StrangeLittleGirl-ի խոսքերից
Ես այն երջանիկ սերնդից եմ, որի ուսումնառության գրեթե կեսն անցել է մի ռեկտորի ղեկավարությամբ, իսկ մյուսը՝ ուրիշ: Ու պատկերացրու, մենք հիմա նախանձում ենք ձեզ... Էն ժամանակ չես կարող պատկերացնել, թե ինչ էր: Լրիվ անարխիա: Լիկվիդների միլիոն քանակություն, տոննաներով բացակայություններ, աստղաբաշխական թվերի հասնող կոռուպցիա, կլինիկական ամբիոններում պարապ-սարապություն, սրա-նրա խնամի-բարեկամ դասախոսներ: Պատկերացրու, հիմա էս ամեն ինչից եթե ոչ 100%-ով, բայց մեծ մասամբ այլևս չկա: Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա փորձեք դա խելացի օգտագործել... Բացատրեմ: Ճիշտ են արել, որ էսպես խստացրել են, որովհետև մի ժամանակ ամբիոնի վարիչները խելագարվում էին ահռելի թվով բողոքարկումներից, որոնցից մեծ մասն անկապ կռիվ-ղալմաղալ էր չսովորող ուսանողների կողմից: Իսկ հիմա դա ավելի քաղաքակիրթ է դարձել: Վստա՞հ ես, որ դու ճիշտ ես: Էդ դեպքում հանգիստ կարող ես բողոքարկել. դիմումդ գրում ես, դեկանատն էլ ներկա է էդ պրոցեսին: Իմ ընկերուհին, որը չորրորդ կուրսում է, էս ընթացքում համարձակորեն բողոքարկել է և բարձրացրել գնահատականը: Ավելին՝ վստահ եղեք, որ ամբիոնները շատ ավելի են վախենում բողոքարկում կոչվածից, քան դուք. որևէ սխալ հայտնաբերելու դեպքում նրանք են պատժի արժանանալու: Դրա համար եթե վստահ եք, որ ճիշտ եք, որևէ բանից վախենալ պետք չէ: Ավելին ասեմ... Ըստ որոշ չճշտված տեղեկությունների գնահատականն այլևս չեն իջեցնում: Ուղղակի բողոքարկումը կատարվում է դիմումով, դեկանատում:
Էջանիշներ