Հարցը հավանաբար ընդհանուր դեպքին է վերաբերվում, ու սկզբից պատասխանեմ ընդհանուրով:
Ուրեմն, եթե ծնողները ու իրենց երեխաները ունեցել են անխափան կոնտակտ, եղել են իրար զգացող ու գնահատող մարդիկ, մոտ ընկերներ, ապա այդ վիճակը առաջին հերթին երեխաները չեն թույլ տա: Ո՞վ կուզենա իրեն ու իր երեխաներին զրկել հոգեկան առումով իր ամենամոտ ընկերներից: Իսկ եթե կապ չի եղել, այլ ընդամենր փող են բերել ու շոր առել, ապա բնական է որ երբ որ երեխան արդեն իվիճակի է շոր ու կոշիկ առնել, փասա փուսան հավաքում ու գնում է:
Ասեմ նաև որ սխալ է ասելը, որ արտասահման կոչվածում երեխաները արագ "թռնում են" ծնողների վրայից:
Սա կրկին շատ անձնական է: Լիքը ընտանիքներ կան այստեղ, որ չնայած "թոշակառուների տների" իդեալական պայմաններին, իրենց ծնողներից չեն բաժանվում:

Հայաստանում վիճակը ծանր է նախ և առաջ հաճախ անտանելի տնական-կենցաղային պայմանների առումով: Երբ երիդասարդ ընտանիցը անգամ սեքսով "հանգիստ" / / զբաղվելու տեղ չունի: Ասենք երկու սենյակում ապրում են արդեն երկու երեք ընտանիք /նորապսակները, ծնողները և չամուսնացա քույր ու եղբայր/:
Սա բազում ու բազում կոնֆլիկտների բույն է: Եթե լինքն լավ կենցաղային պայմաններ, ապա մեր, հայկական տեսակը դժվար թե համաձայնվի հեռանալ տնից: