User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Տիկնիկը

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիկնիկը

    Մի ակնթարթում ստեղծված պատմվածք է…

    Պատին կախված լուսանկարից նայող տիկնիկ՝ կապույտ դեմքով, աչքերի տակ՝ սև, բերանի մոտ՝ կարմիր. ասես արյուն է եկել, երևի շատ խոսելուց է: Ներկը մասամբ թափվել է. երևի հին խաղալիք է: Մազերը բաց շագանակագույն են՝ նման իսկականի, միակ բանը, որ կարծես բնական լինի: Հագին կտրտված սվիտր է. ասես ինչ-որ մեկը դիտմամբ վատություն է արել նրան:
    Պատին կախված լուսանկարից կապույտ տիկնիկը նայում էր ինձ. մի հնացած խաղալիք, որի մասին վաղուց բոլորը մոռացել են, իսկ լուսանկարիչը, չգիտես ինչու, որոշել է նրան նորից կյանքի կոչել:
    Ամեն օր քանի՜-քանի՜ մարդ է անցնում նրա կողքով ու հիանում այդ կատարյալ մաշվածությամբ:
    Որտե՞ղ է հիմա կապույտ տիկնիկը: Մի՞թե ներկը վերջնականապես թափվել է, և նա դարձել է մի անպետք իր, հայտնվել աղբամանում: Երևի երեխան մեծացել ու ձանձրացել է նրանից, ուրիշ խաղալիք է գտել իր համար:
    Իսկ տիկնիկը շարունակում է անթարթ նայել անցնող-դարձողին: Նա ճանաչում է շատերին, տարիներ առաջ շփվել է նրանց հետ և, ինչու ոչ, նաև եղել նրանց խաղալիքը: Բայց երեխաները մեծացել են ու չեն ուզում հիշել այդ կապույտ դեմքը, այլ միայն ուշադիր նայում են լուսանկարին, հիանում այդ անբնական էակի աչքերի կենդանի փայլով ու հեռանում:
    Իսկ տիկնիկը շարունակում է վանդակում փակված մնալ՝ բավարարվելով իր երբեմնի փառքով:
    Հասարակությունը սիրում է խաղալիքներ ընտրել իր համար, և հենց այդպիսին էր այս կապույտ տիկնիկը: Նա շատ յուրահատուկ էր, իր նմանը չուներ, և այդ պատճառով դուր էր գալիս մարդկանց: Տիկնիկին դուր էր գալիս այդ դուր գալը, և նա օրեցօր նոր հնարքներ էր գտնում, որ ավելի շատ դուր գա: Մի օր էլ կապույտ ներկվեց, շորերը կտրտեց ու հագավ դրանք՝ այդպիսով տարբերվելով մնացած բոլոր տիկնիկներից: Եվ նա մի օրում իր վրա հրավիրեց բոլորի ուշադրությունը. հայտնվեց հեռուստաէկրաններին, թերթերում, անգամ ինտերնետում: Հասարակությունը խաղաց նրանով, տրորեց նրան, և ներկը կամաց-կամաց սկսեց թափվել:
    …Պահակը նկատեց, որ լուսանկարի մոտից մի աղջիկ էր հեռանում: Ներկը թափվել էր, տիկնիկը՝ մեծացել: Այդ անկենդան մարմինը շունչ էր առել և իջել նկարից:

    5 տարի առաջ ես ընդամենը մի տիկնիկ էի՝ կապույտ դեմքով, քրքրված շորերով, որի աչքերը փայլում էին և որով սիրում էր հասարակությունը խաղալ: Հիմա ներկը թափվել է, ես իջել եմ լուսանկարից, դարձել մի մարդ, որը սիրում է հասարակության հետ խաղալ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Նաիրուհի (23.09.2013), Վոլտերա (23.09.2013)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Իմ դուրը շատ եկավ: Իհարկե տխուր պատմություն էր:
    -----
    "ընտրել" -> իմ կարծիքով -> "հորինել"
    Հասարակությունը սիրում է խաղալիքներ ընտրել իր համար, և հենց այդպիսին էր այս կապույտ տիկնիկը:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Չէ՛, հորինել չէի ասի: Պոտենցիալ տիկնիկները շատ են, բայց հասարակությունը բոլորին չի ընտրում:

    Ի դեպ, շատ եմ ուզում լուսանկարը գտնել, տեղադրել: Հեղինակը Շաքե Ա. Պետրոսյանն է:

  5. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չէ՛, հորինել չէի ասի: Պոտենցիալ տիկնիկները շատ են, բայց հասարակությունը բոլորին չի ընտրում:

    Ի դեպ, շատ եմ ուզում լուսանկարը գտնել, տեղադրել: Հեղինակը Շաքե Ա. Պետրոսյանն է:
    Լավն էր,Բյուրիկ, հետաքրքիր խորհուրդ ուներ…
    Ուզուուուուուոմ եմ նկարը

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Պարզվեց, որ հայրս ճանաչում է լուսանկարչին: Խոստացավ, որ այդ հարցով նրան կդիմի: Այնպես որ սպասենք

    Ավելացվել է 7 րոպե անց
    Հրա՜շք, նկարը գտել եմ
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 10.12.2006, 16:59: Պատճառ: Գրառման ավելացում։

  7. #6
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    35
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Բյու՛ր, բայց ես ավելիսիրուն էի պատկերացնում էդ տիկնիկին :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Վա՜յ, նոր եմ իմանում, որ նկարն էլ ես դրել։
    Շատ տպավորիչ նկար է։ Մեջը մի տեսակ խորհրդավորություն կա... Դեմքը կարծես միաժամանակ և՛ հասարակության դեմ ըմբոստության, և՛ մի տեսակ անօգնականության կնիք է կրում... Չգիտեմ ինչու, այնպիսի տպավորություն է, որ «Տիկնիկը» մարդկանցից օգնություն է խնդրում...
    Այս նկարին նայելիս մի անասելի տխրություն է իջում վրաս...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Ի դեպ, ուզում եմ մի հատ էլ գրել «Տիկնիկ՝ փակագծերը բաց», ուղղակի ալարում եմ, շատ ժամանակ կխլի:
    Ես էլ կարծում էի, թե մենակ ես եմ տխրում նկարին նայելիս

  10. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիկնիկը

    Գրի՛ երկրորդը…էս նկարը տեսել էի, բայց էն ժամանակ չէի հասկացել, որ տիկնիկն ա…

  11. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, նկարը չի բացում, եթե դեռ կա, դիր, փլի՜զ, շատ եմ ուզում տեսնել...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013), Նաիրուհի (23.09.2013)

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, նկարը չի բացում, եթե դեռ կա, դիր, փլի՜զ, շատ եմ ուզում տեսնել...
    Ալֆ, շնորհակալ եմ էս գործը փոշիների տակից հանելու համար Սրա վրա էլ արժե աշխատել:

    Ինչ վերաբերում ա նկարին, ապա պիտի որ հին կոմպիս մեջ լինի: Եթե մի օր միացնեմ, անպայման կտեղադրեմ էստեղ: Ծայրահեղ դեպքում կարող եմ նկարից ֆոտո անել. որքան էլ տարօրինակ լինի, ցուցահանդեսում կախված տարբերակը հիմա մեր տանն ա

    Թարմացում: Բլոգումս էս տարբերակով գտա:


  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2013), Jarre (24.09.2013), Վոլտերա (23.09.2013)

  15. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էլի մի շաաատ հին գործ եմ կարդում, էն ժամանակվա գործերդ ավելի ռոմանտիկ էին, փաստորեն Ի դեպ, ավելի հաճելի բացահայտում, քանի ակումբի հի՜ն գործերն են, վերջին երկար ժամանակում չեմ ունեցել, մի անգամ էլ էի ասել, ոնց որ ժամանակի մեքենա նստած լինեմ

  16. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլի մի շաաատ հին գործ եմ կարդում, էն ժամանակվա գործերդ ավելի ռոմանտիկ էին, փաստորեն Ի դեպ, ավելի հաճելի բացահայտում, քանի ակումբի հի՜ն գործերն են, վերջին երկար ժամանակում չեմ ունեցել, մի անգամ էլ էի ասել, ոնց որ ժամանակի մեքենա նստած լինեմ
    Հա, վախտին սենտիմենտալ բաներ շատ էի գրում դրանցից մեկն էս մրցույթին եմ ուղարկել, բայց մարդու չասես
    Համ էլ վերևի գրառմանս թարմացումը նայի

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (23.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •