Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ կարաս ասես ուրիշ ինչ է ասել սիրտ,իսկ որն է այդ սիրտը,Երևա՞նը,մենք տարածքով այնքան փոքր ենք որ կարիք էլ չկա Երևան հասնելու,եթե Թուրքիան փորձի հարձակվել հայաստանի վրա ինչպես ուզում էր Արցախի պատերազմի ժամանակ անել և միայն ԼՏՊ ի ճիշտ քաղաքականության շնորհիվ դա տեղի չունեցավ,ապա իրենց արսենալի շնորհիվ մեկ ամսի ընթացքում թուրքը Սևանում լող կտա,եթե չունենանք Արցախ ապա շատ մատչելի է դառնում Սյունիքը:Թուրքի նպատակը միշտ էլ եղել է հային վերացնելը և պետք չի ասել որ նա այդ նպատակից հետ է կանգնել,ցանկացած առիթի դեպքում այդպես էլ կանի:
Եթե ընդունենք Արցախը սիրտն ա, Կուր-Արաքսյան սահմանն էլ թոքերն են? թարգեք էլի. եթե կա սիրտ հասկացողություն, էդ Երևանն ա. ասեմ ինչու? որովհետև եթե Երևանի վրա մի ռումբ էլ գցեն, էլ Արցախ, Կուր ու Արաքս խնդիրներ չեն լինի, որովհետև հայկական հարցը միանգամից կլուծվի

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Անկեղծորեն զարմացած եմ: Ինձ թվում էր, որ իմ գրառումից հետո, որը թեմայում երկրորդ գրառումն է, թեման չպիտի շարունակվեր: Ու ամեն օր տեսնում եմ, որ գրառում գրառումի վրա ա ավելանում Չէ, իհարկե չեմ կարդում:
Բայց նոր մի քանի տող մի քանի գրառումից կարդացի, օրինակ վերջինից: Ուզում եմ էլի գրեմ էն, ինչ գրել եմ առաջին գրառման մեջ: Բայց եկեք չգրեմ: Եկեք դուք գնացեք ու կարդացեք: Ես էլ շարունակեմ նայել թե թեմայի էջերը ոնց են աճում: Երբ հասնեն 20-ի կողմերը, երևի մի հատ էլ էս կարգի գրառում կանեմ
Չուկ ջան, ստեղ բոլորս ցանկանում ենք, որ մեր գրառումը լինի վերջինը հայ ենք, չէ?
էս կատակ էր, բայց... օֆֆֆ, չգիտեմ, ջղայնացա. ախր ոնց կարելի ա միֆերի հետևից ընկնել?
երբ որ քեզ չի մտահոգում քո երկրի ներսում տիրող իրադրությունը, էլ ոնց ես խոսում միջազգային խնդիրներից?