User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Սամվել-ը սկսում է, Morpheus_NS-ը` շարունակում, իսկ Annushka-ն` ավարտում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Գագիկը քայլում էր մենակ... Քայլում էր կիսամութ փողոցով չնկատելով աշնան գեղեցկությունը։ Այո աշուն էր։ Նա քայլում էր տրորելով ոսկեզօծ տերևները, իսկ քամին մեղմ օրորում էր նրա մազերը կարծես փորձելով փոքր ինչ հանգստացնել նրա հոգեվիճակը։ Մի քանի ամիս առաջ էր, նա քայլում այդ նույն փողոցով՝ կյանքից ու ճակատագրից գոհ ու մեծ սպասելիքներով դեպի ապագան։ Մեծ հույսերով ու էներգիայով այդ հույսերը ու ցանկությունները իրագործելու։ Մի քանի ամիս առաջ էր, երբ նրա կարծես հանգած հրաբուխի նմանվող սիրտը հանկարծ սկսել էր արթնանալ։ Այո այդքան տարիների պլատոնական սիրո պատմությունը կարծես առաջ էր շարժվել և շանս կար որ այն կվերածվի հավերժական ու փոխադառձ սիրո... այն սիրո, որի մասին կարծես երազում են բոլորը.. այն սիրո որի մասին գրում են գրքերում .. այն սիրո որը նույնիսկ զգում ես կարդալով կամ կողքով անցնելով... Այո նա երազում էր։ Երազում էր բայց միևնույն ժամանակ նրան ամենը այնքան լավ էր թվում։ Ամեն ինչ իր կարծիքով լավ էր ընթանում և նույնիսկ մի պահ նա իր սկզբունքներին հակառակ սկսեց ճակատագրին հավատալ։ Այո նա սիրում էր սիրում էր դեռ վաղուց և թերևս դեռ երկար էր սիրելու։ Սիրելու էր այնքան ինչքան կհերիքեին իր սրտի մնացած զարկերի քանակը։ Ամեն ինչ այնքան լավ էր ընթանում։ Նրան չնչին էին թվում կյանքի սպասվող բոլոր անհարմարությունները ու դժվարությունները, ժամանակի սղությունը և այլ ոչ պակաս կարևոր հարցերը։ Նա հիշեց այն պահը, երբ լուսնի լույսի տակ լճի ափին նրանք միմյանց սեր էին խոստովանում աչքերով, քանի որ նրանց բառեր պետք չէին։ Այո երբեմն բառերը շատ քիչ են և նույնիսկ խիստ մոտարկումով չեն հերիքացնում զգացողմունքները նկարագրելու համար։ Այս աշխարհը թերևս շատ ավելի բարդ է քան թվում է։ Մարդու ներքինը ավելի խորն է և անհնար է պահն ներկայացնել կամ ինչոր կերպ նկարագրել։ Ինչևէ վերքը կարծես ավելի էր ցավում։ Այն վերքը որը առաջացել էր լքվածությունից ու անտարբերությունից, առաջացել էր ուղիղ սրտի մեջ և խորանում էր դեպի հոգին։ Վերքը թերևս վերացական էր բայց ավելի ուժեղ էր ցավում քան իրականը կցավեր։ Դաժան բան է մերժվելը ...
    Loading your personal settings....

  3. #3
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    ...Իր բոլոր հույսերը, բոլոր ակնկալիքները մի վայրկյանում խորտակել էր այնքան սառնասրտորեն, այնքան անտարբեր ասված մի արտահայտությունը «Ես ուրիշին եմ սիրում»: Նորից հիշեց նրա աչքերը, նրա հայացքը, նրա… խոսքերը: Դժվար էր հավատալ, որ մի քանի օրվա մեջ մարդ կարող է այդպես փոխվել. դեռ երկու շաբաթ էր չէր անցել այն օրից, երբ լճի ափին նստած էին երկուսով... ի՜նչ երանելի պահ էր: Սեղմել էր նրան կրծքին, շոյում էր նրա ալիքվող վարսերը ու երազում, որ նա հավետ իրենը լինի… չէ՛ չէր երազում, հաստա՛տ գիտեր, որ ոչինչ ու ոչ ոք չեն կարող իրենց բաժանել, գիտեր, որ ամեն գնով նրան իր կողքին է պահելու, որ նրանք միասին երջանիկ են լինելու: Վստահ էր, որ նա իրեն սիրում է… մի՞թե սխալվել էր… ա՜խր իրեն նայելիս նրա աչքերը այնքա՜ն սեր էին ճառագում: Ի՞նչ կատարվեց մի քանի օրվա մեջ, ով էր այն սրիկան, ով համարձակվել էր խլել իրենից իր սիրելիին: Կգտնի նրան, կսպանի…
    Կա՛թ-կա՛թ… անձրեւի զուլալ կաթիլները թրջեցին Գագիկի աչքերը: Իսկ գուցե դա անձրեւ չէր… չէ՛, հաստատ անձրեւ չէր. նրա աչքերից արցունքներ էին գլորվում, նա արտասվում էր, արտասվում մանկան պես՝ աշխարհն ու իրեն մոռացած, սեփական բախտից խռոված: Արտասվում էր՝ ուշադություն չդարձնելով իրեն սեւեռված բազմաթիվ հայացքների վրա: Թքա՛ծ ուներ… Ո՞վ, արդյոք ո՞վ հնարեց սեր կոչված այդ զգացումը: Ինչու՞ են բոլորն ասում, որ աշխարհի ամենաքաղցր, ամենալավ բանը սերն է, չէ՞ որ այսքան ժամանակ սերը իրեն լոկ տառապանք է բերել… բայց ո՛չ, իսկ այն երջանիկ պահե՞րը լճակի մոտ… մի՞թե երջանկության այդ մի քանի ակնթարթները չարժեին նրա բոլոր տառապանքները:
    Գագիկը քայլերն արագացրեց: Ու՞ր է գնում, ինչու՞ է անընդհատ փորփրում առանց այն էլ թարմ վերքը: Գուցե փորձի մոռանալ նրա, գուցե ուրիշին գտնի… չէ՞ որ առաջին անգամ չէր մերժվում, չէ՞ որ մի ժամանակ սովորել էր թեթեւ տանել այդ ամենը: Ինչու՞ է հիմա նրա մերժումը այդքան տանջում իրեն իրեն, կեղեքում սիրտը… հասկացավ, որ առաջին անգամն էր, որ իրոք սիրել էր մեկին, սիրել ամբողջ հոգով, անմնացորդ, նվիրական …
    Ո՞վ էր այդ սրիկան… կգտնի, կսպանի… բայց ինչու՞. գուցե նա էլ իր պես երիտասարդ էր, ով ամբողջ կյանքում սեր էր փափագել ու վերջապես գտել էր, գուցե իր սիրելին նրա հետ ավելի երջանիկ լինի, քան իր հետ: Ուրեմն ի՞նչ անի, բաց թողնի նրան, թողնի որ երջանիկ լինի իր ընտրյալի հետ… Իսկ մի՞թե ուրիշ ելք ունի ինքը. այլեւս ուժ չկա պայքարելու, կամք չկա… թող երջանիկ լինեն իրար հետ…
    Հասկանում էր, որ իր որոշումը ոչ թե մեծահոգությունից է բխում, այլ իր վիճակի անելանելիությունից ու իր անվճռականությունից: Բայց ինչ արած…
    Ինչու՞ եկավ այստեղ…ինչու՞… այստեղ ամեն ինչ կարոտով է պարուրված, այստեղ ամեն ինչ նրան է հիշեցնում… Ցավոտ է…
    Գագիկը ծալապատիկ նստեց խոտերի մեջ, ու նրա հայացքը անհետացավ լճի կապույտ անհունի մեջ....
    Հանկարծ մեկը հետեւից փակեց նրա աչքերը.
    -Ողջու՜յն…

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #4
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Գագիկի արյունը սառեց երակներում, անսպասելիությունից նա վեր թռավ.. ասես մի պահ քարացավ ու անշարժացավ հուզմունքից.... այդ ծանոթ ձայնը.. քաղցր, հարազատ ձայնը... տարիների խորքից Գագիկին ժպտացին այն բարի ու գեղեցիկ աչքերը, որոնք առաջին անգամ նրա հոգում արթնացրին այն վեհ զգացմունքները, որոնք հետո նա ամբողջ կյանքում պետք է փնտրեր ու հերթական անգամ գիտակցեր, որ սեր են խաղում մարդիկ, որ հավերժական սերը լենգենդ է կամ մի անառիկ ամրոց, որը նվաճելը այդպես էլ անիրական երազ է մնում.. Անմիջապես հիշեց դպրոցի ավարտական երեկոն, երբ ինքն ու Գայանեն պարում էին տանգոյի դյութիչ նոտաների ներքո... և նրա աչքերը, նրա չքնաղ աչքերը...
    Ավա՜ղ, նա փոքր ինչ ուշ գիտակցեց, որ անվերադարձորեն ու խելահեղ սիրում է Գայանեին: Հասկացավ այն ժամանակ, երբ մեկ շաբաթ անց աղջկա ընտանիքը մեկնեց արտասահման՝ մշտական բնակության: Օրեցօր ուժգնացող կարոտը բույն էր դրել նրա հոգում և խեղդում էր նրան,զրկում օդից, իսկ նա հնարավորություն չուներ խոստովանելու նրան ամենը, բացելու իր սիրտը, նրան ամուր գրկելու և նրա սրտի զարկերը զգալու... Նա հեռու էր, և ոչ մի լուր, ոչ մի տվյալ չկար նրանից.. այնքան ժամանակ, մինչ մի օր նա ընկերներից մեկից պատահաբար իմացավ, որ մեկ շաբաթից Գայանեի հարսանիքն է: «Ուրեմն նա երջանիկ է, ուրեմն գտել է իր իսկական սիրուն....և լավ է, որ ես չասացի նրան իմ սիրո մասին,- շարունակ մտածում էր նա: Այո, դժվար էր համակերպվել այդ մտքի հետ, բայց նա ամեն կերպ ջանում էր մոռանալ նրան.. Նա նույնիսկ փորձեց կրկին սիրել, իսկ այսօր կեսօրին արված հայտարարությունը ՝ «Ես ուրիշին եմ սիրում.. սա լոկ խաղ էր», վերջնականապես ջախջախել էր Գագիկին: Հոգու խռովքը անասելի ցավ էր պատճառում նրան.. և ինչպե՜ս էր նա հավատում, որ Գայանեից հետո ընդունակ է սիրել և լինել սիրված... հիմա նոր գիտակցում է, որ բոլորի մեջ նա փնտրել է Գայանեին, փնտրել նրա աչքերը, ձայնը, ժպիտը, զուլալ ծիծաղը, գերող շուրթերի թրթիռը... Ու չգտնելով՝ ինքն իրեն խաբել էր, թե գտել է, ու սիրո պատրանք էր ստեղծել միայն....
    Մտքերը նրան հեռուներն էին տարել, երբ այն ծանոթ ու քնքուշ ձեռքերը փակեցին նրա աչքերը.. Համարյա չհավատալով, որ սա իրականություն է, նա անակնկալի եկած շրջվեց և ցնցվեց.. Գայանեն էր.. բայց ինչպես, չէ՞ որ նա արդեն մայրիկ պետք է լիներ, չէ որ ինքը վաղուց արդեն հուշերի մատյանում էր գրել Գայանեի հետ կապված ամեն ինչ....
    -Ինչպե՞ս ես,- թարթիչների արանքում թաքուն ժպտաց աղջիկը:
    -Դու՞.. բայց չէ՞ որ դու.... դու... ամուսնացել ես լսել եմ,- փորձեց հուզմունքը թաքցնել Գագիկը:
    -Ես չեմ ամուսնացել... ես նրան չեմ սիրել, նա ուղղակի ընտանիքի ընկեր էր: Ես բացատրել եմ նրան հենց սկզբից, երբ նա առաջարկել է ընտանիք կազմել, բացատրել եմ, որ իմ սիրտը ուրիշին է պատկանում և ամեն գնով պետք է հասնեմ նրան ու ասեմ այն, ինչ պետք է ասեի տարիներ առաջ...Իսկ ամուսնության մասին լուրերը նա էր տարածել, դե նրան թվում էր, թե այդպես էլ լինելու է.. նա ժամանակից առաջ էր անցել...Հըմ.. նրա կարծիքով ծնողներս գոնե ինձ կհամոզեին ընդունել նրա առաջարկությունը... Գագիկ, ես մեղավոր եմ, գիտեմ, մեղավոր եմ, որ այն ժամանակ, երբ հնարավորություն ունեի, քեզ չասացի ամենը, ինչ զգում եմ... Ես սիրում եմ քեզ, հասկանու՞մ ես.. սիրու՜մ եմ.. տարիներն անկարող էին ջնջել քեզ իմ սրտից ու հոգուց.. ամեն օր ես երդվում էի, որ գտնելու եմ քեզ ու պատմեմ ամենը.. թողել եմ ամեն ինչ, որ գամ ու գտնեմ քեզ... ընտանիքս չգիտի նույնիսկ... ես ինքնաթիռից իջնելուց հետո եմ նրանց տեղյակ պահել... ինչպես այն մուլտիկի մեջ պինգվինի մասին,որն ասում է» Ես անում եմ ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս..» ,- միամիտ ժպտաց Գայանեն,- ծիծաղելի է.. ես գիտեմ, որ ուշ է միգուցե: Դու երևի գտել ես քո սիրուն, միգուցե արդեն ընտանիք ես ուզում կազմել.. չգիտեմ... Դա հիմա այքան էլ կարևոր չէ իրականում.. քեզ կրկին տեսնելն ինձ համար արդեն ամեն ինչ է. Ես...
    -Գայանե'. Դու երևի չես հավատա, բայց քո մեկնելուց ի վեր ես քեզ եմ փնտրել ամենուր, քեզ եմ պատկերել իմ հոգում և բոլորի մեջ քեզ փորձել գտնել... ես վախեցա այն ժամանակ, վախեցա մերժված լինելուց և իմ հիմար վախի պատճառով կորցրեցի քեզ, իմ ամենաթանկ մարդուն... ու ես պատժվեցի իմ թուլության համար... պատժվեցի...
    -Գագի'կ, ես էլ չեմ թողնի քեզ մենակ, չեմ թողնի.. ափսոս, որ մենք կորցրինք մեր այնքան թանկ ժամանակը մեր մանկական անվճռականության պատճառով...
    Գագիկը չէր հավատում իր երջանկությանը, «Ոչ, սա երազ է, սա երազ է... չի կարող պատահել, որ ես այսքան բախտավոր լինեմ,,,»,- կրկնում էր նա մտքում» Նա նայում էր Գայանեին, որը հուզված փորձում էր արդարանալ ու հասկանում էր, որ այն ժամանակ բախտը բաժանեց նրանց, քանի որ նրանք այդքան քաջություն չունեցան խոստովանելու , որ սիրում են, քանի որ երկուսն էլ թաքուն էին պահում իրենց զգացմունքները՝ վախենալով, որ այն միակողմանի է, վախենալով մերժված լինելուց: Բայց չէ՞ որ սիրո համար չկա խթան, չկա սահման ու արգելք, այն չպետք է խեղդել, սպանել, կապկպել միայն իր երազած խոսքերը չլսելու վախից... Գագիկը սթափվեց.
    -Լսի'ր, բայց դու ինչպե՞ս ինձ գտար..
    -Ես գիտեի, ու դու առավոտյան համալսարան ես գնում, և եկա այնտեղ.. դասերից հետո ուզում էի մոտենալ քեզ, բայց հանկարծ նկատեցի, որ դու շենքից մի անծանոթ աղջկա հետ դուրս եկար և ես որոշեցի քայլել ձեր հետևից... սրճարանում ես հեռավոր անկյունում նստած ես նայում էի ձեզ ու կարոտս էի առնում քեզնից.. ես ուզում էի հեռանալ, երբ հանկարծ քո հետ նստած աղջիկը կտրուկ վեր կացավ ու հեռացավ, իսկ դու մի քանի րոպե նստած մնացիր՝ անորոշ հայացքով նայելով սրճարանի ապակուց դուրս.. երբ դու դուրս եկար, ես կրկին քայլեցի քո հետևից... կիսամութ փողոցներով քայլելով դու եկար այստեղ և ես վերջապես որոշեցի մոտենալ.. ես...ես..
    - Աստված իմ, Գայանե, դու հրաշք ես, իմ հրաշքը.. և ես չեմ ուզում կորցնել քեզ, մի' հեռացիր,խնդրում եմ,- Գագիկը ամուր գրկեց նրան ու սեղմեց կրծքին: Զգաց նրա տաք շունչը.. մի պահ նույնիսկ հուզմունքից մոռացավ արտաշնչել, .. նա Գայանեի բույրն էր շնչում..վայելում: Ուզում էր այն ֆիքսել իր հոգում....
    Իսկ լճակի ալիքներում արտացոլվել էր իրար փաթաթված զույգի պատկերը.. հեռվում հանգչում էր արևը, որի վերջին շողերը հալվում էին մթնշաղի մեջ՝ հեքիաթային պատկեր ստեղծելով հորիզոնում....
    Գագիկի հոգում տոն էր: Նրա՝ երբեմնի այրված ու տանջված սիրտը կրկին թրթռում էր սիրո հույզերով, այն սիրո, որ նա վերգտել էր և այն ամուր գրկած՝ լողում էր զգացմունքների օվկիանոսում: « Դու իմ կյանքի իմաստն ես, իմ երազանքի վերնագիրը, իմ սերը...,- շշնջում էր նա Գայանեին,- իմ անգին, իմ արև..» :
    Լուսնի արծաթագույն սկավառակը արտացոլվել էր լճակի հայելում, իսկ երկնքում արդեն լուռ առկայծում էին առաջին աստղերը....
    Better to light a candle than to curse the darkness.

  5. #5
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Շատ վառ,պարզ, արդիական սիրո պատմություն, որը շատ գեղեցիկ գույներով էր ներկայացված: Տարբերությունը այդքան էլ չզգացի, որ տարբեր մարդիկ են կտորները գրել : Չնայած սրտաճմլիկ պատմություններ չեմ սիրում, բայց էս մեկը հավանեցի, էդքան էլ սրտաճմլիկ չէր
    Ապրեք երեքդ էլ
    Чеширский КотЭ

  6. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Ան, բա գինու շիշը, մութ խրճիթը ուր են ? Ապրես, լավ լուծում գտար Գագիկի համար
    Չեմ կարող չասել, որ Սամվելով հիացած եմ Իսկ Մորֆյուսը ինչպես միշտ շատ սիրուն միջին մաս էր գրել
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.11.2008, 23:45:

  7. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Ապրեք Մորֆ, Անուշ Շատ լավ եք շարունակել..
    Loading your personal settings....

  8. #8
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սամվել-ի, Morpheus_NS-ի և Annushka-ի համատեղ պատմվածքը

    Ճիշտն ասած, մի քիչ տատանվեցի վերջաբանը գրելիս.. տղաները մի հերոս էին տվել ինձ, մի տանջված սիրտ ու մի լճակ.. դե արի շարունակի.. ես էլ նախընտրեցի թեթև, չպարտադրող վերջաբան գրել, որտեղ բոլորը երջանիկ են և չկան ինքնասպաններ և վրիժառուներ: Նոր դեպքեր զարգացնելու հնարավորություն չունեի ուղղակի, քանի որ վերջիվերջո պարզապես ավարտին էր պետք հասցնել պատմությունը: Ի վերջո պետք է հասկանալ, որ իսկական սերը անմահ է և իրար սիրող սրտերը անկախ ամեն ինչից, պետք է պայքարեն իրենց երջանկության համար... Ուղղակի կցանկանայի, որ դեպքերն ու հերոսները մի քիչ ավելի շատ լինեն և հնարավոր լիներ ավելի պատկերավոր ու հարուստ գրել
    Ես սկզբում ուզում էի մի ամբողջ գեղարվեստական հատված գրել... Դայանան գիտի բայց դե շատ չերկարացնելու համար ուղղակի " happy end" կազմակերպեցի
    Better to light a candle than to curse the darkness.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45
  2. Արձակ. ivy-ի, տեսիլք-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.12.2008, 19:00
  3. Արձակ. KT'-ի, Morpheus_NS-ի և Գալաթեա-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2008, 16:18
  4. Արձակ. Annushka-ի, Needles in Eyes-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը:
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 03.11.2008, 03:52
  5. Արձակ. GISastgh-ի, Mefistofel-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.10.2008, 10:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •