Առաջի անգամ էս մրցաշրջանում շախմատ խաղացինք (հակառակորդի շաշկու դիմաց): Ճիշտ ա, հաջող չստացվեց, բայց լրիվ բավարար եղավ հաղթելու: Տիկոն խաղում էր աջում, հսկում էր իրա տարածքը, կենտրոնը լրիվ վերցրել էին մեր հարվածող ֆիգուրները, իսկ ձախը խառն էր, չնայած ձախից քիչ էինք գոլ ուտում: Խաղի ընթացքում մեր կամքը թելադրել ենք: Ճիշտ ա, էլի սխալներ անում էինք, բայց լրիվ բավարար էր հաղթելուն: Իսկ վերջում, արդեն որ 7-8 գնդակի առավելություն ունեցանք, սկսեցինք խաղալ մեր հին խաղը: Ճիշտ ա, շարունակում էինք ուշադիր հետևել հաշվին: Բայց մրցակիցը էնքան էր հոգնել, որ քուչի ֆուտբոլով մեր առավելությունը հասցրինք 11 գնդակի: Այ մի քիչ էլ որ պրակտիկավորվեինք, շատ կուժեղանայինք: Էն էլ սեզոնը փակվում ա:
Էջանիշներ