Մեռնեմ թե մի գրամ տենց բան կա մեջս: Էդ պարզապես դպրոցական տարիքից զոռով սովորացնում են, որ երբ պետք լինի քշեն խրամատ: Ես էդ խրամատում եղել եմ, ինձ հպարտ էի զգում, հիմա հետ եմ դառել ու զզվում եմ ես պետությունից, ենքան եմ զզվում, որ արդեն էդ զզվանքը դառել ա ընդհանուր Հայաստանի նկատմամբ անտարբերություն: Հենց մենակ կարդա իմ գրառումները բանակի վերաբերյալ թեմայում: Ամենաշատը ես էի փորձում համոզել, որ պետք է գնալ պաշտպանել մեր հայրենիքը, որ դա բոլորիս պարտքն է: Բայց հիմա լրիվ համոզվել եմ, հայրենիք չկա: Կա պետություն, որը մենակ վտանգի ժամանակ ա սկսում իրան հայրենիք կոչել: Ես զզվում եմ էդ պետությունից: Էդ հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը պետք ա փոխադարձ լինի: Հայրենիքը մեզ տա տեղ, իրավունք, ազատություն մենք էլ էդ ամեն ինչը արյան գնով պաշտպանենք: Ես հալա ոչ էս երկրում տեղ ունեմ, ոչ իրավունք, ոչ էլ ազատություն: Ինչ էլ ունեմ փողով եմ առնում, իմ ամենօրյա ծանր աշխատանքի գնով:
Էջանիշներ