Հանդիպմանը մնացել է ընդամենը երեք օր, իսկ արձագանքները գոհացուցիչ չեն… Գրեմ, թե ովքեր են խոստացել գալ ու ում ներկայությունն է ցանկալի, բայց նրանք դեռ չեն արձագանքել:
Խոստացել են գալ՝
John
Kiborg
Մասսագետ
Արամ
Ցանկալի կլինի, որ գան նաև Marco-ն և Nigga-ն: Հույս ունեմ՝ էլի մարդիկ ցանկություն կհայտնեն խաղալու՝ սիրով բոլորին կընդունենք: Հանդիպում ենք հունիսի 10-ին ժամը 18.00-ին Օպերա, Թումանյանի արձանի մոտ: Խաղը սկսվելուց 1 ժամ հավաքվելու իմաստը թիմի վերջնական կազմը ճշտելն ու թիմի մարտավարությունը ընտրելն է: Պետք է խաղանք կազմակերպված: Հենց դա կլինի մեր հաղթանակի գրավականը: Ամեն մարդ պետք է իմանա իր դերը թիմում և այն դիրքը, որի համար պատասխանատու է: Չեմ ուզում շատ մանրամասնեմ՝ Taurus-ը մրցակից թիմի կողմից է խաղալու՝ պետք չէ, որ իմանա, թե ի՞նչ ենք անելու… Marco և Nigga մինչև հունիսի 9-ը տեղյակ պահեք՝ գալու՞ եք, թե՞ չէ: Մոռացա ասել՝ ցանկալի կլինի, որ մեր թիմն ունենա նաև երկրպագուներ… սիրով բոլորին հրավիրում ենք և խոստանում հուսախաբ չանել:
AKUMB.AM
Էջանիշներ