Կաիլ, էս միտքն ինձ մոտ էլ էր ծագել, ուզում էինք հարցում անել, բայց վերջում փոխեցինք` ringtone-ներն էինք հարցնում

ինձ մոտ Sony Erricsson-ի ավանդական զարթուցիչի ձայնն է, ինչքան փոխել եմ` էսքան արդյունավետ չի եղել. մի տեսակ տարօրինակ բան կա էս մեղեդիի մեջ, անջատում ես, բայց շարունակում է զնգալ ուղեղիդ մեջ, ուզում ես նորից անջատել, բայց հասկանում ես, որ դա պատրանք էր, իսկ դու արդեն արթուն ես թեև ես մեկ է` մայրիկիս ձայնից եմ արթնանում