Ապրում ես Եվրոպայում և կարծում եմ չես ընկալալ Եվրոպական, ազատ աշխարհի զարգացման օրենքներն ու օրինաչափությունները:
Հայկական-սովետական մենթալիտետը իհարկե ամեն ինչ անվերապահ կապում է "սեփական ժողովրդին խաբելու, ստրկացնելու, հարիֆացնելու" հետ:
Բայց եթե քչից շատից ծանոթ լինես տնտեսագիտության օրենքների հետ, ապա շատ հեշտ կնկատես, որ սխալվում ես: Պահանջարկի, առաջարկի ու դեմոկրատական պետության /ոչ թե դեմոկրատիայի, այլ դեմոկրատական պետության/ սկզբունքների ընդունումը ու կատարումը ու պետական սոցիալական վերահսկողության մեխանիզմների ներմուծումը Եվրոպական մոդելի հիմքում է դրված:
Օրինակ՝ Կանադայում, որտեղ ես եմ ապրում, պետական պրոգրեսիվ հարկատեսակների ներմուծման հիման վրա աշխատավարձի որոշակի սահմանից այն կողմ աճը ուղղակի ձեռք չի տալիս, քանի որ զրկվում ես լիքը ուրիշ բաներից:
…
ասածս ինչ ա որ Եվրեպական ու Հյուսիս Ամերիկյան կառավարությունները քայլեր են անում ընդհանուր ստրատեգիայի մեջ ու բոլոր քայլերը ունեն երկարաժամկետ նշանակետեր:
Իսկ հայկական /թերզարգացած ասիական/ կառավարությունները շարժվում են միայն ռեակցիա տալու. հակազդելու քաղաքականությամբ, ինչը ոչ մի զարգացում չի կարող ապահովել սկզբունքորեն: Առավել ևս, չհաշված այն այլասերումները, որ հատուկ են երկարաժմկետ ուղենշեր չունենալու պատճառով- տարբեր "ճարպիկ, շուստրի" կառավարիչները ժողովրդին կեղեքելուն ու հարիֆացնելուն:
Էջանիշներ