1. Հ.գ. աղջիկներ որևիցէ երեկույթի ժամանակ կամ որևիցէ սրաճարանում, կամ քայլելուց, ձեր աչքերը ձեր վրա պահեք, մի նայեք ամեն պատահածի, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ շաաա՜տ է դուր եկել: Թողեք, որ նա ինքը ձեզ նկատի, իսկ եթե չնկատեց, ուրեմն պետք էլ չի, որ նկատի: Հավատացնում եմ ձեզ, եթե ձեր հայացքներով ստիպեք, որ նա ձեզ նկատի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նա ձեզ կնակտի պահի ազդեցության տակ և միայն այդ պահի համար: Եթե նույնիսկ այդ պահի տևողությունը մի քանի ամսով երկարի, ապա համոզված եղեք, որ նմանատիպ մեկ այլ պահի ազդեցության ներքո, նա ձեզ կփոխի մեկ ուրիշով: Եղեք անփոխարինելի![]()
2.Միշտ եղեք լուրջ, սթափ: Այ, օրինակ, եթե ձեզ ասում են դուք շատ գեղեցիկ եք, մի ոգևվորվեք, մի հատ կշռադատեք, դուք իսկապե՞ս գեղեցիկ եք:
3. Շուտ մի տրվեք ձեր զգացմունքներին: Միշտ հիշեք՝ ձեր դիմացինը ինչքան տենչա ձեզ, այնքան ավելի կգնահատնի ձեզ և այնքան ավելի թանկ կլինեք իր համար:
4.Ամաչեք ինքներդ ձեզանից: Մի մտածեք, որ մի բան անում եք, ոչ ոք չի նկատում: Հիշեք, որ ձեզ հետևում են բազմաթիվ աչքեր:
Այս խորհուրդներս կիրառելուց հետո, եթե նույնիսկ կարմրելու հատկություն չունեք, հավանաբար կարիք էլ չեք ունենա, որ ձեզ ստիպեք, որ կարմրեք: Հասկացողի մարդու համար ամեն ինչ հասկանալի կլինի, իսկ եթե չլինի, ուրեմն պետք էլ չի, որ լինի![]()


Մեջբերել
հոգնել են եդ մարդիկ "կազանովաների" մասին լսելուց
ԼԱվ ես գրել:
Էջանիշներ