User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

  1. #61

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (16.12.2011), Գեա (16.12.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #63
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #64
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (21.12.2011), Գեա (21.12.2011)

  7. #65
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    37
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնապահպան ակտիվիստները Քաջարանի կողքին...

    Վերջին խմբագրող՝ Նուշություն: 21.12.2011, 17:28:
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (21.12.2011), Գեա (21.12.2011), Դեկադա (22.12.2011)

  9. #66
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #67
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #68
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին բնապահպանական հզոր ակցիա:

    Հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
    Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ: ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով:
    Մենք պետք է ցույց տանք, որ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ և Հայաստանի ապագան մենք ենք, իսկ առանց բնության և առողջ շրջակա միջավայրի առկայության պետությունը տարբեր առումներով դառնում է խոցելի. այն էլ մեր պետության դեպքում, որն ամբողջովին շրջապատված է թշնամիներով, իսկ սեփական ընդերքի կամ ռեսուրսի անխնա շահագործումը բերելու է պետության կործանման:

    «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #69
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (26.12.2011), Գեա (26.12.2011)

  14. #70
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնապահպանական պայքարի տարի՝ ձեռքբերումներ, պարտություններ ու կիսատ մնացած գործեր



    ՀՀ բնապահպանության նախարարությունը 2011թ. ընթացքում ապացուցեց, որ կորցրել է իր գործառույթները և իրականացնում է բնապահպանական տեսանկյունից ոչ թույլատրելի քաղաքականություն. տարին այսպես են ամփոփում բնապահպանները։

    «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ–ի տնօրեն Ինգա Զարաֆյանը փաստում է, որ տարբեր կազմակերպությունների հակաբնապահպանական գործունեությունը թույլատրելը, առանց հասարակության և բնապահպանների կարծիքը հաշվի առնելու բնապահպանական տարբեր օրենսդրական նախագծերի ներկայացումը Ազգային ժողովում ու ընդունումն ապացուցում են իրենց մտահոգությունը:



    Բնապահպանական հաղթանակներ



    Այս տարի բնապահպանների պայքարի ամենատեսանելի արդյունքը «Թռչկան» ջրվեժի փրկությունն էր: ՀՀ բնապահպանության նախարարությունը «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. տվել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար, չնայած դեռևս 2008թ. Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող «Թռչկան» ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձաների ցանկում՝ որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան:

    Ֆեյսբուքյան 5000-ից ավելի անդամ ունեցող «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամների մի մասը ճամբար էին կազմակերպել ջրվեժի մոտ և հսկում էին, որ շինարարություն չիրականացվի այնտեղ, իսկ նախաձեռնության մյուս անդամները ստորագրահավաք էին անցկացնում և պատրաստվում ցույցերի մայրաքաղաքում:

    Արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով՝ «Թռչկանի» ջրվեժին տրվեց պետական հատուկ պահպանության տարածքի կարգավիճակ և այնտեղ ՀԷԿ կառուցելու ծրագիրը պաշտոնապես կասեցվեց։

    Բնապահպան Ինգա Զարաֆյանն այս գործում ևս տեսնում է Բնապահպանության նախարարության սխալը, որը թույլատրել էր անօրինական գործունեություն,ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի փոխհատուցում տալ «Ռոբշին» ՍՊԸ-ին, եթե վերջինս որոշի դիմել դատարան:

    Խնդիրներ, որոնք այդպես էլ չլուծվեցին

    ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի որոշման համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության՝162.95 հա և 94.67 հա գյուղացիների սեփական օգտագործման հողերը փոխադրվեցին արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

    Բնապահպանները այս դեպքում բարձրաձայնեցին, որ պոչամբարները վերացնելու ու չորացնելու փոխարեն դրանք դեռ շարունակում են ընդարձակվել գյուղացիների հողերի հաշվին, սակայն այս աղմուկն անպատասխան մնաց։



    Այս տարվա ավարտին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը չհամաձայնվեցստորագրել այն համաձայնագիրը, որով գյուղի 27 հա տարածքը հանձնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գյուղապետը վստահ է, որ այդ համաձայնագիրը կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ:

    «Թռչկան» նախաձեռնության անդամները և քաղաքացիական հասարակության այլ անդամներ աջակցում են քաջարանցիներին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ ինչպես տեղում, այնպես էլ ՀՀ կառավարության շենքի առջև: «Դադարեցնենք բնաբռնաբարությունը», «Կանաչ, մաքուր, առողջ Հայաստան» «Հայաստանը մենք ենք, Հայաստանը դուք էլ եք» և այլ պաստառներով քաղաքացիները այս և հաջորդ տարի կպահանջեն վերանայել կառավարության՝ Սյունիքի մարզի հողերի օտարմանը վերաբերող որոշումը:


    Կա՞, թե չկա՞. ուրանի խնդիրը շարունակում է հրատապ մնալ

    Այս տարի էլ բնապահպանները բարձրաձայնեցին, իրենց կարծիքով, ուրան պարունակող հանքերի շահագործման վտանգի մասին և հակառակ կողմի ներկայացուցիչները շարունակեցին պնդել, որ Հայաստանում ուրան չկա, իսկ բարձրացրած աղմուկն անիմաստ է:

    Մասնավորապես «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ Երևանից 170 կմ հեռավորության վրա՝ երկու մարզերի՝ Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին գտնվող Ամուլսարից միայն ոսկի են ուզում, իսկ բնապահպանները շարունակում են պնդել, որ այդ նույն հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի ենթարկելուց հաշվի չի առնի իրենք ոսկի՞ են ուզում, թե՞ այլ բան:



    Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակ երկկենցաղներ և 5 տեսակ ձկներ: Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է՝ 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։

    Բնապահպանները մտահոգված են, որ այս հանքավայրի շահագործումը Ջերմուկ առողջարանային համալիրի ու շրջակա 6000-ից ավելի բնակչության համար ևս վտանգ է սպառնում:

    Այս խնդիրը տեղփոխվում է նաև 2012թ., քանի որ պետական մարմինները վտանգ չեն տեսնում, իսկ բնապահանները մտահոգ են և շարունակելու են պայքարել:


    SOS Սևան

    Բնապահպաններն այս տարի էլ ահազանգեցին Սոթքում ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման ծրագրի վերաբերյալ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը գտել է, որ ոսկու հանքաքարը Սոթքից երկաթուղով Արարատ տեղափոխելը և վերամշակելն ավելի ծախսատար է, և որոշվել է ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել հենց Սևանի ավազանում, ինչն արգելված է օրենքով։

    Երկու տարի առաջ բնապահպանները պայքարելով կարողացան դադարեցնել շինարությունը, սակայն այս տարի այն վերսկսվեց:



    «Պետական մակարդակով Սևանի փրկության հարցը պետք է օրակարգային դառնա: Պիտի քաղաքական կամք լինի, որ երկրի առաջին դեմքից սկսած՝ բոլորը մի պահ կանգ առնեն ու մտածեն՝ լավ, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում: Մեր կառավարման մարմինների մտածելակերպն է հարկավոր փոխել, որ ամեն օր ծորակը բացելիս հասկանան, որ մի օր կարող է այդ ջրի փոխարեն ինչ-որ սև հեղուկ հոսել, էդ օրվա՞ն են սպասում»,- հարցնում է բնապահպան Գագիկ Սուխուդյանը։

    Սեպտեմբերի վերջին Սևանի խնդրով մտահոգ մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, Գագիկ Սուխուդյանի նախաձեռնությամբ ահազանգ հնչեցրեցին Սևանի «ծայրահեղ վատ վիճակի» մասին և ստեղծեցին «SOS Սևան» նախաձեռնությունը հետևյալ կոչով՝ «Չկա Սևան, չկա Հայաստան: Միավորվենք և թույլ չտանք, որ մարդկանց մի խումբ թալանի և 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի փոխարեն մեր սերունդներին թողնի թունավոր ճահիճ»:

    Օրենսդրական բացթողումներ

    Բնապահպանները փորձելու են ամեն ինչ անել, որ 2012թ.-ի գարնանը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ չանցնի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:




    Այս նախագիծն արդեն երկու տարի է քննադատվում է բնապահպանների կողմից: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանը, վերլուծելով նախագիծըեզրակացրեց, որ նախագծում պետք է նշվեր, որ մեկ գործունեության համար պետք է տրվի մեկ եզրակացություն (սա փորձաքննության ինստիտուտի սկզբունք է), որպեսզի չկրկնվի Թեղուտի հանքավայրի շահագործման փորձաքննության սխալը (երկու փորձաքննական եզրակացություն):

    Նախագծում լուծված չէ նաև փորձաքննական եզրակացության՝ որպես վարչական ակտ ճանաչելու խնդիրը, այսինքն հասարակական կազմակերպությունները չեն կարող այն բողոքարկել դատարանում:

    Ամենաակնհայտ թերություններից է նաև այն է, որ փորձագետին ընտրում է նախաձեռնողը, այն դեպքում երբ անկախություն երաշխավորելու համար փորձագետին պետք է ընտրի և՛ լիազոր մարմինը, և՛ համայնքը, և՛ հասարակության շահագրգիռ ներկայացուցիչները:

    Շարունակվող հակաբնապահպանական աշխատանքներ



    «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Թռչկանից բացի տարվա ձեռքբերում է համարում նաև Խոսրովի արգելոցի կարգավիճակի վերականգնումը և Սևանի մակարդակի բարձրացումը ու ջրի մաքրման աշխատանքները։ Դանիելյանի կարծիքով՝ հանքարադյունաբերության ոլորտում համակարգային փոփոխություններ այդպես էլ չեն արձանագրվել ու վիճակը գնալով ավելի է սրանում:

    «Թեղուտը վերցրեցին, հիմա էլ Հանքավանը, մարդկանց իրենց բնակավայրերից զրկում են, ինչպես հիմա քաջարանցիների դեպքում է ու մյուս գյուղերի, Հրազդան քաղաքում հանք են բացում, որը ամբողջ Հրազդանի խմելու ջուրն ու կյանքն է վտանգում, ինչպես նաև Ծաղկաձորին է վտանգ սպառնում, Ջերմուկի շրջակայքում ու Սևանում են հանքեր բացում»,- նշում է Դանիելյանը:

    Այս բոլոր խնդիրների կողքին Կարինե Դանիելյանի համար ցավալի է արձանագրել նաև, որ արդեն սովորական են դարձել Երևանում շարունակվող հակաբնապահպանական քաղաքաշինական աշխատանքները:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2...27/environment
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (28.12.2011), Tig (28.12.2011), Varzor (28.12.2011)

  16. #71
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. #72
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (29.12.2011)

  19. #73
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (29.12.2011)

  21. #74
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին բնապահպանական հզոր ակցիա:

    Հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
    Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ: ՀՀ նախագահից պահանջում ենք վերջապես ընդունել մեզ և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով:
    Մենք պետք է ցույց տանք, որ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ և Հայաստանի ապագան մենք ենք, իսկ առանց բնության և առողջ շրջակա միջավայրի առկայության պետությունը տարբեր առումներով դառնում է խոցելի. այն էլ մեր պետության դեպքում, որն ամբողջովին շրջապատված է թշնամիներով, իսկ սեփական ընդերքի կամ ռեսուրսի անխնա շահագործումը բերելու է պետության կործանման:

    «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն
    Չէի սպասում, որ այսօր այսքան շատ կլինենք: Իմ մոտավոր հաշվարկով 300-ից ավել մարդ էր հավաքվել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.12.2011)

  23. #75
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ետ տվեք մեր հողերը». ակցիա Երեւանում
    13:02

    Այս պահին մոտ 100 բնապահպաններ երթով շարժվում են դեպի Նախագահական նստավայր։ Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են անվավեր ճանաչել Կառավարության 627 որոշումը՝ համաձայն որի Սյունիքի մարզի 6 գյուղերի հողերը, այդ թվում Քաջարան համայնքի ամբողջ տարածքը պետք է օտարվի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու համար։

    Մինչ երթը բնապահպանները մոտ մեկ ժամ բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի մոտ։

    «Փրիկենք Սյունիքը», «Գյուղ կանգնի, բերան կջարդի», «Որտեղ հանք, այնտեղ չկանք», «Էլ ոչ մի հանք» խորագրով պաստառներով եւ հայրենասիրական երգեր երգելով բնապահպանները կառավարությունից պահանջում էին լսել իրենց ձայնը։ Իսկ գործադիրն այդ պահին նիստ էր անում։

    Այսօրվա ակցիային միացել էր նաեւ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։ Վերջինս տեղեկացրեց որ սահմանամերձ գյուղի եւ ոչ մի բնակիչ չի համաձայնվի առաջարկվող փոխհատուցման հետ եւ չի լքի գյուղը։

    «Պետք չէ հանքերը անխնա շահագործել»,- ասում էին ակցիայի մասնակիցները՝ միաժամանակ շեշտելով, որ այդ կերպ Հայաստանը հայտնվում է ոչնչացման եզրին։

    Բնապահպանները նաեւ նշեցին, որ իրենց ակցիան շարունակական է լինելու։

    Ակցիային միացել էին նաեւ «Սարդարապատ» նախաձեռնության անդամները, «Ժառանգության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը։

    Ի դեպ, երթը մեկնարկեց, երբ կառավարության նիստը դեռ չէր ավարտվել։



    Աղբյուր՝ a1plus.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.12.2011), John (30.12.2011), Varzor (29.12.2011)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  2. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  3. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52
  4. Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.12.2009, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •