Հայ ազգի մեջ դարերով միշտ էլ եղել են այնպիսիները, որոնց համար խորթ է եղել հայկականը: Ցավոք սրտի նման մարդիկ իմ կարծիքով հայերի մեջ շատ ավելի շատ են, քան մնացած ազգերի մեջ: Նման մարդիկ օտարածին բաներից գայթակղվում են, իսկ սեփականից վանվում: Բայց մի դրական բան կա, նման մարդիկ միշտ արագ հեռացել են հայկականությունից ու վերածվել օտարի: Հենց սա է պատճառը, որ հայերի թվաքանակը, վերջին 2 հազարամյակում մինչև 20-րդ դարի սկիզբը գործնականում չի աճել: Քանի որ հեռացողներ շատ են եղել: Ինչպես ասում են վատը հեռացել է մնացել է լավը: Ու գործնականում սրա դրականը այն է, որ հայերը համարյա առանց փոփոխության պահպանել են իրենց գենետիկ կոդը: Մի քանի որ առաջ Շահումյանի շրջանի մի փախստական տատիկ էր հեռուստացույցով խոսում և ասում էր, որ իրենց մոտ եղել են աղջիկներ, որոնք կնության են գնացել թուրքի, բայց երբեք ոչ մի տղամարդ կնության չի առել թուրք աղջկա: Սա հայ տղամարդու ճիշտ մտածելակերպն է: Այսինքն օտարազգին մեր մոտ մուտք չի գործել, մեզնից է օտարներին գնացել:
Եվ հետևաբար, սիրելի հայրենակիցներ. եթե նենց է ստացվել, որ ճար չունեք ու ձեր սիրտը, ձեր միտքը ու ձեր հոգին, ինչու չէ նաև մարմինը պատկանում է ինչ-որ օտարազգիի, ապա իմ խնդրանքն է, գնալ և ապրել այդ օտարի հայրենիքում: Բարին ընդ ձեզ:![]()
Էջանիշներ