Մեջբերում try_catch-ի խոսքերից Նայել գրառումը
Ցավալի է որ կան այսպիսի "հայեր" : Ինչ՞ է նշանակում Արցախը տանք թուրքերին, ինչ՞ է նշանակում ում համար կռվենք :
Նախ, պատերազմի սկսվելուն պես, առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու կտանեն ռազմի դաշտ, դառը փորձն է հուշում:
Երկրորդ, պոտենցիալ փախչողներին, լավ ասենք դուք փախաք, բա ձեր կանայք, երեխաները, բարեկամները, ընկերները .... Համոզված եղեք, բոլորով միասին չեք հասցնի փախնել:
Երրորդ, հաստավզերն ու հաբռգածները միշտ էլ եղել են, մի քիչ տարբերությամբ, Նիվեքի գույնը բորդոյից դարձել ա սպիտակ, մորուքների առատությունն էլ փոխարինվել ա գլխի մազերի բացակայությամբ, մնացածը նույնն ա;
Զարմանլու չի, որ երիտասարդ, ընդիմադիր ու ոչ ստրկամիտ մասսան ա գերիշխում հայրենիք բառի վրա թքած ունեցողների մեջ: Դա նրանից ա, որ երիտասարդ սերունդը երևի չի հիշում, թե ով էր տիրի Սամոյի խաթեր Հայաստան մտնող շաքարավազի մեքենաները խլում, ով էր ՄՀՈՋ-ի կիլլերներին ուղարկում Ջիլավյանի հախից գալու ու կարագի ներմուծման մենաշնորը իր լավ ախպորը տալու, թե ոնց էին հաստավզերը մի ամիս շարունակ համալսարնը տեռորի ենթարկում, որ գտնեին թէ ով էր Դավիթ Տերպետրոսյանին նեղացրել..... ու էլի լիքը սենց բաներ; Մի բան չկար , չկար ընդումություն, իրա "ազգի նվիրյալ լիդերով", որ համոզեր մեզ թքել Արցախի վրա, ուրախանալ պետական ապարատի քանդվելու նշույլներով, կիսեր ազգը ու ասեր ով մեզ հետ չի ... , հասկացաք երևի;

Չէ, վիճակներս լավ չի, ներսում բոլորս առյուծ ենք, մեր քաղաքացու, ոստիկանի, զինվորի, կողքի քուչի տղու հածից գալու համար մի հատ ենք, բայց թուրքի հարցում...., չէ այ ախպեր, մենք չկանք, ինչներիս ա պետք՞ որ, ավելի լավ ա ինչ ուզում են տանք իրանց պրծնենք , խախանդ ապրենք:
շատ հուզիչ էր ելույթդ, շաատ: հիմա էս բաժնում չենք սկսելու նորից խոսել, թե ով է իրականում ցանկանում ծախել Արցախը. էդ էժանագին լուրերը արդեն զզվեցրել են.
հա, լավ ա, որ չենք հիշում էդ ամեն ինչը, շատ լավ ա. բայց հիմիկվանը շատ լավ տեսնում ենք: Ու լավ էլ գրել ես, որ ոչ ստրկամիտ մասսան է ընդդիմությունը, բա որ տենց մտածում ու հասկանում ես, էլ ինչի ես վայլուրյան սենսացիաներ պատմում?
Էս արդեն լրիվ դասական էր , հարգելի Astgh, երջանիկ եմ, որ քո նման մտածողները շատ քիչ են, թե չէ բաններս բուրդ էր:
Հարգելի փորձիր բռնել, երջանիկ կլինեմ, եթե ազատագրես մյուս տարածքներն էլ ու վայելես քո կյանքը, բայց արդեն քո իսկ հողում ազգային փոքրամասնություն դարձած
հա, ու երջանիկ եմ, որ դու պետական գործիչ չես
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ափսո՜ս, արգելափակեցի, նոր կարդացի
Հավեսով այս վերևիս գրողին կպատասխանեի ու համապատասխան վայր կուղարկեի, բայց ինչպես ասում են, արգելափակվածի հետևից չեն խոսում
չէ, լավ էլ խոսում են. համոզված եմ, որ կմտնի ու կկարդա իրա գրառման մեկնաբանությունները էս ազգը մի օր կսկսի ՌԵԱԼ դատել, թե էլի հույսը Աստծու վրա է դրել?
ուզում եք ծովից ծով Հայաստան, դե սկսեք սերունդ դաստիարակել հայկական ոգով, ոչ թե ձեր տխմար մուղամների ներքո