Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
[Բայց ամեն դեպքում ազգային ոգին կմնա յուրաքանչյուր անհատի մեջ ու նա չի կարողանա երբեք համակերպվել օտար ազգի ավանդույթների ու սովորույթների հետ: Ամեն չնչին մանրուք նման պարագայում առիթ կհանդիսանա ընտանեկան վեճերի, որն էլ ի վերջո կբերի ընտանիքի քայքայման, ամուսնական հարաբերությունների խզման:
Գրածիդ մեկ բան ավելացնեմ, եթե նույնիսկ ընտանիքը չքայքայվի, ապա դավաճանություն հաստատ կլինի, թեկուզ ոչ մարմնական
Որքաաա՜ն էլ սիրես, միևնույն է, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում այդ սերը վերածվում է փոխադարձ հարգանքի: Եվ հենց այդ ժամանակ է, որ սկսում ես հասկանալ, որ կողակցիդ հոգեբանությունը, գաղափարները…(և այլն) լրիվ ուրիշ է: Այստեղից հարց՝
– Նրա ապրելակերպը կդառնա արդյ՞ոք քոնը:
–Համոզված եմ, որ ոչ:
Այն ինչը արմատավորված է մարդու հոգում, դրա հանելն գրեթե անհնար է, նույնիսկ ամենաուժեղ սիրո առկայության դեպքում:
Իսկ եթե ավելի կոնկրետացնեմ, ապա եթե կայանում է նման ամուսնություն, ապա այնտեղ կա շահ կողմերից մեկի կողմից (հայրենիքից դուրս գալու հնարավորություն, գումարային տեսակետից շահութաբեր ամուսնություն և այլն)…
Այո, այո ցավոք մարդկանց մեծամասնությունը հավաքվում է ոչ թե զգացմունքների կամ գաղափարների շուրջ, այլ շահի: