User Tag List

Էջ 5 26-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Բժշկական

  1. #61
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում Albus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, իսկ ով գիտի մագիստրատուրա ընդունվելու պայմանները, կարծեմ փոխել են ձևը, կամ եթե չգիտեք հիմա ոնցա, գոնե գրեք առաջ ոնցա եղել? Մեկ էլ ինչքանովա կարևորվում էդ հարցում 1-4 կուրսերի գնահատականները?
    Առաջ մագիստրատուրա չի եղել, որ պայմաններն էլ փոխվեն կամ չէ: 6-րդ կուրսն ավարտելուց հետո ընդունվել ենք օրդինատուրա: Եթե հետաքրքրում ա, կարող եմ ասել ինչ պայմաններով ենք ընդունվել, բայց գրեթե վստահ եմ, որ ձերն ուրիշ ա լինելու:

    Անվճար տեղերի համար մրցույթ ա կազմակերպվել: Անցել են նրանք, ում պետականների, դիպլոմի ու հատուկ ընդունելության համար հանձնած թեստային քննության միջինը բարձր ա էղել (թեկուզ 0.02 բալով): Ինչ վերաբերում ա ձեզ, ապա մի ժամանակ ասում էին, որ «7-ից» պակաս միջինովները չեն ընդունվելու: Չգիտեմ՝ էս ընթացքում որևէ բան փոխվել ա, թե չէ: Ոնց հասկացա դու ստոմ ես, հա՞:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (07.03.2010)

  3. #62
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց հասկացա դու ստոմ ես, հա՞:
    Հա, ստոմ եմ: Դեկանատում հլը որ բան չեն ասում, մենակ ասում են շուտով ռեկտորը կհանդիպի կպատասխանի հարցերին... Երևի դեռ չեն որոշել:

  4. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    ԵՊԲՀ բոլոր այն ուսանողները, դասախոսները, կլինիկաների աշխատակիցները, որոնք ցանկանում են բարելավել իրենց անգլերենը, ամեն ուրբաթ ժամը 19:00-ին հրավիրվում են BB Club` շփվելու անգլերենով, դիտելու անգլալեզու ֆիլմ և պարզապես հաճելի երեկո անցկացնելու: Մուտքն ազատ է:

  5. #64
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Էհ… Ես կոնկրետ խնդրին վերաբերող նյութ եմ տեղադրում, դրան ի պատասխան կարդում եմ՝ լրագրողի դրած սխալ ստորակետի մասին, լրագրողի հագած անճաշակ նասկիների մասին…
    Թքած ունեմ…
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #65
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #66
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ես ձեզ բավարարեցի՞, ուրեմն ապրեմ ես

    «Ես եւս մեկ անգամ ասեմ՝ ոչ թե ինտերնատուրան է լինելու անվճար, այլ ես ու պարոն Բաբլոյանը ոչ բարով-խերով նախաձեռնել ենք մեր հիմար գլխի վրա, որովհետեւ հիմա օրենքը պարզ չէ երբ կընդունվի…»:

    Այս խոստովանությունը Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանն արեց երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այն արտաբերեց, երբ ուսանողներից մեկը հետաքրքրվեց անցած հանդիպման ժամանակ նրա այն խոստումով, թե օրդինատուրան անվճար է դառնալու: Հանդիպումը վերածվեց շոուի՝ տիկին ռեկտորի կատարմամբ: Տեղի սղության պատճառով մենք չենք կարող մանրամասն ներկայացնել Քյալյանի խայտառակ պահվածքն ամբողջությամբ, կներկայացնենք ամենաուշագրավ հատվածները, որտեղ լավագույնս բացահայտվում է նրա բացառիկ կերպարը:

    ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՆ ԿԱՐԵՎՈՐ Ա, ԻՍԿ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՆ ԿԱՅՖ Ա

    Քյալյանին հանդիպելու առանձնահատուկ հնարավորությունը ուսանողներն օգտագործեցին նրան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու համար: Իսկ տիկին ռեկտորն էլ, «կուրաժիտ» լինելով, փողոցային բառապաշարով ու ժեստերով փորձում էր տեղ հասցնել իր բացատրությունները: Ցանկացած հարցից հունից դուրս էր գալիս ու բղավում: Երբ ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինտերնատուրայի վճարը որքան է կազմելու, պատասխանեց. «Եթե Դուք պետպատվերի ապրանք եք, ուրեմն ձերն անվճար ա, եթե այնպես ա, որ դուք պետպատվերի ապրանք չեք, ուրեմն վճարովի ա, ինչպես եղել է առայսօր»: Որքան էլ զարմանալի է, ուսանողները նորմալ էին ընդունում նրա պահվածքը: Նրանց ամենաշատը զվարճացրեց այն, որ մի ամբիոնի վարիչ իր ասելիքը սկսեց «հարգարժան ռեկտոր» դիմելաձեւով: Երբ ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե որ երկրում է անցնում բժշկականի դիպլոմը, քանի որ իրենք դիմել են Չեխիայի համալսարան եւ պատասխան են ստացել, որ երկրորդ կուրսից կարող են սովորել, Քյալյանն առաջարկեց. «Հիմա մեզ մոտ կոնկրետ բուժֆակի 5-րդ կուրսում սովորում է մարդ, կարող եք գնալ- շոշափել:

    Շատ հետաքրքիր տղա է, որը եկել է մի սեմեստր սովորելու եւ հետ գնալու…»: «Շոշափել» բառն էլ յուրաքանչյուրն իր երեւակայության շրջանակում ընկալեց ու սկսեց ծիծաղել: Ռեկտորը փորձեց սաստել. «Ես խնդրում եմ չծիծաղալ, էստեղ լրջանում են կենացները, քանի գնում՝ քաղցրանում: Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե արդեն ինչքան է լրջացել, հանաք բան չի, սիրելիներս»: Հետո Քյալյանը հորդորեց, որ ակտիվ լինեն ու իրեն հարցախեղդ անեն. «Համեցեք, համեցեք, հարցերը ավելի լավ է էստեղ տվեք, քանց թե եփվում եք ձեր մեջ, լսում ստեղից-ընդեղից»: Մի ուսանողուհի հետաքրքրվեց օրդինատուրայի ու ինտերնատուրայի տարբերությամբ, Քյալյանն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ «Ինտերնատուրան պարտադիր ա, օրդինատուրան կայֆն ա:

    Օրդինատուրան կարաս գնաս եւ կարաս չգնաս, որովհետեւ դու որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ՝ աշխատում ես»: Երբ ուսանողներից մեկը չբավարարվեց նրա պատասխանով ու սկսեց հակափաստարկներ ներկայացնել, տիկին «բեսպրեդելը» լռեցրեց «չորով». «Ազիզ ջան, չանա-չանա հետս չտաս, ես կարծում եմ, որ ես դեռ շատ նորմալ ու ինտելիգենտ ձեզ հետ խոսում եմ, դեմոկրատական ոճով եւ չեմ կարծում, որ ես ունեմ շատ երկար ու մեծ համբերություն: Դեռ ունեմ, որովհետեւ ես եկել եմ խոսելու, ոչ թե բազար անելու, դուք ինձ հետ բազար եք անում»: Մի խումբ տղաներ, հավանաբար դոզային չդիմանալով, դուրս եկան դահլիճից, ինչը նկատելով, Քյալյանը տեղից թեւերն առաջ պարզած՝ նետեց. «Դուք տեսնում եք ինչ գենդերային քաղաքականություն ա Հայաստանում, էլի մենք պայքարենք, տեսեք՝ տղաները շուտ փախնում են, եկել են աղջիկ կապելու: Տղերք, չկա՞ր լավ աղջիկ»: «Ինտելիգենտ» ղեկավարի հետ քննարկումը շարունակվեց:

    Երբ տիկնոջ փոխարեն ուսանողներից մեկի հարցին պատասխանեց ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանը, Քյալյանը նրան սաստեց. «Իմ հետ ա էսօր հանդիպումը, եթե Ձեզ հետ ուզեն՝ կհանդիպեն, ինձ ա դժվար տեսնել՝ նոր տարվա լիմոնադի պես»: Երբ հարցերն ավարտվեցին, համոզված հայտարարեց. «Ես ձեզ բավարարեցի, ուրեմն կարողացա: Ապրեմ ես»:

    ՔՅԱԼՅԱՆԸ ԿՆԿԱՐՎԻ «32 ԱՏԱՄ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

    Հատկապես շշմեցուցիչ էր հանդիպման վերջաբանը, այն լիովին բավարար է հասկանալու համար, թե ինչու են բարձրակարգ մասնագետները լքում բժշկական համալսարանը: Հանդիպման վերջում աղջիկ-պարոնը բղավեց. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ըտեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»: «Յարմրկայի» առեւտրականից իր պահվածքով ու բառապաշարով չտարբերվող Քյալյանը մայրենին շուկայական լեզու համարելուց հետո վերհիշեց իր կատարմամբ շոուն ու եզրակացրեց. «Ես կարող եմ «32 ատամում» ելույթ ունենալ, ես մտածեցի էդ մասին, երբ լինի «Ուսգարունը», ինձ ասեք, միասին պատրաստենք, ես էլ ելույթ ունենամ. ես կարամ ուսանողների տնազն ընենց լավ անեմ, աղջիկների, տղաների, կայֆ ա, չէ՞, մոտակա վախտերը կանենք»:

    Պետական բուհի ռեկտորը նաեւ չթաքցրեց իր ցասումը դեպի «Հայբուսակը». «Իսկապես գիտելիք պահանջող-ուզող մարդը կգա, ծրագիրը կկատարի, իրա դիպլոմը կստանա, իսկ ով որ ուզում ա ուղղակի դիպլոմ ունենա կայֆի համար, կարիք չկա սովորելու, թող գնա «Հայբուսակ»: Գիտե՞ք ինչ կայֆ ա «Հայբուսակում», ինչ լավ ա «Հայբուսակի» ռեկտոր լինել, սաղ օրը քեզ տելեվիզրով ցույց են տալիս, բոլորը գալիս են, փողերը տալիս են, դիպլոմները ծախում ես: Կայֆ, բա չէ՞, բոլորը Գոհար Պետրոսովնայի ¥ինքն է¤ նման էշի պես գան առավոտից իրիկուն ստեղ չարչարվեն»: Բուհի ռեկտորի արտահայտություններն առողջապահության նախարարության եւ կառավարության մասին, տեղի սղության պատճառով, չենք ներկայացնում: Այսքանն էլ, կարծում ենք, բավարար է:
    Հրապարակ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (26.02.2011), Albus (26.02.2011), Gayl (27.02.2011), Հայկօ (27.02.2011), Ձայնալար (26.02.2011), Մանուլ (28.02.2011), Շինարար (26.02.2011)

  9. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (27.02.2011)

  11. #68
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ հաճույքով սրան կվառեի: Այ էս կարգի պ.ռնիկները պտի հացին կակա ասեն:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (27.02.2011)

  13. #69
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հաճույքով սրան կվառեի: Այ էս կարգի պ.ռնիկները պտի հացին կակա ասեն:
    Գայլ ջան կարողա չկպնի

  14. #70
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հաճույքով սրան կվառեի: Այ էս կարգի պ.ռնիկները պտի հացին կակա ասեն:
    Հնարավոր,որ պ.ռնիկ ա,բայց հուսով եմ հաջորդ ռեկտորն իրա կեսի չափ բան կանի համալսարանի համար,կամ գոնե իրա արածները չի քանդի
    The cake is a lie.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (27.02.2011)

  16. #71
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ հետաքրքրվեցի բժշկականի "ներսի" մարդկանցից, որ հասկանամ, իրո՞ք էս կինը սենց ահավոր ա, ոնց որ ներկայացնում են, թե ոչ:
    Ի մեծ զարմանս ինձ, պարզվեց, որ իրականում հակառակն ա:
    Երեկ էլ կարդացի էս հոդվածը.. այ սենց վիճակով
    Չալարեցի, նկարագրված հանդիման մասին հարցրեցի, պարզվեց շատ լավ հանդիպումա անցել, նորմալ, բարեկամական մթնոլորտում:
    Իսկ այ լրագրողները, կտրելով ընդհանուր կոնտեքստից առանձին բառեր, էս կնոջը սարքել են "յառմռկի համբալ": Ինչը ճիշտ չի:
    Հաշվի առնելով լրագրողների անզուսպ ցանկությունը լուն դավա սարքելու, կարծում եմ նման հանդիպումների ժամանակ պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի բառերին ու արտահայտություններին, շատ էլ որ ուսանողների հետ հանդիպումն անցկացնում է ընկերական, բարեկամական մթնոլորտում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.02.2011), StrangeLittleGirl (27.02.2011)

  18. #72
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ հետաքրքրվեցի բժշկականի "ներսի" մարդկանցից, որ հասկանամ, իրո՞ք էս կինը սենց ահավոր ա, ոնց որ ներկայացնում են, թե ոչ:
    Ի մեծ զարմանս ինձ, պարզվեց, որ իրականում հակառակն ա:
    Երեկ էլ կարդացի էս հոդվածը.. այ սենց վիճակով
    Չալարեցի, նկարագրված հանդիման մասին հարցրեցի, պարզվեց շատ լավ հանդիպումա անցել, նորմալ, բարեկամական մթնոլորտում:
    Իսկ այ լրագրողները, կտրելով ընդհանուր կոնտեքստից առանձին բառեր, էս կնոջը սարքել են "յառմռկի համբալ": Ինչը ճիշտ չի:
    Հաշվի առնելով լրագրողների անզուսպ ցանկությունը լուն դավա սարքելու, կարծում եմ նման հանդիպումների ժամանակ պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի բառերին ու արտահայտություններին, շատ էլ որ ուսանողների հետ հանդիպումն անցկացնում է ընկերական, բարեկամական մթնոլորտում:
    Ինչքան ուզում ա ուսանողների հետ ընկերական լինի, ժագոնով խոսալը ո՞րն ա, բուհի ռեկտրի համար դա անընդունելի բան ա. երբ բուհի ռեկտրը ուսանողների հետ խոսում ա ժոռգոնով, նա դառնում ա յառմրկի համբալ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #73
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հաճույքով սրան կվառեի: Այ էս կարգի պ.ռնիկները պտի հացին կակա ասեն:
    Վառելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք Հրապարակի գրածները համապատասխանում են իրականությանը:
    Ես խիստ կասկածներ ունեմ, որ ոչ:
    Իր ուսանողներից լավ ոչ ոք ռեկտորին ճանաչել չի կարող, իսկ նրանք հակառակն են պնդում:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.02.2011), StrangeLittleGirl (27.02.2011)

  21. #74
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վառելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք Հրապարակի գրածները համապատասխանում են իրականությանը:
    Ես խիստ կասկածներ ունեմ, որ ոչ:
    Իր ուսանողներից լավ ոչ ոք ռեկտորին ճանաչել չի կարող, իսկ նրանք հակառակն են պնդում:
    Նախ՝ ոչ բոլորն են հակառակը պնդում, ինչն արդեն կասկածելի ա բավականին, և երկրորդ՝ նույնիսկ հակառակը պնդողները խոստովանում են, որ նա ժառգոնով ա խոսում, ու ուսանողները սովոր են դրան, դա իրանց համար նորմալ ա: Ողբալի ա.. Էն Էջմիածնի դպրոցի տնօրենն էլ աշակերտին ասել էր՝ հեռախոսը կմտցնեմ մորդ ո*ը, քր. գործ հարուցվեց կարծեմ: Սրա հերթն էլ կգա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. #75
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ՝ ոչ բոլորն են հակառակը պնդում, ինչն արդեն կասկածելի ա բավականին, և երկրորդ՝ նույնիսկ հակառակը պնդողները խոստովանում են, որ նա ժառգոնով ա խոսում, ու ուսանողները սովոր են դրան, դա իրանց համար նորմալ ա: Ողբալի ա..
    Լավ կլիներ մի մարդ գտնել, ով էդ հանդիպմանը էղել ա...

Էջ 5 26-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բժշկական ապահովագրություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.01.2013, 13:18
  2. www.armmedicine.com - Բժշկական տեղեկատու կայք
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 22
    Վերջինը: 08.07.2011, 00:13
  3. Բժշկական կուրիոզներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:54
  4. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •