Ողջույններս և բարի գալուստ, հարգելի Մոգուս Ես ճիշտ եմ ենթադրում, որ հենց Դուք եք Ձայնալարի ընկերը և վերը բերված երկխոսության զրուցակիցը?
Մեջբերում Mogus-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ասեմ որ կրոնը դա էն թեմանա որ անհնարա երփեվիցե ետ թեման քննարկել, քանի որ ինքը միշտ երկխոսությունից վերա ածվում վեճի եվ ոչ թե բանավեճի եթե իհարկե կողմկերից մեկը նեյտռալ չի
օրինակ ասենք Ձայնալար–ը
Ու եկեք քննարկենք ոչթե միմյանց հայերենի քերականական բազզան, այլ բուն թեման.
Եթե երկու կողմերն էլ կարող են փոխադարձ հարգանք ու քաղաքակիրթ կեցվածք դրսևորել, շատ լավ էլ երկխոսություն կարող է ստացվել: Ես նեյտրալ չեմ, բայց սիրով պատրաստ կլինեմ լսել կոռեկտության սահմաններում ձևավորված ցանկացած առարկություն, իսկ դիմացինիս ուժեղ ընդդիմախոս լինելը, կարծում եմ, ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնի մեր զրույցը:
Հարգելի Monk կհամաձայնեք առդյոք ինձ հետ որ քրիստոնեության ինչպես նաեվ ցանկացաց այլ կրոնի վրա թողնումա իր հետքը մարդկային ֆակտորը. այսինքն կրոնը ձեվավորվումա որոշ անհատների մոտեցումներից ու հայացքներից.
Օրինակ հենց այն որ Ս. Գրիգոր Լուսավորչի ծոռը արգելեց մարդկային ինքնազոհաբերումները.
Իհարկե, ցանկացած կրոն մարդկային մեծ դրոշմ է կրում: Կրոնի մեջ առկա է երկու գործոն` աստվածայինը և մարդկայինը: Կրոնն այն ճանապարհն է, որ մարդը փորձում է բացել առ Աստված և հարաբերություններ է հաստատում Աստծո հետ: Եվ բնականաբար այդ հարաբերություններում չի կարող միայն աստվածային գործոնը լինել, քանի որ մարդու համար ուղղակի անհնարին կլիներ հաղորդակցությունն Աստծո հետ: Այլ հարց է, երբ մարդն այնքան է ծանրաբեռնում կրոնը մարդկային գործոնով, որ ի վերջո հեռանում է Աստծուց: Սակայն նման ցանկացած դրսևորման զգուշությամբ պիտի մոտենալ, քանի որ դժվարություններ են ծագում քննելիս, թե որ դեպքում է արդեն սահմանն անցած:
Կամ Խաչը որպես Պաշտելի (չգիտեմ ոնց ասեմ որ կոռռեկտ լինի ու չպառզվի որ հառցս իսկզբանե սխալ է ու ենթակա չի պատասխանելու,կառծում էմ Դուք ինդձ կհասկանաք թե ինչեմ ցանկանում իմանալ)
Խաչը որպես սուրբ. Որ դարիցե ընդունել եկեղեցին? Եվ արդյոք մարդիք չեն կայացրել էտ որոշումը?
Խաչը որպես Սուրբ ընդունվել է այն պահից, երբ Քրիստոս այն դարձրել է Փրկագործության միջոց և Հռոմեական կայսրության մեջ մահվան անարգագույն գործիքը դարձրել Փրկության խորհրդանիշ:
Կամ օվքեր եին Ֆարիսեցիները եվ ինչի հիման վրա գրվեց հին կտակարանը? Այսինքն որտեղից վերցրին նրանք կրոնի հիմքը ԴՈՒԱԼԻԶՄ–ը Այսինքն Բարի եվ Չար բեվեռները.Եվ միաստվածությունը.?????
Եվ վերջապես ինցչ կապ ունի Ֆարիսեցիների հին կտակարանը Քրիստոնեության հետ? (բացի Դավիթի ցեղի պատմությունը)
Փարիսեցիների ժամանակ Հին Կտակարանն արդեն գրված էր: Փարիսեցիները կրոնաքաղաքական հոսանքի ներկայացուցիչներ էին, որոնց երևան գալու պատճառը հրեաների` հելլենիզմի ազդեցության տակ ընկնելն է ու ավանդական ակունքներից հեռանալն էր: Փարիսեցիները կամ, այպես կոչված, ընտրյալները, իրենց կոչումը տեսնում էին հարազատ կրոնական ու մշակութային ավանդույթներն ու արժեքները խստորեն պահպանելու մեջ և մոլեռանդորեն հակադրվում էին օտարամուտ նմանատիպ ցանկացած երևույթի: Սակայն Մովսեսի Օրենքի տառացի պահպանմամբ վեր էին ածվել Օրենքի մեխանիկական կատարածուների և, կառչելով Օրենքի տառին, անտեսում էին ոգին: Արդյունքում նրանք վեր էին ածվել անհանդուրժող ու ձևապաշտ, երեսպաշտ խավի:
Իսկ դուալիզմի խնդիր չկա: Եթե Ծննդոցում կարդաք արաչության պատմությունը, կտեսնեք, որ արաչության վեց փուլերից յուրաքնչյուրի վերջում ասվում է հետևյալ արտահայտությունը. <Եւ Աստված տեսավ, որ բարի է>: Այս նախադասության նպատակաը ոչ թե ցույց տալն է, թե Աստված չգիտեր իր ստեղծածից ինչ դուրս կգա և միայն ստեղծել վերջացնելուց հետո տեսավ, որ բարի է: Նպատակն է ցույց տալ, որ ի սկզբանե արաչության մեջ չար ոչինչ չի ստեղծվել Աստծո կողմից:
Եվ կուզենայի իմանալ քանի սերունդ Գրիգոր Լուսավորչի տոհմը եղավ հայ հոգեվորականության առաջնորդ?
Ս. Գրիգոր Լուսավորիչ-302-325
Ս. Արիստակես Ա -325-333
Ս. Վրթանես Ա-333-341
Ս. Հուսիկ Ա -341-347
Ս. Ներսես Ա Մեծ -353-373
Ս. Սահակ Ա Պարթև-387-436
Թող չթվա թե չեմ հարգում ինչոր բան վերոհիշյալներից ուղղակի ցանկանում եմ ինֆորմացվաց լինել.
Գոնե ինձ նման բան չի թվում: Միայն մի խնդրանք. աշխատենք մնալ թեմայի սահմաններում, իսկ այլ հարցեր եթե ծագեն, դրանք քննարկենք այլ թեմաներում կամ նոր թեմա բացենք: