Ո՞նչ չի կարող լինել: Կարող է լինել նաև պետական տոն: Սբ. Սարգսի տոնը կրոնական տոն է, վարդավառը, լախտիներով իրար դաղելը, կոխ բռնելը` ազգային, Գառնո տաճարում Վահագնին զոհ մատուցելը` հեթանոսական, Սահմանադրության օրը` պետական: Բարդ բան չկա:
Նույնն բանն է, որ ասեմ հայոց այբուբենը ստեղծել է ՔՐԻՍՏՈՆՅԱ Մեսրոպ Մաշտոցը, մի' գրիր քրիստոնեական հայերենով:

Բայց չէ որ հայոց լեզուն եղել է մինչև գրերի գյուտը, հեթանոսական շրջանում էլ ենք հայերեն խոսել: Դա մեր արյան մեջ է, դա կրոնի հետ կախված չէ, այնպես էլ ազգային տոները: Ուրիշ բան որ տարբեր ժամանակաշրջանում դա յուրովի է մեկնաբանվել: Ասածիս օրինակը` կա հեթանոսական շրջանի տաղեր նվիրված Վարդավառին, այնպես էլ կա քրիստոնեական ժամանակաշրջանում Նարեկացու տաղը` «Գոհար վարդն վառ առեալ...» Այսինքն ազգայինը երբեք չի մոռացվում:
Իսկ Եհովականների, կամ այլ «ականների» Աստվածաշնչի խեղաթյուրումներին չեմ ուզում անդրադառնալ, տեղին համեմատություն չէ: Պլագիատներ ու աղավաղողներ ամեն դարաշրջան ունեցել է:
Էջանիշներ