Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Gayl ջան, եղբայր Ես ծառայել եմ հենց Մոնթեի ստեղծած գնդում: Ես շատ եմ լսել Մոնթեի խորհրդավոր մահվան մասին: Իմ երկու եղբայրները(ոչ հարազատ) զոհվեցին Արցախում բայց ոչ թե նրա համար որ ես ես և մնացածը երկրում պարզապես գոյատևենք, կամ թուրքը չասի «արա գնա ջուր բեր», այլ նրա համար, որ ես ես երկրում ապրեմ ու ես երկրից ունենամ իմ կտորը իմ 4 պատը , թեկուզ մի կտոր հող, մետրը մետրի վրա, որտեղ մի հատ գոնե խնձորի ծառ տնկեմ ու ուրախանամ: Նրանք զոհվել են, որ ես հողը մերը լինի, ոչ թե հողը մեզ վարձով տան: Վարձով, կներես էլի, ռուսն էլ ինձ հող կտա, ամերիկացին էլ, արաբն էլ, նույնիսկ ազերն ու թուրքը: Ինչով ա ես երկիրը իմ, Չուկի, Վիշապի և մնացածի երկիրը: Մենակ նրանով, որ ստեղ ե՞նք վարձակալությամբ ու ճորտի կարգավիճակով ապրում ու նույնալեզու ե՞նք, կամ մենակ նրա համար, որ մեր պապերի երկիրն ա եղե՞լ: Չէ եղբայր մեր պապերին տվել են 4 պատ, իրանք էլ էդ 4 պատը գնացել արյան գնով պահել են: Իսկ հիմա ի՞նչ են անում: Վաճառում են, հա լավ են անում վաճառում են, ես ձրի ոչինչ չեմ ուզում, բայց թող գինը նենց սահմանեն, որ կարանանք աշխատավարձով առնենք: Բայց էդ անտեր խրամատներն ու բլինդաժները անվճար ա: Հալա հաց ու ջուր էլ են տալիս, քնելու տեղ, հագուստ, զենք: Էդ ո՞նց ա տենց դառնում: Չէ ախպերս թող տեղում որպես հայրենիքի դավաճան գյուլեն գնան, ես չեմ պատրաստվում անկապ տեղը գնամ զոհվեմ: Բա որ ես զոհվեմ իմ ընտանիքի համար ո՞վ ա տան վարձ, հացի փող աշխատելու: Ո՞վ ա պաշտպանելու, ու հոգ տանելու իմ ընտանիքի մասին: Մենակ չասես պետությունը: Տեսանք ոնց երկու զոհված հարազատիս ընտանիքին տերություն արեց: Չեմ ուզում ինձ սենց հայրենիք պետք չի, ես կարամ որտեղ ուզեմ ընդեղ էլ ապրեմ, հյուրի կարգավիճակում եմ ստեղ, հյուրի կարգավիճակում կլինեմ որտեղ ուզենամ:
Հասկանում եմ քեզ ու համոզված եղիր երևի այստեղ չգտնվի մեկը ով քո ասածները ինձանից լավ կարող է ընկալել,ես հասկացա քո խնդիրը ինչումն է կայանում և չեմ կարող վիճել ճիշտ ես ասում,պետությունը ոչ միայն չի պահի քո ընտանիքը այլև երբեք էլ չի հիշի որ այդ ընտանքից հերոս է ծնվել,բայց մի բան հաշվի առ ժամանակները փոխվում են և կլինեն գնահատողներ նրանք հիմա էլ կան բայց էս անարժան շները որոնք այսօր իշխանություն են միայն իրենց գրպանի մասին են մտածում,այդ նրանք են մեղավոր որ այսօր ասում ենք ու՞մ համար կռվենք,իրանց թուլե՞քի:Այսպես չի մնա կփոխվի,ավելի արժանավոր կյանքով ենք ապրելու,մի քիչ ժամանակ է պետք այսօր կանգնած ենք ինքնաոչնչացման եզրին իսկ հայերը միշտ էլ ծայրահեղությունից ծայրահեղություն են,եթե հանկարծ հայը «ես» ի փոխարեն «մենք» ասի ապա աշխարհը մերը կլինի:Մտածի որ սրանց համար չեն կռվել ու զոհվել մեր տղերքը,չ՞է որ սրանք անցողիկ են,իսկ նրանք անմահ են ու միշտ էլ հիշվելու են: