Հետաքրքիր է իմանալ` ում նկատի ունեք` ասելով պաշտպան՞
Այն զինվորներին, որ այսօր սահմանն են պահում, նրանց հրամանատարներին, այն մարդկանց, ովքեր 92-94 ռազմական գործողություններին են մասնակցել, թե այլ տարբերակներ էլ կան՞
Այդ որ ասում եք` ուրիշի ջանքերի շնորհիվ խախաղ ապրում են, ՇԱՏ ՃԻՇՏ Է, բայց ես այսպես կասեի, մինչ երիտասարդների մի մասը ծառայում է, մյուս մասը 180 կմ/ժ արագությամբ Երեւանի փողոցներով իրենց բրաբուսներով են ֆռֆռում, «երիտասարդական կյանք» են անում: Դրա համար լրիվ հասկանում եմ այն մարդկանց, ով պատրաստ չէ իր կյանքը տալ հանուն նրա, որ որոշ մարդիկ շարունակել հանգիստ իրենց զվարճանքները, կամ էլ հանգիստ շարունակեն իրենց բիզնեսները, իրենց մաֆիաները, իրենց «Փոքրի արքայությունը» վայելելը ու իրենց կյանքերով քարկտիկ խաղալը:
Բարի եղեք այնպիսի իմիջ և այնպիսի մթնոլորտ ստեղծեք, որ մարդիկ տեսնեն, որ արդարություն կա, որ ԲՈԼՈՐՆ են գնում պաշտպանելու հայրենիքը, ոչ թե խեղճերը: Բարի եղեք այնպիսի կյանք ապահովել մարդկանց, որ իմանան` ինչ են կորցնում և ինչի համար են պայքարում: Այդ դեպքում նոր համարձակվեք ամպագորգոռ հայտարարություններ անել:
Տնից նստած խոսելը ու ռազմատենչ հայտարարություններ անելը շա~տ հեշտ է:
Եթե իսկապես հայրենասեր եք ու իսկապես պատրաստ եք պաշտպանել Հայրենիքը, ներդրեք բոլոր ջանքերը, որ պատերազմ չլինի:
Էջանիշներ