User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Քրիստոնեություն vs հեթանոսություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է աղանդը. սկզբունքները և հետևանքները

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր տենց չի կարա լինի, որ ասենք էս տոնը ազգային ա, իսկ մյուսը կրոնական: Մանավանդ հին դարերում, երբ կրոնը ավելի մեծ դեր ուներ մարդու կյանքում ու փաստացի ամեն կրոնական տոն էլ մեկնաբանվում էր, որպես ազգային: Սրա ապացույցն էլ հենց այն է, որ գոյություն չունի միջազգային հեթանոսական կրոն, այսինքն չկա հեթանոսական կրոն, որը դավանեն մի քանի ազգեր: Կան ազգեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր հեթանոսական կրոնը: Էս առումով հեթանոսության ժամանակ, բոլոր տոները, այդ թվում նաև Վարդավառը, հավասարապես և ազգային են, և կրոնական:

    Բայց կարող ենք նույնիսկ մի կողմ թողնենք այս փաստը: Հարցը հետևյալն ա. ունենք որևէ երևույթ, կարևոր չի ազգային, քաղաքական, թե կրոնական: Մի կրոնը` հեթանոսությունը այս երևույթին տալիս ա կրոնական ինչ-որ բացատրություն: Կրոնը փոխվում ա, բայց երևույթը մնում ա ու էս նոր կրոնը էդ նույն երևույթին տալիս ա բացատրություն իր գաղափարախոսության տեսակետից: Ինչպես օրինակ կա մի հատ գիրք, անունը աստվածաշունչ: Էդ գիրքը առաքելական քրիստոնյան կարդում ա ու մեկնաբանում մի ձև, իսկ եհովականը կարդում ա ու մեկնաբանում այլ ձև:
    Ո՞նչ չի կարող լինել: Կարող է լինել նաև պետական տոն: Սբ. Սարգսի տոնը կրոնական տոն է, վարդավառը, լախտիներով իրար դաղելը, կոխ բռնելը` ազգային, Գառնո տաճարում Վահագնին զոհ մատուցելը` հեթանոսական, Սահմանադրության օրը` պետական: Բարդ բան չկա:
    Նույնն բանն է, որ ասեմ հայոց այբուբենը ստեղծել է ՔՐԻՍՏՈՆՅԱ Մեսրոպ Մաշտոցը, մի' գրիր քրիստոնեական հայերենով: Բայց չէ որ հայոց լեզուն եղել է մինչև գրերի գյուտը, հեթանոսական շրջանում էլ ենք հայերեն խոսել: Դա մեր արյան մեջ է, դա կրոնի հետ կախված չէ, այնպես էլ ազգային տոները: Ուրիշ բան որ տարբեր ժամանակաշրջանում դա յուրովի է մեկնաբանվել: Ասածիս օրինակը` կա հեթանոսական շրջանի տաղեր նվիրված Վարդավառին, այնպես էլ կա քրիստոնեական ժամանակաշրջանում Նարեկացու տաղը` «Գոհար վարդն վառ առեալ...» Այսինքն ազգայինը երբեք չի մոռացվում:

    Իսկ Եհովականների, կամ այլ «ականների» Աստվածաշնչի խեղաթյուրումներին չեմ ուզում անդրադառնալ, տեղին համեմատություն չէ: Պլագիատներ ու աղավաղողներ ամեն դարաշրջան ունեցել է:
    ArmFootball.com / First Armenian Front

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (24.02.2009), Monk (24.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Քրիստոնեություն
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 05.06.2011, 18:35
  3. Հեթանոսություն
    Հեղինակ՝ NACIST, բաժին` Կրոն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 03.12.2010, 15:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •