User Tag List

Էջ 3 26-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Բժշկական

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    Մի հատ էլ ես հարց տամ
    մեր ժամանակ բժշկականը լավ հագնված, լավ պապա ունեցող աղջկեքի շտեմարան էր: հիմա էլ ա՞ էտպես

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    Մի հատ էլ ես հարց տամ
    մեր ժամանակ բժշկականը լավ հագնված, լավ պապա ունեցող աղջկեքի շտեմարան էր: հիմա էլ ա՞ էտպես
    Դե եթե հաշվի առնենք, որ Ռոզա Ծառուկյանը մեզնից մի կուրս բարձր էր…
    Իսկ եթե լուրջ, ապա պապայավոր աղջիկներն ավելի շուտ իրավաբանական են գնում: Չգիտեմ՝ մյուս կուրսերը ոնց, բայց կոնկրետ մերը բավական հաջող է ստացվել. մեր թվին քննություններից անմիջապես առաջ նախարար է փոխվել, դրա համար ռիսկ չեն արել շատ ուտեն, բոլոր կարգին էրեխեքն ընդունվել են: Ի դեպ, էս տարի էլ նույնն էղավ, դրա համար մեր առաջին կուրսեցիներից բավական գոհ ենք

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    Էս իմունոլոգիան էս ինչ լոքշություն ա Ո՞նց ենք երկու շաբաթ դիմանալու:

    Հեսա էս գրառումս էլ ա «տեղ» հասնելու

  4. #34
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս իմունոլոգիան էս ինչ լոքշություն ա Ո՞նց ենք երկու շաբաթ դիմանալու:

    Հեսա էս գրառումս էլ ա «տեղ» հասնելու
    կարդիոլոգիայում եք անցնու՞մ…

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    կարդիոլոգիայում եք անցնու՞մ…
    Չէ՛, էդքան նմա՞ն ա
    Առաջինում ենք: Էս ցիկլի միակ պլյուսն էդ ա: Մեզ դեռ ուսանող ենք զգում Ամբիոններից շատերը տեղափոխել են առաջին, ու մեր կուրսի էրեխեքին, որոնց ամիսներով չենք տեսնում, էստեղ տեսնում ենք: Համ էլ ստոմերից մեր ընկերներն են տարածքում, համ էլ մեր ընկեր հինգերորդները

  6. #36
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ՛, էդքան նմա՞ն ա
    Առաջինում ենք: Էս ցիկլի միակ պլյուսն էդ ա: Մեզ դեռ ուսանող ենք զգում Ամբիոններից շատերը տեղափոխել են առաջին, ու մեր կուրսի էրեխեքին, որոնց ամիսներով չենք տեսնում, էստեղ տեսնում ենք: Համ էլ ստոմերից մեր ընկերներն են տարածքում, համ էլ մեր ընկեր հինգերորդները
    Հեչ նման չի, բայց դե մենք էնտեղ անցանք…

  7. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    Հեչ նման չի, բայց դե մենք էնտեղ անցանք…
    Մեկ էլ որ օրթոպեդիկում սեկցիոն կուրս անցնեիք, էդ վաբշե վերջը կլիներ

  8. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բժշկական

    ժամանակ առ ժամանակ գլխացավ ունենալը նոռմալ բան ա, աննոռմալ ա այն ընդհանրապես չունենալը
    Առաջարկում եմ բժշկականում մի էսպիսի դասընթաց մտցնել. ինչպե՞ս հասարակությանը բացատրել, որ բժիշկները մարդու առողջությունից շատ ավելի շատ են գլուխ հանում, քան մյուս մահկանացուները: Ու որ դա պատահական չէ. բժիշկները դրա համար հազար տարի սովորում են:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.06.2010), Ֆոտոն (04.09.2009)

  10. #39
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    «Հրապարակ». Քյալյանը և ճգնաժամը



    Ներկայացնենք հատված օրաթերթի մի հրապարակումից:


    Քյալյանը և ճգնաժամը

    Գոհար Քյալյանը այս սեպտեմբերին շատ լուրջ նվեր առաջարկեց բժշկական համալսարանի ուսանողներին, որոնք ցանկություն էին հայտնել ապրելու համալսարանի ուսանողական հանրակացարանում։ Քյալյանը ճգնաժամը որոշեց հաղթահարել նաև ուսանողներից յոթ կաշի քերթելով։ Նա եռակի բարձրացրել է հանրակացարանային վճարները, և մեկ ուսանողից այժմ գանձվելու է տարեկան 180 հազար դրամ (դա չի վերաբերում արտասահմանցի ուսանողներին, նրանցը շատ ավելի բարձր է)։

    Նոր գինը գյուղերից եկած ուսանողներին արագ հասկացնել է տվել, որ կարելի է հանրակացարանային սենյակում ապրող երեք ուսանողով բնակարան վարձել ու ազատվել քյալյանական թալանից։ Դրա արդյունքում համալսարանին պատկանող երկու մասնաշենքում համարյա ուսանող չի մնացել...
    Աղբյուր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #40
    Cogito, ergo sum.... Dr. MGM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    Fredrikstad
    Տարիք
    38
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Մեր վախտով 34-ն ա էղել շեմը: ...
    Բյուր մի հիշացրու: Ես 19 ու 14 եմ ստացել
    ERRARE HUMANUM EST, STULTUM EST IN ERRORE PERSEVERARE.

  12. #41
    Cogito, ergo sum.... Dr. MGM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    Fredrikstad
    Տարիք
    38
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Չգիտեմ՝ մյուս կուրսերը ոնց, բայց կոնկրետ մերը բավական հաջող է ստացվել. ...
    Դե ուրիշ ենք էլի...
    ERRARE HUMANUM EST, STULTUM EST IN ERRORE PERSEVERARE.

  13. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում Dr. MGM-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր մի հիշացրու: Ես 19 ու 14 եմ ստացել
    Վայ, էս ինչ դաժան ա Գոնե կիսավճար արեցի՞ն

    Մեջբերում Dr. MGM-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրիշ ենք էլի...
    Հա, հլը էս թազա սերունդին նայի, լացդ կգա:

  14. #43
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    ՊԱՏՈՒՀԱՍԸ

    Просто Քյալյան

    Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտնվել է հերթական սկանդալային պատմության մեջ: Պատճառը կրկին բուհի ռեկտոր Գոհար Քյալյանն է, որի հերթական հիստերիան եւ լրբությունն ավարտվել է նրանով, որ մի ամբողջ ամբիոն պարզապես կազմալուծվել է` Անեսթեզոլոգիայի եվ ինտենսիվ թերապիայի ամբիոնի աշխատակիցները գրեթե ողջ կազմով դիմում են գրել եւ հեռացել ամբիոնից:

    Ամեն ինչ սկսվել է անցած տարվա փետրվարի 16-ին տեղի ունեցած դժբախտ պատահարից, երբ ավտոմեքենայի տակ է ընկել ու կյանքից վաղաժամ հեռացել վերոնշյալ ամբիոնի վարիչը` 59-ամյա Գագիկ Մխոյանը (Գագիկ Գնունովիչ): Դեպքից հետո, առանց ամբիոնի կարծիքը հաշվի առնելու, Քյալյանը ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում ոմն Մագդա Եղիազարյանի. 30-ն անց տիկինը Մխոյանի կենդանության օրոք ամբիոնի ասիստենտ է եղել, եւ վերջինիս միակ զբաղմունքը այնտեղ եղել է քարտուղարուհու պարտականություններ կատարելը (նրա ունեցած գիտելիքների եւ անցած պրակտիկայի մասին բավականին ծիծաղելի բաներ են պատմում, բայց դրանց կանդրադառնանք մեկ այլ հրապարակման շրջանակներում): Նշանակումից հետո ամբիոնի աշխատակիցները, որոնք, ի դեպ, բավականին լուրջ մասնագետներ են եւ հեղինակություն են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Եվրոպայում, սթրեսի մեջ են ընկնում, բայց նաեւ մտածում են, որ դա ժամանակավոր է, եւ բացի այդ էլ, առջեւում ամբիոնի վարիչի պատասխանատու ընտրություններն են: Նորմալ ամբիոնի վարիչ ընտրելու ակնկալիքով` ամբիոնի աշխատակիցները շարունակում են աշխատել շուրջ 6 ամիս:

    Այդ ամիսների ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար Եղիազարյանը սկսում է ցույց տալ իր ատամները: Աշխատակիցների դիտողություններն ու ահազանգերը` կապված գիտական, ուսումնական աշխատանքների, ինչպես նաեւ ուսանողների, դասագրքերի, թեստերի եւ քննությունների մտահոգիչ խնդիրների հետ, մնում են անպատասխան, ավելին` ժամանակավոր պաշտոնակատարը սառը եւ կոպիտ տոնով հակադարձում է, թե սպասեք ամբիոնի նիստ կլինի, ձեր ասելիքը կներկայացնեք: 6 ամսվա ընթացքում այդպես էլ որեւէ ամբիոնի նիստ չի կայանում: Աշխատակիցների համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ նրանք իմանում են, որ սույն Մագդա Եղիազարյանը որոշել է դոկտորական պաշտպանել: Գործընթացը սկսվում է այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ Եղիազարյանը հեռու է բավարար գիտական պաշար ունենալուց, եւ չի կարող գիտական հարուստ նյութ դնել քննարկման: Անեսթեզոլոգների ասոցիացիայի նիստում քննարկման դրված գիտական աշխատանքի մասով Եղիազարյանին ուղղված բազմաթիվ հարցեր են հնչում, որոնք մնում են անպատասխան, արված դիտողություններն ու առաջարկություններն էլ արհամարհանքով են ընդունվում Եղիազարյանի կողմից: Ի վերջո, ասոցիացիան` ի դեմս 30-40 հոգու, ասում է իր հեղինակավոր կարծիքը. «Աղջիկ ջան, դեռ խակ է քո դիսերտացիան, մեր դիտողությունները հաշվի կառնես, գիտական նյութին կտիրապետես, դրանից հետո նոր կքննարկենք»: Ի դեպ` սա նորմալ ընթացակարգ է, դրանից հետո հեղինակը պարտավոր է ուղղումներ մտցնել կամ հավելյալ ապացույցներ գտնել, որ ինքը ճիշտ է, եւ նորից աշխատանքը ներկայացնել քննարկման: Սրա փոխարեն, մի քանի օր հետո, ամբիոնի աշխատակիցներն իմանում են, որ Եղիազարյանը բժշկական համալսարանում պետք է իր նախապաշտպանության առաջին փուլը անցնի: Տեղի ունեցած ապօրինությունը բարկացնում է բոլորին: Բացատրենք, թե որն է ապօրինությունը: Ընթացակարգը հետեւյալն է` դոկտորական պաշտպանող անձը նախեւառաջ իր աշխատանքը ներկայացնում է ամբիոնի նիստի ժամանակ` ամբիոնի աշխատակիցներին: Միայն նրանց հավանության դեպքում է հնարավոր առաջ շարժվել մյուս «ինստանցիաներով»: Եվ քանի որ տվյալ պարագայում դոկտորական պաշտպանողն ու ամբիոնի վարիչը նույն Եղիազարյանն է ու կնիքը նրա ձեռքին է եղել, վերջինս կեղծում է փաստաթղթերը, թե իբր ամբիոնի նիստ է տեղի ունեցել, ամբիոնի աշխատակիցները հաստատել են իր դիսերտացիայի պլանը, եւ ամեն ինչ նորմալ է:

    Տեսնելով այս «բեսպրեդելը» եւ շատ լավ հասկանալով, որ Եղիազարյանն ընդամենը «պեշկա» է` ամբիոնի աշխատակիցներն իրենք են հրավիրում եւ կազմակերպում ամբիոնի նիստ, որպեսզի կարողանան իրենց հարցերի պատասխանները, վերջիվերջո, ստանալ: Հենց այստեղ էլ հարց է բարձրացվում, որ այսպես աշխատել այլեւս հնարավոր չէ` առջեւում քննություններ են, իսկ ուսանողներն այնքան էլ լավ վիճակում չեն, քանի որ տպագրված դասագրքերը բազմաթիվ սխալներ են պարունակում, եւ, փաստորեն, ուսանողները սխալ ինֆորմացիա են ստանում: Այս հարցերին Եղիազարյանը հրաժարվում է պատասխանել, ապա բոլորին վիրավորում է ասելով` «Հարցեր ունեք, տարեք այդ հարցերը դրեք Գոհար Պետրոսովնայի առաջ» (Քյալյանի-հեղ.): Այլ տարբերակ չունենալով` ամբիոնի աշխատակիցները նամակ են գրում Գոհար Քյալյանին:

    Թե ինչ զարգացումներ են հետեւում այս նամակին, եւ թե որքան նողկալի ու քստմնելի վարքագիծ է ցուցաբերում Գոհար Քյալյանը` կներկայացնենք հաջորդիվ:

    Շարունակելի
    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    Չորրորդ Ինքնիշխանություն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (31.01.2010), Ambrosine (30.01.2010)

  16. #44
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    ՊԱՏՈՒՀԱՍԸ

    Просто Քյալյան-2

    Ինչպես նշել էինք մեր երեկվա հրապարակման մեջ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Անեսթեզոլոգիայի եվ ինտենսիվ թերապիայի ամբիոնի աշխատակիցները գրեթե ողջ կազմով դիմում են գրել եւ հեռացել ամբիոնից:

    Մենք մանրամասն ներկայացրել էինք, թե որն է եղել առաջացած խնդրի դրդապատճառը: Կարճ հիշեցնենք. ամբիոնի բժիշկներին ու հայտնի մասնագետներին բարկացրել է այն հանգամանքը, որ Քյալյանը որոշել է ոմն Մագդա Եղիազարյանի իրենց գլխին ամբիոնի վարիչ կարգել (2009 թ. փետրվարի 16-ին ավտովթարից մահացավ վերոնշյալ ամբիոնի վարիչը` 59-ամյա Գագիկ Մխոյանը (Գագիկ Գնունովիչ), որի անունով են մինչեւ այժմ երդվում ամբիոնի (եւ ոչ միայն) աշխատակիցները): Քյալյանի միանձնյա որոշումն է եղել ոչ միայն անփորձ եւ գիտելիքներով աչքի չընկնող Եղիազարյանին դարձնել ամբիոնի վարիչ, այլ նաեւ ստիպել, որ ամբիոնը դրական եզրակացություն տա իր կադրի` դոկտորական «աշխատանքին»: Ամբիոնում ստեղծված իրավիճակը` Եղիազարյանի հետ քննարկելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Վերջինս բոլորին աջուձախ վիրավորելուց հետո հրապարակային հայտարարում է «Հարցեր ունեք, տարեք այդ հարցերը դրեք Գոհար Պետրոսովնայի առաջ» (Քյալյանի-հեղ.): Ամբիոնի աշխատակիցներն այդպես էլ անում են: «Թե ինչ զարգացումներ են հետեւում այս նամակին, եւ թե որքան նողկալի ու քստմնելի վարքագիծ է ցուցաբերում Գոհար Քյալյանը` կներկայացնենք հաջորդիվ». երեկվա մեր համարում այսպես էլ ավարտել էինք հրապարակումը: Այժմ` շարունակենք:

    Քյալյանին ուղղված նամակի տակ ստորագրում են ամբիոնի 9 աշխատակիցներ` հեղինակավոր հիվանդանոցների եւ գիտահետազոտական կենտրոնների հայտնի ներկայացուցիչներ: Քյալյանը վերջիններիս երկար սպասեցնել չի տալիս. անմիջապես երկրորդ օրը արձագանքում է: Համալսարանի ուսումնական ամբիոնից զանգահարում են նամակ գրած մասնագետներին եւ շատ կոպիտ տոնով ասում, թե Գոհար Պետրոսովնան երեքշաբթի օրը` ժամը 14:00-ին բոլորին սպասելու է, եւ որ նրան չեն հետաքրքրում «ձեր օպերացիաները» (նկատի ունի բժիշկներին, որոնց գործունեությունից է կախված մահվան սեղանին հայտնված մարդկանց հետագա ճակատագիրը): «Բոլորդ կլինեք ռեկտորատում, որպեսզի կայանա նամակի քննարկումը», փոխանցում են ռեկտորատից: Քյալյանը գալիս է կատաղած` չնայած փորձում է ժպիտով դիմավորել իր բուհի ամբիոնի աշխատակիցներին: Բոլորը ներկայանում են, թե ովքեր են եւ ինչ են աշխատում ամբիոնում: Սկզբում հավաքվածներին թվում է, թե կառուցողական երկխոսություն է տեղի ունենալու, որի արդյունքում ռեալ հարցեր են լուծվելու ի շահ ամբիոնի: Սակայն Քյալյանը չի դիմանում: Սկզբում նա ասում է, թե ինքը բոլոր նամակները կարդում է, եւ սա բացառություն չէ: Հետո սկսվում է քյալյանական մոնոլոգը` Գոհար Քյալյանին բնորոշ խոսքի եւ տակտի պարզապես զզվելի դրսեւորումներով:

    Հավաքված հարգարժան պարոնների վրա վերջինս սկսում է գոռգոռալ, խոսել անտակտ եւ բռի տոնայնությամբ: «Մեզ մոտ այնպիսի տպավորություն էր, թե նա Աստծուն հավասար մեկն է, իսկ մենք ճիճուներ ենք», պատմեց մեր զրուցակիցը: «Բացարձակապես ոչ մի կուլտուրա, հարգանքի ոչ մի դրսեւորում` որպես բժիշկների, որպես իր ամբիոնի աշխատակիցների նկատմամբ: Բայց ամենից շատ մեզ վիրավորեց նրա այն արտահայտությունը, թե Հայաստանում անեսթեզոլոգիա եւ ռեանիմատալոգիա չկա, գոյություն չունի: Փաստորեն չկա այն, ինչ որ մենք անում ենք ամեն օր, ինչով մենք պահում ենք մեր ընտանիքները, ինչով մենք կարողանում ենք օր ու գիշեր այս ծանր պայմաններում, նվիրվածությամբ ծառայել մարդկանց: Մեր շնորհիվ բժշկության այդ շատ կարեւոր ճյուղը պահպանվում է, եւ փաստորեն, մի հատ Քյալյան ասում է, թե մարդկանց կյանքը փրկելու այս կարեւորագույն մասնագիտությունը, մասնագետներն էլ հետը, չկան, գոյություն չունեն», շարունակեց մեր զրուցակիցը: Չբացելով մեր աղբյուրը` նշենք, որ այդ չարաբաստիկ հավաքին ներկա են լինում հայտնի պրոֆեսորներ, բաժանմունքի վարիչներ, անեսթեզոլոգիայի եւ ռեանիմատալոգիայի Հայաստանի գլխավոր մասնագետներ, մեծագույն կառույցների` Էրեբունի բժշկական կենտրոնի, Հանրապետական բժշկական կենտրոնի, օրթոպեդիկ եւ տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի եւ մի շարք այլ հայտնի կենտրոնների լուրջ մասնագետներ: Հավաքվածների վիրավորանքն ու բարկությունը գագաթնակետին է հասնում, երբ Քյալյանը արտաբերում է հետեւյալ սոսկալի նախադասությունը. «Մխոյանին դուք եք սպանել»: «Այսինքն` նա մեզ լրջորեն մեղադրում է մեր սիրելի ու պաշտելի պրոֆեսորին սպանելու մեջ: Եվ սա այն դեպքում, երբ ինտենսիվ թերապիայի ամբողջ անձնակազմը այդ լուսավոր ու գիտնական մարդու կողքից մի վայրկյան այն կողմ չի գնացել: Նա այդ օրինակով ցանկացավ ընկճել մեզ, վերջնականապես վիրավորել ու վարկաբեկել», նկատեց մեր զրուցակիցը:

    Քյալյանի մյուս վիրավորական արտահայտությունների, մահացած մարդու հետեւից չարախոսելու եւ հավաքված գիտնականներին շանտաժի ենթարկելու «մոնոլոգին» ծանոթացեք հաջորդիվ:


    Շարունակելի
    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
    Չորրորդ Ինքնիշխանություն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (31.01.2010), Ambrosine (30.01.2010)

  18. #45
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    ՊԱՏՈՒՀԱՍԸ

    Просто Քյալյան-3

    Հրապարակումների սկիզբը թիվ 44, 45 համարներում Եվ այսպես` հրավիրված քննարկումն այդպես էլ չի կայանում, քանի որ բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը սկսում է գոռգոռալ բոլորի վրա, անհարգալից բառերով եւ արտահայտություններով վիրավորել ներկաներին` փորձելով տպավորություն ստեղծել, թե համալսարանն իր հոր բոստանն է, եւ ինքն էլ ինչ ուզենա` կանի:

    «Հայաստանում անեսթեզոլոգիա եւ ռեանիմատալոգիա չկա, գոյություն չունի», «Մխոյանին դուք եք սպանել». այս հայտարարությունները վերջնականապես հունից հանում են հավաքվածներին, եւ նրանցից ոմանք փորձում են տիկնոջը կարգի հրավիրել: Այստեղ կանգ առնենք եւ փաստենք, որ Քյալյանի կատաղության դրդապատճառը սոսկ այն չէ, որ վերջինս ինչ-որ կիսագրագետի որոշել է մի լուրջ ամբիոնի վարիչ, հետն էլ դոկտորականի տեր դարձնել, եւ հիմա նրա այդ որոշումը դիմադրության է արժանացել: Ամենեւին էլ ոչ: Խնդիրը դեռ վաղուց է խմորվել, եւ Քյալյանի հոգում բույն դրած թույնի համար պարզապես առիթ է դարձել Մագդա Եղիազարյան՝ ամբիոնի վարիչության «հավակնորդուհու» պատեհ առիթը:

    «Համալսարանում, երեւի բոլոր լսարաններում, ոնց որ ստալինյան ռեժիմի ժամանակ, կամերաներ են տեղադրված, իսկ Քյալյանը իր սենյակում հեռուստացույցների, մոնիտորների դիմաց նստած` հետեւում է, թե ինչ է կատարվում` առաջին լսարան, երկրորդ լսարան, երրորդ լսարան: Հետո երեւի հենց պետք է լինում կամերան պտտում է այս կողմ, հետո մյուս կողմ եւ այդպես շարունակ: Ես վստահ եմ, որ մեր ամբիոնի նիստերը, ինչպես նաեւ ասոցիացիայի նիստերը, ինքն իր սենյակից նայել-հետեւել է: (Խոսքը անեսթեզոլոգների եւ ռեանիմատալոգների ասոցիացիայի մասին է. - հեղ.): Մի անգամ Քյալյանն ասաց, թե ասոցիացիայի նիստը եկեք համալսարանում անցկացրեք, անգամ մեծ դահլիճ տրամադրեց: Հետո հասկացանք, թե խնդիրը որն է: Սա իր պրոռեկտորներին էր ուղարկել նիստին, որպեսզի նրանց միջոցով մեզ համոզի, որ համաձայնենք` ասոցիացիան լինի բժշկական համալսարանին կից: Նման բան չէինք կարող թույլ տալ, որովհետեւ այդ դեպքում Քյալյանի իշխանությունն էր տարածվելու, եւ մենք բոլորս հայտնվելու էինք նրա տիրապետության տակ: Պրոռեկտորներից ակտիվորեն լոբբինգ էին անում Յաղջյանը, Միրիջանյանը.... երեւի, հանձնարարություն էին ստացել Քյալյանից, եւ ամեն ինչ անում էին, որպեսի ասոցիացիան մտնի համալսարանի կազմի մեջ: Մի խոսքով, ասոցիացիայի բոլոր անդամները միաձայն դեմ քվեարկեցին այդ առաջարկին: Ի դեպ` այդ ժամանակ դեռեւս մեր սիրելի Մագդա Եղիազարյանը ամեն բան անում էր, որ մտնենք համալսարանի կազմի մեջ, որպեսզի գործենք Քյալյանի տիրապետության տակ: Քյալյանը պարզապես կուլ չտվեց այն, որ ասոցիացիան հրաժարվեց լինել համալսարանի կազմում` համալսարանի հովանավորության տակ: Իսկ ինչո՞ւ չցանկացանք... որովհետեւ Քյալյանը երբ ինչպես ցանկանար` ճնշելու էր մեզ, ինչ որոշում ուզենար` ընդունելու էր, ինչն էլ ոչ` ոչ: Եվ այս ամբողջ պատմությունը բոլորին հիշեցնում է աղվեսի եւ խակ խաղողի մասին առակը». մեզ հետ զրույցում դեպքերն այսպես բացատրեց մեր զրուցակիցը:

    Հայաստանում գործող անեսթեզոլոգների եւ ռեանիմատալոգների գոյությունը կասկածի տակ դնելուց, նրանց սպանության մեջ մեղադրելուց հետո հավաքվածներից ոմանք փորձում են հակադրվել Քյալյանին: Սակայն Քյալյանը չի թողնում, որ որեւէ մեկը արտահայտվի, գոռում է, որ ոչ մեկին թույլ չի տալու խոսել, հրահանգում է բոլորին ներկայանալ Մագդա Եղիազարյանի դոկտորականի երկրորդ փորձարկմանը, հարցեր տալ նրան, ահաբեկում է ներկաներին, թե չգալացողին գործից ազատելու է, որպես ապացույց` հանձնարարություն է տալիս իր պրոռեկտորներից Մագդա Մհերովնային, թե ներկա-բացակա կանես ու եթե հայտնաբերես, որ ինչ-որ մեկը չի եկել, անպայման իրեն կփոխանցես: «Ուռոդի ու աննորմալի նման մի ձենի ղժժում էր, ղժժալուց հետո էլ դուռը շրխկացրեց վրաներս այնպես, որ այն «պետլյաներից» պոկվեց». ասաց մեր զրուցակիցը: Ամբիոնի աշխատակիցներից 9 մարդ տեղում որոշում է կայացնում, որ իրենք նման կարգի ապուշություններով չեն զբաղվելու, նման անդաստիարակ եւ գռեհիկ մարդու հետ չեն աշխատելու, տեղում դիմում են գրում եւ հեռանում: Ամբիոնում մնում է 3-4 աշխատակից, ասում են` հիմնականում մանկապարտեզը:

    «Ամբիոնը մնաց տկլոր, որովհետեւ այդ մակարդակը, այդ մթնոլորտը, որ տիրում է այնտեղ, ուղղակի վտանգավոր է ուսանողների համար: Առանց գիտելիք ու առանց մասնագետ: Սա է Քյալյանի պատկերացրածը, իսկ այնտեղ մեր նմանները անելիք չունեն, որքան էլ ցավենք երիտասարդ սերունդների եւ մեր սիրելի Մխոյանի ստեղծած «շկոլայի» համար»:

    Շարունակելի
    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
    Չորրորդ Ինքնիշխանություն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (30.01.2010)

Էջ 3 26-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բժշկական ապահովագրություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.01.2013, 13:18
  2. www.armmedicine.com - Բժշկական տեղեկատու կայք
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 22
    Վերջինը: 08.07.2011, 00:13
  3. Բժշկական կուրիոզներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:54
  4. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •