User Tag List

Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 144 հատից

Թեմա: Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր

  1. #46
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #47
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #48
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #49
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (03.12.2011)

  6. #50
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.12.2011)

  8. #51
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում էլ տեղ չմնաց, որ հանք չբացեն... էս ի՞նչա կատարվում...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #52
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,285
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում էլ տեղ չմնաց, որ հանք չբացեն... էս ի՞նչա կատարվում...
    Որոշել են ոտակա մի քանի տասնամյակում մեր երկիրն այնպես քամեն, որ վերջում քարն էլ դրսից ներմուծենք:

    Ագահությունը չափ ու սահման չունի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.12.2011)

  11. #53
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոզրովի քարանձավը բացառիկ բնական հրաշք է. այն ևս փրկել է պետք

    Մոզրովի քարանձավը գտնվում է Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին: Քարանձավը կարստային է, որի պատճառով այն արդեն իսկ հանդիսանում բացառիկ բնական հրաշք: Քարանձավում կարող եք տեսնել անկրկնելի կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և անկրկնելի գեղեցկության բյուրեղներ: Աշխարհում նման գեղեցկության քարանձավները կարելի է մատների վրա հաշվել: ԽՍՀՄ ժամանակաշրջանում բազմաթիվ քարանձավախույզների և քարանձավագետների կողմից այն պաշտոնապես հայտարարվել է իրենց կողմից երբևիցե տեսնված ամենագեղեցիկ քարանձավը: Այս մասին ահազանգել է բնապահպան Գոռ Հովհաննիսյանը Facebook--ի իր էջում։ Նա նշել է, որ Մոզրովի քարանձավն ամբողջովին դիտելու համար պահանջվում է ավելի քան 4 - 5 ժամ:

    Ըստ բնապահպանի՝ խնդիրն այն է, որ քարանձավը կենդանի է համարվում, երբ այն ունի կաթոցներ: Քարանձավի հայտնաբերումից անմիջապես մեկ շաբաթ անց ԽՍՀՄ ղեկավարության հրամանով առաջին սենյակի (մուտքի) քանդված առաստաղը փակվել է թիթեղյա ծածկոցով` այնտեղի խոնավությունը և կաթոցները պահպանելու ու վանդալների մուտքը արգելելու համար: «Մեր կառավարության անտարբերության շնորհիվ տեղի բնակիչները վերջին 20 տարիների ընթացքում գողացան և տարան թիթեղյա ծածկոցը, իսկ անբարեխիղճ արշավախմբերը և այցելուները կոտրեցին մուտքի դուռը` անարգել ելումուտ անելու համար: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում թափանցած փոշու պատճառով քարանձավը կորցրեց ամբողջ փայլը, իսկ հազարավոր տարիների ընթացքում առաջացած բազմաձև կարստային գոյացությունները թալանվեցին և դուրս հանեցին: Այս ամենը շարունակվում է մինչ հիմա»,- գրել է նա:

    Բնապահպանի դիտարկմամբ հարկավոր է փակել մուտքի անցքը՝ խոնավության մակարդակը պահպանելու համար։ Հարկավոր է սահմանափակել այցելությունների քանակը և դրանք իրականացնել միայն հատուկ մասնագետի ուղեկցությամբ։

    Գոռ Հովհաննիսյանը կոչ է արել անշնորհք վերաբերմունքից և համընդհանուր անտարբերությունից փրկել այն հրաշքը, որը համաշխարհային մակարդակով նույնիսկ բացառիկ հրաշք է համարվում: «Խոսքս և խնդրանքս ուղղում եմ բոլոր արշավախմբերին, ղեկավարներին և անհատ արշավականներին: Սիրելի ընկերներ, հիմնականում հենց մեր պատճառով է, որ այդ ստորգետնյա հրաշքից ընդամենը 20%-ն է մնացել: Եկեք միասին, ձեռք-ձեռքի տված փորձենք ուղղել մեր թույլ տված սխալը և կանգնեցնենք դեռ շարունակվող ավերածությունները, որոնք բոլոր քարանձավագետները նաև սրբապղծություն են համարում»:

    http://tert.am/am/news/2011/12/07/Mozrov/

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.12.2011), Tig (07.12.2011), Varzor (07.12.2011)

  13. #54
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաջարանցիներին բռնի տեղահանում են (ձայնագրություն)
    ԴԵԿՏԵՄԲԵՐ 7, 2011 13:24

    ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանքարդյունաբերության նպատակով համայնքի հողերը իրացվում են, բնակիչներին էլ ստիպում են հեռանալ գյուղից:

    Քաջարան համայնքի գյուղատնտեսական նշանակության մոտ 200 հա հողատարածք, որը բնակիչների եկամտի, կարելի է ասել, միակ աղբյուրն է, ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն ինչպես գյուղացիներն են ասում՝ սա ամենեւին էլ հանրային շահ չէ, այլ 1-2 մեծահարուստի շահերից բխող որոշում է: Բանն այն է, որ գերակա շահ ճանաչված հողատարածք օգտագործվելու է հանքարդյունաբերության նպատակով: Սա նշանակում է, որ լուրջ վտանգ է սպառնում շրջակա միջավայրին: Բնապահպաններն ու գյուղացիներն ահազանգում են, որ հանքը բացելով՝ համայնքները թունավոր փոշու մեջ կկորեն: Թեեւ, ըստ կառավարության որոշման, հողի կատեգորիան շատ բարձր է գնահատվել, եւ գյուղացիներին բավականին խոշոր փոխհատուցումներ կտրամադրվեն, սակայն քաջարանցիները դրան կտրականապես դեմ են. «Սա մեր ծննդավայրն է, մենք այստեղ ենք ապրում եւ իրենց տված գումարով ի՞նչ ենք անելու: Մեզ այդ հողերը պետք են ապրելու նպատակով: Իսկ գումարը կծախսենք՝ կգնա: Ուզում են զոռով մեզ տեղահանել»: Ընդ որում, գյուղացիները մտածում են, որ կառավարությունը դեռ վաղուց է մտադրվել գյուղը բնակիչներից ազատել, եւ դրա ապացույցն այն է, որ միակ դպրոցը փակվեց, գյուղ տանելու ճանապարհ էլ տարիներով չի կառուցվում:

    «Առավոտի» հետ զրույցում Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը բավականին զայրացած ու կիսագոռգոռոցով ասաց. «15 տարվա գյուղապետ եմ, ոչ գազ ունենք, ոչ ճանապարհ, ոչինչ, ոչինչ չունենք: Մի հող ունենք, էն էլ մեզանից խլում են: Առանց մեզ հետ քննարկելու մեր հողերը գերակա շահ են ճանաչել: Ուզում են մեզ աքսորեն մեր պապական հողերից: 131 ընտանիք ո՞ւր գնա: Ի՞նչ են ուզում մեզանից: Մարդիկ այստեղ գերեզմաններ ունեն, հին եկեղեցի կա, ո՞նց թողնենք՝ գնանք: Անկուշտի պես սաղ վերցնում են իրենց ու իրենց գրպանները լցնելու մասին մտածում: Այդտեղ մի 100 տարվա պաշար էլ չկա, ու դրա համար մարդկանց բռնի տեղահանում են: Պետք լինի, արյուն էլ կթափենք, բայց դուրս չենք գա»: Համայնքապետի ներկայացմամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը իբրեւ թե սոցիալական խնդիրներ է լուծում, սակայն հենց իրենց գյուղի համար մինչ օրս ոչինչ չի արել, եւ գյուղապետը վստահ է, որ դա նպատակային է եղել. «Խաբում են ու խաբում: Մի քանի անգամ տնօրենի հետ հանդիպել եմ, հա խոստումներ ա տվել ու աբսյալուտնի բան չի արել»:

    Ուշագրավն այն է, որ Քաջարան համայնքը սահմանամերձ է եւ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նախիջեւանից: Այսինքն՝ կառավարությունը ռազմավարական նշանակության համայնքը փոխանակ է՛լ ավելի ուժեղացնի եւ անվտանգ դարձնի, դեռ մի բան էլ բնակչությունից դատարկում է: «Մենք դառնում ենք հարկադրաբար տեղահանվողներ»,- հայտարարում են բնակիչները: Գյուղացիները պնդում են, որ իրենց հողերի համար ակտիվ պայքարողներին պետական կառույցներն արդեն սկսել են հետապնդել: Մեզ հետ զրույցում գյուղապետը վստահեցրեց, որ օրը մեջ ոստիկան է հայտնվում. «Մեկ էլ ինչ-որ դատախազ է գալիս, ես շատ գիտեմ՝ ինչ են ուզում: Արդեն ներվերս չի հերիքում: Գյուղը քանդեն էլ՝ մեկ ա, դուրս չենք գալու»:

    Քաջարանցիները կառավարությունից պահանջում են չեղյալ ճանաչել թիվ 627-Ն որոշումը: Նրանք նաեւ պահանջում են սահմանամերձ գյուղին հատուկ ուշադրություն դարձնել. «Մեր սրբավայրերը՝ 17-րդ դարում կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված փառահեղ հուշակոթողը, գերեզմանատունը, որտեղ ամփոփված են մեր անվանի նախնիների, ինչպես եւ լեռնահանքային ձեռնարկության վաստակաշատ աշխատողների աճյունները, ենթակա չեն բարբարոսության: Մենք չենք պատրաստվում հեռանալ: Հայրենի ծննդավայրը չի կարող գին ունենալ. այն անգին է, եւ որեւիցե փոխհատուցման մասին խոսակցություններն անգամ չեն կարող ստիպել մեզ փոխելու մեր մտադրությունը»:

    Ուշագրավն այն է, որ երեկ մայրաքաղաքում գերմանական տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության առաջադրանքով տեղի է ունեցել «Կանաչ տնտեսություն» խորագրով բնապահպանական համաժողովը, որին մասնակցել են կառավարության անդամներ, գործարարներ: Այս համաժողովի գաղափարն այն էր, որ ուղղություններ մշակվեն, այսպես ասած, կանաչ տնտեսություն ունենալու համար եւ չվնասվի շրջակա միջավայրը: Փաստորեն Հայաստանի կառավարությունը միջազգային կառույցների աչքերին «թոզ է փչում», իսկ երկրի ներսում որդեգրած քաղաքականության ճիշտ հակառակ գործողություններ իրականացնում:

    Աղբյուր՝ aravot.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (16.12.2011), yerevanci (15.12.2011)

  15. #55
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,285
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ ու սովորական, բայց զարհուրելի ու սահմռկեցուցիչ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
    Թող լափեն, հետները տանելու են...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #56
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀօրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին շատ են խոսում, բայց իրավական առումով դեռ հստակ առաջարկներ չեն տալիս: Հուսով եմ այս հարցազրույցը, չնայած իր երկարությանը կտա շատ հարցերի պատասխաններ:

    Գոռ Մովսիսյանի կարծիքով` Աժ առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագիծը իրավական չէ


    09.12.2011
    Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանի հետ

    Բնապահպանների քննադատությանն արժանացած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն անցավ առաջին ընթերցումը Ազգային ժողովում: Նախագծի ո՞ր կետերն են անընդունելի:


    Այսօրվա գործող օրենքում հստակ ամրագրված կանոնները դեռևս լիարժեք չեն իրագործվում: Ու նոր նախագիծը ներկայիս վիճակից մի քանի քայլ ավելի հետ է տանելու ամեն ինչ, ես կասկած չունեմ, ու այդ պատճառով չի կարելի լռել:


    Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է նման բովանդակությամբ ու մասնագիտական տարրական կանոնների չհամապատասխանող օրենքի նախագիծը հայտնվում է ԱԺ-ում, ու դեռ առաջին ընթերցմամբ էլ անցնում:


    Մեկ տարուց ավել է այս նախագիծը կա ու այն արդեն իսկ քննարկվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում և, անկեղծ ասած, ես դրան մասնագիտական առումով լուրջ չեմ վերաբերել, բայց հիմա արդեն մեկ վարկյան չեմ կասկածում, որ կընդունեն օրենքի նախագիծը, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է արդյունք ցույց տա:


    Կնշե՞ք այն ակնհայտ խնդիրները, որոնք անհապաղ պետք է շտկվեն, քանի որ նախագիծը հավանական է, որ շուտով անցնի նաև երկրորդ ընթերցմամբ:


    Մեր երկրում գործող փորձաքննության համակարգի պարագայում Օրենքի ցանկացած կոնցեպտի կառուցման հիմքում պետք է դրվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման' որպես մասնագիտական գործունեության, և փորձաքննության՝ որպես կառավարման գործառույթի տարբերակումը, ինչը բացակայում է: Երկրորդ խնդիրը, որ ես տեսնում եմ ընթացակարգի հետ է կապված: Նախագծով նախատեվում է այդ ընթացակարգը բաժանել երկու՝ նախնական և հիմնական փուլերի: Իմ կարծիքով՝ այս մոտեցումը ոչ մի նորարարություն իր մեջ չի պարունակում, քանի որ գործող օրենքում նախատեսվում է ծանուցման և փաստաթղթերի ներկայացման պայմանական փուլեր, ինչը նախագծով համընկնում է վերոգրյալ փուլերին:


    Նախագծով փորձաքննության ժամկետները կրճատվում են, նախկինում 180 օրվա փոխարեն դարձրել են 90 կամ 70 օր' երկարաձգման հնարավորությամբ: Սա իհարկե անընդունելի է, քանի որ հիմնական փուլի գործողությունները երկար ժամանակ են պահանջում, իսկ ժամկետները կարելի էր կրճատել ոչ թե հիմնական, այլ ծանուցման փուլը օրենքից պարզապես հանելով: Միայն ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) նախագիծ ներկայացնելն արդեն իսկ պարունակում է բոլոր հարցերի պատասխաններն իր մեջ: Այսպիսին է նաև փաստացի վիճակը:


    Ինչպե՞ս կընթանա փորձաքննությունը, եթե այս օրինագիծը դառնա իրականություն:


    Նախագծում պետք է նշվեր, որ մեկ գործունեության համար պետք է տրվի մեկ եզրակացություն (սա փորձաքննության ինստիտուտի սկզբունք է), որպեսզի չկրկնվի Թեղուտի հանքավայրի շահագործման փորձաքննության սխալը (երկու փորձաքննական եզրակացություն): Մինչդեռ նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ կետում նշվում է, որ որոշ պայմաններից ելնելով՝ գործունեությունը կարող է ենթարկվել կրկնակի փորձաքննության: Գործարարը չպետք է մեկ գործունեության համար անցնի երկու փորձաքննություն, ուստի ճիշտ կլինի այն անցկացնել քաղաքաշինական կամ այլ փորձաքննություններից հետո, եթե դրանք փոփոխելու են գործունեության բնույթը:


    Փորձաքննության ենթարկվող տարածքի շրջակա համայնքների մասնակցությունն այս գործընթացին ապահովվո՞ւմ է:


    Ամբողջ «աբսուրդի թատրոնը» սկսում է այն ժամանակ, երբ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող նոր 6.1 հոդվածի 7-րդ մասում նշվում է, որ լիազոր մարմինը համայնքի բացասական կարծիքի դեպքում կարող էնախնական փուլում դադարեցնել փորձաքննությունը, այսինքն՝ կարող է և հաշվի չառնել: Նախ' անհասկանալի է, թե ինչպես են համայնքի կարծիքը վեր հանելու, երկրորդ' եթե այդ կարծիքը պետք է հաշվի առնվի, ապա այն պետք է լինի իմպերատիվ: Նախագծի ընդունմամբ ստեղծվելու է երկիմաստ իրավիճակ' առանց որոշակի լուծումների:


    Ու՞մ է ձեռնտու այս նախագիծը, եթե այսքան արագ ուզում են ընդունել այն, արդյո՞ք գործարարները գոհ կմնան դրանից:


    Փորձաքննության իմաստը այն է, որ գործարարի գործունեությունը համապատասխանեցվի այդ սահմանափակումներին, իսկ այս նախագիծը իրականում բիզնեսի համար անկանխատեսելի պայմաններ է ստեղծում: Գործարներն էլ են իրականում ուզում հասկանալ, թե օրենքով ինչ կարող են անել: Օրինակ' օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող նոր 6.1 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է անթույլատրելի համարել նախատեսվող գործունեության իրականացումը' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բնապահպանական սահմանափակումները: Կարող են արդյո՞ք Նախագծի հեղինակները բացատրել, թե ինչ է նշանակում «օրենսդրության բնապահպանական սահմանափակում» և ինչո՞ւ որևէ սահմանափակումից ելնելով գործունեությունը պետք է արգելվի: Փորձաքննությունն անցակցվում է այն նպատակով, որպեսզի նախատեսվող գործունեությունը համապատասխանեցվի այդ սահմանափակումներին, այլ ոչ թե ի սկզբանե արգելվի: Օրինակ' ինձ, որպես իրավաբանի, սահմանափակում է կարմիր գրքում գրանցված կենդանիների գտնվելու վայրում գործունեության իրականացումը: Քանի՞ գործունեության իրականացում է թույլատրվել այդպիսի տարածքներում: Գործունեության իրականացումը կարող է արգելվել միայն բացասական փորձաքննական եզրակացության հիման վրա: Սա է ինստիտուտի տրամաբանությունը: Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ նախնական փուլը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, բացի այդ այս դրույթը հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:


    Դուք հայտարարում եք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցել է Սահմանադրությանը չհամատասխանող օրենք, կարո՞ղ եք նշել իրավական ակնհայտ այլ սխալներ:


    Գործող օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հասարակական լսումների անցկացման կարգը պետք է հաստատվեր ՀՀ կառավարության որոշմամբ, սակայն այն մինչև օրս չի հաստատվել: ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետո դրա 83.5 -րդ հոդվածի ուժով բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Ուստի օրենքի նախագծում պետք է տեղ գտներ նաև այդ կարգը, սակայն այն բացակայում է:
    Նախագծի մի քանի հոդվածներ (օրինակ' 13.2 հոդվածի 1-ին և 2-րդ կետերը կամ 15-րդ հոդվածը) բառացիորեն կրկնում են «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման» մասին կոնվենցիայի և Ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության դրույթները: Ցանկանում եմ ընդամենը հիշեցնել, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով մատնանշված դրույթները ուղղակիորեն կիրառելի են: Իհարկե, այդ միջազգային պայմանագրերում կան ամրագրված ընթացակարգեր կամ հասկացություններ, որոնք պետք է որոշակիացնել ազգային օրենսդրությունում: Սակայն դրանք պետք է միմյանցից տարբերակել: Կարծում եմ' առկա է միջազգային կառույցների կողմից ներկայացվող պահանջների սխալ ընկալում:


    Կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ նախագիծն ավարտուն վիճակում չէ:


    Նախագծում լուծված չէ նաև փորձաքննական եզրակացության՝ որպես վարչական ակտ ճանաչելու խնդիրը: Ներկայումս ընդունվող փորձաքննական եզրակացությունները նույնիսկ կատարյալ օրենսդրության պայմաններում չեն կարող պատշաճ իրավական հիմք հանդիսանալ նախատեսվող գործունեության համար: Անհրաժեշտ է հստակ սահմանել փորձաքննական եզրակացության կառուցվածքը (ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասեր) և սահմանել կառուցվածքային յուրաքանչյուր մասի բովանդակության շրջանակը: Այստեղ կարևորում ենք հասարակության ներկայացրած կարծիքները ընդունելու կամ մերժելու ամրագրումը փորձաքննական եզրակացությունում: Հասարակական կազմակերպություններն էլ արդեն կկարողանան բողոքարկել այն դատական կարգով, քանի որ ակտը կվերաբերի նրանց իրավունքներին: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ բնապահպանության նախարարության ակտերն, առնչվելով հանրային շահերին, չեն կարող բողոքարկվել դատական կարգով, ինչն անդրադառնում է իշխանության մարմինների հակակշռման մեխանիզմի վրա:


    Թերի է վերանայված օրենքի հիմնական հասկացությունների հոդվածը: Անհասկանալի և իրավական առումով հիմնավորված չէ նաև այն, որ նախաձեռնության փաթեթով չի առաջարկվում լրացնել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը' սահմանելով պատասխանատվություն պաշտոնատար այն անձանց համար, ովքեր խախտում են օրինակ' հասարակական լսումների կամ հասարակության իրազեկման կամ փորձաքննական եզրակացության տրամադրման կարգը: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, թե առանց երաշխիքների իրավական նորմերի իրացումն ինչպիսի խնդիրների է հանդիպում:


    Ամենաակնհայտ թերություններից է նաև այն է, որ փորձագետին ընտրում է նախաձեռնողը: Եթե անկախությունն են ցանկանում երաշխավորել ուրեմն թող փորձագետին ընտրի և՛ լիազոր մարմինը, և՛ համայնքը, և՛ հասարակության շահագրգիռ ներկայացուցիչները:


    Գուցե ավելորդ թվա, սակայն կհավելեմ նաև օրենքի նախագծի անհամապատասխանությունը հայոց լեզվի կամ օրենսդրական ակտի տեխնիկայի տարրական կանոններին (օրինակ' գրեթե յուրաքանչյուր հոդվածում «հնարավոր անդրսահմանային ազդեցության դեպքում» արտահայտության օգտագործումը՝ ընդհանուր և հատուկ կանոնների փոխհարաբերակցության ամրագրման փոխարեն):


    Արդյո՞ք փորձաքննական եզրակացության վերանայման գործընթացը հստակ է ձևակերպված օրենքի նախագծով:


    Եզրակացության վերանայման ու փոփոխության կարգը կառավարության որոշմամբ է սահմանվում, այն դեպքում, երբ ՀՀ սահմանդարության համաձայն (հոդված 83.5)՝ այն պետք է ամրագրվի օրենքով: Անհրաժեշտ է նաև փորձաքննական եզրակացության փոփոխման և լրացման հնարավորություն ընձեռել նախատեսվող գործունեությունն իրականացնողի նախաձեռնությամբ: Այսինքն փորձաքննական եզրակացության պայմանների փոփոխման անհրաժեշտության պարագայում լիազորված մարմինը ոչ թե պետք է պահանջի լրացուցիչ փորձաքննության անցկացում, այլ փոփոխի կամ լրացնի փորձաքննական եզրակացությունը:


    Նշեք կոնկրետ երեք դրույթ, որ պետք է անպայման փոփոխության ենթարկել նոր օրինագծում:


    Այս օրենքը ոտքից գլուխ պետք է փոխել:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/interview/2011/12/09/gor
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 12.12.2011, 15:59:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (16.12.2011), Tig (12.12.2011), Varzor (16.12.2011), yerevanci (12.12.2011)

  18. #57
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (15.12.2011)

  20. #58
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոստիկանները տարել են Քաջարանի գյուղապետին
    18:33 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Այսօր «ԷկոԼուր»-ն ահազանգ է ստացել, որ ժամը 15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան «հրավիրել Քաջարանի միլպետի մոտ»:

    Մի քանի ժամ անց գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ից Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում են Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կհանձնվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:

    Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա նշանակում է ամբողջ գյուղի հարկադիր տարհանում:

    Օրվա վերջում հայտնի դարձավ, որ գյուղապետին ազատ են արձակել։

    Աղբյուր` a1plus.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.12.2011), yerevanci (15.12.2011)

  22. #59
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Fortune Oil ընկերությանը տրված թույլտվությունը չեղյալ է համարվել

    Վերջերս չեղյալ է համարվել Հրազդան քաղաքում երկաթահանք կառուցելու համար Fortune Oil ընկերությանը տրված թույլտվությունը: Այսօր այս թեմայի շուրջ քննարկում է եղել Բնապահպանության նախարարությունում: Հանդիպմանը ներկա են եղել Fortune Oil ընկերության նախագահը, իրավաբանը, բնապահպանության նախարարը, նախարարությունից ներկայացուցիչներ և բնապահպանական կազմակերպություններից բնապահպաններ և փորձագետեր: Բոլոր կողմերը հայտնել են իրենց մտահոգությունները:

    «Առաջին լրատվական»-ին հանդիպման մանրամասները ներկայացրեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը`քննարկումն առողջ գնահատելով: «Ընկերության ներկայացրած նախագիծը գիտականորեն հիմնավորված չէ, ոչ ձեռնտու և անթույլատրելի: Չինական կողմի իրավաբանն ասաց, որ նոր նախագիծ է կազմվում, քանի որ ներկայիս նախագծի դրական եզրակացությունը չեղյալ է համարվել»,- նշեց Հ. Սանասարյանը`հավելելով, որ սա չի նշանակում, որ այս նախագիծը տապալված է:

    Ըստ Հ. Սանասարյանի` ընկերության ներկայացուցիչները մինչ այսօր ապօրինաբար են գործունեություն ծավալել: Նա մտավախություն հայտնեց, որ հանքավայրի շահագործումը կխառնի Հայաստանի բոլոր ջրային շերտերը, որը կարող է կործանարար լինել: Հ. Սանասարյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին բնապահպանները սպասում են, որ կազմվի նոր նախագիծը, չնայած ընկերության ներկայացուցիչները կոնկրետ ժամկետներ չնշեցին:


    Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթահանքում չինական Fortune Oil ընկերության կողմից իրականացվում էին երկրաբանահետախուզական և կառուցման աշխատանքներ: Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքի տարածքում: Հանքի շահագործումը սպառնում է Հրազդանի էկոլոգիական վիճակի վատթարացմանը, ինչպես նաև հանքավայրից ընդամենը 600-700 մ հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրների աղտոտմանը, որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն Հրազդան քաղաքը, այլև Երևանը:

    Աղբյուր՝ 1in.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.12.2011), yerevanci (15.12.2011)

  24. #60
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հալալ է, Քաջարանի ՔԱՋՆ գյուղապետին...

    Քաջարան գյուղի գյուղապետը հրաժարական է տվել եւ դուրս է գալիս ՀՀԿ-ից /ձայնագրություն/

    Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից, իսկ այսօր հրաժարվելու է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամությունից` այդպիսով բողոքելով իր եւ իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ:

    Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

    Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

    Ամիսներ շարունակ քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ողջ գյուղի հարկադրական տարհանում է նշանակում:

    «Ես պայմանագիրը չեմ ստորագրել ու կյանքում չեմ ստորագրի: Ես դիմում եմ գրել` հրաժարական եմ տվել, այսօր էլ գնում եմ Հանրապետական կուսակցությունից հրաժարական տալու», - ասաց Ռաֆիկ Աթայանը:

    Գյուղապետը պատմեց, որ իր նկատմամբ բոլոր կողմերից ճնշումները շարունակվում են, պարտադրում են, որ ստորագրի հողերի հանձնման պայմանագիրը:

    «Դիմել եմ կառավարությանը, նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին: 15 տարի է կուսակցական եմ. ես բոլորին էլ դիմել եմ, իրենք էլ գիտեն, որ ես կուսակցական եմ: Էսօր իմ կուսակցությունը եկել է իմ գյուղը քանդում է: Ես ուրիշ անելիք չունեմ, ես իմ գյուղում մնալու եմ», - հայտարարեց Ռաֆիկ Աթայանը` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունից այս հարցում որեւէ աջակցություն չի ստացել:

    Քաջարանի գյուղապետը նաեւ հավաստիացրեց, որ գյուղապետի պաշտոնից հրաժարական տալով` համայնքին անպաշտպան չի թողնում եւ որպես գյուղի շարքային բնակիչ շարունակելու է իր պայքարը:

    «Մեր գյուղը` մերն է: Ես իմ պարտականությունները մինչեւ մահ ու գերեզման կատարելու եմ», - հայտարարեց Ռաֆիկ Աթայանը:

    Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Աթայանի` կուսակցությունից դուրս գալու որոշումը, ասաց, թե` «մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում որեւէ կուսակցության անդամագրվելու, կամ կուսակցությունից դուրս գալու հարցը»:

    Քաջարան գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից: Վերջինս նշեց, թե հարցը քննարկման փուլում է եւ կպատասխանեն ավելի ուշ:

    Աղբյուր՝ azatutyun.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    yerevanci (15.12.2011), Գեա (16.12.2011)

Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  2. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  3. Միջեկեղեցական լուրեր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Կրոն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.03.2010, 14:52
  4. Վտանգավոր այլընտրանքային էներգետիկա
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.12.2009, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •