Եթե իմանամ, որ իմ տատիկ-պապիկները ծերանոցում կամ այլուր ապրելու են ավելի լավ, քան իմ (մեր) տանը՝ մեր ստեղծած պայմաններում, առանց վարանելու նրանց կտանեմ (նրանք կգնան) ծերանոց: Կամ՝ զբոսաշրջիկության: Կամ՝ առողջարան: Բայց... Եկեք քննարկումը Հայաստանից չտեղափոխենք Ուտոպիա: 30.000 դրամ թոշակով տատիկս ոչ ծերանոցում կապրի, ոչ էլ Փարիզ կայցելի: Ոչ էլ իմ՝ նրան ուղարկած դրամով այդ ծերանոցը դրախտ կդառնա: Նորից եմ կրկնում՝ այստեղ հեռուի կամ մոտիկի, տան կամ ծերանոցի երկընտրանք չէ. իմ հարազատների բարօրության կամ նեղության հարց է: