայ մանուկներ: Պառք ասծուն :
    Քո ազգուտակն ինձ համար չափանիշ չէ: Ես էլ կարող եմ նշել առոք-փառոք ապրող ընտանիքների, բայց գիտե՞ս ինչ: Ի տարբերություն քեզ, ես ամեն օր շփվում եմ հիվանդ մարդկանց հետ. թե՛ պարբերական հիվանդներ են շատ հանդիպել, թե՛ ուռուցքային (ի դեպ, ուռուցքային հիվանդությունների ժամանակ էլ է բավական մեծ գեների դերը, բայց չեմ ասում, որ 100% ժառանգական հիվանդություններ են դրանք), թե՛ սիրտ-անոթային… էլ ո՞րն ասեմ: Ես չեմ ուզում, որ մեր հիվանդանոցները լիքը լինեն, չեմ ուզում, որ մարդիկ իմ աչքի առաջ տառապեն, եթե կարող են այս բոլոր հարցերն ընդամենը օտարերկացու հետ ամուսնանալով լուծեն:
    Ու ես նորիցեմ ասում եթե քա մի օր որ նի դայ բոգ մեր քեները աղտոտվեն թող ավելի լավա լինենք ախտոտված Գեներով ազգ քանց թե չլինենք: Ու եթե ինչ որ մի ողբալի օր հենց էդ քո ասած Գենետիկայի պրոբլեմը մէզ ոչնչացնի որպես ազգ: գոնե կիմանանք աստված արեց: բայց էն միուս տարբերակով մենք մեր ձեռքովենք մեզ բնաչնչում : սակայն հայեր ջան բուսաբանական հեքիաթներին չխափնվեք : Հայի արյուն չի կարող ախտոտվազ լինել նամանավանդ Գեները: Մեր Գեները Մշո դաշտի հողից են բոց առել: Մեր Գեները հզոր են::
    Գիտե՞ս, քեզ մոտ անհիմն ազգային արժանապատվության զգացում է երևում: Այո՛, մեր գեները շատ հզոր են: Հիվանդություններ պայմանավորող գեներն արդեն դոմինանտ են: Ա՞յդ էիր ուզում լսել: Ասելով, որ մեր գեները փչացած են, դա ամենևին չի իջեցնում կամ բարձրացնում մեր ազգի արժեքը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.11.2006, 19:39:

  10. #40
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ես նկատի ունեի, որ ոչ թե քո խոսքերն էին որպես մխիթարանք գրված, այլ ուղղակի ես այդ գրառումը համարում եմ մխիթարիչ այն իմաստով, որ լավ է, որ գոնե ուժեղ սիրո առկայության դեպքում չես դատապարտում այլազգիների հետ ամուսնությունները։
    Իմ համար ուժեղ սերն արդարացնում է ամեն ինչ կամ էլ գրեթե ամեն ինչ ,ներառյալ օտարերկրացու հետ ամուսնությունը: Միայ այդ եզակի դեպքում կընդունեմ նման ամուսնությունները
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #41
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Իմիջիայլոց, գիտեք, չէ՞, որ Հայաստանում աղջիկները մեկուկես անգամ ավելի շատ են, քան տղաները
    И скучно и грустно, и некому руку подать...

  12. #42
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Իմիջիայլոց, գիտեք, չէ՞, որ Հայաստանում աղջիկները մեկուկես անգամ ավելի շատ են, քան տղաները
    Իհարկե, և դա շատ լավ Է: Թող աղջիկները մտածեն արտերկրացու հետ ամուսնության մասին

  13. #43
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Guest-ի խոսքերից
    Իհարկե, և դա շատ լավ Է: Թող աղջիկները մտածեն արտերկրացու հետ ամուսնության մասին
    Դե բայց մտածողներին էլ մեղադրում են առնվազն պետական դավաճանության մեջ
    И скучно и грустно, и некому руку подать...

  14. #44
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Կարծում եմ կարդալով թեմայի գրառումները, մնում է միայն ծիծաղել կամ տխուր ժպտալ...
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. #45
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Դե բայց մտածողներին էլ մեղադրում են առնվազն պետական դավաճանության մեջ
    Հարցն էլ հենց դրանում է: Նշանակում է աղջիկների մեծ մասը հայրենասիրական մղումներով պաշարված պետք է «տանը մնա՞ն»: Եթե մարդը կարող է երջանիկ լինել արտասահմանցու հետ, ինչու՞ չանի դա: Ավելի լավ է մնալ Հայաստանում, բայց երբեք չամուսնանա՞լ

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22
  5. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •