ԱսեմՀիստը մեզ Լիմոնն ա տվել՝ Թումանյանը, ինքը ընտիրագույն դասախոս ա, բայց ուսանողներն իրան չեն սիրում, որտև խիստ ու պահանջկոտ ա, նկարներն էլ ուշադիր նայում ա, որ տեսնի՝ հանկարծ սխալ բան նկարած չլինես: Չգիտեմ՝ հիմա ամբիոնում ա ինքը, թե չէ: Բայց եթե իրա ձեռն ընկնեք, հաստատ ընտիր հիստ կսովորեք:
Մեզ մեկ էլ Կարմեն Թելմանովնան ա տվել հիստ: Ընդհանուր իրանից գոհ չեն էրեխեքը, բայց կոնկրետ ես ահավոր գոհ էի. մեզ մոտ նենց սիմպատիայի պահեր էին, ինքն ինձ ահավոր սիրում էր, ես էլ իրան, ու արդյունքում սաղ առարկաներս թողած մենակ հիստ էի կրծում:
Բիոխի դասախոսներից Անահիտ Վլադիմիրովնան ա ընտիր, իրա նմանը չկա: Ինքը լրիվ ուղեղը խոդի էր տալիս, ոչ թե բանաձևեր անգիր անել տալիս (դե էդ էլ հետը, բայց դե): Ու իրա ժամանակ դու ջոկում էիր, որ բժշկականում ես սովորում, ոչ թե համալսարանի քիմիականում. շատ սիրուն կապում էր բիոխը բժշկության հետ: Ուսանողներին էլ վերաբերվում էր որպես իրան հավասարի: Մեր բանավոր սպրոսները քննարկումներով էին անցնում, իրար հետ համաձայնել-չհամաձայնելով: Մի խոսքով, ընտիր տիպ ա ինքը:
Դե Կարինե Մինասովնան էլԱնատի ամբիոնում մեկ էլ Աննա Ջոնովնան ա ընտիր: Ինքը ինձ կյանքում գործնական չի տվել, մենակ լեկցիա: Բայց մեկ ա դեմք ա:
Մեզ Կարմեն Թելանովնան ա տալիսՕրագրումս գրել եմ, որ ինքն ինձ սիրում ա, ես էլ իրան: Հարց չկա, լավն ա. բայց ահավոր անհամակարգված ենք դաս պատմում. մեկ էն ծերից, մեկ էն, շատ հաճախ չեմ էլ հասկանում որ մասն էր պետք սովորել, որը չէ. դասեր են եղել, որ հիմնականում տետրերն ա ստուգել, կամ պրեպարատ ենք նայել ու դաս չենք քննարկել նորմալ: Է հա, ես անընդհատ հարցեր եմ տալիս, անհասկանալի մասերն ասում ա, բայց մեկ ա անհամակարգված ու խառն ա մի ձև....չնայած մի հատ հիստերիկը կար, իրանից որ հաստատ լավն ա: Գիտե՞ս ոնց, նենց չի որ իրան չեմ սիրում, չէ. ինքն էլ ինձ ա սիրում, անընդհատ ուշադրության կենտրոնում ա պահում. ինքը միշտ ուսանողների կողքին ա նստում, էսօր վերջն էի նստել, շրջվել էր ինձ էր նայում ու դաս էր բացատրում. նենց հաճելի էր
Դասախոս եմ ուզում, որ գնամ կոնսուլտացիայի, գիտելիքս կոնկրետացնի, ցաքուցրիվ եղածն իմի բերի: Կամ կարող ա և սպռոս պարապելուց համակարգվի, չգիտեմ: Բայց կհիշեմ Մարինա Ռազմիկովնա անունը, ոնց որ Նազիկն էլ էր լավը, Թումանյանին էլ կհիշեմ, Անահիտ Վլադիմիրովնային էլ....Հա Բյուր, մեկ էլ շեդեվր նկարներից հենց մեջտեղը ստորագրում ա, ախր կարելի ա չէ նկարը չփչացնել ու անկյունում ստորագրել: Բայց ինքը հավես դեմք ա, մի ձև սիրում եմ իրան, ոնց ասում ես՝ սիմպաթիայի հարց ա: Մի բան իրա մեջ կփոխեի. կուզեի խոսեր կոնկրետ. դասը հարցներ սկզբից մինչև վերջ բոլոր մանրամասներով, որ պարզ դառնար պետքականն ու անպետքը ու որ սովորածդ տպավորվի: Իսկ բիոխն ահավոր ա. որպես մարդ լավն ա, բայց էդ ինձ ի՞նչ. թող վատ մարդ լինի, լավ դասախոս լինի, ինձ էդ ա պետք: Կարող ա և խելացի ու գիտելիքով դասախոս ա, բայց մատուցելու ձև չունի, չի բացատրում ընդհանրապես, շատ ի միջիայլոց ա վերաբերվում դասին: Անատիս դասախոսը լավն ա, բայց արագա ա խոսում, չեմ հասցնում ֆիքսեմ...ընդհանուր առմամբ լավն ա անտաը, ոչինչ... բայց կարինե Մինասովնայից հետոոոո զգում ես տարբերությունը: Աննա Ջոնովնային էլ են շատ գովում ով, բայց մեզ բախտ չի վիճակվել և ոչ մեկի հետ դաս անելու: Իսկ այ ֆիզի դասախոսը հրաշք ա
Սաթենիկ Հրաչովնա: Ընտիր դասախոս: Սար ու ձոր չի ընկնում, բացատրում ա կոնկրետ, չի շեղվում, անհնար ա չհասկանալ իրեն համ էլ ավելորդ չի տանջում: Լավն ա շատ ինքը:
Կարմեն Թելմանովնային իմ կողմից բարևներ փոխանցի
Հա, ինքը տենց պահեր ուներ, դուրս էր գալիս լսարանից, ժամերով չէր գալիս: Հայերեն էլ լավ չգիտի, դժվարությամբ էր բացատրում: Բայց հիստի առաջին կիսամյակը մի ուրիշ խնդիր էլ ունի. գիրքն ահավոր վատն ա, իրանց լեկցիաներն էլ լավը չեն, սովորելու նորմալ աղբյուր չկա: Ես հիշում եմ՝ հիստի առաջին կիսամյակի նյութը մեկ ուրիշներին բացատրելով եմ սովորել, մեկ էլ ժամերով պրեպարատ նայելով: Ինձ տշելով էին տուն ուղարկում հիստի լսարաններից:
Անատն ու բիոխն ովքե՞ր են:
Ֆիզի դասախոսիդ չեմ ճանաչում, բայց էդ ամբիոնում վատ դասախոս չկա: Ինձ Հասմիկ Կառլենովնան ու Դոնարա Վագանովնան են դաս տվել, երկուսն էլ հրաշք են: Ամբիոնի վարիչն ինքը տեղով մեկ հրաշք ա: Եթե բժշկականում ընդհանրապես մնացել են նենց մարդիկ, որոնց առաջ արժե խոնարհվել, իրանցից մեկը Խուդավերդյանն ա:
Խուդավերդյանը մի անգամ լեկցիա ա կարդացել անկեղծ ասած քնացնող էր: Բայց դրա նախորդ լեկցիան, որ էլի ինքն ա կարդացել լավն ա եղել ըստ մնացած երեխեքի, ես էդ մեկին ներկա չեմ եղել: Ընդհանուր բարի պապիկ ա երևում: Հա Բյուր, ասածիդ տակ ստորագրում եմ. անկեղծ եմ ասում չորս տեղից դաս եմ կարդում, չորս տեղն էլ հակասություններ կան, ահավոր խառ ա գրած, մանավանդ ընդհանուրի գիրքն ահավոր ա. որ քսերոքսը չլիներ կգժվեի ընդհանրապես: Հիմա էլի մի քիչ հարմարվել եմ, որ չհամակարգված էստեղից էնտեղից ա լինելու, չկա կոնկրետ նյութ, որ ասես էս պետք ա սովորեմ: Իսկ տարվա սկզբին դեպրեսիայի մեջ էի դրա պատճառով: Մի քիչ բիոխ սովորեմ, խիղճս հանգստանա, կանցնեմ հիստի ամրապնդելուն: Մաթեմի օրիակով կարամ ասեմ, որ կոնսուլտացիան լիքը բան ա տալիս, գնալու եմ կոնսուլտացիայի....
Մարգարիտա Ստեփանովնան տալիս ա բիոխ, Նինա Զավենովնան անատ: Երկրորդից էլի եմ ասում, էդքան դժգոհ չեմ, ուղղակի Կարինե Մինասովնային լսելուց հետո ուզում եմ մեզ ինքը դաս տա:
Խուդի լեկցիաները գրել պետք չի, դրանք լսել ա պետք, հետո ամբողջ կյանքում հիշում ես: Իրա կարդացած բաժինները պետականի ժամանակ չեմ պարապել, այ տենց հիշում էի:
Հա, եթե կոնսուլտացիան օգնում ա, գնա կոնսուլտացիաների: Բայց տես քեզ դասավանդող դասախոսները չնեղանան:
Երկուսին էլ տեղը չեմ բերում: Դե Կարինե Մինասովնան ուրիշ տիպ աԻնքը Գոհար Պետրոսովնայի լայթ տեսակն ա: Բա որ Գոհար Պետրոսովնան ձեզ լեկցիա կարդար... ափսոս, ինքը էլ չկա համալսարանում:
Վերջին խմբագրող՝ laro: 14.10.2014, 00:21:
Բիոխը դեռ Աղաջանո՞վն ա կարդում: Իրա ձենից բան մնացե՞լ աԵս բիոխի լեկցիաներին բառիս բուն իմաստով էի քնում: Գլուխս դնում էի նստարանին ու քնում: Մանավանդ որ առաջին ժամ էր, ես դեռ մինչև վերջ արթնացած չէի էլ լինում
Իսկ ֆիզը գնա անպայման, լուրջ եմ ասում, Խուդի նման մասնագետներ հիմա քիչ կան Հայաստանում: Ինքը իրոք բացառիկ դեմք ա:
Ի դեպ, որոշ լեկցիաներ էլ Հասմիկ Կառլենովնան ա կարդում: Ինքը բառ առ բառ թելադրում ա սաղ: Ինքը մտքի հզորությամբ Խուդին չի հասնի, բայց իրա լեկցիաները շատ օգտակար են քննություն-բան պարապելուց: Եթե մյուս հոսքում սաղ ինքն ա կարդում, որևէ գերազանցիկից վերցրու, քսերոքս արա լեկցիաները: Հասմիկ Կառլենովնան էլ նրանով ա հետաքրքիր, որ չնայած ռուսական կրթությանը, արտակարգ հայերեն գիտի ու հայերեն էլ ստորագրում ա:
Բայց մենք ինչ լավ դասախոսներ ենք ունեցել, նորմալ կրթական համակարգի սաղ շանսերն էղել են![]()
GriFFin (15.10.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ