Սիրելի թիմակիցներ:
Քանի որ «հանդիպում ֆուտբոլային խաղադաշտում» կոչվածը սկսել է կրել շարունակական բնույթ և ունի որոշակի հեռանկար /այսինքն` հանդիպումներ տարբեր կայքերի թիմերի, համալսարաններր, և այլն…/, մեր տղերքից մի քանիսի առաջարկությամբ, ուզում եմ ներկայացնել սենց մի միտք` պատվիրել և ունենալ ակումբի անվանական մարզաշապիկներ: Սա մի միտք է, որն կարող է իրագործվել նախ առաջինը` ակումբի ադմինիստրացիայի, հետո էլ հիմնական թիմի տղերքի համաձայնությամբ ու աջակցությամբ:
Ակումբի մարզաշապիկը իրենից ներկայացնելու է տիպիկ ֆուտբոլային մարզազգեստ: Բոլոր շապիկները լինելու են նույն գույնի, ձախ /սրտի/ կողմում կարող է լինել ակումբի լոգոտիպը /և փոքր տառերով տվյալ մարդու ակումբի մականունը/, մեջտեղում կարող է գրված լինել «ակումբ.am> կամ «ԴԱՐ ակումբ», հետևի /մեջքի/ կողմում կարող է գրվել տվյալ մարդու ընտրված թիվն ու անունը:
Էդ ամեն ինչը շապիկի վրա այս տեղերում է գրվելու`
Միանման մարզաշապիկները նաև կօգնեն այն խաղացողներին, ովքեր տեսողության հետ խնդիրներ ունեն: Օրինակ ինձ մոտ լինում են դեպքեր, երբ իմ 10%-անոց աչքերով չեմ տեսնում կամ շփոթում եմ խաղընկերոջս:
Հ.Գ. Առաջարկը ենթակա է փոփոխման ու քննարկման:
Հ.Հ.Գ. Եկեք էլ ավելի լրջացնենք մեր սիրելի ու սպասված ավանդույթը:
Էջանիշներ