User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Բժշկական

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    ՊԱՏՈՒՀԱՍԸ

    Просто Քյալյան

    Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտնվել է հերթական սկանդալային պատմության մեջ: Պատճառը կրկին բուհի ռեկտոր Գոհար Քյալյանն է, որի հերթական հիստերիան եւ լրբությունն ավարտվել է նրանով, որ մի ամբողջ ամբիոն պարզապես կազմալուծվել է` Անեսթեզոլոգիայի եվ ինտենսիվ թերապիայի ամբիոնի աշխատակիցները գրեթե ողջ կազմով դիմում են գրել եւ հեռացել ամբիոնից:

    Ամեն ինչ սկսվել է անցած տարվա փետրվարի 16-ին տեղի ունեցած դժբախտ պատահարից, երբ ավտոմեքենայի տակ է ընկել ու կյանքից վաղաժամ հեռացել վերոնշյալ ամբիոնի վարիչը` 59-ամյա Գագիկ Մխոյանը (Գագիկ Գնունովիչ): Դեպքից հետո, առանց ամբիոնի կարծիքը հաշվի առնելու, Քյալյանը ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում ոմն Մագդա Եղիազարյանի. 30-ն անց տիկինը Մխոյանի կենդանության օրոք ամբիոնի ասիստենտ է եղել, եւ վերջինիս միակ զբաղմունքը այնտեղ եղել է քարտուղարուհու պարտականություններ կատարելը (նրա ունեցած գիտելիքների եւ անցած պրակտիկայի մասին բավականին ծիծաղելի բաներ են պատմում, բայց դրանց կանդրադառնանք մեկ այլ հրապարակման շրջանակներում): Նշանակումից հետո ամբիոնի աշխատակիցները, որոնք, ի դեպ, բավականին լուրջ մասնագետներ են եւ հեղինակություն են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Եվրոպայում, սթրեսի մեջ են ընկնում, բայց նաեւ մտածում են, որ դա ժամանակավոր է, եւ բացի այդ էլ, առջեւում ամբիոնի վարիչի պատասխանատու ընտրություններն են: Նորմալ ամբիոնի վարիչ ընտրելու ակնկալիքով` ամբիոնի աշխատակիցները շարունակում են աշխատել շուրջ 6 ամիս:

    Այդ ամիսների ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար Եղիազարյանը սկսում է ցույց տալ իր ատամները: Աշխատակիցների դիտողություններն ու ահազանգերը` կապված գիտական, ուսումնական աշխատանքների, ինչպես նաեւ ուսանողների, դասագրքերի, թեստերի եւ քննությունների մտահոգիչ խնդիրների հետ, մնում են անպատասխան, ավելին` ժամանակավոր պաշտոնակատարը սառը եւ կոպիտ տոնով հակադարձում է, թե սպասեք ամբիոնի նիստ կլինի, ձեր ասելիքը կներկայացնեք: 6 ամսվա ընթացքում այդպես էլ որեւէ ամբիոնի նիստ չի կայանում: Աշխատակիցների համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ նրանք իմանում են, որ սույն Մագդա Եղիազարյանը որոշել է դոկտորական պաշտպանել: Գործընթացը սկսվում է այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ Եղիազարյանը հեռու է բավարար գիտական պաշար ունենալուց, եւ չի կարող գիտական հարուստ նյութ դնել քննարկման: Անեսթեզոլոգների ասոցիացիայի նիստում քննարկման դրված գիտական աշխատանքի մասով Եղիազարյանին ուղղված բազմաթիվ հարցեր են հնչում, որոնք մնում են անպատասխան, արված դիտողություններն ու առաջարկություններն էլ արհամարհանքով են ընդունվում Եղիազարյանի կողմից: Ի վերջո, ասոցիացիան` ի դեմս 30-40 հոգու, ասում է իր հեղինակավոր կարծիքը. «Աղջիկ ջան, դեռ խակ է քո դիսերտացիան, մեր դիտողությունները հաշվի կառնես, գիտական նյութին կտիրապետես, դրանից հետո նոր կքննարկենք»: Ի դեպ` սա նորմալ ընթացակարգ է, դրանից հետո հեղինակը պարտավոր է ուղղումներ մտցնել կամ հավելյալ ապացույցներ գտնել, որ ինքը ճիշտ է, եւ նորից աշխատանքը ներկայացնել քննարկման: Սրա փոխարեն, մի քանի օր հետո, ամբիոնի աշխատակիցներն իմանում են, որ Եղիազարյանը բժշկական համալսարանում պետք է իր նախապաշտպանության առաջին փուլը անցնի: Տեղի ունեցած ապօրինությունը բարկացնում է բոլորին: Բացատրենք, թե որն է ապօրինությունը: Ընթացակարգը հետեւյալն է` դոկտորական պաշտպանող անձը նախեւառաջ իր աշխատանքը ներկայացնում է ամբիոնի նիստի ժամանակ` ամբիոնի աշխատակիցներին: Միայն նրանց հավանության դեպքում է հնարավոր առաջ շարժվել մյուս «ինստանցիաներով»: Եվ քանի որ տվյալ պարագայում դոկտորական պաշտպանողն ու ամբիոնի վարիչը նույն Եղիազարյանն է ու կնիքը նրա ձեռքին է եղել, վերջինս կեղծում է փաստաթղթերը, թե իբր ամբիոնի նիստ է տեղի ունեցել, ամբիոնի աշխատակիցները հաստատել են իր դիսերտացիայի պլանը, եւ ամեն ինչ նորմալ է:

    Տեսնելով այս «բեսպրեդելը» եւ շատ լավ հասկանալով, որ Եղիազարյանն ընդամենը «պեշկա» է` ամբիոնի աշխատակիցներն իրենք են հրավիրում եւ կազմակերպում ամբիոնի նիստ, որպեսզի կարողանան իրենց հարցերի պատասխանները, վերջիվերջո, ստանալ: Հենց այստեղ էլ հարց է բարձրացվում, որ այսպես աշխատել այլեւս հնարավոր չէ` առջեւում քննություններ են, իսկ ուսանողներն այնքան էլ լավ վիճակում չեն, քանի որ տպագրված դասագրքերը բազմաթիվ սխալներ են պարունակում, եւ, փաստորեն, ուսանողները սխալ ինֆորմացիա են ստանում: Այս հարցերին Եղիազարյանը հրաժարվում է պատասխանել, ապա բոլորին վիրավորում է ասելով` «Հարցեր ունեք, տարեք այդ հարցերը դրեք Գոհար Պետրոսովնայի առաջ» (Քյալյանի-հեղ.): Այլ տարբերակ չունենալով` ամբիոնի աշխատակիցները նամակ են գրում Գոհար Քյալյանին:

    Թե ինչ զարգացումներ են հետեւում այս նամակին, եւ թե որքան նողկալի ու քստմնելի վարքագիծ է ցուցաբերում Գոհար Քյալյանը` կներկայացնենք հաջորդիվ:

    Շարունակելի
    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    Չորրորդ Ինքնիշխանություն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (31.01.2010), Ambrosine (30.01.2010)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բժշկական ապահովագրություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.01.2013, 13:18
  2. www.armmedicine.com - Բժշկական տեղեկատու կայք
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 22
    Վերջինը: 08.07.2011, 00:13
  3. Բժշկական կուրիոզներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:54
  4. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •