Այսօր մեկնարկեց 2011-ի մեր նոր ֆուտբոլային տարին:
2011 թվականի առաջին խաղը կայացավ նույն ժամին, նույն վայրում` Realmadrid.am կայքի թիմի դեմ:
Երկար-բարակ գրելու կարիք չկա` տարվա առաջին խաղ ու առաջին հաղթանակ![]()
:
Ակումբ.am 21 - 17 Realmadrid.am
Իսկ հիմա խաղի վերաբերյալ...
Մենք խաղացինք գրեթե առանց փոխարինումների. բոլորս դաշտում էինք 1.30 ժամ: Խաղում էինք 1 փոխարինողով, որը, բնականաբար, շատ քիչ է, ու էական բան չի փոխում: Ի տարբերություն Ռեալցիների, որոնք պահեստայինների նստարանին ունեին 2-3 հոգի:
Խաղում էինք առանց դարպասապահ, այսինքն` առանց մեր լեգենդար H.a.y.k.o.-ի: Դարպասապահի պարտականությունները իր վրա վերցրեց պաշտպաններից մեկը` Tikopx-ը: Որն վերոհիշյալ պարտականությունները կատարեց անթերի: Բրավո Տիկոյին:
Որոշ թիմակիցների բացակայության պատճառով` Ուրվականը (Գոռը) ու Davo'O-ն խաղում էին պաշտպանական գոտիներում: Ես ու Հրաչն էլ (Sinigami)` առաջ քաշված հարձակվող: Սակայն խաղի ժամանակ` գրոհների ընթացքում, գրոհում էինք բոլորիս, պաշտպանվելուց` նույնպես բոլորս: 1 ամիս արձակուրդից հետո նման մակարդակի խաղը, իհարկե, անսպասելի էր: Ընտրել էինք հարձակվողական խաղ, ու դա մեզ մոտ ստացվեց իդեալական: Համարյա բոլոր գրոհները, փոխանցումներն ու վտանգավոր դրվագները մենք կատարում էինք արդյունավետ` առանց իրար խառնվելու, խանգարելու, գրագետ փոխանցումներով, դիպուկ հարվածներով ու մեկը մյուսից գեղեցիկ գոլերով:
Կիսապաշտպանական գոտում փայլում էր Հայկոն (մականունը էլի մոռացել եմ)` Գոռի ընկերը:
Վերջին րոպեներին բաց թողեցինք մոտ 4-5 գոլ` հոգնածության պատճառով: Դժվար է 1 ամիս չխաղալուց հետո դուրս գալ ու 1.30 ժամ մինչև վերջին րոպեն ակտիվ լինել: Ինչևէ, դա մեզ չխանգարեց հաղթել: Շնորհավորում եմ բոլորիս` արդյունավետ սկզբի կապակցությամբ
:
Առա՜ջ, Ակումբ:
Էջանիշներ