User Tag List

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Էստեղ տեղադրենք բնապահպանական տարբեր հրատապ լուրեր, որոնց մասին, բնականաբար, լռում են "ձայն"-ով լրատվամիջոցները.

    Բնապահպանության նախարարի առանձնատունը՝ Սեւանի ափին
    Մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ կառավարությունում քննարկվում էր Սեւանա լճից ջրառի առավելագույն թույլատրելի քանակի հարցը, մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ հաստատված 360 մլն խմ ջրի բացթողումն անհրաժեշտ է ոչ թե գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման, այլ լճի ափին կառուցված տարբեր պաշտոնյաների շինությունները ջրի բարձրացող մակարդակից փրկելու համար:
    մանրամասն
    Ալավերդու հիվանդանոցը չի վերանորոգվում, չնայած նախարարը խոստացել էր դա անել այս տարի
    Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումները, պաշտոնական տվյալներով, 12 անգամ (երբեմն ավելի) գերազանցում են սահմանված նորման, որն էապես ազդում է բնակչության առողջության վրա:
    մանրամասն
    Թռչունների որս արգելոցում
    Այն, որ արգելոցում պարբերաբար որսվում են հազվագյուտ թռչուններ, չի մտահոգում ոչ կիրակնօրյա որսի սիրահարներին, ոչ էլ «Սեւան» ազգային պարկի տնօրինությանը, որի տեսուչների աշխատանքը արգելոցային գոտու պահպանումն է:
    մանրամասն
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (12.11.2011), Ձայնալար (14.04.2009)

  3. #2
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    1.Ալավերդիում ավելանում է հիվանդների թիվը, իսկ մասնագետները չեն կարողանում գտնել համաճարակի աղբյուրը
    http://www.hetq.am/arm/society/8500/

    2.Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում
    Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն:
    http://www.hetq.am/arm/ecology/8419/
    3.Էլ ո՞վ է պահպանելու վայրի բնությունը

    Մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի բնության հուշարձանների ցանկը: Երկրաբանական հուշարձանների ցանկում ներառվեց նաեւ Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն»-ը: Սակայն այսօր էլ Գառնու ձոր այցելողները կարող են տեսնել տեղ-տեղ կուտակված «Բազալտե երգեհոնի» հատվածներ:

    http://www.hetq.am/arm/ecology/8425/
    ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍԵՔ, ՈՐ ՍՈՒՏ Է , ՆՄԱՆ ԲԱՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ~
    ԱԽՐ ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆՔ...
    օ~~ՈՉ

    Ավելացվել է 2 րոպե անց
    Բ Ն Ա Վ Ի Ր ՈՒ Մ
    Բ Ն Ա Վ Ի Ր ՈՒ Մ
    Բ Ն Ա Վ Ի Ր ՈՒ Մ
    ՀԱՄԱԿԵՐՊՈՒՄ???
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 30.10.2008, 10:31: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    ճիշտ է այդքան ել թարմ չի բայց արդի թեմա է...
    Վարդան Այվազյանի բիզնես նախագիծը

    Հայաստանում յուրաքանչյուր նախարարի համար իր ղեկավարած կառույցը սեփական բիզնես նախագիծն է: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ում անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցներում տարբեր սկանդալային պատմությունների առիթով, իր կառույցից քամում է հնարավոր ամեն ինչ` քաջ գիտակցելով, որ չի կարող հավերժ զբաղեցնել նախարարի աթոռը:

    Հայաստանի ընդերքն ուսումնասիրելիս հայտնվում ես մի սարդոստայնում, որտեղ երեւում են մեր զանազան պաշտոնյաների ազգակցական ու ընկերական գրեթե բոլոր կապերը: Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ընդերքը: Այս հարցն ունի մեկ միանշանակ պատասխան` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները, որպես կանոն, իրենց հարազատների, ազգականների կամ ընկերների անուններով ձեռք բերելով հանքերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաները, որոշ ժամանակ անց դրանք վաճառում են: Շահույթն առավելապես մեծ է լինում, երբ գնորդներն արտասահմանյան ընկերություններ են:

    Այսօրվանից «Հետքը» սկսում է ներկայացնել մեր հանքավայրերի իրական տերերին: Այդ շարքում առաջինը, բնականաբար, հանքերը տնօրինող կառույցի ղեկավարն է` Վարդան Այվազյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրան պատկանող հանքերի առաջին խումբը:

    «Սուրարտ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Վարդան Այվազյանի եղբայրը` Սուրեն Այվազյանը, երկու հանքերի լիցենզիան ստացել է նույն օրում:



    «Նագին» ՍՊԸ-ի առաջին երկու հանքավայրերում 2007թ. հունվարի 26-ին տրվել է շահագործման լիցենզիա:

    Մեր հավաստի տեղեկություններով` ներկայումս ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում նախարարին պատկանող հանքավայրերը վաճառելու ուղղությամբ։ Բանակցություններին մասնակցում է անձամբ նախարարը։ Գնորդների շարքում է հնդկական մի ընկերություն, իսկ հանքավայրերից միայն մեկի համար նախարարի կողմից նշանակած գինը մի քանի միլիոն դոլար է։ Սրանք Վարդան Այվազյանի մի քանի տասնյակի հասնող հանքավայրերից ընդամենը մի քանիսն են: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ:

    Էդիկ Բաղդասարյան

    http://www.hetq.am/arm/economy/237/?printable=1
    ...

  5. #4
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    -----------------------

    6/5 օր արշավ՝ գումարած 1 բեզոարյան այծի որս 5.900 Եվրո
    6/5 օր արշավ՝ գումարած 1 հայկական մուֆլոնի որս 7.900 ԵվրոՀայկական մուֆլոնի որս 4.000
    ԵվրոԿովկասյան արջի որս 3.500
    ԵվրոԲեզոարյան այծի որս 3.500 Եվրո

    http://bnamard.blogspot.com/2008/11/blog-post_2376.html


    -------------------
    Սև Պղնձի Զոհերը http://bnamard.blogspot.com/2008/11/blog-post_275.html
    ----------------------
    Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ստիպեց բացել խաղաքարտերը« եւ ամեն ինչ ջրի երես բաձրացավ:

    Որպեսզի պարզ դառնա "թե ինչ վայրենությամբ է շահագործվում Հայաստանի բնությունը" բավական է ներկայացնել միայն Թեղուտի շահագործման ծրագիրը:
    http://bnamard.blogspot.com/2008/11/blog-post_2648.html
    ---------------------
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  6. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՊԼԱՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է
    2008-11-27 00:00

    Արփի Հարությունյան

    Երևանից դեպի հարավ` 338 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներն արդեն 5-6 ամիս է` խուճապի մեջ են. համաձայն 2008թ. ապրիլին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ռուսական «Ատոմռեդմեդզոլոտո» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի` արդեն մեկնարկել են Հայաստանի հանքերում ուրանի որոնողահետախուզական աշխատանքները:

    «Մենք էս հանքի բացման մասին իմացել ենք հեռուստատեսության լուրերից, ոչ մեկ մեզ չի հարցրել` ուզում եք, համաձայն եք կամ ինչ անենք, որ գյուղը վնաս չկրի,-ասում է 444 բնակիչ ունեցող Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստյոպա Պետրոսյանը,-Բոլորս գիտենք, որ ուրանը ռադիացիոն տարր է, որը շատ արագ ֆոնային դաշտ է ստեղծում ու անմիջականորեն ազդում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա»:

    Լեռնաձորցիների` ուրանի մասին քաջատեղյակությունը գալիս է Խորհրդային տարիներից, քանի որ դեռևս 70-ականներին հարակից բլուրներում հանքափորները որոնողահետախուզական աշխատանքներ են արել և պարզել, որ մոտ 30 000 տոննա ուրանի պաշարներ կան, որոնք, ինչպես նշում են մասնագետները, պետք է տարիների ընթացքում գոնե կրկնապատկված լինեն:

    Այս փաստը հիմք ընդունելով էլ` ՀՀ բնապնախարարի ու «Ատոմռեդմեդզոլոտո»-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի` ստեղծվեց նաեւ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն: Հարությունյանի խոսքերով` այս փուլին հասնելու համար երկար ճանապարհ են անցել, որին անմիջականորեն մասնակցել են երկու պետությունների վարչապետերը:

    Դեռևս 2000թ. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները խաղաղ ատոմի ոլորտում համաձայնագիր էին կնքել: Իսկ անցյալ տարի ատոմային էներգիայի ՌԴ «Ռոսատոմ» գործակալությունը ՀՀ-ին ներկայացրեց հանքավայրերի ուսումնասիրման համատեղ ծրագիր, ինչի արդյունքում կողմերը ստորագրեցին համագործակցության զարգացման վերաբերյալ արձանագրություն, որին էլ հաջորդեց ապրիլյան պայմանագիրը: (Ի դեպ, «Ռոսատոմ»-ի մեջ է մտնում «ՙԱտոմէներգոպրոմ» ԲԲԸ-ն, որին և պատկանում է «Ատոմռեդմեդզոլոտո» ԲԲԸ-ի ակցիաների 100 տոկոսը: Վերջինս, տնօրինված ուրանի պաշարների քանակով աշխարհում զբաղեցնելով 2-րդ տեղը, կառավարում է Ռուսաստանի ողջ ակտիվները և ծրագրեր է իրականացնում նաև Ղազախստանում):

    «Ուրանը մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում ու Ռուսաստանում, այլև ընդհանուր առմամբ աշխարհում ընթացող գործընթացներում»,-նշում է Հարությունյանը` հույս հայտնելով, որ պաշարների առկայությունը կհաստատվի, և ձեռնարկությունը կանցնի իր բուն գործունեությանը:

    Իսկ գործունեության վայրը Սյունիքի մարզի` մասնավորապես Լեռնաձոր համայնքի Փուխրուտ, Լեռնաձոր, Կաթնառատ գյուղերին հարող տարածքներն են:
    «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքերով` կախված պաշարներից` Ռուսաստանը կարող է մի քանի միլիոն դոլարից մինչեւ մի քանի տասնյակ միլիոն ներդնել, ինչի հույսերը և փայփայում են ՀՀ իշխանությունները:

    Հակառակ պետության ոգևորությանը, իրատեսական խուճապի մեջ են բնապահպաններն ու հանքերին հարող բնակավայրերի բնակիչները:

    «Եթե սկսեն ուրանի արդյունագործական աշխատանքները, ինչը, ըստ էության արդեն կասկածի տակ էլ չէ, ապա Հայաստանը կդառնա աղետի գոտի: 29-30 հազար քկմ տարածք զբաղեցնող երկրի համար էկոլոգիական տեսանկյունից այն կործանարար կարող է լինել: Ու ի վերջո, չի կարելի նման փոքր երկրում բոլոր հանքերը բացել, բնությունն իր վրեժը կլուծի մի օր»,-ասում է ՀՀ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
    Արամ Հարությունյանի խոսքերով, սակայն, վտանգները չեզոքացված են, «քանի որ աշխատանքները լինելու են թափանցիկ, ձեռնարկությունն աշխատելու է բացառապես ՀՀ օրենսդրության սահմաններում և ամեն ինչ անելու է` բնապահպանական խնդիրներից զերծ մնալու համար»:

    Դեռևս 70-ական թվականներից ուրանի «համը տեսած» լեռնաձորցիների համար, սակայն, հազիվ թե համոզիչ լինեն երեւանաբնակ նախարարի խոսքերը. լեռնաձորցիները հիշում են, թե ինչպես այդ թվականներին Խորհրդային իշխանությունների հրահանգով բացեցին հանքերը և իսկույն, անհասկանալի հանգամանքներում փակեցին այն:

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի ինժեներ, «Խուստուփ» բնապահպանական հկ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը հիշում է, որ այդ տարիներին ուրանի հետախուզման ժամանակ մի քանի հանքափորներ հենց հանքի մեջ մահացել են, որից հետո հանքը մինչև օրս փակվել է, իսկ բանվորների մահվան ոդիսականն էլ մնացել է անհայտ:

    «Բայց բոլոր խոսակցությունները տանում էին այնտեղ, որ բանվորները մահացել են ուժեղ ռադիացիայից: Ես կարծում եմ` էդպես էլ եղել է, քանի որ անգամ դիակները չհանեցին: Փակեցին հանքը` ժողովրդի բերանների հետ մեկտեղ»,-վկայում է Մարտիրոսյանը:

    Լեռնաձորի բնակիչ 70-ամյա Բաբկեն Գևորգյանը, ով թեև հանքափորների համար ամեն օր հաց է տարել, միայն մի բան է իմացել` այն, որ հարուստ հանք է և վերջ:

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը, ով, ինչպես նախատեսված է, ղեկավարելու է երկրագիտական աշխատանքները, հավաստիացնում է, որ հանքի բացումն իրենից վտանգ չի ներկայացնում:

    «Համաշխարհային հանրությունն արդեն ուրանի հանքավայրերն անվտանգ շահագործելու մեծ փորձ ունի: Արդյունավետ միջոցներ կան, որպեսզի ճառագայթումը քիչ լինի, որը իրականում ուրանի հարստացման ժամանակ է լինում, իսկ հարստացում Հայաստանում չի արվելու: Հայկական կողմը պատրաստվում է արդյունահանված ուրանը հարստացնել Ղազախստանի և Ռուսաստանի կողմից Անգարսկում հիմնադրված ատոմային կենտրոնում»,-նշում է Գրիգորյանը, ում խոսքերին ուղղակիորեն հակասում են փորձագիտական վերլուծությունները:

    Դեռևս 1990-ականներին ԱՄՆ-ում հրապարակվեց ԱՄՆ կառավարության` հանքարդյունաբերողների ռիսկերը թեմայով մի ուսումնասիրություն, որը վկայում էր, որ տարիներ առաջ «ռադոնի և դուստր նյութերի հանքահանման հետեւանքով մի քանի հարյուր հանքափորներ մահացան թոքերի քաղցկեղից, իսկ մյուսները մինչեւ կյանքի վերջ ապրեցին այդ սպառնալիքի տակ»:

    ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանը եւս, միանշանակ դեմ դուրս գալով ուրան արդյունահանելու նախագծին, պնդում է, որ «հանքարդյունաբերության ամենամեծ մասշտաբն ընդգրկող Սյունիքի շրջանում տեղից էլ շրջակա միջավայրն աղտոտված է, ուր մնաց թե բանը հասնի ուրանին. ոչ միայն հանքի բացումը կազդի բնության, կենդանիների, մարդկանց հատկապես երեխաների վրա`առաջացնելով քաղցկեղ, անոմալ ծնունդներ, երիտասարդ տարիքում մահացության մեծ ցուցանիշ, այլև հսկայածավալ պոչամբարները»:

    Լեռնաձորի մանկապարտեզի տնօրեն Նունե Առաքելյանը գիտի, որ հանքի վտանգների առաջին կրողներն փոքրիկներն են լինելու, ովքեր այսօր խինդ ու ծիծաղով են լցրել իր աշխատավայրը:

    «Եթե բացեն հանքը…Չէ, չի կարող, պիտի բացառվի...Մեր երեխաները մեղք են»,-վրդովմունքը չթաքցնելով` ասում է Առաքելյանը:

    Իսկ 69-ամյա լեռնաձորցի Վոլոդյա Ենոքյանը պնդում է, որ հարակից բնակավայրերը տեղափոխելու դեպքում միայն ինչ-որ չափով թույլատրելի կլինի հանքի շահագործումը: «Եթե բացեն հանքը, էս ռայոնը կվերանա»,-ասում է նա:

    Հայաստանի 3 արգելոցներից ամենամեծն ու կենսաբազմազանությամբ ամենահարուստը համարվող Շիկահողի արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը թե որպես բնապահպան և թե որպես սովորական բնակիչ է անհանգստանում:

    «Այդ հանքերից մինչև Շիկահող 50 կմ-ից էլ քիչ տարածություն է: Հետեւաբար եթե հանքը բացվի, անհնար է, որ արգելոցի վրա ռադիացիոն ազդեցություն չլինի,-մտահոգվում է Մկրտչյանը,-Դրանից կենդանիները հաստատ հիվանդություններ ձեռք կբերեն, ծառերը կսկսեն չորանալ: Իսկ եթե այդքան բան տեղի ունենա, մեր անտառի ողջ հավասարակշռությունը կվերանա»:

    Ի դեպ, ուրանի հանքի շահագործման ազդեցության գոտին, ինչպես վկայում են մասնագետները, կախված արդյունագործական ծավալներից, կարող է ընդգրկել մինչև 60 կմ, երբեմն ավելի մեծ շառավղով տարածքներ:

    Բնության համաշխարհային հիմնադրանի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը հաստատում է արգելոցի տնօրենի մտավախությունը` ավելացնելով, որ կենդանական ու բուսական աշխարհն այսօր շատ խոցելի է, ուր մնաց թե ռադիացիոն ուժեղ ֆոնում հայտնվեն, դրան էլ գումարվեն պոչամբարները:

    Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը սովորական լեռնաձորցիների կարծիքն ամենից խիստը կիսողն է, ով հանձնարարել է ֆիզիկայի ուսուցչին բոլոր դասարաններում առանձին դաս հատկացնել ուրանին ու վերջինիս հետեւանքներին` այդկերպ փորձելով պայքարել կառավարության որոշման դեմ:

    Մինչդեռ պետական օղակների ներկայացուցիչները, ինչպես Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի տեղակալ Ավո Ծատրյանը կամ հարակից Քաջարան քաղաքի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ասում են, որ «որոշելիքը կառավարությանն է, որին իրենք վստահում են»:

    Իսկ երիտասարդ լեռնաձորցիների` 25-ամյա Հայկ Մինասյանի ու գյուղացի տարեկիցների խոսքերով՝ «քանի դեռ պաշտոնյաները հույսը դնում են կառավարության որոշումների վրա, մի քանի տարի հետո էս ռայոնի ժողովուրդը կքնի ու տենց քնած էլ կմնա»:
    http://ecolur.org/hy/news/2008-11-27/135/
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. #6
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    ԻՆՉՈՒ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՏԱՌԱՊԵՆ............?

    Լեռնաձոր գյուղում (Սյունիքի մարզ) ապրող այս երկու 7- ամյա աղջիկներն այն հինգ երեխաներից են, ում մազերում հայտնաբերվել են ծանր մետաղների մի ամբողջ փունջ: Նույնատիպ մետաղների հավաքածու է հայտնաբերվել նաեւ Քաջարանում հետազոտության ենթարկված 12 երեխաների մազերի նմուշներում:

    Նրանց մազերի հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի վիճակի էկոլոգաերկրաքիմիական գնահատում» ուսումնասիրության մեջ (2008թ.): Ուսումնասիրությունն իրականացրել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Քաջարանի քաղաքապետարանի պատվերով: Այս հետազոտության նպատակն էր գնահատել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ազդեցության ոլորտում գտնվող Քաջարանի տարածքի էկոլոգիական իրավիճակը:


    Լեռնաձոր գյուղը Քաջարան քաղաքին ամենամոտ գտնվող գյուղերից մեկն է: Հետազոտության համար ընտրվել են դպրոցական տարիքի 5 երեխաներ: Սնդիկ հայտնաբերվել է հետազոտված հինգ երեխաներից երկուսի մազերում, որոնցից միայն մեկ երեխայի մազերում է գրանցվել նորմայից 7.5 անգամ գերազանցում: Կադմիում հայտնաբերվել է հետազոտվող բոլոր երեխաների մազերում, որոնցից երկուսի մոտ գրանցվել է նորմայից 1.6 անգամ գերազանցում, մեկի մոտ` 2.2 անգամ:



    Հինգ երեխաներից միայն մեկի մոտ է մկնդեղ հայտնաբերվել` նորմայից 3 անգամ գերազանցումով: Պղինձ, կապար, նիկել հայտնաբերվել է բոլոր երեխաների մազերի նմուշներում: Մոլիբդեն հայտնաբերված չէ: Էվելինա Ղուկասյանն այն փորձագետներից մեկն է, ով մասնակցել է հետազոտություններին: «Սկզբում ուսումնասիրվեցին երեխաների մազերն ու եղունգները, սակայն թունաբաններն ասացին, որ այդ ցուցանիշները բավարար չեն օրգանիզմի վիճակի մասին խոսելու համար: Սակայն, մազերում եւ եղունգներում մետաղների երբեմն գերազանցող պարունակությունները լուրջ պատճառ դարձան ուսումնասիրությունները շարունակելու եւ արյան ու մեզի լրացուցիչ հետազոտություն անելու համար»,- ասում է փորձագետը:


    Քանի որ մետաղների գերազանցող պարունակություն հիմնականում եղել է Քաջարանի երեխաների մազերի նմուշներում, առաջին հերթին ուսումնասիրվել է նրանց արյունը եւ մեզը: Արյան եւ մեզի նմուշները հետազոտվել են ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ հետազոտված երեխաների (մոտ 43 տոկոս) արյան մեջ հայտնաբերվել է բավականին բարձր կապարի պարունակություն, իսկ 3 տոկոսի մոտ առկա է տոքսիկացիա: Կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության եւ խոսքի խախտումներ, ազդում է նաեւ երիկամների եւ ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Հայտնի է, որ օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձեւացում, թոքերի ախտահարում: Այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը եւ ընտանի կենդանիները: Օրինակ` Լեռնաձորի եւ Քաջարանի միջեւ ընկած տարածքում է գտնվում 1977թ. հողով ծածկված Ողջի պոչամբարը, որտեղ տասնյակ տարիների ընթացքում հավաքվում էին պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները: Պոչամբարը տեղակայված է Ողջի գետի ողողահունում: Այն զբաղեցրած մակերեսով (70 հա) ամենամեծն է: Ուսումնասիրության համաձայն` Ողջիի հողագրունտում հայտնաբերվել է Mo-ի (մոլիբդեն) եւ Cu-ի (պղինձ) բարձր խտություններ: Հաստատվել է նաեւ խտությունների աճման միտում` ըստ խորության: Լեռնաձորի գյուղի կովերը (մոտ 250 գլուխ) արածում են այս պոչամբարի տարածքում: Պոչամբարի տարածքի խոտաբույսերում մի շարք տոքսիկ տարրերի բարձր պարունակությունների հայտնաբերումից հետո ուսումնասիրվեց նաեւ Լեռնաձորի 3 խմբի կովերի կաթը: Կաթի պարունակության մեջ գրանցվել է Pb-ի (կապար), As-ի (մկնդեղ), Hg-ի (սնդիկ) գերազանցումներ:Այդ պոչամբարի տարածքում գյուղացիներն աճեցնում են բանջարեղեն: Առավել աղտոտված են սամիթը, լոբին եւ կարտոֆիլի պալարները` մոլիբդենով եւ պղնձով:



    Եզրակացության մեջ գրված է, որ գործնականում բոլոր մշակաբույսերը կուտակում են ծանր մետաղների բարձր խտություններ եւ պիտանի չեն օգտագործման համար: Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի հետ զրույցից պարզվեց, որ նա գիտի, որ կովերի արածեցումն ու գյուղմթերքի աճեցումն այդ տարածքում արգելվում է, սակայն ո՛չ տեղական, ո՛չ մարզային իշխանությունները մինչեւ հիմա կանխարգելման միջոցառումներ չեն ձեռնարկել:



    «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագրով մենք նախատեսել ենք ցանկապատել եւ կանաչապատել պոչամբարների տարածքները»,- ասում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Այդ միջոցառումները նախատեսված են 2009- 2012թթ. ընթացքումՄասնագետներն ուսումնասիրության մեջ նշել են, որ պոչամբարները հողով ծածկելը ոչ միշտ է նպաստում հողաբուսածածկ համալիրի վերականգնմանը: Պոչամբարների մակերեւույթն այսօր էրոզացված է, որի հետեւանքով պոչամբարների նյութում առկա ծանր մետաղներն ակտիվորեն ենթարկվում են միգրացիայի եւ աղտոտում էկոհամակարգի բաղադրիչները:



    http://hetq.am/arm/ecology/8583/
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  8. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    նոր վախեցնող նամակ
    --------------------
    Subject: GOLD MINING INDUSTRIALISTS’ INTERESTS THREATEN LAKE SEVAN

    ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ ԴՆՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ

    Սույն թվականի մայիսին պարզ դարձավ, որ «GeoProMining» ընկերությունը, որը Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի և Սոտքի ոսկու հանքի շահագործման կոնցեսիայի սեփականատերն է, մտադիր է Արարատից Սոտք տեղափոխել արտադրությունը: Սա նոր գաղափար չէ. 2005թ. այն փորձում էր իրականացնել նախկին սեփականատեր «Vedanta Resources» հնդկական կազմակերպությունը, սակայն նախագիծը մերժվեց:

    Հունիսին «ԷկոԼուր» և AWHHE կազմակերպությունները բարձրացրեցին S.O.S. Սևան ահազանգը, ոը տարածվեց http://www.facebook.com/l.php?u=http://www.ecolur.org կայքի ցանցով: Կոչը լսելի դարձավ և տարածվեց մի քանի միջազգային ցանցերով՝ WECF կանանց միջազգային ցանցով, որն ընդգրկում է ավելի քան 100 կազմակերպություններ 30 երկրներից, IPEN Կայուն օրգանական աղտոտիչների լիկվիդացման միջազգային ցանցով, որի մեջ մտնում են մոտ 400 կազմակերպություններ, NGO Forum on ADB ցանցով: Ինչպես նաև պատասխան հարցումներ և աջակցության նամակներ ստացվեցին BankWatchNet Work և UNEР կազմակերպությունների ներկայացուցիչներից:
    «ԷկոԼուր»

    Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, տեղի ունեցավ «Ոսկյա ական Սևանի համար» ֆիլմի շնորհանդեսը:
    Ֆիլմը ստեղծվել է S.O.S. Սևան կամպանիայի շրջանակներում՝ «ԷկոԼուր» տեղեկատվական և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) ՀԿ-ների կողմից, «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) կանանց միջազգային ցանցի աջակցությամբ:

    Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ոսկի արդյունահանողների շահերը վտանգի տակ են դնում Սևանա լիճը, որը Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունն է: Ոսկու ստացման համար կիրառվող ցիանային տեխնոլոգիաները և քիմիական միացությունները բազմակի անգամ կավելացնեն ռիսկերը լճի համար: Հիմնական վտանգն այն է, որ պոչամբարում կուտակվող թափոնները` թունավոր մետաղների և տարրերի տեսքով, միլիոնավոր տարիների ընթացքում կմնան անփոփոխ:

    Ներկայումս ընկերությունը, չնայած նախկինում արված հայտարարություններին այն մասին, եթե ֆաբրիկան չտեղափոխվի Սոտք, ապա հանքը կփակվի անշահութաբերության պատճառով, այնուամենայնիվ, վերսկսել է ֆաբրիկայի և հանքի աշխատանքը: Սակայն, Սևանի համար վտանգը դեռ մնում է:

    Դեպի Սոտք ֆաբրիկայի տեղափոխման մտադրությունն իրականացնելու համար ընկերությանն անհրաժեշտ է մշակել լիակատար նախագիծ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պարտադիր գնահատականով, ինչը երկար ժամանակ և համապատասխան ծախսեր է պահանջում: Նշենք, որ ներկայումս ընկերությունն արդեն իսկ սկսել է ֆինանսավորել այդ ուղղությամբ գիտական հետազոտությունները Սևանում:

    Մանրամասները կարդացեք այստեղ`ecolur.org/hy/news/2008-12-12/150/


    ИНТЕРЕСЫ ЗОЛОТОПРОМЫШЛЕННИКОВ СТАВЯТ ПО УГРОЗУ ОЗЕРО СЕВАН


    В мае с.г. стало известно, что компания «Геопромайнинг», владеющая Араратской золотоизвлекательной фабрикой и концессией на разработку Сотского золотоносного рудника, намерена перенести производство из Арарата в Сотк. Это не новая идея, ее в 2005 г. пытались осуществить старые владельцы, индийская компания «Vedanta Resources», но проекту было отказано.

    В июне общественные организации «Эколур» и AWHHE подняли тревогу S.O.S. Севан, которая была распространена по сети http://www.facebook.com/l.php?u=http://www.ecolur.org.


    Призыв был услышан и распространен сразу по нескольким международным сетям: международной женской сетю WECF, включающей более 100 организаций из 30 стран, международной сетью по ликвидации стойких органических загрязнителей IPEN, куда входит около 400 организаций, сетью NGO Forum on ADB. Ответные запросы и письма поддержки были получены также от представителей BankWatchNet Work, и UNEР.

    11 декабря с.г. в Армянском представительстве ООН состоялась презентация фильма «Золотая мина для Севана», созданного в рамках компании S.O.S. Севан общественными организациями «ЭкоЛур» и “Женщины за здоровье и здоровую окружающую среду” (AWHHE), при поддержке международной женскои сети «Женщины Европы за общее будущее (WECF).
    В фильме говорится о том, как интересы золотопромышленников ставят под угрозу озеро Севан, которое, является стратегическим приоритетом Армении. Используемые для полученпя золота цианидные технологии и химические соединения многократно увеличивают риски для озера в процессе производства. Главная опасность заключается в том, что накопленные в хвостохранилище отходы в виде токсичных металлов и элементов остаются неизменными в течение миллионов лет.

    В настоящее время, компания, несмотря на прежние заявления о том, что если фабрика не будет перенесена в Сотк, то рудник будет закрыт из-за нерентабельности, все же возобновила деятельность фабрики и рудника.

    Однако, опасность для Севана остается. Для осуществления замыслов по переносу фабрики в Сотк, компании необходимо разработать полноценный проект с обязательной оценкой воздействия на окружающую среду, что требует длительного времени и соответствующих затрат. Отметим, что в настоящее время компания уже приступила к финансированию научных исследований на Севане в этом направлении.
    Вся версия http://www.facebook.com/l.php?u=http...12-12%2F150%2F


    GOLD MINING INDUSTRIALISTS’ INTERESTS THREATEN LAKE SEVAN

    SEVAN TO TURN INTO A “GOLDEN” LAKE?

    The presentation of “Gold Mine for Sevan” film took place in UNDP office in Armenia on 11 December.

    Film is shot by “Ecolur” and AWHHE organizations in the framework of “S.O.S. Sevan” campaign together with the support of Women in Europe for a Common Future Network (WECF).

    Please, read published materials on this issue.
    http://www.facebook.com/l.php?u=http...12-12%2F150%2F
    --------------------

    To reply to this message, follow the link below:
    http://www.facebook.com/n/?inbox/rea...=1072525334060

    ___
    Want to control which emails you receive from Facebook? Go to:
    http://www.facebook.com/editaccount....02Njk1NTM2NzQ=

    ես չեմ հասկանում, ՀԱՅն ինչքա՞ն անուղեղ պիտի լինի, որ նույնիսկ հնարավորություն թույլ տա՝ Սևանի ավազանին վնաս հացնելու... ախր էդ մեր միակ փրկությունն ա, հո էդ աստիճան հիմա՛ր չե՞ն... կամ էլ ծայրաստիճան հուսահատ մազոխիստ են ու ուզում են իրենց ու իրենց սերունդների հետքը ջնջեն էս երկրից...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #8
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Այսօր HayTv-ով Ելույթ է ունեցել Նիկոլայ Դալաքյանը` Մարիամ Աստվածածին հիվանդանոցի բժիշկներից մեկը, և հայտնել է , որ այս տարի ՍՐՏԻ և ԱՅԼ ԱՐԱՏՆԵՐՈՎ նորածին երեխաների թիվը ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է մնացած տարիների թվին....
    Նա ասում էր, որ շուտափույթ անհրաժեշտ է այս հարցի շուրջ քննարկումներ սկսել ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ներգրավվելով "Բնապահպանության" և "Առողջապահության" նախարարություններին...

    ՊԱՃԱՌՆ ԱԿՆՀԱՅՏ է~~
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  10. #9
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Հարգելի բնասերներ
    Թող որ ֆինանսական ճգնաժամը թափանցի բոլոր հակաէկոլոգիական ոլորտները. Բնությունը թեթև շունչ քաշի մենք էլ իր հետ միասին. Գուցե "ճգնավորի" պես ապրելով` մարդկությունը հասկանա, որ չպետք է հակառակ գնալ բնության օրենքներին, այլ հակառակը ` իր ապագան կերտի պահպանելով ԲՆՈՒԹՅՈՒՆԸ և ներդաշնակվելով ԲՆՈՒԹՅԱՆ հետ~
    Բարի Տարի Սուրբ Ծնունդը
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 03.01.2009, 17:10:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  11. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Անտառաջարդ


    2008 թվականի սեպտեմբեր ամսից ՉԻ-ն հետաքննություն է սկսել: Նյութը Հայաստանում «օրինական» անտառահատումները, փայտանյութի արդյունահանումը եւ արտահանումն են:Հետաքննությունը արդեն իսկ վեր է հանել տասնյակ փաստեր, որ վկայում են, անուն առ անուն փաստում են իրենց երկրին ու ժողովրդին, իրենց զավակների միջավայրն ու ապագան անվերականգնելիորեն, հիմքերի°ց կործանող «հայորդիների» հանցագործությունը:

    Շատ շուտով կարդացեք մեր էջերում`

    Հայաստանում ձեւավորված է եւ մեքենայի ճշգրտությամբ գործում է անտառների պլանավորված ոչնչացման համակարգ: Այդ համակարգը ներառում է ողջ կոալիցիա կոչվածը, պետական մի շարք մարմիններ, պաշտոնատար անձանց` ամենաբարձր, միջին ու ստորադաս բոլոր օղակներում, ներառում է նաեւ գործարար շրջանակներ Հայաստանում եւ նրանից դուրս:

    Հենց միայն հանրապետության հյուսիսում, հյուսիս-արեւելքում եւ Ղարաբաղում մեր կատարած ուսումնասիրությունները, նկարահանումները, հենց միայն դրանց համադրումը զուտ պաշտոնական տվյալների ու վիճակագրության հետ փաստում են` սա մտածված, ծրագրված ու փայլուն կերպով իրականացվող դիվերսիա է, որ նախ հանգելու է Հայաստանի անտառածածկույթի վերացմանը, դրան զուգահեռ` անտառաբնակ կենդանական աշխարհի իսպառ ոչնչացմանը, ապա եւ էռոզիայի ու բնակլիմայական ողջ համակարգի ու պայմանների բացարձակ փոփոխությունների, ի վերջո` այդ նույն շրջաններից մարդկային ռեսուրսների գերակա մասի հեռանալուն:

    ՉԻ-ն շնորհակալ է այն քաղաքացիներին ու պաշտոնատար անձանց, որ օգնել են եւ օգնելու են հետաքննության անցկացմանը: ՉԻ-ն նոր տեղեկություններ ու փաստեր է սպասում ձեզանից:

    Սպասեք մեր հրապարակումներին: Ճանաչեք մեր ազգի «սերուցքը»:

    www.chi.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #11
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր



    Փոթորկվի'ր Սևան,

    Ու առանձնացրու

    Պղտորն`զուլալից,

    Արևը` ծխից,

    Կանաչը` մոխրից,


    Ծառը` ԱնԾառից,

    Կեղծը` Արդարից,
    *
    Աղբը` մաքուրից,

    Կոյուղին` Գետից ,

    Գիտակն` Անգետից,
    *
    Դժոխքն` դրախտից,

    Մաքրիր մեզ աղտից`

    Հետ պահիր Գաղթից

    Զերծ պահիր անդարձ , անսանձ աղետից
    *
    Ու հոսա, ժայթքի մեր երակներով
    Հայոց լեռներով, Հայոց դաշտերով


    Ու առանձնացրու


    Լույսը` խավարից , Մահը` անմահից

    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  13. #12
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Ինչպես է անտառապահը բնաջնջում կենդանիներին ի շահ անտառի
    կամ
    Թե ինչպես չփրկեցի սպիտակ ձյան սև վարազին...


    Ձմեռ էր. այն ձմեռներից, որն պարգևում է քեզ ամեն տարի քո մայրը` բնությունը;

    Գետերի հետ ընկերացած, լույսի հետևից ընկած արշավում էինք դեպի տուն, դեպի այնտեղ ուր թողել էի մարմնահոգիս, արշավում էինք դեպի քարանձավ, հոգևոր միացում, նյութականացում, այդ այն վայրերից է, որտեղ հասնելու միակ ճամփան` նույնացումն է ` հողի , ջրի, հոգու նույնացումը:

    Սպիտակ ձյունը ճամփին ամբողջացնում էր այն ինչ կիսատ էր, մաքրում էր այն ինչ , անորոշ էր, սպառված էր, մութ էր,սև էր:

    Սև էր նաև խոզը, այն երջանիկ խոզը, որն վարազացել էր բնության մեջ, որն բնությունից ստացել էր ազատության պարգևը, որն էլ ի վերջո կործանեց իրեն:

    Նա վազում էր, ճախրում, վայելում էր սպիտակը, փափուկը,անարատը, ազատությունը:

    Եվ հանկարծ ուրախության ճիչը փոխարինվեց ներդաշնակությունը խախտող կրակոցով, կենդանիներից անտառը "փրկելու", տղամարդկությունը հաստատելու մի վայրագ պոռթկոցով...

    Ինչ էր այդ?
    Որ տապալեց Սև վարազին գետնին? որ խլեց վարազի ազատությունը, որ կոտրեց նրա թևերը?

    Կա մի այդպիսի բան ? որ ի զորու է խլել ազատությունը շնչավոր էակից?

    Նա ազատվեց կյանքից` նվիրելով իր մահը իրեն բնաջնջողներին ու այժմ այդ մահը ապրում է խոսրովի արգելոցի անտառապետի մեջ:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  14. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Անտառագողերը դեպքի վայրում. Լոռի

    Նախապատմություն

    Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք սկսել ենք հետաքննել Դսեղի անտառներում տիրող վիճակը: Մի քանի անգամ «ՉԻ» խմբագրակազմը այցելել է Լոռվա մարզ եւ ականատես եղել, թե ինչպես են համատարած ծառահատումների ճանապարհով ոչնչացվում «Հայանտառի» Դսեղի անտառտնտեսության հսկողության տակ գտնվող անտառները: Մեր թերթի երեկվա համարում զետեղված լուսանկարները արվել են հենց այդ այցերի ընթացքում` 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դրանք արված են Հայաստանի Լոռվա մարզի Դսեղի անտառտնտեսության Ջարդուտ, Ճգնավորի Էր, Ճգնավորի Թալա, Մոշուտ Մատ, Արփաթալա, Բերձենի հողեր, Աթանի Ղաշ, Տանձուտ-Խոտհարք, Ժանգառլու հանդամասերում:

    Անցած շաբաթ, ոչնչացվող անտառների թեմային ինքնակամ արձագանքեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն, դաշնակցական Մարտուն Մաթեւոսյանը: Վերջինիս այն պնդումները, թե Դսեղի անտառներում միայն սանիտարական հատումներ են իրականացվում, ավարտվեցին նրանով« որ նա մեզ առաջարկեց միասին այցելել Դսեղ եւ տեղում համոզվել: Շաբաթ օրը մենք Մարտուն Մաթեւոսյանի եւ «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի հետ ու իրենց մեքենայով ուղեւորվեցինք Լոռու մարզ:

    Տեղեկացնենք, որ ամբողջ ճանապարհին Մարտուն Մաթեւոսյանը փորձում էր իմանալ, թե որքանով ենք տեղյակ նախորդ մի հրապարակման մեջ տեղ գտած Արմեն Մաթեւոսյան անունով անձից: Մենք սկզբում կատակի տվեցինք` խոսակցության ընթացքում մեջբերելով տեխնիկական վրիպակի վարկածը: Այնուհետեւ` շարունակեցինք կատակել` ասելով, որ Արմեն Մաթեւոսյանը` Դսեղի անտառտնտեսության տնօրեն Արմեն Այդինյանի եւ Մարտուն Մաթեւոսյանի հիբրիդն է: Ավելի ուշ` Ահնիձորում արդեն, հասկացանք, որ Մարտուն Մաթեւոսյանը լավ էլ տեղյակ է Արմեն Մաթեւոսյանի ով լինելուց (դա մեզ հաջողվեց իմանալ, երբ նա թաքուն խոսում էր իր աշխատակիցների հետ): Մեկ անգամ եւս ընդգծենք, որ տարածքում հատումների «տերը» Արսեն Բազեյան «ճարպիկ» գործարարն է` Ալբերտ Բազեյանի եղբորորդին, իսկ Մոտկորի հատվածում` Ահնիձոր, Աթան, Շամուտ, Լորուտ գյուղերի շուրջ անտառաջարդի կոորդինատորն է ոմն Արմեն Մաթեւոսյան, մեկը, որ հիշել է պապի գյուղը եւ լոզերը թափելով Վանաձորից «հայրենի» Ահնիձոր է վերադարձել` հենց որ բիզնեսը «կպել է»:

    Դեպքի վայր

    Առաջին կանգառը Դսեղում էր` հենց տարածքային անտառտնտեսության գրասենյակում: Այստեղ Դսեղի անտառտնտեսության պետ Արմեն Այդինյանի` Արմենչոյի եւ նրա աշխատակիցների հետ հանդիպումն առանձնապես տպավորիչ էր այն առումով, որ հասկացանք, թե տգետների ինչպիսի բանդա է տնօրինում անտառների ճակատագիրը: Նկատենք, որ մինչ այդ այցելությունը Արմենչոն մեր բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում անընդհատ շեշտում էր, թե կան հանդամասեր, ուր նախատեսված են սանիտարական հատումներ, եւ որ հատման ենթարկված բոլոր ծառերը կնիքված են ու փաստաթղթավորված: Դսեղում անտառների քարտեզներից բացի, խնդրեցինք նաեւ տրամադրել այն հանդամասերի եւ հատատեղիների ցանկը` «կվադրատներով», եւ հատված ծառերի «տոմսերը»` անձնագրերը, ուր օրենքով նախատեսված է սանիտարական հատումներ իրականացնել: Նշենք, որ սանիտարական հատում կարող է համարվել հիվանդության, շրջակա այլ ծառերին խանգարելու, տեսակի անհրաժեշտության բացակայության եւ նման այլ պայմաններով տվյալ «կվադրատի» ծառերի ընդհանուր քանակությունից որոշների ընտրողական հատումը:

    Մինչդեռ մեր տեսած հանդամասերում ծառերը կտրված էին մեկը մյուսի հետեւից: Դա ավելի շատ նման էր փնթի ու ավազակային հարձակման, քան գիտապրակտիկ որեւէ հիմնավորմամբ արված հատման: Չկար որեւէ հատված, ուր ծառերը խմբերով պարզապես տապալված չլինեին` իրենց հետ կոտրել-տապալելով նաեւ հարեւան երիտասարդ ու բարալիկ ծառերը: Ընտրության այնքան փոքր շանս էին ունեցել «սանիտարական» հատում իրականացնող հայանտառականները, որ 50-70 սանտիմետր տրամագծով ծառերն էլ էին տապալել:

    Դաշնակ Մարտունը կատաղում է

    Վերադառնալով Դսեղի անտառտնտեսության գրասենյակում տեղի ունեցած խոսակցությանը` հավելենք, որ թե՛ Արմենչոն, թե՛ նրա ենթակաները այդպես էլ չկարողացան մեզ որեւէ փաստաթուղթ ներկայացնել. վերջիններս միայն կցկտուր կմկմում էին` սպասելով, թե երբ է վերադասը` դաշնակ Մարտունը, օգնության հասնելու: Անհարմար իրավիճակը մեղմելու համար մենք խնդրեցինք տեղեկանքներ ներկայացնել Ահնիձոր ու Աթան գյուղերին հարող Բերձենի հողեր, Աթանի Ղաշ, Տանձուտ-Խոտհարք, Ժանգառլու հանդամասերում իրականացված սանիտարական հատումների մասին, ինչն էլ վերջնականապես հունից հանեց դաշնակ Մարտունին: Վերջինս սկսեց գոռգոռալ ու հայհոյել, ապա շպրտեց ձեռքին պահած մեր գրառումների թուղթը: Նրան շատ արագ կարողացան վնասազերծել գրասենյակի աշխատակիցները: Կամաց-կամաց հասկանալի էր դառնում` բանդայի նյարդային բռնկումների պատճառը: Մարտուն Մաթեւոսյանն արդեն Դսեղում հասկացավ, որ մենք եկել ենք դեպքի վայր ոչ թե «մուկ տշելու», այլ իրեն ապացուցելու, որ ծառերը հատվում են իրե°նց հանցավոր մասնակցությամբ եւ համաձայնությամբ: Ի դեպ` բավական աղքատիկ անտառածածկ ունեցող Հայաստանը շինափայտ արտահանող երկրների ցանկում է, եւ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Դսեղի անտառների ոչնչացումը հերթական բիզնես ծրագիրն է, որտեղից կոնկրետ «քյար» ունեն բոլորը, ներքեւի օղակներից` Արմենչոյից ու Մարտունից սկսած, մինչեւ վերին ատյաններ:

    Գավառական ճիգեր

    Շարունակելով` ընդգծենք, որ Մարտուն Մաթեւոսյանի քավորությամբ տեղի աշխատակիցները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի մենք չկարողանանք բարձրանալ հանդամասեր: (Դսեղում մեզ միացան «Հայանտառի» աշխատակիցներն իրենց մեքենաներով` «Նիվա» եւ «Ուազ պատրիոտ»)£ 4-5 ժամ շարունակ վերջիններս կապիկությամբ էին զբաղված` նախ հրաժարվում էին հանդամասերի տեղերը նշել, ապա նվնվում էին, թե ձյան պատճառով մեքենաները չեն բարձրանա անտառ, հետո էլ իրար վրա էին գցում «շեֆին» ոտքով անտառները ուղեկցելու ծանր «պարտականությունը»: Չգիտես ինչու, մեզ ուղեկցող վիլիսների բոլոր անիվները կապրոնից էին, իսկ անտառտնտեսության աշխատակիցներն էլ նախօրոք իմանալով, որ անտառ են բարձրանալու, որոշել էին հագնել իրենց, երեւի թե, հարսանիք գնալու զամշե կոշիկները: Վիլիսները հուսահատ «բուքսավատ» էին անում` չհասկանալով, թե իրենց հին լոռեցի տերերը այդ ո՞ր օրից են ձյան վրայով զառիթափ բարձրանալիս «ռազդատկա» անջատում ու գազ տալիս: Մինչ «լոռեցիք» կարծում էին, թե «շուստրի» ձեւերով կարող են այնպես անել, որ մենք չմտնենք անտառ, մենք այդ ընթացքում աշխատում էինք` ինֆորմացիա հավաքելով մասնավոր զրույցների ընթացքում, նրանց թաքուն խոսակցություններին ականջ դնելով եւ առհասարակ նրանց վարքաբանությանը հետևելով:

    Այս ամենի ականատեսը` դաշնակ Մարտունը, սրտի խորքում ուրախացել էր, սակայն նրա ուրախությունը հօդս ցնդեց, երբ մենք ասացինք. եթե մեքենաները չեն գնում, ուրեմն ոտքով կբարձրանանք: Մաթեւոսյանը, շնչակտուր լինելով, հաղթահարեց բարձունքի մի մասը միայն. «Հայանտառի» գլխավոր անտառագետը «ՉԻ» ներկայացուցչի հետ բարձրացավ մինչեւ վերջ` նրան մատնացույց անելով հատված ծառերի կոճղերը: Մարտունի ենթականերից եւ ոչ մեկը մեքենայից չիջավ էլ: Դաշնակ Մարտունին հասցեագրված այս արհամարհական վերաբերմունքից մենք հասկացանք, որ ոլորտում ոչ միայն «բարդակն» է տիրում, այլ որ «տեղական գողերը» չունեն որեւէ բան ապացուցելու «կենտրոնի գողերին». նալոգն է` տվել են ու հիմա իրենց ինչ գործն է, թե ով ում ինչ կապացուցի: «Խեղճ Մաթեւոսյանը ընգել ա սրանց խելքին. տարել-գցել են ցեխերի մեջ». Արմենչոյի հետ զրույցի ժամանակ նկատեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Արմենչոն ավելի կառուցողական էր` «Գնանք գոճի ուտելու» կամ էլ «Հիմա մի ռեստորանում նստած կլինեինք` սաունան էլ կողքը կլիներ»: Ինչ վերաբերում է բուն մասնագիտական խոսակցությանն, ապա նա անընդհատ ընդգծում էր, որ ապօրինի հատումներ, ինչ խոսք, կան, բայց միաժամանակ ավելացնում էր. «Ոչ ոք գելի սիրտ չի կերել, որ ինքնագլուխ ծառ կտրի»: Երբ վերջինիս փորձեցինք բացատրել, որ մեր ասածն էլ հենց այդ է` անտառը ոչնչացնելու պետական այս հանցագործությունը հովանավորվում է վերեւների կողմից, նա ասաց. «Միշտ էլ տենցա` գլխին որ խփում ես, ոտքերն են ցավում»: (Ոտքեր ասելով` Արմենչոն նկատի ուներ իրեն եւ իր աշխատակիցներին):

    Վերադարձ

    Արդեն ուշ երեկո էր. անտառը պատվել էր մթան քողով, եւ մենք ստիպված էինք գտնել ճանապարհն ու վերադառնալ: Օրվա վերջում երկու բան հասկացանք: Մարտուն Մաթեւոսյանը եկել էր ոչ թե իր աչքով տեսնելու անտառի ջարդը, այլ ամեն ինչ անելու, որ մենք եւս մեկ անգամ, արդեն իր ներկայությամբ չարձանագրենք տեղի ունեցող վայրենությունը: Եվ երկրորդ` նա եկել էր ոչ թե հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու քայլեր ձեռնարկելու, այլ այդ հանցագործությունը կոծկելու: Երկու դեպքում էլ նա չհաջողեց: Մի բան էլ ավելի` մենք հասկացանք, որ «Հայանտառ» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Մաթեւոսյանից տարածքային կազմակերպության աշխատակիցներն առանձնապես չեն քաշվում: Ինչո՞ւ. որովհետեւ «աշխատում» են հավասար հիմունքներով, եւ այս` ոչնչացվող անտառները հալալ փայերի բաժանած «շեֆ» ու «ենթակա» թայֆայից որեւէ մեկը որեւէ մեկին առայժմ, առանց վերից իջած հրահանգի չի կարող «նեղացնել»:


    Հ.Գ. Վերադարձի ճանապարհին Մարտուն Մաթեւոսյանը մեզ հետ հստակ պայմանավորվեց, որ երկուշաբթի` հունվարի 19-ին կայցելի խմբագրություն եւ մեզ հետ կքննարկի այցի արդյունքներն ու մանրամասները: Բնականաբար, նա չեկավ: Բացի այդ, Լոռի մեր այցելության նախօրեին` հունվարի 15-ին, պարոն Մաթեւոսյանին էինք հանձնել մի հարցաթերթիկ` Հայաստանում եւ Լոռիում անտառահատումների վերաբերյալ, որ «Հայանտառում» հիմա թերեւս քննարկում, վերաքննարկում ու հմտորեն ձեւակերպում են: Հուսանք եւ սպասենք պատասխաններին:

    Գոհար Վեզիրյան
    www.chi.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Պետական անտառագողերը

    Սույն լուսանկարները արվել են 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Լոռվա մարզի Դսեղի անտառտնտեսության Ջարդուտ, Ճգնավորի Էր, Ճգնավորի Թալա, Մոշուտ Մատ, Արփաթալա, Բերձենի հողեր, Աթանի Ղարշ, Տանձուտ, Խոտհարք, Ժանգառլու հանդամասերում, որ «Հայանտառ» պետական ձեռնարկության տերմինաբանությամբ ու նաեւ վարքագծով պարզապես քառակուսիներ են քարտեզի վրա` «կվադրատ»: Ցավոք, այն, ինչ տեսնում եք, սոսկ հետեւանքն է` կտրված հարյուրամյա ծառերի մեծ մասը արդեն դեպքի վայրում չէր` գողերը ավարով հասցրել էին հեռանալ: Այս եւ այլ բազմաթիվ բացահայտումների մասին` հաջորդիվ:











    www.chi.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #15
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Ալավերդու «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են նաեւ քիմիական նյութեր

    Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մագիլնիկը», տեղակայված է քաղաքի Լեն-Հանքեր (Մադան) թաղամաս գնացող ճամփեզրին, թաղամասից հազիվ 1 կմ հեռավորության վրա:
    Իր գործարկման օրվանից մինչեւ վերջերս Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը չի օգտագործել գերեզմանոցը: Այն այսօր բացարձակ անուշադրության է մատված: Մինչդեռ, ինչպես տեղեկացրեցին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող բնակիչները, մեկ ամիս առաջ 3 բեռնատար ավտոմեքենայով գերեզմանոց են բերվել կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ: Բնակիչների վկայությամբ` դրանք թաղվել են գերեզմանոցում: Նրանք տեսել են, թե ինչպես են տրակտորով հող լցրել տակառների վրա:
    Զմռսված տակառների մեջ թունավոր նյութեր են եղել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության արտադրության գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովից տեղեկացանք, որ տակառների մեջ թաղվել են ընկերության պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի քիմիական այն նյութերը, որոնք գործածության համար այլեւս պիտանի չեն: Թե դրանք ի՞նչ նյութեր են, եւ արդյո՞ք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն իրավունք ուներ թաղել այդ գերեզմանուցում, կպարզենք առաջիկայում:
    Գերեզմանոցը ցանկապատված չէ: Ինչպես թաղամասի անասունները, այնպես էլ մարդիկ ազատ ելումուտ են անում այնտեղ: Տարածքի վտանգավորության մասին զգուշացնող որեւէ ցուցանակ չկա: Գերեզմանոցի որոշ հատվածներում պատռված պարկերով մկնդեղի թափոններ են թափված, իսկ տարածքի առանձին հատվածներում մեծ խոռոչներ են:
    «Հնարավոր է` մարդիկ լինեն բացած, հնարավոր է կենդանիները փորած լինեն, մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքում շատ մարդկանց կարելի էր տեսնել: Հայաստանում ռայոն չկար, որտեղից մարդիկ մեքենաներով չգային էստեղից շլամ տանելու: Մարդկանց թվում էր, թե այնտեղ թաղված շլամի մեջ ոսկու պարունակություն կա, պարկերով տանում էին ոսկի ստանալու համար: Շրջափակող բետոնե պատերի արմատուրաներն էլ քանդեցին տարան»,- ասացին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Շուրիկ եւ Լաուրա Կիրակոսյանները:
    Վտանգավոր թափոնների գերեզմանոցի մասին Շուրիկ Կիրակոսյանը պատմեց նաեւ մի զավեշտական պատմություն. «Այտա մենակ էդ չի, սիրահար զույգեր են գալիս ավտոյով: Երեկ, ճաշին էր, ապրանքը հանեցի, մի ավտո ուզեր մտնի տարածքը, տեսավ ես եմ գնում, նորից կամաց ետ գնաց: Ասեցի` չերեւամ իրեն, կարող ա մոտիկ մարդ լինի, չուզենա, որ ես տեսնեմ, թողի ետ եկա: Որ լավ ման գաս, արաղի ու գինու շշեր էլ կգտնես էնտեղ: Կողքով անցնել չի լինում, միշիակի հոտը խեղդում է, ոնց էլ իրենց վատ չեն զգում»,- զարմանում է Շուրիկ Կիրակոսյանը:
    Գերեզմանոցի ցանկապատման եւ տարածքի վտանգավորության մասին բնակչությանը տեղեկացնող ցուցանակ տեղադրելու կապակցությամբ Նիկոլայ Ֆեոֆանովն ասաց, որ «տարածքը տարիներ առաջ ցանցապատված է եղել, բայց այն գողացել են»: Նա տեղեկացրեց նաեւ, որ գերեզմանոցը պատկանում է «Մանես» ՓԲԸ-ին եւ խոստացավ այն ցանկապատելու եւ ցուցանակ փակցնելու համար հանձնարարություն տալ վերջինիս:
    hetq.am
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

Էջ 1 10-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  2. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  3. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52
  4. Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.12.2009, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •