Ես ամենից շատ հավանում եմ Microsoft Windows Vista Ultimate, Enterprise SP1 Հայերենը:
Ես ամենից շատ հավանում եմ Microsoft Windows Vista Ultimate, Enterprise SP1 Հայերենը:
Շարունակելով թեման` համաձայն հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների` Microsoft Windows Vista օպերացիոն համակարգի տեղայնացումը` միջերեսի թարգմանությունը, կատարվել է Բի Լայն ընկերության կողմից.
Աղբյուրը` http://www.cdaily.am/home/paper/2008_11_08/news/113)Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ օպերացիոն համակարգի թարգմանության աշխատանքները կատարել է «Բի Լայն» ընկերությունը:
Աղբյուրը` www.nt.amՏեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Բի Լայն» (Bi Line) ընկերությունն ավարտել է «Մայքրոսոֆթ» ընկերության «Վինդոուզ Վիստա» (Windows Vista) օպերացիոն համակարգի հայերեն տեղայնացման աշխատանքները: Ներկայումս ընթանում են այդ համակարգի հայերեն տարբերակի փորձարկման աշխատանքները, եւ մինչեւ 2007թ.-ի վերջն այն ինտերնետի եւ լազերային սեղմասկավառակների միջոցով հասանելի կլինի օգտագործողների համար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրուցում հայտնեց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» (Microsoft RA) ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Սակայն, դեռևս անհասկանալի պատճառներով, ռուսական Լոգռուս անվանվող մի ընկերություն, որը տրամադրում է թարգմանչական և տեղայնացման ծառայություններ, իր կայքում հրապարակել է տեղեկություն այն մասին, թե վերոհիշյալ օպերացիոն համակարգի միջերեսը թարգմանվել է իր աշխատակիցների ջանքերով (տես կցված նկարը):
Ընկերության տնօրեն` ոմն Ս. Գլադկովի տրամադրված կցկտուր և խուսափողական պատասխաններից հաջողվեց պարզել, որ իր ընկերությունն ընդամենը մասնակցել է թարգմանչական աշխատանքներին, սակայն ամբողջ փաթեթը չի թարգմանել:
Հայաստանյան Բի Լայն ընկերության գործադիր տնօրեն Հայկ Խանջյանի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ Լոգռուս գործակալությունը, լինելով Մայքրոսոֆթի վկայագրված գործընկեր, ստանձնել է տեղայնացման նախագծի ղեկավարումը, սակայն բոլոր թարգմանչական աշխատանքները` ներառյալ MS Office 2007-ի տեղայնացումը, կատարվել են Բի Լայնի կողմից:
Հիմնվելով վերոգրյալի վրա` կարծում եմ, որ նշյալ կայքում զետեղված տեղեկությունն ապակողմնորոշիչ է և ընդամենն ուղղված է ընկերության հեղինակությունը բարձրացնելուն:
Չեմ պատրաստվում անցնել հայերեն տարբերակին, բայց հետաքրքիր ա հայերենի համար համակարգում ինչ տառատեսակ ա օգտագործվում....
փաստորեն Segoe-ում հայերենին ոչ էլ սպասենք...
եթե ինչ-որ մեկը իմ նման տհաճություն ա զգում sylfaen-ից... բուժում հեսա hatuk-Sylfaen.zip.. և թող ների ինձ Թարումյանը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ