Հայերեն թարգմանության մեջ այդ անունները չեն հիշատակվում, սակայն բնագրի մեջ (հին կտակարանը գրվել է եբրայերեն և արամեյերեն լեզուներով) նշվում են հետևյալ անունները՝ Եհեվայ Սաբաոտ, Եհովայ Ռաֆֆա, Եհովայ Շալոմ…բոլորը չեմ մտաբերում: Իսկ Եհովայ նշանակում է "ես եմ որ եմ"
Հ.Գ. Եհովայ անունը բազմիցս անգամ նշվում է Հին կտակարանում, դա անհնար է չնկատել Նորմարդ ջան![]()
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Ես ծանոթ եմ «Ես եմ որ է» ոչ թե «Ես եմ որ եմ» տարբերակին
Կարինա ես հարցրել եմ նույնիսկ Եկեղեցու ներկայացուցիչներին, և պնդում եմ որ Աստծո անունը ոչ Եհովա է, ոչ Շալոմ, ոչ բարև և ոչ էլ Գամառջոբա, եթե կասկածներ ունես կարող ես հարցնել ՄՈՆԿ-ին երևի նրա խոսքին կհավատաս
Չգիտեմ ինչ ես կարդացել և ինչի ես հանդիպել![]()
Նորմարդ ջան, ես արդեն կասկածում եմ թե դու ինչ ես կարդացել ու թե ինչի ես վրդովվել Եհովայ անվան վրահարցրու ում ուզում ես, ինքդ գնա ու կարդա, հաստատ կտեսնես այդ անունը ու ոչ մեկ անգամ: Ու գրված է "Ես եմ որ եմ":
Ավելացվել է 2 րոպե անց
Ինձ համար Աստվածաշունչն է համարվում միակ հեղինակություն, ես ինքս կարդացել եմ դա: Ես կարիք չունեմ դա ծշտելու: Իսկ դու երևի կարդացել ես միայն Նոր Կտակարանը
Վերջին խմբագրող՝ Karina: 30.10.2008, 17:43: Պատճառ: Գրառման ավելացում
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Որպեսզի վեճը շատ չընդարձակվի ու թեմայից շեղվենք, ասեմ, որ այդ մասին Ars83-ն ու ես խոսել ենք այստեղ :![]()
Սա այն է ինչ ես պնդում էի, շնորհակալություն Մոնկին, Հարգելի Կարինա դու կարող ես մնալ քո համոզմունքին, սակայն սովորելը և սխալվելը նույնպես մարդու համար էԵս մի փոքր ավելի ընդարձակեմ ars83-ի պատասխանը: Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները. Էլ, Էլօհիմ, Շադդա, Քաննա և այլն: Աստվածաշնչի արդի հրատարակություններում դրանք պարզապես թարգմանվել են Աստված կամ Տեր: Այդ տրվող անունների շարքում ամենաշատ գործածվածներից մեկը, այպես կոչված, Եհովան է, որի առավել ճիշտ հնչողությունն է համարվում Յահվեն կամ Յահվեհը: Աստծո պատասխանը Մովսեսին (ars83-ի մեջբերման մեջ նշված) հրեաները համարել են Աստծո անուններից մեկը, բայց այն արտասանելու իրավունք է ունեցել միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ, Սրբություն Սրբոց մտնելիս: Մյուսները պարզապես հասնելով այդ անվանը` հնչեցնում էին Էդոնա բառը (ըստ շեվա հնչողության), այինքն` Տեր: Քանի որ հին եբրայական ձեռագրերում միայն բաղաձայներն էին գրվում, ապա այդ անունը քառատառ էր` ՅՀՎՀ: Հրեաների գերությունների շրջանում, երբ քահանայական տոհմի ժառանգորդները վերացել էին, այդ անվան հնչողությունը նույնպես կորել էր: Հետագայում հրեաները այդ խնդիրը լուծեցին քառատառի բաղաձայների միջև տեղադրելով Էդոնա մակդիրի ձայնավորները, որի արդյունքում ստացվեց Եհովան: Եհովայի վկաների պնդումը, թե սա Աստծո միակ ու ճշմարիտ անվանումն է, իրականությանը չի համապատասխանում: Սա ընդամենը ստեղծված իրավիճակից ելք գտնելու ճիգի արդյունքում ստեղծված բառ է: Իսկ Սուրբ Գրոց արդի ուսումնասիրողները գտնում են, որ կրիպտոգրամմայի առավել հավանական հնչողությունն է Յահվեհը:
Իսկ եթե աստվածաբանորեն քննելու լինենք Ելք 3.14 համարը, Աստված ոչ թե Իր անունն է տալիս, այլ ընդհակառակը, մերժում է որևէ անուն տալ իրեն. <Ես այն Աստուածն եմ, որ Է>, այսինքն այլ աստվածներ չկան, որոնցից տարբերվելու համար հարկ լիներ անուն ասել: Նա Միակ, Ճշմարիտ ու Հավիտենական Աստված է:![]()
Վերջին խմբագրող՝ Monk: 04.11.2008, 17:46: Պատճառ: Մեջբերման տեխնիկական շտկում
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Շատ լավ, համաձայն եմ քեզ հետ, շատ ճիշտ միտք ես արտահայտել...
Քո ասածից բխում է, որ հետադարձ պնդում էլ է ճիշտ. եթե դու հավատում ես, որ Միակ փրկիչը Հիսուսն է, դա դեռ չի նշանակում, որ դա ճշմարտություն է...
Եւ բացի այդ, գուցե պետք է օգտագործել «ճիշտ» բառը, ճշմարտություն բառը այստեղ այդքան էլ չի համապատասխանում, քանի որ ճշմարտությունը բացարձակ է, օբյեկտիվ, անկախ է մեր` դրա մասին պատկերացումներից և դատողություններից: Իսկ աշխարհում գոյություն չունի կրոնական որևէ պնդում, որևէ միտք, որևէ դոգմա, որևէ դրույթ, որը լինի օբյեկտիվ: Կրոնը սուբյեկտիվ է, մի'շտ սուբյեկտիվ է, և հիմնված է զուտ հավատքի վրա. կամ հավատում ես, կամ` ոչ: Հավատքի առանձնահատկությունն էլ հենց դա է, որ աշխարհի ճանաչման և իմացության մեթոդները ոչ թե հիմնված են օբյեկտիվ գիտելիքների ձեռքբերման վրա, այլ հավատքի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Որ Քրիստոսնա փրկիչը ես ինքս չեմ հորինել, դրա մասին խոսում է հենց Ինքը Աստված Սուրբ Գրքի մեջ: Հիսուսը ինքն է ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը: Իսկ Քրիստոնեությունը հիմնված է պատմության ճշգրիտ փաստերի վրա:
Ես չեմ խոսում կրոնների մասին, խոսքս գնում է հավատքի մասին: Հիսուս Քրիստոսը չի խաչվել մարդկության բնակչության մի որոշ հատվածի համար, նա իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը և հավիտենական կյանք նվիրեց բոլորին:
Ինչպես միշտ՝ թեմայից դուրս ենք եկել
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Second Chance (08.05.2009)
Կարող է ՔԵԶ համար ՃԻՇՏ լինել, բայց չի կարող ճշմարտություն լինել, քանի որ ճշմարտությունը ապացուցելի է փաստերի և վերլուծական մեթոդների շնորհիվ, որից մեկը՝ փաստը կասկածի տակ դնելը, հակառակ վարկածն ուսումնասիրելն է: Իսկ հավատքը չի հանդուրժում կասկածի տակ դելը, այլ ընդունում է որոշակի դրութները որպե դոգմա: Հետևաբար, չի կարող օբյեկտիվ լինել…
Տե՛ս, դու իսկզբնե ընդունում ես, որ Սուրբ Գրքի մեջ հեց ինքն աստվածն է խոսում, ընդունում ես դա որպես ելման կետ:
Ուղղակի ընդունիր, որ հավատացյալմարդը և աթեիստը, կամ այլահավատը տարբեր համակագեր են, որոնք երկուսն էլ զուգահեռ գոյություն ունեն, բայց անհամետեղելի են
Հավատքը իռացիոնալ գիտելիքի հիման վրա աշխարհի ճանաչումն է![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 04.11.2008, 20:27:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ