User Tag List

Էջ 4 26-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Բժշկական

  1. #46
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    «Просто Քյալյան» շարքից. բժշկականի ռեկտորը հիմա էլ ուզում է նախարար դառնալ

    «Չորրորդ ինքնիշխանությունը» հիշեցնում է, թե ինչպես մի քանի ամիս առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես հայտարարեց, թե դադարում է ճանաչել Հայաստանի Հանրապետության Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Եվ ներկայացնում է դրա պատճառը. «Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետություն է հրավիրվել բժշկականի ռեկտորը` տխրահռչակ Գոհար Քյալյանը:
    Բավականին ներկայացուցչական գիտաժողովի ժամանակ վերջինս ամբիոնից սկսել է ապացուցել, որ պարսիկ բժիշկ Ավիցենան հայկական ծագում ունի, և որ նրա նախնիները հայ են եղել: Այս անգրագիտությանից վրդովված` Իրանի համապատասխան գերատեսչությունները որոշում են կայացրել իրենց հանրապետության տարածքում այլևս չճանաչել մեր բժշկականի դիպլոմը: Ի դեպ` կտրուկ նվազել է իրանցի ուսանողների հոսքը բժշկական համալսարան: Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ հերթը հնդիկներինն է»: Իշխանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ բժշկական համալսարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների արդյունքում սրվել են Գոհար Քյալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հարաբերությունները. «Ասում են, որ Քյալյանն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ձեռք գցել Քուշկյանի աթոռը, այսինքն` դառնալ ՀՀ առողջապահության նախարար»:

    Աղբյուր` Panorama.am

  2. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Դե որ չի-ն չափազանցրել էր էս սկանդալային պատմությունը, էդ պարզ ա, բայց մինչև էս վերջերս մտածում էի՝ ամեն դեպքում ինչու՞ ա ռեկտորը Մագդա Եղիազարյանին դարձրել ամբիոնի վարիչ, եթե ինքը էդքան անգրագետ ա: Ինչ ուզում եք, ասեք, ռեկտորը երբեք գիտակցաբար սխալ մարդկանց չի նշանակում: Պատկերացրեք, էս մի շաբաթը, որ Մագդայի մոտ էինք դասի, ամեն ինչ հասկացա... Անգամ նրա անգրագիտությունն է հորինված: Լավ մասնագետ է, հրաշալի մանկավարժ: Մի խոսքով, ամոթ ստեր տարածողներին:

  3. #48
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում Albus-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր` Panorama.am
    Կարծեմ էդ անեն ինչը հենց բժշկականի դիպլոմներին չի վերաբերում, այլ ընդհանրապես Հայստանում ստացած դիպլոմներին /երևի թե ավելի շատ "հայբուսակներ" ավարտածների գիտելիքներից են դատել/

  4. #49
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Հարգելի Բյուրակն, ախր մեր բժշկականում ամեն ինչ սարքել են էնպես, որ նմանվելա բանտի: Ջղայնությունս գալիսա էն բանից, որ էսօր քննության գնահատականից դժգոհ լինելով` որոշեցի նայեմ գրավորս, ուղղակի նայեմ, հասկանամ սխալներս, ինչը դասախոսների կողմից միանգամից որակվեց որպես բողոքարկում: Հա, լսել ենք նոր կանոնների մասին, որ եթե հանկարծ գրավորդ ճիշտ ստուգած լինեն, ապա քյալյանական տրամաբանությամբ պետքա 1 բալ իջեցնեն գնահատականից: Իմ մոտ էլ էնպես էր ստացվել, որ եթե քննական գնահատականը 1 բալ իջներ, միջինացված թվի վրա չէր ազդի, մի խոսքով կորցնելու բան չունեի: Որոշեցի ուզեմ գրավորս... Բայց պարզվումա ոչ թե քննականն են իջեցնում, այլ հենց վերջնական միջինը... Փաստորեն ընենց են արել, որ ոչ մի ուսանող ռիսկ չանի իրա քննության արդյունքը բողոքարկի:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.06.2010), Kuk (06.03.2010)

  6. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում Albus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բյուրակն, ախր մեր բժշկականում ամեն ինչ սարքել են էնպես, որ նմանվելա բանտի: Ջղայնությունս գալիսա էն բանից, որ էսօր քննության գնահատականից դժգոհ լինելով` որոշեցի նայեմ գրավորս, ուղղակի նայեմ, հասկանամ սխալներս, ինչը դասախոսների կողմից միանգամից որակվեց որպես բողոքարկում: Հա, լսել ենք նոր կանոնների մասին, որ եթե հանկարծ գրավորդ ճիշտ ստուգած լինեն, ապա քյալյանական տրամաբանությամբ պետքա 1 բալ իջեցնեն գնահատականից: Իմ մոտ էլ էնպես էր ստացվել, որ եթե քննական գնահատականը 1 բալ իջներ, միջինացված թվի վրա չէր ազդի, մի խոսքով կորցնելու բան չունեի: Որոշեցի ուզեմ գրավորս... Բայց պարզվումա ոչ թե քննականն են իջեցնում, այլ հենց վերջնական միջինը... Փաստորեն ընենց են արել, որ ոչ մի ուսանող ռիսկ չանի իրա քննության արդյունքը բողոքարկի:
    Ես այն երջանիկ սերնդից եմ, որի ուսումնառության գրեթե կեսն անցել է մի ռեկտորի ղեկավարությամբ, իսկ մյուսը՝ ուրիշ: Ու պատկերացրու, մենք հիմա նախանձում ենք ձեզ... Էն ժամանակ չես կարող պատկերացնել, թե ինչ էր: Լրիվ անարխիա: Լիկվիդների միլիոն քանակություն, տոննաներով բացակայություններ, աստղաբաշխական թվերի հասնող կոռուպցիա, կլինիկական ամբիոններում պարապ-սարապություն, սրա-նրա խնամի-բարեկամ դասախոսներ: Պատկերացրու, հիմա էս ամեն ինչից եթե ոչ 100%-ով, բայց մեծ մասամբ այլևս չկա: Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա փորձեք դա խելացի օգտագործել... Բացատրեմ: Ճիշտ են արել, որ էսպես խստացրել են, որովհետև մի ժամանակ ամբիոնի վարիչները խելագարվում էին ահռելի թվով բողոքարկումներից, որոնցից մեծ մասն անկապ կռիվ-ղալմաղալ էր չսովորող ուսանողների կողմից: Իսկ հիմա դա ավելի քաղաքակիրթ է դարձել: Վստա՞հ ես, որ դու ճիշտ ես: Էդ դեպքում հանգիստ կարող ես բողոքարկել. դիմումդ գրում ես, դեկանատն էլ ներկա է էդ պրոցեսին: Իմ ընկերուհին, որը չորրորդ կուրսում է, էս ընթացքում համարձակորեն բողոքարկել է և բարձրացրել գնահատականը: Ավելին՝ վստահ եղեք, որ ամբիոնները շատ ավելի են վախենում բողոքարկում կոչվածից, քան դուք. որևէ սխալ հայտնաբերելու դեպքում նրանք են պատժի արժանանալու: Դրա համար եթե վստահ եք, որ ճիշտ եք, որևէ բանից վախենալ պետք չէ: Ավելին ասեմ... Ըստ որոշ չճշտված տեղեկությունների գնահատականն այլևս չեն իջեցնում: Ուղղակի բողոքարկումը կատարվում է դիմումով, դեկանատում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (06.03.2010)

  8. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ էդ անեն ինչը հենց բժշկականի դիպլոմներին չի վերաբերում, այլ ընդհանրապես Հայստանում ստացած դիպլոմներին /երևի թե ավելի շատ "հայբուսակներ" ավարտածների գիտելիքներից են դատել/
    Էս խնդրին լավ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ մի տխուր երևույթ կա: Բժշկականից դուրս մնացած արտասահմանցիները գնում են բուսակ-մուսակ դիպլոմ առնելու, հետո որ վերադառնում են իրենց երկիրը, էնտեղ շատ չեն տարբերում՝ Հերացին է, թե բուսակը: Միանգամից բողոքները գալիս են մեր բուհ, որովհետև պայմանագիրը ԵՊԲՀ-ի հետ է:

  9. #52
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    Ոչ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Մագդա Եղիազարյանը անգրագետ չի, ավելին՝ լավ մասնագետ է և հրաշալի մանկավարժ: Հիշեցնեմ, որ այդ լավ մասնագետի, հրաշալի մանկավարժի՝ ամբիոնի վարիչ կարգվելու արդյունքում, մեջբերում եմ՝ «մի ամբողջ ամբիոն պարզապես կազմալուծվել է` Անեսթեզոլոգիայի եվ ինտենսիվ թերապիայի ամբիոնի աշխատակիցները գրեթե ողջ կազմով դիմում են գրել եւ հեռացել ամբիոնից»: Այստեղ ես հնարավոր երկու տարբերակ եմ տեսնում. կա՛մ այսքան ժամանակ այդ ամբիոնը եղել է կլյաուզնիկների որջ, ովքեր չեն կարողանում իրենց շարքերում հանդուրժել լավ մասնագետի ու հրաշալի մանկավարժի, կա՛մ իմ տեղադրած նյութն իրականում համապատասխանում է իրականությանը: Երկու դեպքում էլ տեղադրածս նյութերի շեշտը ճիշտ տեղում էր դրված. հիմնական մեղավորը Քյալյանն էր այդ նյութերում: Իսկ թե ում գրագիտությունն ինչքան էր գնահատած, որ ստորակետը որ շաղկապից առաջ էր դրված, կարծում եմ՝ ոչ այնքան կարևոր է: Այսինքն՝ ամո՛թ կամ անգրագետներին պաշտպանողներին, կա՛մ կլյաուզնիկների որջով համեմված ուսումնական հաստատություններ ղեկավարողներին պաշտպանողներին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #53
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    Տեղադրված նյութում միակ անհերքելի ճշմարտությունն էն էր, որ մի ամբիոնի մեծ մաս գործից դուրս է եկել: Մնացածը խիստ մութ են ու կասկածելի: Դե հա, Գոհար Պետրոսովնան չոր խոսելու սովորություն ունի, բայց բոլորն էլ սովոր են դրան, թեթև են տանում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ամբիոնը կազմալուծվել, բավական մութ է ու ոչ ոք չի կարող մինչև վերջ իմանա: Տարբեր վերսիաներ կան, որոնց մեծ մասը Մագդա Եղիազարյանի հետ կապված էլ չեն: Ըստ իմ լսած բամբասանքներից մեկի, ամեն ինչ սկսվել է Քյալյանի ու Քուշկյանի վեճից: Թե էդ վեճն ինչից է առաջացել, էլի շատ մութ է մնում, բայց մի վարկած կա, ըստ որի Քուշկյանը զանգահարել, խնդրել է, որ Քյալյանը Ծառուկյանի աղջկա անէսթեզիոլոգիայի գնահատականը «6-ից» «10» դարձնի, իսկ նա չի համաձայնել: Ըստ մի ուրիշ վարկածի, մեկը մյուսին անհարկի վիրավորել է, մյուսն իմացել է, իր կողմից վիրավորել ու էդպես շարունակ: Եվ ըստ մեկ այլ վարկածի, որը կարող է նաև լրացնել մյուսներին, Քուշկյանը պայման է դրել անէսթեզիոլոգների առաջ՝ կամ հիվանդանոցը, կամ ամբիոնը, իսկ նրանք ընտրել են հիվանդանոցը:

    Կրկնում եմ. սրանք միայն վարկածներ են: Այս պատմության մասին ես ունեմ իմ սեփական բավական տարբերվող կարծիքը, որի մասին նախընտրում եմ լռել:

  11. #54
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Բժշկական

    Հ.Գ. Ավելացնեմ երկու անճշտություն հոդվածի հետ կապված: Մեկը, որ ուսումնական մասի վարիչ կոչվող պաշտոն չունենք, Շեկոյանն ուսումնական գծով պրոռեկտոր է, իսկ մյուսը, որ Միրիջանյանը պրոռեկտոր չէ, էն ժամանակ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանն էր, բայց վերջերս նրա փոխարեն ուրիշը նշանակվեց:

  12. #55
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այն երջանիկ սերնդից եմ, որի ուսումնառության գրեթե կեսն անցել է մի ռեկտորի ղեկավարությամբ, իսկ մյուսը՝ ուրիշ: Ու պատկերացրու, մենք հիմա նախանձում ենք ձեզ... Էն ժամանակ չես կարող պատկերացնել, թե ինչ էր: Լրիվ անարխիա: Լիկվիդների միլիոն քանակություն, տոննաներով բացակայություններ, աստղաբաշխական թվերի հասնող կոռուպցիա, կլինիկական ամբիոններում պարապ-սարապություն, սրա-նրա խնամի-բարեկամ դասախոսներ: Պատկերացրու, հիմա էս ամեն ինչից եթե ոչ 100%-ով, բայց մեծ մասամբ այլևս չկա: Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա փորձեք դա խելացի օգտագործել... Բացատրեմ: Ճիշտ են արել, որ էսպես խստացրել են, որովհետև մի ժամանակ ամբիոնի վարիչները խելագարվում էին ահռելի թվով բողոքարկումներից, որոնցից մեծ մասն անկապ կռիվ-ղալմաղալ էր չսովորող ուսանողների կողմից: Իսկ հիմա դա ավելի քաղաքակիրթ է դարձել: Վստա՞հ ես, որ դու ճիշտ ես: Էդ դեպքում հանգիստ կարող ես բողոքարկել. դիմումդ գրում ես, դեկանատն էլ ներկա է էդ պրոցեսին: Իմ ընկերուհին, որը չորրորդ կուրսում է, էս ընթացքում համարձակորեն բողոքարկել է և բարձրացրել գնահատականը: Ավելին՝ վստահ եղեք, որ ամբիոնները շատ ավելի են վախենում բողոքարկում կոչվածից, քան դուք. որևէ սխալ հայտնաբերելու դեպքում նրանք են պատժի արժանանալու: Դրա համար եթե վստահ եք, որ ճիշտ եք, որևէ բանից վախենալ պետք չէ: Ավելին ասեմ... Ըստ որոշ չճշտված տեղեկությունների գնահատականն այլևս չեն իջեցնում: Ուղղակի բողոքարկումը կատարվում է դիմումով, դեկանատում:
    Մեծ մասի հետ համաձայն եմ, բայց ասեմ, որ շատ քիչ են էն ուսանողները, որոնք համոզված են, որ ճիշտ են գրել, էդ համոզվածներն էլ տենց չի, որ 100% վստահ են, քանի որ տեստերում շատ կան ոչ միանշանակ պատասխան ունեցող տեստեր, ու ուսանողը համոզված չի լինում, որ ճիշտա հասկացել այս կամ այն բառի կամ արտահայտության իմաստը: Հետևաբար ամեն դեպքում ռիսկա պարունակում էդ բողոքարկումը:

    Անէսթեզիոլոգիայի ամբիոնի մասին էլ ասեմ, որ վերոնշյալ հոդվածում գրվածից կարող եմ հաստատել միայն այն, որ ամբիոնում մնացել են ոչ այնքան լավ մասնագետներ, ինչում համոզվեցի իմ ու մի քանի խմբեցիների հարցերին դասախոսների կողմից աբսուրդ պատասխաններ լսելուց հետո:
    Վերջին խմբագրող՝ Albus: 07.03.2010, 00:15:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.03.2010)

  14. #56
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Մեջբերում Albus-ի խոսքերից
    Մեծ մասի հետ համաձայն եմ, բայց ասեմ, որ շատ քիչ են էն ուսանողները, որոնք համոզված են, որ ճիշտ են գրել, էդ համոզվածներն էլ տենց չի, որ 100% վստահ են, քանի որ տեստերում շատ կան ոչ միանշանակ պատասխան ունեցող տեստեր, ու ուսանողը համոզված չի լինում, որ ճիշտա հասկացել այս կամ այն բառի կամ արտահայտության իմաստը: Հետևաբար ամեն դեպքում ռիսկա պարունակում էդ բողոքարկումը:
    Բա ասածս էլ հենց էդ է. նույնիսկ «0» ստացած ուսանողը համոզված է, որ ինքը ճիշտ է գրել, հարձակվում է դասախոսների վրա ու հիմար-հիմար բաներ պնդում: Մեր պետականը դրա սիրուն ապացույցն էր: Բողոքարկմանը գնահատական բարձրացնել հաջողվում էր միայն նրանց, ովքեր «6» և բարձր էին ստացել: Ուղղակի ուսանողը սովոր չէ իր սխալներն իր մեջ փնտրել: Իհարկե, ես չեմ ժխտում, որ դեռ կան վատ թեստեր, բայց բողոքարկումն էլ միայն ու միայն դրա համար է. էդքան վստահ ես, որ սխալ է, էդ դեպքում բողոքարկիր: Թեև մենք հինգերորդ կուրսից սկսած ենք թեստերով հանձնել քննությունները (չհաշված մի քանի տեսական առարկա, որոնք դեռ նոր կազմավորվող, մի քանի պատասխանով թեստերով էին), բայց ամեն անգամ հարցումից կամ քննությունից հետո ընդամենը կես ժամ էր պետք լինում, որ ես պարզեմ, թե քանի սխալ եմ արել: Գրավորս ուզում էի մենակ էն ժամանակ, երբ իմ պատկերացրածից ցածր եմ ստացել, իսկ դա ընդամենը երկու անգամ է եղել, երկու անգամն էլ կարողացել եմ բարձրացնել:
    Անէսթեզիոլոգիայի ամբիոնի մասին էլ ասեմ, որ վերոնշյալ հոդվածում գրվածից կարող եմ հաստատել միայն այն, որ ամբիոնում մնացել են ոչ այնքան լավ մասնագետներ, ինչում համոզվեցի իմ ու մի քանի խմբեցիների հարցերին դասախոսների կողմից աբսուրդ պատասխաններ լսելուց հետո:
    Չեմ ժխտում. գուցե մնացողների մեջ ոչ այնքան լավերը կան: Ավելացնեմ, որ նոր աշխատողներ են ընդունել, հետևաբար էլի կարելի է կասկածել: Բայց Մագդան ինքը լավ մասնագետ է:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (07.03.2010)

  16. #57
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Պարապ լինեի, միքիչ էլ անլուրջ լինեի, կնստեի մի հարյուր հատ անկապ անտրամաբանական վարկած կգրեի, իբր խոսում եմ, էլի, իբր մի բան ասեցի, էլի: Չեմ կարողանում հերքել ասվածը, բայց դրա փոխարեն կարող եմ լիքը անկապ բաներ գրել ու ասել, որ դրանք լսել եմ տարբեր տեղերից: Իմաստը ո՞րն ա: Երկու էջ գրածը հերքեմ մի շատ «կարևոր» բառի համար, որը ոչ մի կերպ չի ազդում ասվածի իմաստի վրա. ու էդ շատ «կարևոր» բառն էն ա, որ էդ պաշտոնի անունը ոչ թե ուսումնական մասի վարիչ ա, այլ ուսումնական մասի պրոռեկտոր: Ծիծաղա՞մ, ժպտա՞մ, թե՞ ողբամ ազգիս համար:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #58
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Ես էլ էդ վարկածներին լուրջ չեմ վերաբերվում: Ամեն մեկն էլ կարող է մի բան հորինել, բայց խնդրին համեմատաբար մոտիկից ծանոթ լինելով՝ ունեմ իմ սեփական վարկածը, որի մասին նախընտրում եմ լռել: Մենակ էնքանը կարող եմ ասել, որ ըստ իմ սեփական կարծիքի, գլխավոր մեղավորի անունը ոչ մի տեղ չի շոշափվում. շատ լավ կարողացել է թաքնվել:

    Իսկ էդ թերությունները պատահական չեմ բարձրաձայնել: Դա «ընդամենը» լրագրողական անփութություն է: Իսկ եթե «լրագրողը» հասարակ պաշտոններ չի կարողացել ճիշտ գրել, ի՞նչ հիմքեր ունեմ հավատալու, որ մնացածն էլ է ճիշտ: Էդ մյուսների համար եմ ասում: չի-ն ինձ համար երբևէ լուրջ թերթ չի էլ եղել:

  18. #59
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Հա˜, ուրիշ անճշտություններ էլ ավելացնեմ... Էդ կամերաները գոյություն են ունեցել դեռ նախկին ռեկտորի ժամանակվանից, իսկ դրանցով լսարաններում կատարվածներին ռեկտորները երբեք չեն հետևել. դա եղել է Շեկոյանի գործը: Ու ոչ թե նախատեսված են գաղտնիքներ իմանալու համար, այլ դասախոսությունների ժամանակ տիրող անկարգությունները ժամանակին հայտնաբերելու կամ քննությունների ժամանակ կեղծող ուսանողներին բռնացնելու համար:

  19. #60
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բժշկական

    Ժող, իսկ ով գիտի մագիստրատուրա ընդունվելու պայմանները, կարծեմ փոխել են ձևը, կամ եթե չգիտեք հիմա ոնցա, գոնե գրեք առաջ ոնցա եղել? Մեկ էլ ինչքանովա կարևորվում էդ հարցում 1-4 կուրսերի գնահատականները?

Էջ 4 26-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բժշկական ապահովագրություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.01.2013, 13:18
  2. www.armmedicine.com - Բժշկական տեղեկատու կայք
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 22
    Վերջինը: 08.07.2011, 00:13
  3. Բժշկական կուրիոզներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:54
  4. Երևանի պետական բժշկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.04.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •