User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Հայերեն Windows Vista

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. Հայերեն Windows Vista

    Շարունակելով թեման` համաձայն հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների` Microsoft Windows Vista օպերացիոն համակարգի տեղայնացումը` միջերեսի թարգմանությունը, կատարվել է Բի Լայն ընկերության կողմից.
    Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ օպերացիոն համակարգի թարգմանության աշխատանքները կատարել է «Բի Լայն» ընկերությունը:
    Աղբյուրը` http://www.cdaily.am/home/paper/2008_11_08/news/113)
    Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Բի Լայն» (Bi Line) ընկերությունն ավարտել է «Մայքրոսոֆթ» ընկերության «Վինդոուզ Վիստա» (Windows Vista) օպերացիոն համակարգի հայերեն տեղայնացման աշխատանքները: Ներկայումս ընթանում են այդ համակարգի հայերեն տարբերակի փորձարկման աշխատանքները, եւ մինչեւ 2007թ.-ի վերջն այն ինտերնետի եւ լազերային սեղմասկավառակների միջոցով հասանելի կլինի օգտագործողների համար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրուցում հայտնեց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակ «Մայքրոսոֆթ ԱրԷյ» (Microsoft RA) ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
    Աղբյուրը` www.nt.am

    Սակայն, դեռևս անհասկանալի պատճառներով, ռուսական Լոգռուս անվանվող մի ընկերություն, որը տրամադրում է թարգմանչական և տեղայնացման ծառայություններ, իր կայքում հրապարակել է տեղեկություն այն մասին, թե վերոհիշյալ օպերացիոն համակարգի միջերեսը թարգմանվել է իր աշխատակիցների ջանքերով (տես կցված նկարը):
    Ընկերության տնօրեն` ոմն Ս. Գլադկովի տրամադրված կցկտուր և խուսափողական պատասխաններից հաջողվեց պարզել, որ իր ընկերությունն ընդամենը մասնակցել է թարգմանչական աշխատանքներին, սակայն ամբողջ փաթեթը չի թարգմանել:

    Հայաստանյան Բի Լայն ընկերության գործադիր տնօրեն Հայկ Խանջյանի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ Լոգռուս գործակալությունը, լինելով Մայքրոսոֆթի վկայագրված գործընկեր, ստանձնել է տեղայնացման նախագծի ղեկավարումը, սակայն բոլոր թարգմանչական աշխատանքները` ներառյալ MS Office 2007-ի տեղայնացումը, կատարվել են Բի Լայնի կողմից:

    Հիմնվելով վերոգրյալի վրա` կարծում եմ, որ նշյալ կայքում զետեղված տեղեկությունն ապակողմնորոշիչ է և ընդամենն ուղղված է ընկերության հեղինակությունը բարձրացնելուն:
    Կցված նկարներ Կցված նկարներ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  2. Ինչպե՞ս ակտիվացնել windows vista-ն
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2008, 13:05
  3. Windows Vista
    Հեղինակ՝ LTM, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2008, 15:46
  4. Windows Vista
    Հեղինակ՝ RaMeSsEs-ll, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 16.08.2007, 23:47
  5. Windows Vista Final
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 34
    Վերջինը: 04.03.2007, 04:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •