Առաջինը, որ նկատեցի «Ուշադրությու՜ն» բացականչությունն էր փաթեթը տեղադրելիս: Ապա` մի քանի տառասխալ համաձայնության վերաբերյալ տեքստում:
Կարճ-կոնկրետ: Լավը` առաջին քայլն է, ողջունելի է: Վատը...Վատերը` ստորև:
Նախ` ո՞վ է ղեկավարել թարգմանության ընթացքը: Չգիտեմ, բայց կարելի է ենթադրել, որ պրոֆեսիոնալ թարգմանությունից հեռու անձնավորություն:
Կան տերմինների անհաջող թարգմանություններ, բայց նշեմ շատ անհաջողներից մի քանիսը` նիշք, միույթ, լեզվային (եթե լեզու օրգանի մասին է խոսքը, և լեզվական` եթե գրական լեզվի մասին):
Կան հայերենին խորթ, հետևաբար անհաջող բառակապակցություններ և նախադասություններ. նշեմ մի քանիսը`
- իմանալ ավելին նախագծերի մասին » հայերեն` լրացուցիչ տեղեկություն նախագծերի մասին
- սնուցման նախագիծը կարող է օգնել առավելացնել համակարգչի արդյունավետությունը » հայերեն` սնուցման նախագիծը կարող է ընդլայնել համակարգչի արտադրողականությունը
- ընտրյալ կապերը` նկարներ, երաժշտություն, ավել, սավոկ, հայերեն` այլ, լրացուցիչ, և այլն
- այս ձևանշումը գործադրել նաև բոլոր ենթապանակներին » հայերեն` ... ենթապանակներում
- ընտելացնել (customize) » հայերեն` հարմարեցնել, ընտրակայել
- առգիծ օգնություն » հայերեն` առցանց օգնություն

Դուր չի գալիս նաև «և» տառի երկտառ գրությունը: Նկատվում է տառատեսակների անհամաչափություն. տեղ-տեղ տառերը շատ փոքր են և դժվար ընթեռնելի, օր.` բոլոր ծրագրերը: Help-ը թարգմանված չէ: Ընդհանուր առմամբ վատ չէ թարգմանված, սակայն պաշտոնական կայքում տեղադրելուց առաջ դեռ շատ գործ կար անելու:
Ի տարբերություն Google-ի` Windows-ի պաշտոնական փաթեթն, ըստ իս, չպետք է հանվեր հանրային թարգմանության, այլ պետք է տրվեր լուրջ թարգմանչական գործակալության որպես թարգմանության պատվեր, եթե այդպիսի գործակալություն հնարավոր է գտնել Հայաստանում, իհարկե: