Նախ ասեմ, որ համակարծիք եմ Elmo-ի հետ:
Հայրենասիրության մասին էլ բազմիցս ասել եմ, սերը չպետք է միակողմիանի լինի:
Ինչպես երեխան չի սիրի մորը, որն իրեն 3 օրեկանում հանձնել է մանկատուն ու մոռացել, և հիշում է միայն այն օրերին, երբ փող է պետք, գալիս է ու տանում փող մուրալու, այնպես էլ ես չեմ կարող սիրել այն երկիրը, որն ինձ հիշում է միայն, երբ բյուջեն լցնել է պետք կամ սահմանը պահել:
Հայրենիքս ինձ այնքան է սիրում, որ օդը դեռևս անվճար է, ափսոս առանձնապես շնչելու բան էլ չի: Խմելու ջրի մասին չեմ խոսում, քանի որ այն արդեն վաղուց դարձել է վճարովի:
Էջանիշներ