Laro, համարս ունե՞ս։ Կզանգես։
Vitam regit fortuna, non sapientia.
Ժողովուրդ պրակտիկա ենք անցնելու սեմեստրի վերջում մնամ Երևան թե գնամ Վանաձոր, որտեղ ավելի լավ կլինի:
Դե հիմա երկուսդ էլ ասեք թե ինչի![]()
Միանշանակ՝ Երևան:
Մարզում բան չկա...
Բարև Ձեզ
laro (27.03.2015)
էմ...համեստ կարծիք մը, եթե թույլ կտաք:
Առաջին ամառային պրակտիկաս մարզում է անցել՝ Արմավիր ԲԿ: Կարճ ասեմ՝ թույն էր: Բայց ինքն իրենով թույն չէր, մենք շատ էինք բզբզում ուղղակի, քիթներս ուր ասես /տառացիորեն/ մտցնում էինք: Անհրաժեշտից մի քանի անգամ երկար տևեց, ահագին /հետն էլ սխալ-մխալ/ բաներ սովորեցինք: Հաջորդ ամառային պրակտիկան անցավ Երևանում՝ Առաջին Համալսարանական Կլինիկայում: Ասեմ որ շատ թույն անցավ՝ չէ: Բայց լավ բաներ տեսա /էլի քիթը խոթել պլյուս մի քիչ բախտ/, որ հետո էլ չտեսա երբևէ, նույնիսկ երբ օրենքով պետք է տեսնեի:
Եզրափակեմ՝ առանց հետագա պրակտիկաների մասին խոսելու. թե ոնց կանցնի, Լարո ջան, կախված է քեզանից /գլխավորապես/, ոչ թե տեղից:
La tristesse durera toujours...
laro (27.03.2015)
Ուղղակի Վանաձորի բժիշկների մասին սարսափներ լսելուց հետո էս էրեխեքն ի՞նչ պիտի սովորեն էնտեղի բժիշկներից:
Ես իմ փորձից չեմ կարա խոսեմ, որտև երկրորդ կուրսում եմ մենակ Երևանում անցել պրակտիկա, էն էլ վիրաբուժական բաժանմունք էր, լոքշից մեռնում էի, չնայած էրեխեքը լավ խցկվում, վիրակապում, վիրահատություն էին նայում: Դրանից հետո մենակ արտասահմանում եմ պրակտիկա անցել:
laro (27.03.2015)
Վանաձորի սարսափներից ես էլ եմ լսել, միակ նորմալ հիվանդանոցը, որտեղ մամաս ա աշխատում, զինվորական հոսպիտալն ա, էդ էլ էդտեղ պրակտիկա չեն թողնում: Ախպերս երիկամի քար ուներ, շատ սուր ցավեր էին առաջացել, տարել էին հիվանդանոց, ասում ա բժշկին համոզում էի, որ դեղ տա, ասում էր հա բա հիմա ես ինչ անեմ, որ ցավում աՀետո մերոնք պահանջել են սոնոգրաֆիա, բժիշկն էլ ասել ա ուզում ես սոնոգրաֆիա, գնա սոնգրաֆիստին իրանց տնից բեր, թող անի
Ժողովուրդ գրել եմ Վանաձոր էսօր, երկու շաբաթ էլ որ էստեղ մնամ տակը մնում ա մի ամիս արձակուրդ, մի ամիս եմ տանը լինելու: Քիթս կխոթեմ աջ ու ձախ, կբզբզամ, հուսանք նորմալ բժիշկ ինձ կհասնի
![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ