Աշխատանքային խմբի կազմն ու աշխատակարգը վարչապետի որոշմամբ հաստատվեց: Ցանկից հանվել են այն մասնագետների անունները, որոնք ունեին շահերի բախում, քանի որ մասնակցել են առաջին ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող՝ Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվությունների մշակման աշխատանքներին: Իմ ներկայացրած կազմից բացակայում են միայն Հարություն Մովսիսյանի և Հակոբ Սանասարյանի անունները, որոնք ընդգրկվելու են աշխատանքային խմբում իմ կողմից:
Խմբում ընդգրկվելու են նաև Լևոն Գալստյանը և Աննա Շահնազարյանը, Գոռ Հակոբյանը, Նարե Արամյանը ("Ընդդեմ իրավական կամայականությունների" ՀԿ)՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ազդակիր համայնքներից՝ Միհրդատ Ներսիսյանը, Հասմիկ Սարգսյանը, Ահարոն Արսենյանը, Արմեն Վարդանյանը, Արամ Հակոբյանը և Թեհմինե Ենոքյանը: Լիդիան Արմենիա ընկերությունն առաջարկել է Հայկ Ակարմազյանին, Լարի Բրեքենրիջին և Ջոաննա Թրեվիքին: Լրագրողների համար աշխատանքային խմբի գործունեությունը բաց է: Լրատվական կազմակերպություններից խմբում ներգրավվելու և աշխատելու հայտ են ներկայացրել Հետք, Էկոլուր, Էկոնյուզ և Իպրես լրատվամիջոցները:
Ժամկետները բավականին սեղմ են՝ ընդամենը 12 աշխատանքային օր, որի հաշվարկը սկսվելու է աշխատանքային խմբի առաջին նիստի օրվանից: Ժամկետն անշուշտ շատ կարճ է, բայց հաշվի առնելով, որ բոլոր հանքավայրերի վերաբերյալ առկա է ահագին մեծ ծավալի ինֆորմացիա, կարծում եմ կհասցնենք ինֆոն համադրել ու արդյունավետ աշխատել:
Որոշ լոգիստիկ հարցերի կարգավորումից հետո՝ մոտ օրերս խմբի առաջին նիստը կնշանակենք:
Էջանիշներ