Լարո, բժշկականի առարկաները բաժանվում են երկու մեծ խմբի. տեսական ու կլինիկական Պաթերը տեսականի մեջ են:
Ու դասախոսը գործի չի գալիս, սպռոսին դնում ա ուզածդ գնահատականը, եթե քեզ սիրում ա, իսկ եթե չի սիրում, չուզածդ գնահատականը: Մաֆիայի հմտություններդ կտրուկ լավանում են, նկատում ես, որ հասցնում ես գեղարվեստական գրքեր կարդալ: Ու տենց
Մուշու (17.06.2015)
Ինչպես և խոստացել էի Պրակտիկայի տպավորությունները .
Երեխեք բացի բժիշկներից մնացածը մեզ շատ լավ էին վերաբերվում Չնայած բժիշկներն էլ նեցն ոչինչ, բայց մի քիչ խիստ էին մի քիչ էլ կոպիտ Վազելով գնում էի,որ համ հիվանդանոցը գտնեմ, համ չուշանամ, մի կերպ գնացի գտա, էնքան եմ վազել բռնվել եմ լրիվ, բադի նման եմ քայլում: Բայց ինձ նեեենց դու եկավ էդ խառը վիճակը, հիվանդանոցի աժոտաժը: Մեզ բաժանեցին երկու խմբի. կեսին տարան ընդունարան, մյուսներին դիագնոստիկ: Ես ընդունարանի խմբում էի. էն մյուս խումբն ուներ ուղեկցող, մենք բացիթողի էինք Մի քչ նստեցինք ընդունարանում, մի աղջիկ եկավ, ЕКГ արեցին: Մեկ էլ իրանց թվում էր, որ մենք ամենագետ ենք ու ամեն ինչ գիտենք ու մուննաթով էին վերաբերվում, երբ հարցնում էինք օրիան սրտի երկատումն ինչ ա: Դե հիմա ասեց սրտի երկատում, ես էլ հարցրի էդ ինչ ա, պարզվեց ինքը առաջին հնչյունը նկատի ուներ: Հտո հասկացանք, որ բացիթողի ենք մենք սկսեցինք շրջել հիվանդանոցում: Գնացինք Նարեկ, ուր պատահի քթներս խոթեցինք, մտանք հիվանդասենյակներ, հիվանդ երեխեքի հետ շփվեցինք, բոլորի պատմությունները լսեցինք: Հետո սովից մեռնում էինք, աջ ու ձախ թափառելուց հետո որոշեցինք գնանք ծննդատուն Գնացինք, մեզ առանց էն ոտերին հագնելու բանի, մազկայ ու կալպակի չթողեցին, մենք էլ գնացինք առանք Գնացել ենք ասում ենք ուզում ենք ծննդաբերությունն նայենք, բժշկականի ուսանող ենք, սեն նայեց նայեց, ասեց. «Ժողովուրդ ըտե ով կա հլը ասեք շուտ ծննդաբերի երեխեքն ուզում են տենան »: Հետո երեխեքը գնացին, ես ու մի աղջիկ մնացինք ծննդաբերություն նայելու Ու էսօր ես առաջին անգամ երեխայի ծնունդի եմ ներկ եղեել Աղջիկ էր, սիրու՜ն սիրու՜ն աղջիկ Բայց բժիշկը շատ կոպիտ էր, շատ: Հետո երեխեքին ասում եմ, որ կոպիտ են բժիշկներն, ասում են դե հիվանդներն իրանց այ ստեղն են արդեն հասցրել: Բայց ախր դա ինչ կապ ունի Իրանք բուժքույրերի ու մնացած «ստորադասների» հետ էլ էին շատ հրամայական խոսում: Ու մեկ էլ առաջին անգամ 900գրամ քաշով երեխա եմ տեսել...պուճու՜ր.... Էն քթի մեջ դրվող բաները մտել էին բերանը, կանչեցի ուղղեցին Արդեն երեք օր ա ապրում ա, հուսանք էլի կապր պուճուրը Էսօր լիքը առաջին անգամներ են եղել իմ կյանքում Հետո էլի լավ թափառեցի հիվանդանոցներում, քիթս էլի ամեն տեղ խոթեցի ու գնացի հիվանդանոցին:
Հետո հիշեցի, որ մաման իմ համար խոսացել ա Գոսպիտալում վիրահատությունների համար ու որոշեցի գնամ: Իրենց բժիշկներից մեկն ինձ խոստացել էր վիրահատության ընթացքում նաև բացատրել: Գնացի, վաղը գրիժա կա, մյուս օրն էլ երկու հատ լապարաստոպիկով լեղապարկ Ֆորմա չունեմ Մամայինը կվերցնեմ, բայց հագս մեծ ա, ամոթ ա, բայց դե արդեն խոսել եմ, որ գնամ ավելի ամոթ ա չգնալը: Խոսեցի բաժնի վարիչի հետ, ինքն էլ էր խիստ երևում: Ու ճիշտն ասած հասկանում եմ, որ հիմա վիրահատության գնալը լրիվ անիմաստ ա, բայց գլուխս տնգած գնացի ու հիմա էլ ամաչում եմ չգնամ էդքանից հետո Մի խոսքով վաղը կգնամ գրիժա նայելու Հետո էլի կգնամ առաջին հիվանդանոց քիթս տարբեր տեղեր խոթելու: Ճիշտ էիք ասում, ոչ մեկ մեր նման ոչնչությունների կարոտը չի, մենք պետք ա ակտիվ լինենք, որ մի բան սովորենք
Ժողովուրդ նենց հաճելի զբաղվածություն ա ու նենց հաճլի հոգնած եմ հիմա... ես ավելի ու ավելի շատ եմ ուզում հերթապահության գնալ, ես չեմ փոշմանել իմ ընտրության համար, ես զգացի, որ էդպիսի կյանքը ես սիրեցի, իմ համար ա Ու մեկ էլ ես կլինեմ բարեհամբույր բժիշկ, որ վախեցած հիվանդներիս էլ ավելի չվախացնեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ