Տղերք, ներող եղեք ինձ, վերջին խաղերին չգալու ու չտեղեկացնելու համար: Մի քանի լուրջ ֆինանսական ու գործնական պրոբլեմներ ունեմ: Անում եմ ամեն ինչ, որ առաջնությանը կարողանամ մասնակցել... Պադվադիտ չեմ անի:
Մարզաշապիկի պահով, համաձայն եմ Գոռի կարծիքի հետ… Մինչև առաջնության մասին տեղեկություններ չունենանք՝ չարժի ինչ որ քայլեր ձեռնարկել: Համարի պահով էլ, կարծում եմ չարժի, եթե պիտի նակլեյկա լինի: Ամեն դեպքում, համարը քիչ թե շատ կրում ա ձևական բնույթ… Կարևորը միանման ֆորմաներն են, որոնք մեծ օգուտ են տալի՝ դաշտում արագ խաղընկերոջը գտնելու համար: Մանավանդ իմ պես կույր մարդուն... Տեսողությանս ու ոչ միանման շորերի պատճառով ՝ մեկ-մեկ խառնում եմ խաղընկերներիս, քանի որ շատ դժվար եմ տեսնում դեմքերը, այն էլ արագության ժամանակ: Ու ոչ միայն վատ տեսնողներին ա օգուտ, բոլորիս համար ա լավ... Ասածս ի՞նչ ա՝ կարևորը ֆորմաները լինեն, համարը ջանդամ:
Ամեն դեպքում, Տիկ ջան, վաղը ինչքան կարաս շատ ինֆորմացիա ստացիր առաջնության մասին, որ կարողանանք ավելի կոնկրետ անենք մեր անելիքը, ավելի կոնկրետ պատրաստվենք և այլն:
Էջանիշներ