User Tag List

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

  1. #16
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Այսօր 21. 00 հայլուրով դիտեք, թե ինչպես է


    անտառաՊԵՏԸ ԲՆԱՋՆՋՈՒՄ կենդանիներին

    Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԻ....


    "Սև ՎԱՐԱԶԸ ՍՊԻՏԱԿ ՁՅԱՆ ՄԵՋ"


    "ԿՅԱՆՔԻՑ ՄԱՀՈՎ ԱԶԱՏՎԱԾԸ"

    ԻՐ ՄԱՀԸ ՆՎԻՐԵՑ ԻՐԵՆ ԲՆԱՋՆՋՈՂՆԵՐԻՆ.......


    ՎԱՐԱԶԻ ԱՃՅՈՒՆԸ ՄԵՋ ՄԵՋ ԱՐՎԵՑ, ԻՍԿ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՀՕԴՍ ՑՆԴԵՑԻՆ


    ՆՐԱ ՎԻՐՏՈՒԱԼ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ԿԳՐՎԻ`

    ԱԽՄԱԽ ԿԵՆԴԱՆԻ ԷՐ, ՓՉԱՑՆՈՒՄ ԷՐ ԱՆՏԱՌԻ ԿԱՂՆԻՆԵՐԸ

    ԱՐԳԵԼՈՑ ? ԹԵ ՍՊԱՆԴԱՆՈՑ....
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մենուա (14.12.2009)

  3. #17
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Ուզում եք կանխել Ջրհեղեղն ու Անապատացումը ?
    Փոխարենը ստեղծել բնականին շատ մոտ գտնվող ոռոգման նոր համակարգեր, որն էլ իր հերթին կլավացնի փարթամ բուսականության աճը, բերրիությունը 3-4 անգամ:

    Խնդրում եմ կարդացեք և արձագանքեք 85ամյա Մարտին Մակարյանի ազգանվեր , հայրենանպաստ մտքերին և մեզ ժառանգած գործողություններին:

    Պահենք մեր հողերը մե’ր երկրում:

    2002թ. Մշակված ՀՀ «Ջրային օրենսգրքի» նախագծում ոչ մի խոսք չկա մթնոլորտային տեղումներից առաջացած ջրերի օգտագործման մասին, այնինչ լեռնալանջերի և թեքությունների վրա եկած տեղումները կարելի է պահել լեռնալանջերի վրա, թույլ չտալ , որ առավել էռոզացված տարածքի հողը ներառվի մակերեսային հոսքին և հեղեղների ձևով դուրս գա հանրապետության սահմաններից, որով էլ կկանխվեն հողի էռոզիան, ջրհեղեղն ու անապատացումը:
    Բանը նրանում է, որ ալպյան արոտները, անտառը, որն ունի մեռյալ ծածկոց, հարթավայրերը, մարգագետինը հեղեղաջրեր չեն առաջացնում: Միայն առավել էռոզացված տարածքի հողը, որի բուսածածկը քայքայված է , նոսրացած կամ բացակայում է , տեղումներից առաջացած մակերեսային հոսք է առաջացնում, որը կազմում է եկած տեղումների մոտ 50տոկոսը:
    Դա նշանակում է , որ տարեկան 500մմ տեղումների գոտում գտնվող առավել էռոզացված հողերի յուրաքանչյուր հեկտարից հեռանում է 250 մ ³ ջուր:
    Վերջինս կազմում է մի շարք մշակաբույսերի տարեկան ոռոգման նորմայի չափը:
    Կանխելով այդ ջրերի հեռացումը էռոզացված լեռնալանջերից, ջրերը պահելով տեղում կստեղծվեն ոռոգմանը մոտ պայմաններ, որի հետևանքով այս հողերի բերրիությունը կբարձրանա 3-4 անգամ և փարթամ բուսականություն կաճի, որն ի վերջո կվերածվի հողի: Ստացվում է որ այն ջրերը, որոնք հեռացնում էին լեռնալանջերի հողը հանրապետությունից, լեռնալանջերի վրա պահելով հող կստեղծեն:
    Դեռևս 2004թ և դրանից էլ շատ տարիներ առաջ դիմել եմ բազմաթիվ պատկան կազմակերպությունների ` Գյուղատնտեսության և Բնության պահպանության նախարարություններին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, Ազգային ժողովին, նույնիսկ հանրապետության վարչապետին և նախագահին: Չնայած կան վերոհիշյալ կազմակերպությունների կարծիքները, սակայն մինչ օրս այս հրատապ խնդրի լուծումը հարկ եղած ընթացքը չի ստացել:

    Խնդրում եմ Ձեր միջամտությունը
    Հարգանքներով և մեծ սպասումներով
    Մարտին Ղուկաղի Մակարյան
    Երևան 33 ,Բակունցի փ., տ.16
    Հեռախոսահամար 26 79 52


    http://www.azg.am/AM/2007020704
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  4. #18
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Շարունակում են լափել անտառը

    Ու չկա մեկը, որ փակի լափողի բերանն ու բռնի անտառը ոչնչացնողի ձեռքը


    Գողոնը տեղափոխվում է առանց համարանիշի բեռնատարներով:

    «Չորրորդ իշխանություն» թերթի մեր գործընկերները արդեն մի քանի ամիս է, ինչ նախանձելի հետեւողականությամբ հետաքննում են Դսեղի եւ Լալվարի անտառներում իրականացվող վայրենի ու ապօրինի ծառահատումները, որոնք իրականացվում են պատկան մարմինների՝ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների լռելյայն համաձայնությամբ եւ «Հայանտառ» պետական ընկերության ու դրա տնօրեն, դաշնակցական գործիչ Մարտուն Մաթեւոսյանի գլխավորությամբ: Որքան զարհուրելի են Դսեղի անտառտնտեսության Ջարդուտ, Ճգնավորի Էր, Ճգնավորի Թալա, Մոշուտ Մատ, Արփաթալա, Բերձենի հողեր, Աթանի Ղաշ, Տանձուտ-Խոտհարք, Ժանգառլու, նաեւ Նորհաս եւ Գյուղատեղ-Խոտհարք, Մեծ Չալա, Ահնիձոր, Աթան եւ Լորուտ, Տանձուտ-Խոտհարք, Ահնիձորի Չարդախլու, Գյուղատեղ-Խոտհարք, Մեծ Չալա, Հաղպատ, Ծաղկաշատ Ջիլիզա եւ բազմաթիվ այլ հանդամասերի անտառներում տեղի ունեցած եւ շարունակվող անտառոչնչացման տեսարաններն ու դրանց նկարագրությունը, այնքան տարակուսելի է այդ հանցագործության նկատմամբ հայրենի իշխանությունների համառ անտարբերությունը: 2008թ. նոյեմբերից մինչեւ երեկ ՀՀ իշխանությունների միակ արձագանքն այն է, թե՝ «ՉԻ»-ի փաստական հարուստ տվյալներ պարունակող հրապարակումներն, իբր, ուսումնասիրվում են տեղում, ու մեկ էլ, որ Դսեղի անտառների կոտորածի հեղինակներից մեկը՝ անտառտնտեսության պետ Արմեն Այդինյանը, պաշտոնանկ է արվել: Իսկ ովքե՞ր են ուսումնասիրում «տեղում». հենց իրենք՝ «սանիտարական հատումներ» անմեղ անվան տակ հեկտարներով անտառ ոչնչացնողներն ու դրանից ստացվող հսկայական եկամուտներում իրենց փայն ունեցող «Հայանտառը», ՀՅԴ-ի պրոտեժե, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի գլխավորած գյուղնախարարության անտառների մոնիտորինգ իրականացնող կառույցը, բնապահպանության նախարարության վերահսկողական տեսչությունը, Լոռու մարզպետարանը եւ էլի ինչ-որ մարդիկ կամ կառույցներ: Հիմա մեզ կմեղադրեն, թե մերկապարանոց հայտարարություններ ենք անում, «խեղճ» նախարարներին զրպարտում ենք... Բայց այլ եզրակացության համար մեզ ծանրակշիռ եւ կոնկրետ փաստեր են պետք, որ հիշյալ գերատեսչությունները հետեւողական են ապօրինի ծառահատումները կանխելու գործում, որ ավարտել են ուսումնասիրություններն ու ի հայտ են բերել, օրինակ՝ Դսեղի ու Լալվարի անտառները ոչնչացման եզրին հասցրած հանցավոր խմբի բոլոր անդամներին, պարագլուխներին, որ վերջիններս ոչ միայն պաշտոնանկ են արվել, այլեւ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Անվիճելի է, որ հիշյալ գերատեսչությունները չտեսնելու են տալիս, որ հենց «Հայանտառում» Լոռվա անտառները ոչնչացնելու համար շատ կուռ աշխատող ենթակառուցվածք է ձեւավորվել նաեւ անտառապետերի գլխավորությամբ, որ ապօրինի ծառահատում-տեղափոխում, վերամշակում-վաճառք օղակում ներգրավված են ինչպես հարակից գյուղերի՝ Ահնիձոր, Աթան եւ Լորուտ, այնպես էլ Վրաստանի՝ ՀՀ-ին սահմանամերձ գյուղերի բնակիչներ, որոնք օգնում են հանցագործներին տեղափոխել հատված փայտանյութը: Ու չկա մեկը, որ փորձի փակել առողջ ծառը որպես արդյունաբերական փայտ երկրից հանող մեքենաների ճանապարհը:

    «Հայանտառի» տնօրենը կարող է պնդել, թե ծառահատումները բացառապես «սանիտարական», «անտառմաքրման» կամ «անտառվերականգնման» նպատակ ունեն: Բայց փաստ է, որ այդ նպատակներով հատվող ծառերն, ըստ մասնագետների, պետք է կազմեն տարեկան ընդամենը 10-15 հազար խմ, իսկ իրականում «սանիտարական հատում» անվան տակ անգամ պաշտոնապես ներկայացվում է տարեկան մոտ 100 հազար խմ ցուցանիշ, ինչն արդեն վկայում է, որ ծառահատումներն ամենեւին էլ սանիտարական նպատակներով չեն իրականացվում: Կան փաստեր, որ Լոռվա անտառներում «սանիտարական հատում» անվան տակ ոչնչացվում են ոչ թե բոխի կամ հացենի, այլ հաճարենի, կաղնի, որոնց 1 խմ-ն դեռ 2007թ.-ին արժեր $800-1000: Այդ շինափայտի մի մասն, ըստ մեր աղբյուրների, վերամշակվում է ՀՀ-ում, ապա արտահանվում է երկրից եւ վերադառնում՝ որպես պատրաստի արտադրանք:

    Ասում են՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ է որոշել «հնձվող» անտառներում սեփական հետաքննությունն անել: Որեւէ իրական հետաքննություն կարող է մի քանի հատորանոց եւ հաստափոր քրեական գործի նյութ դառնալ: Հիմա խնդիրը ոչ միայն ապօրինի ծառահատման կազմակերպիչներին ճաղերի ետեւում տեսնելն է, այլեւ, նախեւառաջ, Լոռվա հրաշք անտառները ոչնչացումից փրկելը, որն, ի դեպ, ոչ միայն իշխանությունների կամ բնապահպանական հարցերով զբաղվող եւ դրա համար նաեւ միջազգային ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների, այլեւ ողջ հասարակության խնդիրն է: Թե չէ՝ սպասել, թե գողը կամ հանցագործն ինքն իր ձեռքը կբռնի, միամտություն է:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  5. #19
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Ողջույն!
    Սիրելի բնասերներ
    ուզում եմ տեղեկացնել, որ մինչև ապրիլի 16-ը կարող եք ուղղել Ձեզ մտահոգող հարցերը բնապահպանության նախարարին [email protected] հասցեյով:
    Ձեր էլեկտրոնային նամակը կունենա այս տեսքը:

    1.Անուն Ազգանուն /Ցանկալի է/
    2.Ձեր կարծիքը ներկայիս էկոլոգիական վիճակի մասին
    3.Ձեր հարցերը

    Օգտվենք այս հնարավորությունից բնապահպանության նախարարից ստանալու հրապարակային պատասխաններ հետագայում այն որպես փաստ ունենալու ակնկալիքով:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  6. #20
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Այսօր վաղ առավոտից Լոռու մարզի պետական հիգիենիկ հակամաճարակային տեսչության բժիշկները խմբերի բաժանված շրջում էին Վանաձոր գետի երկայնքով' պարբերաբար ստուգելով գետի ջրի մաքրությունը:

    Այսօրինակ ուսումնասիրության առիթը Վանաձոր թաղամասի բնակիչների կողմից հնչեցված ահազանգն էր, ըստ որի Վանաձոր գետի ջուրը պարբերաբար գոմաղբի գույն է ստանում:

    Նախնական ուսումնասիրության արդյունքում' Վանաձոր գետում ոչինչ չի հայտնաբերվել, այժմ Լոռու մարզի պետական հիգիենիկ հակամաճարակային տեսչությունում ընթանում են գետի ջրի լաբարատոր ուսումնասիրություններ:

    Գետում այս պահին գոմաղբ չլինելու փաստը Լոռու մարզի պետական հիգիենիկ հակամաճարակային տեսչության գլխավոր բժիշկ, Լոռու մարզի գլախավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը մեկնաբանում է այսպես.«Հնարավոր է, որ օրվա ընթացքում, մեքենայով տանում թափում են, բնակիչների ահազանգից մինչև մեր խմբերի այցի ժամանակահատվածը երեւի քաղաքի գետային սահմանից դուրս է գալիս»:

    Մինչ գետի ջրի լաբորատոր ուսումնասիրությունները պարզ կդառնան, հակահամաճարակային տեսչության բժիշկները կշարունակեն շրջայցերը' ուսումնասիրելով արդեն Վանաձոր գետի ակունքները կամ գետերի միացման վայրի ջրի մաքրությունը:

    Նելլի Դավթյան

    Վանաձոր
    http://a1plus.am/am/regions/2009/05/20/river

  7. #21
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    շտապ պետք է ծառի մասնագետ, որ տարբերի չորը` կենդանի առողջ ծառից, հենց նոր մոլդովական փողոցի վրա տուն բարձրանալիս նկատում եմ "կանաչների կողմից" արդեն մասնատված ծառ~

    մոտենում եմ, ում որոշումն է սա? Ձեր համարը տվեք....հրաժարվում են..
    Զանգում են կակոյ նեբուդ' արմենակ կիրակոսյանի , որը վերևից դաբրո էր տվել, սա հաստատում ա, ասում եմ, ախպեր ջան, եթե տենց վստահ եք, ես մասնագետ կբերեմ ինքը կնայի , անհամաձայնության դեպքում կզանգի, տվե'ք ՁԵՐ ՀԱՄԱՐԸ....

    նա միայն տալիս է աշխատանքային ինչ-որ համար ու կախում է հեռախոսը...
    Խդրում եմ ՇՏԱՊ ՊԵՏՔ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ, որոնք կհասկանան , կզատեն չորը` առողջից:

    ՈՒ եթե պարզվի , որ ԿԵԴԱՆԻ ԷՐ...ապա պետքա պատասխանատվության ենթարկվեն էդ սութի կանաչապատները, սաղ ծառերի քոքը չորացրին էլի, առաջ խորը անհետ էտում էին, հիմա էլ քոքից են դրած հատում իրանց ԴԻԱԿԱԽՈՐԱՎԱԾԱԽԱՇԼԱՄԱՅԻՆ բիզնեսի համար....

    պ.ս.s320x240.jpegխնդրում եմ արձագանքե'ք , ուղարկեք մասնագետներ, մոլդովական փողոց ուղիղ Հայկի արձանի կանգառ...որտեղ վայր է ընկած մի քանի ժամ առաջ կենդանի ծառի վաղաժամ դին::
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (09.11.2009), Ռուֆուս (09.11.2009)

  9. #22
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Զանգ մեր բակի բնապահպանական խմբի անդամ 11-ամյա Գայանեյից:
    - Մարի~շ, մեր բակում ծառ են կտրում,
    - Ինչ ծառ, ոնց , երբ: Աղմուկ բարձրացրա, հարևաններին կանչի, որ արգելեն, մինչև մասնագետ չբերենք, չտեսնի ենթակա է հատման, թե ոչ, ոչ մի ճյուղ անգամ չթողեք:
    - Մարիշ, հարևանները դուրս չեն գալիս, իսկ իրանք շարունակում են կտրել, ինչ անեմ,- լացակումած ասում է Գայանեն…
    Ես արագ աշխատանքի վայրից սլանում եմ մորս հետ դեպի մեր բակ…
    Այն տեսարանը, որ ես տեսա, քիչ էր տարբերվում սպանդից….
    Դուրս քցեցի ինձ ավտոյից, ով եք, ինչ եք անում, թույլտվություն ունե՞ք:
    - Երիտասարդացնում եմ ծառերը,- կացինը ձեռքը պատասխանեց մի տարեց մարդ:
    Ես սկսեցի նկարահանել, իմ առջև բացվում էին աննկարագրելի տեսարաններ… ոչ միայն խորը էտ, նաև մեր հատաբուն առողջ ծառը չկար, նա վայր էր նետված, առողջ, կյանքով լի երբեմնի այդ ծառը, որի շուրջ նա շատ հաճախ համախմբում էր մեզ` բնապահպանական խմբի անդամներիս, իր շվաքը շռայլում մեզ, իր բերքը հյուրասիրում, հիմա նա անդառնալի վայր էր ընկած:
    Գայանեն լուռ էր, միայն նկատելի էին նրա հոսող արցունքները….
    - Ո՞վ եք դուք:
    - Ես շենքի բնակիչ եմ:
    Փոքր ինչ հետո, երբ սկսեցի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը ներկայացնել և պահանջեցի բացատրել, թե ինչով կբացատրի քոքից այս ծառը կտրելու փաստը, նա արդեն փոխեց երիտասարդացնելու վարկածը և ասեց, որ ամռանը ոջիլ է բաց թողնում:


    - Փաստորեն եթե ոջիլ է բաց թողնում, պետք է գլուխը կտրե՞լ, մարմնահատե՞լ, դուք այդպե՞ս եք վարվում կյանքում: Չե՞ք մտածել բուժելու մասին:


    Նա չպատասխանեց….


    Չէինք հասկանում ինչն է դրդել այս կացնապաշտին ավիրել, գետնին հավասարեցնել, կանաչասպանդ անել մեր բակը…


    Մի փոքր անց իմացանք, որ նա ոմն ՀԱՄԼԵՏԻ կամակատարն է, նա հրամայել է որոշ ծառեր մաքրել բակից` իրեն խանգարելու պատրվակով:


    Երբ մենք հարցրեցինք, ով է այդ Համլետ կոչեցյալը, մենք ուզում ենք իրեն տեսնել, նա խոսք տվեց, որ կփոխանցեն:


    Ես ապշում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մարդն իր արմատն է չորացնում, չեմ հասկանում այս ինքնակործանման ծրագիրը որտեղից հային՞:


    Ես ուշացել էի:
    093 640 340 Ականատես
    նկարներից այստեղ՝ http://hetq.am/am/ecology/tree-3/
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.11.2009), Շինարար (30.11.2009), Ռուֆուս (29.11.2009), Ֆոտոն (30.11.2009)

  11. #23
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր




    Ինչու եք գալիս, ինչու եք խնդրում, որ ներեմ, խայտառակ չանեմ, ինչու եք իմ մոտ գալիս, գնացե'ք չոքեք ծառից ներողություն խնդրեք, ձեր հատված թոքերով երեխաներից, գուցե ներեն?:
    Օ ո'չ, ես դաժան եմ, ես չեմ ճանաչում հարազատ- բարեկամ- հարևան- խնամի, ու չեմ ուզում կրկնել այն ավանդույթը, որ օրենքը միայն տարածվում է խեղճերի և ծանոթ չ...ունեցողների վրա:
    Ո'չ այն բոլորիս համար է, մ'ենք ենք. որ պիտի կյանքի կոչենք , հոգի փչենք, ապրեցնենք:
    Փառք աստծո, ես քահանա չեմ,ես հասարակ բնակիչ եմ, որն իր քաղաքացիական պարտքն է համարում հանցագործության մասին հայտնելը:
    Ավելին, եթե ես համաձայնվեյի Ձեր "լավ էլի ,գարնանը քսան ծառ կտնկեմ" վաղուց արդեն ավանդույթ դարձած կարգախոսին, ես կանաչ լույս կվառեյի բոլոր կանաչասպանդների համար:
    Կտրենք, տնկենք, կտրենք, տնկենք, կտրենք, կտրենք, կտրենք ու չպատժվենք ու պատասխան չտանք................

    Երբեմն, հենց այս նախատումը` գումարային տուգանքը, որն անմիջապես խփում է գրպանիդ շատ ավելի մեծ դաս է լինում , քան եկեղեցում մոմ վառելով քեզ մխիթարելը:
    Իսկ թե ինչու ես դու քեզ խայտառակված զգում, ազնիվ խոսք ինձ զարմացնումա, դու ամաչեյիր Ձեռքդ կացին վերցնելուց, դու ամաչեյիր կյանք սպանելուց:

    Իսկ հիմա դու արդեն ամաչում ես?, որ քո նկարները կհայտնվեն ամսագրերում, պատերին: Իսկ հանցանք չէ? ծառի վրա կացին բարձրացնելը. ապա ինչու ես ամաչում?:

    Օ ոչ~, օրենքը շատ դաժան բան է, համաձայն եմ, երբ այն ներսից չի գործում , երբ այն քեզ պարտադրում են , բայց հիշի'ր, դու ես վաստակել քո բաժին պատիժը:
    Ես ընդամենը քեզ նվիրում եմ առիթ` ենթարկվելու այդ օրենքին:
    Իսկ ինչ վերաբերվում է քո ներքին ընկալումներին կյանքի, ընտանիքին, բնության մասին, հավատացած եմ մեկ օր քո ուղեղի դուռը կթակեն մտքերն այն մասին, թե աղջնակին այս քայլին ինչը ստիպեց գնալ, ինչու նա անտեսեց հարևան -հարևան կապը, ինչու~, ինչու~

    Ու թեև արժանի չեմ Ձեր մռայլ, իբրև դավաճանին նայող հայացքներին, բայց գիտեմ, ամենքին իր դերն է բաժին ընկած, ու այն պետք է պատվով կատարել, Իսկ դու շնորհակալ եղիր քեզ բաժին ընկածի համար ու հիշի'ր, որ այսօրվա քո պատիժը վաղը կարող է նախադեպ դառնալ շատ ու շատերի համար, որ ոչ թե կացին այլ Ձեռք մեկնեն մայր ԲՆՈՒԹՅԱՆԸ` իրենք իրենց:



    p.s. Տո ժե մնե, հարևաններ, տեսե'ք հա, հարևանի թասիբն են պահում, մի հատ ախմախ ծառի համար, մի հատ հիմար, դմբո, անպետք, ոջլոտ , փտած, ալերգիկ, հիվանդությունների բուն ծառի համար:
    Իսկ ես` գործ տվող, աննամուս, աստծո կողմից պատժված աղջիկս, թքում եմ հարևանների խնդրանքների և անեծքների վրա հանուն какой нибудь ոջլոտ, դեբիլ, մեռած ծառի:

    Ներիր ինձ....
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (01.12.2009), Ռուֆուս (30.11.2009)

  13. #24
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    ԵՐԵՎԱՆԻ ԾԱՌԵՐԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑՆՈՒՄ Է՝ ՈՐՏԵ՞Ղ Է ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    www.ecolur.org ԷկոԼուր

    Երեւանի կանաչ գոտիները կրկին հայտնել են հարվածի տակ: Նոյեմբերի վերջին օրերին ԷկոԼուրը միաժամանակ մի քանի ահազանգ ստացավ հասարակական կանաչ պարեկային խմբից այն մասին, որ տարբեր օբյեկտների տերեր ձեռնամուխ են եղել ծառերի հատմանը՝ իրենց համար տարածք ազատելով:

    Ահազանգ Մարիամ Սուխուդյանից. «Ուրբաթ ստացա ահազանգ մեր բակի բնապահպանական խմբի անդամ 11-ամյա Գայանեից: Սլացա դեպքի վայր, արդեն ուշ էր. երկու ծառ հատված էր: Նախարարության թեժ գիծը չէր աշխատում: Զանգեցի բնապահպանական տեսչություն, նրանք մարդ ուղարկեցին, թաղապետարանից մարդկանց կանչեցին: Նրանք հատված ծառերի տեսակը որոշեցին՝ շլորենի եւ հացենի, եւ արձանագրեցին դեպքը: Ընդ որում, քաղաքետարանի աշխատողը հրաժարվեց ստորագրել ակտը, նախարարության ներկայացուցիչներն ինձ խորհուրդ տվեցին ոստիկանություն գնալ, որպեսզի հնարավորություն ունենան գնալու այն մարդու տուն, ով կտրել էր ծառերը, եւ տուգանեն նրան»: (Տե''ս լուսանկարները):

    Մարիամ Սուխուդյանն օրինաչափ հարց է բարձրացնում՝ ինչու՞ տեսչության ներկայացուցիչները չտուգանեցին մեղավորին հենց դեպքի վայրում:

    Հաջորդ ահազանգը Արփինե Գալֆայանի կողմից է: «Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17:30-ի մոտակայքում, Բաղրամյան պողոտայով անցնելիս ծուխ նկատեցի: Բաղրամյան 46-ի բակում ծառ էր այրվում: Մտա «Մաշա» խանութ և հարցրի, թե արդյոք իրենք գիտեն՝ ով է այրել այդ ծառը: Ասացին, որ իրենք տեղյակ չեն, թե ով է վառել, բայց իրենց աշխատողները ջրով փորձում են հանգցնել»:

    Արփինե Գալֆայանը նույնպես փորձել է թեժ գծով զանգել բնապահպանության նախարարություն, բայց ոչ ոք չի պատասխանել:

    Հաջորդ ահազանգը Մարի Աղաջանյանի եւ Հրայր Սավզյանի կողմից է:

    «Ուրբաթ օրը տանից դուրս եկա եւ աչքերիս չհավատացի: 3 բանվորներ փորձում էին արմատախիլ անել ծառը: Ես հարցրեցի՝ ի՞նչ եք անում: «Սրանք տեղափոխում ենք, տեղը 5 նորը պիտի տնկենք»,- ասացին»: Հարցուփորձը բերեց « Էլլադե» խանութի մոտ, որտեղ Մարիին մի կին ասաց. «Իմ ծառերն են, ինչ կուզենամ կանեմ… Տանում եմ՝ իմ բակում տնկեմ»:

    Եւս մեկ ահազանգ հասարակական ակտիվիստ Արտեմիս Լեփեջյանից: «Կիրակի օրը տեսա, թե ինչպես Կոմիտաս փողոցում գտնվողի «Սաս» խանութի մոտ ծառ են կտրում: Ես ասացի, ինչպես չեք ամաչում: Նրանք չցանակացան վեճի բռնվել, բայց ծառն արդեն կտրել էին»:

    Երիտասարդական շարժման ակտիվիստները հարց են տալիս՝ մի՞թե մեզ մոտ պետք է տիրի ամենաթողությունը: «Խանութներին հսկայական տարածքներ են տրամադրվում, եւ տերերն անում են, ինչ ուզում են: Կուզենան, ծառը կկտրեն, կուզենան՝ կտնկեն: Ստացվում է, որ այս երկրում եթե դու գլուխդ կախ չես քայլում, ոչինչ չես նկատում, ապա դառնում ես դավաճան, իսկ եթե ուզում ես ինչ-որ մեկի օգնել կամ պաշտպանել օրենքը, ապա վատ պատմության մեջ ես ընկնում: Նման մոտեցումների շնորհիվ մեր քաղաքից ոչինչ չի մնացել բացի բետոնից: Որտե՞ղ է մեր արժանապատվությունը, որտե՞ղ»:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.12.2009), Ռուֆուս (02.12.2009)

  15. #25
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    այն դեպքում են սանիտարական էտումներ անում. «Երբ կան չորացած, ծուռ, հիվանդոտ ճյուղեր, այս ճյուղերի հեռացումը կոչվում է սանիտարական էտ»,- ասում է մասնագետը:

    Սա այդ դեպքն է?.....

    առջևում դեռ կան 13 այդպիսի առողջ բարդիներ.....

    Որոշողը դու էս14-12_carer1.jpg

    http://hetq.am/am/ecology/tree-9/
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 14.12.2009, 14:48:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (14.12.2009)

  17. #26
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2010
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալավերդու «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են նաեւ քիմիական նյութեր

    Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մագիլնիկը», տեղակայված է քաղաքի Լեն-Հանքեր (Մադան) թաղամաս գնացող ճամփեզրին, թաղամասից հազիվ 1 կմ հեռավորության վրա:
    Իր գործարկման օրվանից մինչեւ վերջերս Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը չի օգտագործել գերեզմանոցը: Այն այսօր բացարձակ անուշադրության է մատված: Մինչդեռ, ինչպես տեղեկացրեցին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող բնակիչները, մեկ ամիս առաջ 3 բեռնատար ավտոմեքենայով գերեզմանոց են բերվել կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ: Բնակիչների վկայությամբ` դրանք թաղվել են գերեզմանոցում: Նրանք տեսել են, թե ինչպես են տրակտորով հող լցրել տակառների վրա:
    Զմռսված տակառների մեջ թունավոր նյութեր են եղել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության արտադրության գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովից տեղեկացանք, որ տակառների մեջ թաղվել են ընկերության պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի քիմիական այն նյութերը, որոնք գործածության համար այլեւս պիտանի չեն: Թե դրանք ի՞նչ նյութեր են, եւ արդյո՞ք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն իրավունք ուներ թաղել այդ գերեզմանուցում, կպարզենք առաջիկայում:
    Գերեզմանոցը ցանկապատված չէ: Ինչպես թաղամասի անասունները, այնպես էլ մարդիկ ազատ ելումուտ են անում այնտեղ: Տարածքի վտանգավորության մասին զգուշացնող որեւէ ցուցանակ չկա: Գերեզմանոցի որոշ հատվածներում պատռված պարկերով մկնդեղի թափոններ են թափված, իսկ տարածքի առանձին հատվածներում մեծ խոռոչներ են:
    «Հնարավոր է` մարդիկ լինեն բացած, հնարավոր է կենդանիները փորած լինեն, մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքում շատ մարդկանց կարելի էր տեսնել: Հայաստանում ռայոն չկար, որտեղից մարդիկ մեքենաներով չգային էստեղից շլամ տանելու: Մարդկանց թվում էր, թե այնտեղ թաղված շլամի մեջ ոսկու պարունակություն կա, պարկերով տանում էին ոսկի ստանալու համար: Շրջափակող բետոնե պատերի արմատուրաներն էլ քանդեցին տարան»,- ասացին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Շուրիկ եւ Լաուրա Կիրակոսյանները:
    Վտանգավոր թափոնների գերեզմանոցի մասին Շուրիկ Կիրակոսյանը պատմեց նաեւ մի զավեշտական պատմություն. «Այտա մենակ էդ չի, սիրահար զույգեր են գալիս ավտոյով: Երեկ, ճաշին էր, ապրանքը հանեցի, մի ավտո ուզեր մտնի տարածքը, տեսավ ես եմ գնում, նորից կամաց ետ գնաց: Ասեցի` չերեւամ իրեն, կարող ա մոտիկ մարդ լինի, չուզենա, որ ես տեսնեմ, թողի ետ եկա: Որ լավ ման գաս, արաղի ու գինու շշեր էլ կգտնես էնտեղ: Կողքով անցնել չի լինում, միշիակի հոտը խեղդում է, ոնց էլ իրենց վատ չեն զգում»,- զարմանում է Շուրիկ Կիրակոսյանը:
    Գերեզմանոցի ցանկապատման եւ տարածքի վտանգավորության մասին բնակչությանը տեղեկացնող ցուցանակ տեղադրելու կապակցությամբ Նիկոլայ Ֆեոֆանովն ասաց, որ «տարածքը տարիներ առաջ ցանցապատված է եղել, բայց այն գողացել են»: Նա տեղեկացրեց նաեւ, որ գերեզմանոցը պատկանում է «Մանես» ՓԲԸ-ին եւ խոստացավ այն ցանկապատելու եւ ցուցանակ փակցնելու համար հանձնարարություն տալ վերջինիս:
    hetq.am
    Ժողովուրդ ջան,ես ձեզ շուտով ցույց կտամ նկարներ,որոնք վերաբերվում են ՋՐԷԿ-ի բնությունը ախտոտելուն
    Ես դրանք նկարել եմ սեպտեմբերին-2մեգապիքսել հզորությամբ հեռախոսով...

  18. #27
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանքարդյունաբերական ընկերությունները նաեւ անտառների հաշվին են շահույթ ստանում

    Սյունիքի մարզում գործող հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը, արդյունաբերական ծավալների աճից ելնելով, անտեսում են անտառների դերն ու կարեւորությունը եւ ոչնչացնում են տարածաշրջանի ծառապատ տարածքները:

    Արծվանիկի պոչամբարը (թափոնավայրը) գտնվում է Սյունիքի մարզի Արծվանիկ, Սեւաքար, Աճանան եւ Սյունիք համայնքների տարածքում եւ պատկանում է Քաջարանում գործող «ԶՊՄԿ» ՓԲԸ–ին: Պոչամբարի շրջակայքում 10 հեկտար ծառապատ տարածքներ կան եւ ընկերության արդյունաբերական ծավալների աճից ու պոչամբարի մակարդակի բարձրացումից հետո ծառապատ տարածքները աստիճանաբար սկսեցին վերանալ` դա երեւում է նաեւ անզեն աչքով:

    Այդ չարիքին չեն անդրադառնում, ոչ ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ,ոչ էլ Սյունիքի պետական բնապահպանական տեսչությունը:

    Գեղանուշի պոչամբարը (թափոնավայրը) գտնվում է Սյունիքի մարզի Կապան եւ Գեղանուշ համայնքների տարածքում եւ պատկանում է Կապանում գործող «ԴԳՄՔ» ՓԲԸ–ին: Պոչամբարի շրջակայքում 20 հեկտար անտառներ կային: Պոչամբարի վերագործարկման ժամանակ մեծամասամբ ոչնչացվեցին այդ անտառները եւ դա արձանագրվել էր «Հայանտառ»–ի կողմից:

    Միգուցե ՀՀ բնապահպանության նախարարությունը կամ էլ Սյունիքի պետական բնապահպանական տեսչությունը կստիպեն ընկերությանը վերականգնել անտառային ֆոնդը, բայց ինչո՞ւ ոչնչացման ժամանակ ոչ ոք չի հայտնվում եւ չի կանգնեցնում այդ բարբարոսական արարքը։

    Հետաքրքիր է, որ այս մեծ խնդիրները թողած՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը ընդգծված ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի արգելանոցներին։ Մի տեսակ, կասկածներ են առաջանում՝ գուցե նախարարության այս ուշադրությունը նպատակ ունի շեղե՞լ հանրության ուշադրությունը հանքարդյունաբերական ընկերությունների էկոլոգիական խնդիրներից…

    Մտածում եմ՝ գուցե դա ձեռնատո՞ւ է ոմանց, միգուցե անտառային ֆոնդի վերականգնման գործընթա՞ցն է հրապուրում` գործ է էլի…
    http://antarner.net/2010/08/02/

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (02.08.2010), Ռուֆուս (02.08.2010), Ֆրեյա (02.08.2010)

  20. #28
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴՐԱԽՏ

    Այլ երկրներ կկարողանան Հայաստանում թաղել իրենց ռադիոակտիվ թափոնները: Բնապահպանների կարծիքով, դրա համար հնարավորութուններ են ստեղծում Հայաստանում ռադիոակտիվ և վտանգավոր քիմիական թափոնների գերեզմանոցներ ստեղծելու կառավարության ծրագրերը: Արդեն մինչև 2010 թ. վերջը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է ավարտել հիշյալ գերեզմանոցների ստեղծման համար տեղանքների քարտեզագրման աշխատանքները:

    «Մենք չենք ցանկանում լինել երկիր, որտեղ մեր հարևանները կբերեն իրենց ռադիոակտիվ աղբը: Սակայն, նման մտավախություններ են մեզ մոտ առաջացնում կառավարության որոշումները»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա հիշեցրել է, որ այս տարվա գարնանը Արարատի մարզում` Զանգակատուն և Ուրցալանջ համայնքների տարածքում, գերեզմանոցի վայրի ընտրության աշխատանքներ են իրականացվել, սակայն տեղի բնակիչները փակել են ճանապարհը և հորատող բանվորներին դուրս քշել իրենց հողերից: Հետաքրքիր է, որ հիշյալ վայրերում գերեզմանոցներ տեղակայելու ծրագրեր կային դեռ ԽՍՀՄ տարիներին, սակայն խորհրդային կառավարությունը եկել է եզրակացության, որ դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ Արարատյան դաշտավայրի վրա:

    «Մեր տեղեկությունների համաձայն, տեղանքի որոնման և քարտեզագրման ներկայիս ծրագիրն այդպես էլ չի իրականացվել: Ի դեպ, դրա արժեքը կազմում է ավելի քան 100 մլն դրամ»,- հաղորդել է Զարաֆյանը: Չնայած դրան` արդեն հայտնի է, որ գերեզմանոցի բունկերները տեղակայվելու են 150 մ խորության վրա: Բացի այդ, կանցկացվի 1 կմ երկարությամբ թունել: «Մենք մտավախություն ունենք, որ Հայաստանի տարածքում նման գերեզմանոցի ստեղծումը հարևան պետությունների համար իրենց ռադիոակտիվ թափոնների թաղման նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է նա:

    http://ecolur.org/hy/news/2010-12-14/1827/

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (16.12.2010)

  22. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻԼԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

    Aysor.am

    Դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում Խոսորվի արգելոցին տրվող դրամաշնորհի շրջանակներում քառակողմ հուշագրի ստորագրումից հետո կողմերը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը, «Խորսորվի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ տնօրեն Վորոնցով Բարսեղյանը, Կովկասի բնության հիմանդրամի (ԿԲՀ) գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը պատասխանեցին լրագրողների հարցերին:

    Սիմոն Պապյանը ի պատասխան Aysor-ի հարցադրմանը Խորսովի արգելոցում Գիլան արգելավայրի իրավիճակի շուրջ, պատասխանեց, որ Գիլանի արգելավայրը կարգավիճակով գտնվում է Խոսրովի արգելոց ՊՈԱԿ կառավարման տակ և, նրա տեղեկացմամբ, Արամ Հարությունյանը աշխատանքային խումբ է ստեղծել, որտեղ ներգրավված են բնապահպանության նախարարության մասնագետներ և հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչներ, ովքեր զբաղվում են Գիլան արգելավայրում իրականցվող շինարարության խնդրով:

    «Իրենք հիմա այնտեղ աշխատում են, շինարարությունը դադարեցված է: Ամբողջական խնդիրները կնայվեն և կզեկուցվեն նախարարին»,- տեղեկացրեց Ս. Պապյանը:

    ՀՀ բնապահպանության փոխնախարարը շեշտեց, որ Գիլան արգելավայրում նույնպես իրականացվելու է էկոտուրիստական, էկոկրթական աշխատանքներ և ցանկացողները նաև էկոտուրիստական երթուղիներով կարող են ծանոթանալ արգելոցի խնդիրներին:

    «Շինարարությունը առանց թույլտվությունների է իրականացվել և փորձաքննություն չի անցել: Դա պարտադիր պահանջ է, որը ժամանակին չի արվել»,- ընդգծեց Սիմոն Պապյանը:

    Հիշեցնենք, որ 2007թ.-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, ըստ կառավարության որոշման, անջատվել է 117 հա տարածք և ստեղծվել է Գիլան արգելավայր, որտեղ էլ հսկայածավալ հանգստի կենտրոնի շինարարություն էր սկսել «Հովազաձոր» ընկերությունը:

    ՔԱՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ` Ի ՆՊԱՍՏ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ
    Aysor.am

    Դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ստորագրվեց Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ տնօրեն Վորոնցով Բարսեղյանը և Կովկասի Բնության հիմանդրամի (ԿԲՀ) գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը:

    ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ դրամաշնորհի գումարներն ուղղվելու են էկոդաստիրակության, էկոկրթության, էկոտուրիզմի զարգացման, ինչպես նաև աշխատանքներ են տարվելու ապահովելու հանրության ավելի ակտիվ մասնակցությունը հատուկ պահպանվող տարածքների պաշտպանության գործընթացում:

    «Հայաստանը իր սուղ ֆինանսական հնարավորություններով դժվար թե կարողանար բարձրացնել այն ամբողջ լուրջ բնապահպանական պրոբլեմները և դրանց լուծումները, որոնց հետ մենք այօսր հանդիպում ենք»»,- ասաց Սիմոն Պապյանը, ընդգծելով, որ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը այս գործընթացում շատ կարևոր է:

    Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրվելու է 85 հազար եվրո, որն օգտագործվելու է բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցում միջոցառումների բյուջեն համալրելու համար:

    Ըստ համաձայնագրի~ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն Կովկասի բնության հիմնադրամին է տրամադրել 30 հազար դոլար, որը կուղղվի ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի 2010-2012թթ իրականացվեն դրամաշնորհով նախատեսված աշխատանքները: Դրամաշնորհի մնացած մասը կտրամադրի Կովկասի բնության հիմնադրամը:

    ԻՐԻՆԱ ՍԵՅԼԱՆՅԱՆ. «ԲԱՑՒ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԴՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՈՒԺԸ»
    ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն


    Դեկտեմբերի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում ստորագրվելու է Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր-Համաձայնագիր : Սույն համաձայնագրի կողմերն են` 1. ՀՀ բնապահպանության նախարարությունը, ի դեմս նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի, 2. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC), ի դեմս Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանի, 3. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, ի դեմս տնօրեն Վարանցով Բարսեղյանի, 4. Կովկասի Բնության Հիմնադրամ (ԿԲՀ), ի դեմս գործադիր տնօրեն Դեյվիդ Մորրիսոնի: Հաշվի առնելով, որ Նախարարության, Արգելոցի և ԿԲՀ-ի միջև 2010 թվականի փետրվարի 12-ին կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի Նախարարությանը երեք տարվա ընթացքում (2010-2012) տրամադրվելու է տարեկան մոտ 85,000 Եվրո € գումար, որը օգտագործվելու է բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվելիք միջոցառումների բյուջեն համալրելու նպատակով. Կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին: 1. Օժանդակություն և Վճարման մեխանիզմ: 1.1. HSBC-ին համաձայնվում է որպես դրամաշնորհ ԿԲՀ-ին տրամադրել 30 000 ԱՄՆ դոլլար , որը կուղվի նախարարությանը` ի կատարումն Խոսրովի դրամաշնորհի 2010-2012թվականների նախատեսված ֆինանսավորման պարտավորությունների:

    Գումարը HSBS-ին կփոխանցի երեք հատկացումներով` 10 000ԱՄՆ դոլլար 2010թ դեկտեմբերին, 10 000ԱՄՆ դոլլար` 2011թ առաջին եռամսյակում և 10 000 ԱՄՆ դոլլար` 2012թ առաջին եռամսյակում: 1.2. Դրամաշնորհի մնացյալ մասը ԿԲՀ-ն կտրամադրի իր միջոցներից: 2. Դրամաշնորհի նկատմամբ վերահսկողությունը. Հաշվետվություններ: ԿԲՀ-ն HSBC-ին կտրամադրի Խոսրովի Դրամաշնորհի պայմանագրի պատճենը և տեղյակ կպահի դրանում ցանկացած փոփոխությունների վերաբերյալ. ԿԲՀ վերահսկելու է դրամաշնորհը Խոսրովի Դրմաշնորհի պայմանագրով սահմանված կարգով և հաշվետվություն է ներկայացնելու HSBC-ին` դրամաշնորհի օգտագործման վերաբերյալ ԿԲՀ-ի և HSBC-ի միջև համաձայնեցված կարգով:

    HSBC-ի համապատասխան պահանջի դեպքում ԿԲՀ-ն կտրամադրի Արգելոցի կողմից իրեն տրամադրված և ԿԲՀ-ի գործադիր մարմնի կողմից ԿԲՀ-ի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները: «Հայաստանը հանդիսանում է աշխարհի 34 բիո-բազմազան տարածքներից մեկը, և մենք այստեղ անսահման հնարավորություններ ենք տեսնում, թե վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանման, և թե տուրիզմի զարգացման առումով: Նշեմ նաև, որ այս ծրագիրը լիովին համահունչ է HSBC-ի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող բնապահպանական ծրագրերին և բացի գումարային աջակցությունը մենք մտադիր ենք ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ներդնել նաև մեր աշխատակիցների գիտելիքներն ու ներուժը, որը նրանք ձեռք են բերել տարբեր երկրներում գիտնականների հետ համատեղ իրականացված գործնական բնապահպանական ծրագրերի ժամանակ»,- ասաց Իրինա Սեյլանյանը և ավելացրեց, «հուսով ենք, որ այսօր ստորագրված հուշագրի, ինչպես նաև ԿԲՀ ներդրումների ու աջակցության շնորհիվ ծրագրի ավարտին Խոսրովի արգելոցը կդառնա Հաաստան այցելող զբոսաշրջիկների թիվ երրորդ այցելատեղին»:

    ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՎԿԱՍԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ
    ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն


    ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանի և Կովկասի Բնության Հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Դեյվիդ Մորրիսոնի միջև: Հանդիպմանը քննարկվել է ` 1. Խոսրավի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր – Համաձայնագրի կնքումը, 2. Կավկասի Բնության Հիմնադրամի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանում 2010-2014թթ իրականացվող ծրագրերը, 3. Կավկասի Բնության Հիմնադրամի հնարավորությունների ընդլայնման հարցերը, ֆինանսական օժանդակությունը ընդլայնելու տեսակետից, այդ թվում` 4. ա/ համատեղ աշխատանք մասնավոր հատվածի հետ մասնավորապես` հիմնադրամի համալրմանը նպատակաուղղված հարցերում, 5. /բ հիմնադրամի համալրմանը նպատակով համագործակցությունը սփյուռքահայության հետ, 6. գ/ համագործակցություն դոնոր երկրների ներկայացուցիչների հետ մասնավորապես` հանդիպման կազմակերպումը դոնոր երկրների ներկայացուցիչների հետ ՀՀ Խոսրովի պետական արգելոցում: ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը կարևորեց այս հանդիպումը և հույս հայտնեց, որ համագործակցությունը մասնավոր հատվածի, միջազգային կառույցների և այլ դոնոր երկրների հետ կտա իր նշանակալի արդյունքները` Կովկասի Բնության Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում առավել արդյունավետ դարձնելու նպա տակով:

    http://ecolur.org/hy/news/2010-12-15/1837/
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 16.12.2010, 11:06:

  23. #30
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկգլխանի մարդիկ էլ կծնվեն



    Երկու ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղում երկգլխանի հորթի ծնունդը գուցե շատերի մոտ միայն ծիծաղ ու զարմանք առաջացրեց, սակայն բնապահպանների և տեղի բնակիչների շրջանում այս երևույթը փաստեց Սոտքի էկոլոգիական ծանր վիճակի մասին:

    Սոտք գյուղը, որը գտնվում է Սոտքի բաց եղանակով մշակվող հանքավայրի անմիջական ազդեցության տակ, կլանում է հանքավայրի թողածը, և այս պարագայում զարմանալի չի լինի, եթե երկգլխանի հորթին տարիներ հետո հաջորդեն նաև երկգլխանի մարդուկներ:

    «Դա ամենաաղտոտված տարածքներից մեկն է, պետք է միայն տեսնել թե ծանր մետաղներով ինչքան է աղտոտված գետը: Այնպես որ, հորթի ծնունդը պատահականություն չէ: Իհարկե, հատուկ ուսումնասիրություններ են պետք, որ հստակ ասենք, թե կապը կա, սակայն դա ակնհայտ է»,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

    Իսկ վախը, որ հանրապետությունում դեռ շատ կծնվեն երկգլխանի հորթուկներ և ոչ միայն, անմիջապես բնապահպանների հայացքն ուղղում է դեպի Կապան:

    Սրան ի հավելում նշենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնը ռադոնի մեծ պարունակություն է հայտնաբերել և՛ Կապանում, և՛ Քաջարանում:
    Սակայն, չնայած Հայաստանում կան համապատասխան մասնագետներ, և հնարավոր ու անհրաժեշտ է տարածքում ուսումնասիրություններ կատարել, պետական պահանջարկը բացակայում է:

    Իսկ «Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ, կապանցի Լալա Ասլիկյանի խոսքով, ԳԱԱ Էկոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի հաշվետվությունը, որը գնահատել է հանքաարդյունաբերության պոչամբարների և այլնի ազդեցությունը Կապան քաղաքի շրջակա միջավայրի վրա, փաստում է, որ հողը, ջուրը և մշակաբույսերը Կապանում վտանգավոր են, և ըստ այդմ, օրինակ, անասունների կաթը կարող է թունավոր լինել:

    Սակայն այդ հետազոտությունն արվել է դեռ 2007 թվականին, իսկ դրանից հետո անցել է արդեն 3 տարի, և մինչ այժմ ոչ մի նոր հետազոտություն չի կատարվել բնակչության շրջանում` պարզելու համար, թե ինչ հիվանդությունների աճ է արձանագրվում, և թե, ընդհանրապես, ինչ էկոլոգիական վիճակում է Կապանը.

    «Մենք համոզված ենք, որ վիճակն ավելի է վատթարացել: Ես` որպես Կապանի քաղաքացի, ի՞նչ երաշխիք ունեմ, որ իմ կերած սննադմթերքը մաքուր է. հիմա ոչ թե մեզանից յուրաքանչյուրի պարտքն է պայքարել այս ամենի դեմ, այլ մենք ուղղակի ուրիշ ճար չունենք»,- ասում է Լալա Ասլիկյանը:

    Իսկ այս պարագայում դեռ կան մարդիկ, ովքեր անմիջապես Կապանում նեղվում են, երբ բնապահպանները բարձրաձայնում են Կապանի խնդիրների մասին և լրատվամիջոցներից աջակցությունը հայցում դրանք հաճախակի բարձրաձայնելու առումով.

    «Եթե մենք ուզում ենք մուտանտների վերածվել, ուզում ենք, որ մեր երեխաները համատարած, Աստված գիտի՝ ինչ հիվանդություններ ձեռք բերեն, կարող ենք ասել, որ ամեն ինչ լավ է»,- ասում է Կարինե Դանիելյանը:

    1in.am

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    shatboyov (21.05.2013), Ռուֆուս (08.03.2011)

Էջ 2 10-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  2. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  3. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52
  4. Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.12.2009, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •