Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.10.2008, 12:03:
Բարեկամը թշնամու անտոնիմը չի կարող լինել: Թշնամին ունի անձնական դրդապատճառներ: Բարեկամը` միայն բարի ցանկություններ: Եթե բարեկամն էլ սկսի ունենալ անձնական դրդապատճառներ, ապա կդառնա սևեռուն մտքով մարդ, որը երբեմն կարող է ավելի վտանգավոր և անցանկալի լինել, քան թշնամին:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
eduard30 (06.03.2011)
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
eduard30 (06.03.2011)
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Բարեկամ լինել-չլինելը շատ բանով նաև կոնկրետ անձնավորությունից է կախված, մարդ կա, ով սկզբունքորեն չի կարող որևէ մեկին բարեկամ լինել, ք.ո բոլորին միայն չարություն է անումկամ նախանձում է, կամ վատ է վերաբերվում...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Համաձայն չեմ, թե էդ դեպքում բարեկամ չեն, ու որ իբր դրա միջոցով կարելի է տարբերակել բարեկամին նեյտրալից։ Էստեղ երկու գործոն կարող է լինել։
Մեկն այն է, երբ բարեկամն, անկեղծորեն ցանկանալով օգնել, ուղղակի չի գիտակցում, որ այդպիսով չի օգնում, այլ գուցեև ավելի է վատացնում քո վիճակը, բայց նրա մղումներն, այնուամենայնիվ, լավագույնը կարող են լինել։ Վերջիվերջով, ոչ միշտ է այդքան հեշտ ճիշտ կողմնորոշվել ու հասկանալ, թե մարդուն այդ պահին ինչը կօգնի, ու դա մղումների անկեղծության հետ կարող է բոլորովին կապ չունենալ։
Մյուսն այն է, երբ բարեկամն իսկապես ճիշտ քայլ է անում քեզ օգնելու համար, սակայն դու ինքդ այնպիսի վիճակում չես, որ կարողանաս ճիշտ գնահատել նրա այդ քայլը և ակամա այն ընկալում ես որպես կամ անտեղի, անիմաստ քայլ, կամ գուցե անգամ ոչ բարի կամքի դրսևորում։
Ամեն դեպքում նման հարցերում ինչ–որ խիստ սահմանումներ տալ չարժե։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մարդու լավագույն բարեկամը շունն է, կենդանիներ պահեք մարդիկ: Իսկ ավելի լուրջ իմ համեստ կարծիքով բարեկամը նա է, ով անկեղծորեն բարին է կամենում: Պետք էլ չի, որ ասենք ինչ-որ կարևոր ու լուրջ բան անի ինձ համար: Եթե չի կարող օգնի, գոնե թող չվնասի: Անկեղծ կարեկցի, հասկանա, կամ էլ գրկի ու լիքը ջերմություն տա դրանով: Դա էլա բավական ինձ համար: Ես ինքս փորձում եմ եդպիսին լինել, ու դա առաջին հերթին ինձ է հաճույք պատճառում, լինել բարեկամ, հարազատ հոգի, կարեկից մեկը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ