User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կամուսնանայի՞ք օտարազգի մարդու հետ

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, կարևորը սերն է

    82 49.10%
  • Ոչ, կտրականապես դեմ եմ

    36 21.56%
  • Դժվարանում եմ պատասխանել

    49 29.34%
Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 417 հատից

Թեմա: Ամուսնություն օտարազգիի հետ...

  1. #46
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Դե հիմա եթե մարդիկ իրար սիրում են ինչու պիտի դա չթույլատրվի?

  2. #47
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Այո ես նախընտրում եմ մնալ տանը, քան ամուսնանալ օտարերկրացու հետ, երբեք հայ տղային չեմ փոխի ոչ մի «միլիոնատեր ամերիկացի բիձուկի» հետ կամ երկաթապատ , գույնզգույն մազերով եվրոպացու հետ :Եթե ես ծնվել եմ հայ, ուստի պիտի իմ սերունդն էլ հայ լինի
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  3. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Goga-ի խոսքերից
    Այո ես նախընտրում եմ մնալ տանը, քան ամուսնանալ օտարերկրացու հետ, երբեք հայ տղային չեմ փոխի ոչ մի «միլիոնատեր ամերիկացի բիձուկի» հետ կամ երկաթապատ , գույնզգույն մազերով եվրոպացու հետ :Եթե ես ծնվել եմ հայ, ուստի պիտի իմ սերունդն էլ հայ լինի

    Ավելացնեմ էսպես.
    եթե ես ծնվել եմ հայ ,ուստի կ ՍԻՐԵՄ ՀԱՅ տղայի

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում MALU-ի խոսքերից
    Հարցն էլ հենց դրանում է: Նշանակում է աղջիկների մեծ մասը հայրենասիրական մղումներով պաշարված պետք է «տանը մնա՞ն»: Եթե մարդը կարող է երջանիկ լինել արտասահմանցու հետ, ինչու՞ չանի դա: Ավելի լավ է մնալ Հայաստանում, բայց երբեք չամուսնանա՞լ
    հայրենասիրությունը ինչ կապ ունի ,դու կարող է 15121212 անգամ ամուսնանալ միայն ՀԱՅ տղայի հետ , բայց հայրենասիրությունից մղոներով հեռու լինել :
    Եթե?? այն էլ "կարող " այով ,դե եթե ,(հետն էլ կարողա ,ուրեմն արտերկրացի կա,ազգ,որ մարդկություն չեմ տեսնում մեջները,) ուրեմն կարողա ,այստեղ հաստատ ,դու տիկնիկի հետ ավելի երջանիկ լինես, քան ասենք մուսուլմանի, ուրեմն գուցե փորձվի
    հ.գ. Մալու ջան քո հանդեպ ոչ մի չարություն չունեմ

  4. #49
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Goga-ի խոսքերից
    Այո ես նախընտրում եմ մնալ տանը, քան ամուսնանալ օտարերկրացու հետ, երբեք հայ տղային չեմ փոխի ոչ մի «միլիոնատեր ամերիկացի բիձուկի» հետ կամ երկաթապատ , գույնզգույն մազերով եվրոպացու հետ :Եթե ես ծնվել եմ հայ, ուստի պիտի իմ սերունդն էլ հայ լինի
    Բայց ինչո՞ւ ես ծայրահեղություններ վերցնում կամ Ծերուկ կամ երկաթապատ եվրոպացի…
    Իսկ եթե այդ քո նախընտրելի հայ տղաների հետ դու թրջանիկ չլինես ու իսկ ես շատ դեպքեր գիտեմ որ հազար անգամ երջանիկ են օտարերկրացու հետ ամուսնությունները քան հայերի հետ:
    Իմ կարծիքով ամեն մարդ ինքն իր համար է ընտրում ու պետք չէ ասել որ վատն է այն մարդը ով օտարերկրացու հետ է ամուսնացել:

  5. #50
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Real_one-ի խոսքերից

    հազար անգամ երջանիկ են ,երբ լռում են ....
    Ռիլ լավ էլի
    այդ մարդը վատը չէ բնավ , բայց նաև լավը չէ :
    իսկ եթե դու շատ երջանիկ լինես արաբի հետ , կհանդուրժես նաև նրա հարեմը

  6. #51
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Մախլուտո-ի խոսքերից
    Հայությպւն ջան էդ սեր մեր ամեն ինչ հասկանալիա բայց հարյուրամյակներ շարունակ մեր պապերը արյունեն թափել էն երևույթի համար որը կոչվումա Հայապահպանություն : Էդ Եվրոպական նոր մտածելակերպը մի կողմ դրեք ամեն ինչ ինչ վոր Եվրոպականա կամ արտասահմանյան չի նշանակում լավնա:
    Էս ի՞նչ տարրօրինակ ժողովուրդ եք: Էդ արդեն սիրո մասին մտածելն էլ ա՞ դարձել եվրոպականության նշան:

  7. #52
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    հազար անգամ երջանիկ են ,երբ լռում են ....
    Ռիլ լավ էլի
    այդ մարդը վատը չէ բնավ , բայց նաև լավը չէ :
    իսկ եթե դու շատ երջանիկ լինես արաբի հետ , կհանդուրժես նաև նրա հարեմը
    Իհարկե կյանքում չեմ ամուսնանա արաբի հետ:
    Բայց համաձայնի որ կան դեպքեր երբ ամուսնանում են երկու քրիստոնյա բայց տարբեր ազգերի ներկայացուցիչներ, չէ՞
    Դա՞ էլ ես համարում դավաճանություն:

  8. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Իհարկե կյանքում չեմ ամուսնանա արաբի հետ:
    իա բա որ սիրես ( ) ,ինչ է արաբը մարդ չէ , բա որ նրա հետ ավելի երջանիկ լինես,քան Հայի

    Բայց համաձայնի որ կան դեպքեր երբ ամուսնանում են երկու քրիստոնյա բայց տարբեր ազգերի ներկայացուցիչներ, չէ՞
    իհարկե , ջորին էլ ձիու ու էշի խառնուրդն է
    Դա՞ էլ ես համարում դավաճանություն:
    ինչ դավաճանություն ,Ռիլ ջան,այստեղ խոսվում է մարդու ընտրության ու իր երջանկության մասին,հայրենասիրություն կամ այլայլ բլաներ կապ չունեն,դու ամուսնանում ես սիրելով,մյուս զգացումները կապ չունեն,խնդիրը այն է `այդ ինչպես հայը կարող է սիրել ասենք արաբի կամ չինացու

  9. #54
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Էս ֆորումում էս տիպի քննարկում չեի պատկերացնում: Ոչ մեկի հետ չեմ բանավիճի, քանի որ իմաստ չկա. Ուլուանան արդեն ամեն ինչ ասել ա, էս թեմայում իրա բոլոր գրառումների հետ 100% համաձայն եմ: Մենակ մի քանի բան կասեմ, որոնք իմ համոզմունքներից են.

    - Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ինձ համար դա այն զգացմունքն է, որով մարդը գտնում է, իր կեսին, որին աստված հենց իր համար է նախասահմանել: Գուցե մեկ ուրիշի համար սիրո ամենավառ դրսեորումը հայրենասիրությունն է, բայց էդպիսի մարդիկ հազվագյուտ երևույթ են, մյուսները հաճախ "ձև են բռնում":

    - Երբեք չեմ վստահել ու հիմա էլ չեմ վստահում, հայրենասիրության մասին շատ խոսողներին, ու ամեն ինչ հայրենասիրության հետ կապողներին: Սովորաբար նրանք այդպես "ճառ ասող" էլ մնում են ու երբեք "զանգ չեն կախում":

    - Հայ մարդը կարող է ավելի շուտ երջանիկ լինել թուրքի հետ, որը լավ մարդ է, քան հայի հետ, որը վատ մարդ է:

    - Իսկական հայրենասերը իր զավակին կարող է հայ դաստիարակել , նույնիսկ խառնամուսնության դեպքում, նույնիսկ եթե միայն մայրն է հայ:

    Ու վերջում էլի.
    -Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ու չեմ ընդունում որևէ բան, որը կբռնանա այդ զգացմունքի վրա:

  10. #55
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Ոչ միայն Ուլուանայի, այլ Մելիքի հետ էլ եմ 100%-ով համաձայն:

  11. #56
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ու վերջում էլի.
    -Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ու չեմ ընդունում որևէ բան, որը կբռնանա այդ զգացմունքի վրա:
    Համաձայն եմ քեզ հետ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    իա բա որ սիրես ( ) ,ինչ է արաբը մարդ չէ , բա որ նրա հետ ավելի երջանիկ լինես,քան Հայի

    իհարկե , ջորին էլ ձիու ու էշի խառնուրդն է

    ինչ դավաճանություն ,Ռիլ ջան,այստեղ խոսվում է մարդու ընտրության ու իր երջանկության մասին,հայրենասիրություն կամ այլայլ բլաներ կապ չունեն,դու ամուսնանում ես սիրելով,մյուս զգացումները կապ չունեն,խնդիրը այն է `այդ ինչպես հայը կարող է սիրել ասենք արաբի կամ չինացու

    Դե ես իմ իմ կարծիքով սերը հայրենասիրության հետ կապ չունի
    Ես ել այդ եմ ասում դու էլի կարաս մնաս հայրենասեր սիրելով օրինակ եվրոպացու կամ քո թող ասածով լինի չինացու
    Իսկ երջանիկ լինել չլինելը էլի եմ ասում դա ամեն մարդուց է կախված:
    Իմ կարծիքով ես չեմ կարանա հաստատ երջանիկ լինեմ արաբի հետ օրինակ , բայց կյանքում չեմ քննադատի այն աղջկան կամ տղային ով կսիրի արաբի , դա իր կյանքն է ու իր սիրտը հասկանու՞մ ես
    Վերջին խմբագրող՝ Delicada: 30.11.2006, 16:29:

  12. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Էն մարդը, ով սիրո, ամուսնության, ընկերության, գործընկերության ... մեջ խառնում ե ազգություն , նա կոմպլեկսավորված մարդ է ;
    Դա դեռ ոչինչ, մի բան էլ, փորձում է շատ ագրեսիվ ձևով իր կոմպլեկսները պարտադրել մյուսներին, տալ վորակաորումներ ու գնահատականներ;
    Ստեղ են ասել - մի հատ հլա ձեզ աշեցեք... Օրը մի անգամ լողանու՞մ էք գոնե:
    Թե չէ արաբ, մարաբ, թուրք, պարսիկ... Հե,հեեեե՜՜՜յ

    Հ.Գ. Իմ ընկերներից մեկը ամուսնացել է լատիշ աղջկա հետ; Ամուսնացել են, իրար մինչև ականջները լինելով սիրահարված, չնայելով ազգ ու ավանդույթ, բարեկամ շրջապատ ; Այժմ ապրում են Երևանում, երջանիկ են, ունեն 2 երեխա; Ասեմ , որ էտ աղջիկը (այժմ կինը) 1 տարում սովորեց հայերեն, խոսում ե մաքրամաքուր հայերենով , ու իր երևանյան շրջապատում դժվար թե գտնվի մեկը, որ լինի ավելի հայասեր ու հայաստանասեր քան ինքն է , չդադարելով սիրել ու հպարտանալ իր ազգով ու Լատվիայով; Հայ աղջիկներից շատ շատերը դեր շատ պետք է աճեն մինչ էտ մակարդակը;

  13. #58
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Չեմ հասկանում, թե ինչու արտերկրացի ասելով հասկանում եք անպայման.
    միլիոնատեր ամերիկացի բիձուկ, երկաթապատ , գույնզգույն մազերով եվրոպացի կամ մուսուլման
    Ժողովուրդ, արտասահմանցիները լինում են նաև երիտասարդ, բնական մազերով և քրիստոնյա:
    Չեմ կարծում, թե ամուսնությունը տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև կրքերը հանդարտվելուց հետո կպսակվի երջանկությամբ: Գոյություն ունի ապրելու, կյանքի էթիկա, ինչպես նաև ազգային ավանդույթներ: չեմ կարծում թե երբևէ հնարավոր կլինի միաձուլել երկու տարբեր ազգերի ապրելու էթիկան, յուրաքանչյուրը կշարունակի ապրել իր սեփական ապրելաձևով ու կողակցին էլ կստիպի նույնպես ապրել դրանով: Կներեք արտահայտությանս համար, բայց ամուսիններից մեկը առնվազն ոչխար կամ էշ պիտի լինի, որ լռելյայն ենթարկվի այն ավանդույթներին ու կյանքին, որ տարիներ շարունակ ուղեկցել է նրան: Հասկանում եք, դա նման է նրան, որ մարդ փոխում է իր դեմքը, իր սեփական ես-ը… Շատ քչերը կլինեն, որ իրոք կկարողանան համակերպվել դրան: Բայց ամեն դեպքում ազգային ոգին կմնա յուրաքանչյուր անհատի մեջ ու նա չի կարողանա երբեք համակերպվել օտար ազգի ավանդույթների ու սովորույթների հետ: Ամեն չնչին մանրուք նման պարագայում առիթ կհանդիսանա ընտանեկան վեճերի, որն էլ ի վերջո կբերի ընտանիքի քայքայման, ամուսնական հարաբերությունների խզման: Իսկ եթե ավելի կոնկրետացնեմ, ապա եթե կայանում է նման ամուսնություն, ապա այնտեղ կա շահ կողմերից մեկի կողմից (հայրենիքից դուրս գալու հնարավորություն, գումարային տեսակետից շահութաբեր ամուսնություն և այլն)… Քանի՞ հատ եք տեսել նմանատիպ ամուսնություն, որ հետո նորաթուխ ընտանիքը ապրի Հայաստանում (եթե խոսենք հայերի մասին)…
    Ի՞նչ է նշանակում ավանդույթների տարբերությունը կբերի ամուսնական հարաբերությունների խզման: Ինչ է, ձեր ճանաչած բոլո՞ր հայկական, միևնույն ավանդույթներով «տառապող» ընտանիքներն են երջանիկ, չեն քայքայվում, ընտանեկան վեճեր չեն լինում… Ամեն ինչ կախված է միմյանց հասկանալուց, փոխադարձ վերաբերմունքից: Եվ ինչո՞ւ միանգամից վատը տեսնել ավանդույթների տարբերության մեջ: Իսկ այն, որ միշտ միմյանցից նորը լսելու, նորը սովորելու հնարավորություն ունեն… Չէ՞ որ դա ավելի հետաքրքիր է դարձնում ամուսնությունը: Ես ինքս շատ ընտանիքներ եմ ճանաչում, որոնք ապրում են հենց Հայաստանում, որոնցից ոչ մեկը, հավատացնում եմ, էշ կամ ոչխար չեն, և ամուսիններից ամեն մեկը կորցրել է իր ես-ն այնքան, ինչքան որ կկորցներ այն դեպքում, եթե իր հայրենակցի հետ ամուսնացած լիներ: Հետաքրքիր է՝ երբ շրջապատում այնքան հայեր են միմյանց հետ ամուսնանում շահադիտական նկատառումներով, ոչ ոք «չի նկատում»: Իսկ երբ արտասահմանցու անուն են տալիս, բոլորը շահի մասին են հիշում: Ազգիս բնորոշ մի մոլորություն ևս… Ախր արտասահմանցիները բոլորը չեն, որ հարուստ են:

    Ես ինքս աշխարհի չափ սիում եմ իմ ազգին, պարզապես անտանելի են ծայրահեղական մտքերը. այն ինչ մերը չէ, չի նշանակում, որ անպայման վատն է:
    Ne inducas in tentationem...

  14. #59
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Էս ֆորումում էս տիպի քննարկում չեի պատկերացնում: Ոչ մեկի հետ չեմ բանավիճի, քանի որ իմաստ չկա. Ուլուանան արդեն ամեն ինչ ասել ա, էս թեմայում իրա բոլոր գրառումների հետ 100% համաձայն եմ: Մենակ մի քանի բան կասեմ, որոնք իմ համոզմունքներից են.

    - Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ինձ համար դա այն զգացմունքն է, որով մարդը գտնում է, իր կեսին, որին աստված հենց իր համար է նախասահմանել: Գուցե մեկ ուրիշի համար սիրո ամենավառ դրսեորումը հայրենասիրությունն է, բայց էդպիսի մարդիկ հազվագյուտ երևույթ են, մյուսները հաճախ "ձև են բռնում":

    - Երբեք չեմ վստահել ու հիմա էլ չեմ վստահում, հայրենասիրության մասին շատ խոսողներին, ու ամեն ինչ հայրենասիրության հետ կապողներին: Սովորաբար նրանք այդպես "ճառ ասող" էլ մնում են ու երբեք "զանգ չեն կախում":

    - Հայ մարդը կարող է ավելի շուտ երջանիկ լինել թուրքի հետ, որը լավ մարդ է, քան հայի հետ, որը վատ մարդ է:

    - Իսկական հայրենասերը իր զավակին կարող է հայ դաստիարակել , նույնիսկ խառնամուսնության դեպքում, նույնիսկ եթե միայն մայրն է հայ:

    Ու վերջում էլի.
    -Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ու չեմ ընդունում որևէ բան, որը կբռնանա այդ զգացմունքի վրա:
    Ստորագրում եմ

  15. #60
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Չեք պատկերացնի, թե որքան ուրախացա թեմայի վերջին կարծիքները և մեկնաբանությունները կարդալով. Ինձ մի պահ արդեն թվում էր, թե բոլորը քարկոծում են նման ամուսնությունները, և չեն մնացել այնպիսի մարդիկ, որ դրական կարծիք կհայտնեն այդ մասին: Անչափ շնորհակալ եմ Ուլանային և Մելիքին

    Հ.Գ. Հարգելիներս, ասեմ , թե ինչու եմ այս թեման բացել… ես ինքս սիրահարված եմ հույն տղայի և պատրաստովում եմ ամուսնանալ նրա հետ: Հարցը նրանում չէ, որ ես հայ տղաներին չեմ հավանում: Պարզապես հավատացեք, ես այն նույն վերաբերմունքը չեմ տեսել ինձ հանդիպած հայ տղաների կողմից, ինչ-որ այս հիանալի անձնավորությունն է ցուցաբերում իմ նկատմամբ: Նա ոչ միլիոնատեր է, ոչ մուսուլման է, ոչ էլ ինչ-որ շիկահեր: Կասեի շատ ու շատ հայերից ավելի շատ է հայի նման:
    Իսկ ինչ վերաբում է հայրենասիրությանը, չեմ կարծում, թե սրանով դավաճանում եմ իմ հայրենիքին: Հայրենիքը չպետք է լինի լեզվիդ ծայրին որպես լեզվի փաթաթան, այլ պետք է լինի քո սրտում: Մեր շատ ու շատ մեծեր հայրենիքից հեռու ապրելով ՝միշտ էլ եղել են հայրենիքի հետ, և շատ ավելին են ոմանք արել հայրենիքի Հայաստանի համար, քան շատերը, ովքեր նստել են հայրենիքում և սիրում են միայն ճոռոմաբանել:
    Եվ եթե հայ աղջիկը գերադասում է այլազգի տղայի, միգուցե խնդիրը հենց հայ տղաների մե՞ջ է:

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22
  5. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •