User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 179 հատից

Թեմա: Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ով է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմիցս գրել եմ ու ասել եմ դրա մասին իմ կարծիքը: Չեմ ալարի հիմա էլ կգրեմ: Հենց պետության վրա կրակում են, պետությունը դառնում ա հայրենիք: Թող գնան նրանք կռվեն, որվքեր ես պետությունում մաս ունեն: Ես չունեմ: Չեմ էլ կարում ունենամ: Մաս ասելով գործարան կամ սեփական հյուրանոց ի նկատի չունեմ: Սովորական բնակարան՝ 4 պատ: Գները սարքել են եսիմ ինչ: Չեն էլ աջակցում, երիտասարդ ընտանիքին զրկել են սեփական բնակարան ունենալու հնարավորությունից, ես գնամ ու՞մ ունեցվածքի համար զոհվեմ: Անտերը մենակ ես երկրի խրամատներում ե՞ն տեղը ուրախ-ուրախ, ու պետք ա նկատել, ավվճար տրամադրում: Իսկ ապրելու համար պետք ա տեղի համար վճարել այնպիսի գումար, որ սկի պրեզիդենտը իրա օրինական աշխատավարձով չի կարա վճարի: Չե ախպեր ջան, ստեղ տուն առնելու տարբերակ չեն տալիս, ես էլ իրանց տունը չեմ պաշտպանում: Իմ համար ի՞նչ տարբերություն ստեղ եմ վարձով ապրում թե ասենք Մոզամբիկում: Ու ինչի պիտի Հայաստանի համար պատերազմեմ, բայց Մոզամբիկի համար՝ ոչ: Թող ռադները քաշեն իրանց օլիգարխների տղերքի հետ գնան կռվեն:
    … Է՜ ախպեր ջան։ Որ բանը հասնի պատերազմին, ապա դու չես էլ հասցնի «վայնենկոմատ»–ում բացատրես, որ դու այս պետության մեջ մաս չունես, անքան արագ քեզ ավտոբուսը կհացնի սահման, որ նույնիսկ տաք գուլպաներդ կմոռանաս այն տանը, որտեղ վարձով ես ապրում… Այնպես որ երկու ճանապարհ ունես՝ կամ շուտափույթ «գրին քարտ» ես շահում, կամ հոգեբանորեն լինում ես միշտ պատրաստ Կարծում եմ դու այդժամ քեզ մենակ չես զգա, ես ու էլի շատերը կլինենք քո կողքին։ Սկզբունքորեն մի շանս կա, եթե ողջ մնանք ու պատերազմի ժամանակ մեզ դրսևորենք որպես հերոսներ՝ արծիվներ, անգղներ, բազեներ. առյուծներ և այլն, ապա պատերազմից հետո հնարավոր է դիրք ու պաշտոն զբաղեցնենք, գեներալներ դառնանք, մարզպետ ու թաղապետ… ի՞նչ իմանաս… կամ էլ քաղբանտարկյալ Իսկ գլոբալ առումով եթե քեզ նման մտածենք, ապա այստեղ շատերս ճորտ ենք, պետության խորթ զավակներ, ծանր հարկերի, թանկ գների, ապօրինության, կեղտի մեջ բանող ստվերներ, մենք նույնիսկ արտոնյալների սեփական գազանանոցների հատակի մետլախը չարժենք, նրանց ջիպերի բանդաժի չափ չկանք, դա այս աշխարհի հի՜ն ավանդույթ դարձած մեծն ու պարադոքսալ անարդարությունն է։

    Հ.Գ. Պատերազմը ամեն զինվորին տալիս է շանս՝ կյանքը և մարդուն նորից վերագնահատելու համար։
    Կներեք օֆֆթոփի համար։
    Si vis pacem, para bellum

  2. #2
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Վիշապ ջան ես Elmo-ի հետ լիովին համամիտ եմ: Ժամանակին հող պահելու խնդիր կար` Արցախը պահել էր պետք այնտեղի հայերի համար, հիմա ու՞մ համար պահենք եթե մեծամասնությունը կամ Երևան են կամ էլ Մոսկվա:
    Իսկ եթե Աստված չանի պատերազմ սկսի, մեկա մեր նմաններն գնալու ու իզուր տեղը փամփուշտի զոհ լինելու, այլ ոչ թե էտ հղփացած լակոտները:

  3. #3
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց մի թե նրանց համար ես կռվելու:Ինձ թվում է սխալ է այն մոտեցումը երբ ասում են որ գնում ենք պորճի լակոտների համար կռվելու,ոչ դա Հայաստանի համար է արվում,քո հողի քո տան,քո ընտանիքի:

    Այսօր ոչ կռվածներին են հարգում ոչ էլ պատերազմի ժամանակ մահացածներին,բայց ով կյանքը տվել է հանուն իր հողի նա միշտ անմահ է մնալու լավ մարդկանց սրտերում իսկ լավ մարդիկ միշտ էլ կան:

  4. #4
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի թե նրանց համար ես կռվելու:Ինձ թվում է սխալ է այն մոտեցումը երբ ասում են որ գնում ենք պորճի լակոտների համար կռվելու,ոչ դա Հայաստանի համար է արվում,քո հողի քո տան,քո ընտանիքի:

    Այսօր ոչ կռվածներին են հարգում ոչ էլ պատերազմի ժամանակ մահացածներին,բայց ով կյանքը տվել է հանուն իր հողի նա միշտ անմահ է մնալու լավ մարդկանց սրտերում իսկ լավ մարդիկ միշտ էլ կան:
    Մեր մեծերը կռվում էին նրա համար, որ Արցախցին ապրի իր հողի վրա, իր պապենական տանը, իսկ նրանց մեծամասնությունը հելել եկել են Երևան, զբաղեցնում են մինիմում բաժնի պետի պաշտոն, իսկ իրանց տղերքն էլ չասեմ:
    Իսկ դու գոնե պատկերացում ունես թե Արցախում հայաստանցիներին ոնց են վերաբերվում? Դե լավ մինիմումն ասեմ ջուրն ու լույսն են կտրում կներես ավել բան չեմ կարա պատմեմ:
    Դե հիմա էսքանից հետո ասա տեսնեմ հանուն ինչի՞ արժի գնալ կռվի:
    Ես հասկացա հանուն պայծառ ապագայի ուղղակի հարցա ծագում թե ում ապագայի

  5. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մեծերը կռվում էին նրա համար, որ Արցախցին ապրի իր հողի վրա, իր պապենական տանը, իսկ նրանց մեծամասնությունը հելել եկել են Երևան, զբաղեցնում են մինիմում բաժնի պետի պաշտոն, իսկ իրանց տղերքն էլ չասեմ:
    Իսկ դու գոնե պատկերացում ունես թե Արցախում հայաստանցիներին ոնց են վերաբերվում? Դե լավ մինիմումն ասեմ ջուրն ու լույսն են կտրում կներես ավել բան չեմ կարա պատմեմ:
    Դե հիմա էսքանից հետո ասա տեսնեմ հանուն ինչի՞ արժի գնալ կռվի:
    Ես հասկացա հանուն պայծառ ապագայի ուղղակի հարցա ծագում թե ում ապագայի
    Ավել բան պետք էլ չի ասես,ես էլ դա գիտեմ ու հաստատ քեզանից առավել եմ գիտակցում,թե ինչի համար են գնացել կռվել և թե հիմա ինչի են արժանացել,բայց ապեր ջան դու անարժան մարդկանց համար չես գնում,թքած իրանց վրա,Մոնթեն հո իրանց համար չէր գնացել,այն տղերքը ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախին հո իրանց համար չնվիրեցի՞ն,նվիրել են իմ,քո,Chuk ի,Dok ի,Lion ի,Elmo ի,Վիշապի,Գաղթականի և մնացած արժանավոր մարդկանց համար որ այսօր մեր հողի վրա կանգնած են ու թուրքը քեզ չի ասում արա գնա մի բաժակ ջուր բեր խմեմ,իսկ մենք երախտապարտ ենք ու չպետք է թողնենք որ արյան գնով պահած հողը հանձնեն:Հանուն քո երեխաների հանուն քո ընտանիքի հանուն քո Հայաստանի ու թքած նրանց վրա ովքեր իմանալով որ Երևանից ես մի բաժակ ջուր չեն տա:

  6. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնթեն հո իրանց համար չէր գնացել,այն տղերքը ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախին հո իրանց համար չնվիրեցի՞ն,նվիրել են իմ,քո,Chuk ի,Dok ի,Lion ի,Elmo ի,Վիշապի,Գաղթականի և մնացած արժանավոր մարդկանց համար որ այսօր մեր հողի վրա կանգնած են ու թուրքը քեզ չի ասում արա գնա մի բաժակ ջուր բեր խմեմ:
    Gayl ջան, եղբայր Ես ծառայել եմ հենց Մոնթեի ստեղծած գնդում: Ես շատ եմ լսել Մոնթեի խորհրդավոր մահվան մասին: Իմ երկու եղբայրները(ոչ հարազատ) զոհվեցին Արցախում բայց ոչ թե նրա համար որ ես ես և մնացածը երկրում պարզապես գոյատևենք, կամ թուրքը չասի «արա գնա ջուր բեր», այլ նրա համար, որ ես ես երկրում ապրեմ ու ես երկրից ունենամ իմ կտորը իմ 4 պատը , թեկուզ մի կտոր հող, մետրը մետրի վրա, որտեղ մի հատ գոնե խնձորի ծառ տնկեմ ու ուրախանամ: Նրանք զոհվել են, որ ես հողը մերը լինի, ոչ թե հողը մեզ վարձով տան: Վարձով, կներես էլի, ռուսն էլ ինձ հող կտա, ամերիկացին էլ, արաբն էլ, նույնիսկ ազերն ու թուրքը: Ինչով ա ես երկիրը իմ, Չուկի, Վիշապի և մնացածի երկիրը: Մենակ նրանով, որ ստեղ ե՞նք վարձակալությամբ ու ճորտի կարգավիճակով ապրում ու նույնալեզու ե՞նք, կամ մենակ նրա համար, որ մեր պապերի երկիրն ա եղե՞լ: Չէ եղբայր մեր պապերին տվել են 4 պատ, իրանք էլ էդ 4 պատը գնացել արյան գնով պահել են: Իսկ հիմա ի՞նչ են անում: Վաճառում են, հա լավ են անում վաճառում են, ես ձրի ոչինչ չեմ ուզում, բայց թող գինը նենց սահմանեն, որ կարանանք աշխատավարձով առնենք: Բայց էդ անտեր խրամատներն ու բլինդաժները անվճար ա: Հալա հաց ու ջուր էլ են տալիս, քնելու տեղ, հագուստ, զենք: Էդ ո՞նց ա տենց դառնում: Չէ ախպերս թող տեղում որպես հայրենիքի դավաճան գյուլեն գնան, ես չեմ պատրաստվում անկապ տեղը գնամ զոհվեմ: Բա որ ես զոհվեմ իմ ընտանիքի համար ո՞վ ա տան վարձ, հացի փող աշխատելու: Ո՞վ ա պաշտպանելու, ու հոգ տանելու իմ ընտանիքի մասին: Մենակ չասես պետությունը: Տեսանք ոնց երկու զոհված հարազատիս ընտանիքին տերություն արեց: Չեմ ուզում ինձ սենց հայրենիք պետք չի, ես կարամ որտեղ ուզեմ ընդեղ էլ ապրեմ, հյուրի կարգավիճակում եմ ստեղ, հյուրի կարգավիճակում կլինեմ որտեղ ուզենամ:
    էսպես չի մնա

  7. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Gayl ջան, եղբայր Ես ծառայել եմ հենց Մոնթեի ստեղծած գնդում: Ես շատ եմ լսել Մոնթեի խորհրդավոր մահվան մասին: Իմ երկու եղբայրները(ոչ հարազատ) զոհվեցին Արցախում բայց ոչ թե նրա համար որ ես ես և մնացածը երկրում պարզապես գոյատևենք, կամ թուրքը չասի «արա գնա ջուր բեր», այլ նրա համար, որ ես ես երկրում ապրեմ ու ես երկրից ունենամ իմ կտորը իմ 4 պատը , թեկուզ մի կտոր հող, մետրը մետրի վրա, որտեղ մի հատ գոնե խնձորի ծառ տնկեմ ու ուրախանամ: Նրանք զոհվել են, որ ես հողը մերը լինի, ոչ թե հողը մեզ վարձով տան: Վարձով, կներես էլի, ռուսն էլ ինձ հող կտա, ամերիկացին էլ, արաբն էլ, նույնիսկ ազերն ու թուրքը: Ինչով ա ես երկիրը իմ, Չուկի, Վիշապի և մնացածի երկիրը: Մենակ նրանով, որ ստեղ ե՞նք վարձակալությամբ ու ճորտի կարգավիճակով ապրում ու նույնալեզու ե՞նք, կամ մենակ նրա համար, որ մեր պապերի երկիրն ա եղե՞լ: Չէ եղբայր մեր պապերին տվել են 4 պատ, իրանք էլ էդ 4 պատը գնացել արյան գնով պահել են: Իսկ հիմա ի՞նչ են անում: Վաճառում են, հա լավ են անում վաճառում են, ես ձրի ոչինչ չեմ ուզում, բայց թող գինը նենց սահմանեն, որ կարանանք աշխատավարձով առնենք: Բայց էդ անտեր խրամատներն ու բլինդաժները անվճար ա: Հալա հաց ու ջուր էլ են տալիս, քնելու տեղ, հագուստ, զենք: Էդ ո՞նց ա տենց դառնում: Չէ ախպերս թող տեղում որպես հայրենիքի դավաճան գյուլեն գնան, ես չեմ պատրաստվում անկապ տեղը գնամ զոհվեմ: Բա որ ես զոհվեմ իմ ընտանիքի համար ո՞վ ա տան վարձ, հացի փող աշխատելու: Ո՞վ ա պաշտպանելու, ու հոգ տանելու իմ ընտանիքի մասին: Մենակ չասես պետությունը: Տեսանք ոնց երկու զոհված հարազատիս ընտանիքին տերություն արեց: Չեմ ուզում ինձ սենց հայրենիք պետք չի, ես կարամ որտեղ ուզեմ ընդեղ էլ ապրեմ, հյուրի կարգավիճակում եմ ստեղ, հյուրի կարգավիճակում կլինեմ որտեղ ուզենամ:
    Հասկանում եմ քեզ ու համոզված եղիր երևի այստեղ չգտնվի մեկը ով քո ասածները ինձանից լավ կարող է ընկալել,ես հասկացա քո խնդիրը ինչումն է կայանում և չեմ կարող վիճել ճիշտ ես ասում,պետությունը ոչ միայն չի պահի քո ընտանիքը այլև երբեք էլ չի հիշի որ այդ ընտանքից հերոս է ծնվել,բայց մի բան հաշվի առ ժամանակները փոխվում են և կլինեն գնահատողներ նրանք հիմա էլ կան բայց էս անարժան շները որոնք այսօր իշխանություն են միայն իրենց գրպանի մասին են մտածում,այդ նրանք են մեղավոր որ այսօր ասում ենք ու՞մ համար կռվենք,իրանց թուլե՞քի:Այսպես չի մնա կփոխվի,ավելի արժանավոր կյանքով ենք ապրելու,մի քիչ ժամանակ է պետք այսօր կանգնած ենք ինքնաոչնչացման եզրին իսկ հայերը միշտ էլ ծայրահեղությունից ծայրահեղություն են,եթե հանկարծ հայը «ես» ի փոխարեն «մենք» ասի ապա աշխարհը մերը կլինի:Մտածի որ սրանց համար չեն կռվել ու զոհվել մեր տղերքը,չ՞է որ սրանք անցողիկ են,իսկ նրանք անմահ են ու միշտ էլ հիշվելու են:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան ես Elmo-ի հետ լիովին համամիտ եմ: Ժամանակին հող պահելու խնդիր կար` Արցախը պահել էր պետք այնտեղի հայերի համար, հիմա ու՞մ համար պահենք եթե մեծամասնությունը կամ Երևան են կամ էլ Մոսկվա:
    Իսկ եթե Աստված չանի պատերազմ սկսի, մեկա մեր նմաններն գնալու ու իզուր տեղը փամփուշտի զոհ լինելու, այլ ոչ թե էտ հղփացած լակոտները:
    «ում համար» – հարցադրումը շատ պարզ պատասխան ունի՝ քե՛զ համար։ Պարզապես պատկերացրու այն սցենարը, որտեղ նման մտածողները ինչ–ինչ ձևերով խուսափում են կռվել, կամ էլ մարտի դաշտում իրենց հոգեբանորեն արդեն պարտված են զգում։ Արդյունքում դիցուք Հայաստանը պարտվում է ընդհուպ մինչև կապիտուլյացիա։ Ինչ ես կարծում, արդյո՞ք դու ոչ մի վնաս չես կրելու։ Ամբողջ դրաման այն է, որ նման ելքի դեպում ամենաշատ վնասը կրելու ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս, իսկ ամենաքիչ վնասը կրելու են արտոնյալները, նրանք հարուստ զապասներ ունեն, թե այստեղ, թե՝ արտերկրում։ Ու եթե նույնսիկ որոշ մարդիկ հաջողացնեն թռնել արտասահման ու քչից շատից դրսևորվել այնտեղ, միևնույն է, նրանք իրենց հետ ողջ կյանում կրելու են պարտվելու, նվաստացման ահավոր հոգեկան ցավը, որը երբեք չի բուժվելու։ Սփույռքահայերի ամեն մի խոսքի մեջ զգացվում է այդ ցավը, չնայած իրենք կարող է և չխոստովանեն։ Հետո պիտի ուրանաս ազգությունդ, քաղաքացիությունդ, ծագումդ, որպեսզի փորձես ազատվել այդ ծանր անլիարժեքության զգացումից։ Դրա համար խորհուրդ կտամ բոլոր նման մտածողներին ցրել իրենց մեջ ցանկացած կասկած «ում համար»–ի վերաբերյալ ու լինել միշտ պատրաստ ավտոմատը վերցնելու ու վազելու առաջ։ Այդ պարագայում ցանկացած կասկած իր մեջ պոտենցիալ դավաճանության տարր է պարունակում, դավաճանություն սեփական անձի նկատմամբ առաջին հերթին։
    Որովհետև անձիդ մեջ այս հողի ու երկրի հետ կապված այնպիսի մասունքներ կան սերտաճած, որ քեզ մորթես էլ, չես կարող դրանցից ազատվել, հիմա գուցե չզգաս, բայց գնա արտասահման ու մի քանի տարի մնա, դրանք կոկորդիդ մեջ կկծկվեն ու կմնան։
    Իսկ անարդարության վերաբերյալ, կամ այն որ պետությանդ ղեկավարները ոչ կոմպետենտ մարդիկ են, ու քաղաքացիական հասարակությունը դեռ չի ձևավորվել, այդ մասին պետք է մտածել խաղաղ ժամանակ ու պայքարել բոլոր տեսակի մոլախոտների դեմ, որպեսզի հետո էլ մեր սերունդների մեջ նմանատիպ կասկածներ չառաջանան, թե «ում համար»։
    Եթե հարց առաջանա, թե սա էմոցիոնալ գրառում է, ու կան լիքը մարդիկ, որոնց համար միևնույն է թե ինչ կլինի, իրենք կարողանում են ցանկացած տեղ էլ ապրել, կարևորը իրենց ապահով զգան, ապա ինչ խոսք, ես դեմ չեմ, բոլորը չի, որ մարդկային ինչ–ինչ արժեքներ ունեն ու պարտադիր չի որ ունենան, կարելի է և դատարկ ու անիմաստ էլ ապրել, ուտել, խմել, զվարճանալ… դա էլ է կյանքի մի ձև… ո՞վ կարող է ասել, որ օրինակ ասենք անձրևաորդերը դժբախտ են
    Si vis pacem, para bellum

  9. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև անձիդ մեջ այս հողի ու երկրի հետ կապված այնպիսի մասունքներ կան սերտաճած, որ քեզ մորթես էլ, չես կարող դրանցից ազատվել, հիմա գուցե չզգաս, բայց գնա արտասահման ու մի քանի տարի մնա, դրանք կոկորդիդ մեջ կկծկվեն ու կմնան։
    Մեռնեմ թե մի գրամ տենց բան կա մեջս: Էդ պարզապես դպրոցական տարիքից զոռով սովորացնում են, որ երբ պետք լինի քշեն խրամատ: Ես էդ խրամատում եղել եմ, ինձ հպարտ էի զգում, հիմա հետ եմ դառել ու զզվում եմ ես պետությունից, ենքան եմ զզվում, որ արդեն էդ զզվանքը դառել ա ընդհանուր Հայաստանի նկատմամբ անտարբերություն: Հենց մենակ կարդա իմ գրառումները բանակի վերաբերյալ թեմայում: Ամենաշատը ես էի փորձում համոզել, որ պետք է գնալ պաշտպանել մեր հայրենիքը, որ դա բոլորիս պարտքն է: Բայց հիմա լրիվ համոզվել եմ, հայրենիք չկա: Կա պետություն, որը մենակ վտանգի ժամանակ ա սկսում իրան հայրենիք կոչել: Ես զզվում եմ էդ պետությունից: Էդ հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը պետք ա փոխադարձ լինի: Հայրենիքը մեզ տա տեղ, իրավունք, ազատություն մենք էլ էդ ամեն ինչը արյան գնով պաշտպանենք: Ես հալա ոչ էս երկրում տեղ ունեմ, ոչ իրավունք, ոչ էլ ազատություն: Ինչ էլ ունեմ փողով եմ առնում, իմ ամենօրյա ծանր աշխատանքի գնով:
    էսպես չի մնա

  10. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնեմ թե մի գրամ տենց բան կա մեջս: Էդ պարզապես դպրոցական տարիքից զոռով սովորացնում են, որ երբ պետք լինի քշեն խրամատ: Ես էդ խրամատում եղել եմ, ինձ հպարտ էի զգում, հիմա հետ եմ դառել ու զզվում եմ ես պետությունից, ենքան եմ զզվում, որ արդեն էդ զզվանքը դառել ա ընդհանուր Հայաստանի նկատմամբ անտարբերություն: Հենց մենակ կարդա իմ գրառումները բանակի վերաբերյալ թեմայում: Ամենաշատը ես էի փորձում համոզել, որ պետք է գնալ պաշտպանել մեր հայրենիքը, որ դա բոլորիս պարտքն է: Բայց հիմա լրիվ համոզվել եմ, հայրենիք չկա: Կա պետություն, որը մենակ վտանգի ժամանակ ա սկսում իրան հայրենիք կոչել: Ես զզվում եմ էդ պետությունից: Էդ հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը պետք ա փոխադարձ լինի: Հայրենիքը մեզ տա տեղ, իրավունք, ազատություն մենք էլ էդ ամեն ինչը արյան գնով պաշտպանենք: Ես հալա ոչ էս երկրում տեղ ունեմ, ոչ իրավունք, ոչ էլ ազատություն: Ինչ էլ ունեմ փողով եմ առնում, իմ ամենօրյա ծանր աշխատանքի գնով:
    Էլմո, որ խորը մտածենք, սա գլոբալ խնդիր է, մարդկությունը ի սկզբանե դասակարգված է շահագործողների ու շահագործվողների։ Մի երկրում ավելի քիչ են շահագործում, մյուսում՝ ավելի շատ, մի տեղ ավելի հարմար է ապրելը, մյուս տեղում քո ասածի պես զզվելդ գալիս է։ Ամեն ինչ հարաբերական է, ու կախված է մարդու անհատական արժեքային համակարգից։ Էլի ասում եմ, ճանապարհները երկուսն են, կամ փախնում ես պրոբլեմներից, կամ փորձում ես դրանք լուծել։ Եթե բախտդ բերի, փախնես ու կարողանաս ինքնադրսևորվել օտար երկրում, ապա գուցե թեթև ապրես (եթե իհարկե կարողանաս մոռանալ, որ գուցե շատերի դասալքության պատճառով երկիրը տանուլ տվեց պատերազմում), իսկ եթե ողջ կյանք ապրես որպես վտարանդի, ոչ քաղաքացիություն կարողանաս ձեռք բերել ոչ՝ նորմալ գործ, ապա այդ պարագայում կսկսես անիծել ոչ թե երկիրդ, այլ բախտիդ։ Եթե էստեղ գործերդ հաջող գնան ու սեփական բնակարան ձեռք բերես, ինչ է սկսելու ես սիրե՞լ այս երկիրը…
    Իսկ քեզ ինչ է, թվում է այլ երկրների գետերով կարագ ու մե՞ղր է հոսում, ամեն տեղ մի կեղտ կա, ամենահարուստ ու ապահովված երկրում էլ հնարավոր է դառնալ բոմժ, իսկ ամենաաղքատ ու անարդար երկրում էլ հնարավոր է ապրել ու իրեն մարդ զգալ, իրականում շատ բան կախված է քեզնից։ Իսկ եթե բախտդ այնպես է դասավորվել, որ պիտի ճարահատյալ գնալ ու կռվել պատերամզում, ապա դա էլ կյանքի յուրահատուկ փորձաշրջան է, պետք է հավեսով անել, նման փորձություններից ավելի լավ է արժանապատվորեն դուրս գալ։ Իմ կարծիքով լավ է ապրել հարազատ երկրում, հարազատ մարդկանց մեջ, ապահով լիարժեք կյանքով, դրան է պետք ձգտել։ Իսկ օտարների մեջ ինչքան էլ լավ ապրես, մեկ է էլի խորթ ես քեզ զգալու, գնա, ապրիր, և կհամոզվես։
    Իսկ խրամատում հեչ պարտադիր չի հպարտություն զգալ, բավարար է զգալ այդ ողջ խաղի էությունը, մարտավարությունը, թե ճակատագիրը ինչ մանևրներ է ու խաղեր է տալիս հասարակ մահկանացուներիս կյանքի հետ, պատերազմի ողջ ազարտը, մի խոսքով հայտնի անեկդոտի պես. Եթե քեզ բռնաբարում են, ու դու ոչ մի կերպ չես կարողանում խուսափել դրանից, ապա թուլացիր ու աշխատիր հաճույք ստանալ
    Si vis pacem, para bellum

  11. #11
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էստեղ գործերդ հաջող գնան ու սեփական բնակարան ձեռք բերես, ինչ է սկսելու ես սիրե՞լ այս երկիրը…
    Իհարկե ոչ: Որովհետև նայելու եմ հազարավոր երիտասարդ ընտանիքների, որոնք անտուն են ու էլի ատելու եմ երկիրը: Ասեմ քեզ հիմա էլ չունեմ բնակարանային խնդիր, որովհետև տան սենց ասած «թաք տղա եմ»: Բայց էդ տունը հորս են տվել, ոչ թե ինձ, իսկ ինքը իրանն արել ու անում ա ես երկրի համար: Կարճ ասած էթնոսը փրկելու համար գուցե և արժե գնալ, բայց ոչ թե հայրենիքի: Մենակ նրա համար, որ ժողովրդին չգան տրորեն: Թե չէ հայրենիք մայրենիք սաղ սուտ ա:

    Ավելացվել է 42 վայրկյան անց
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քեզ բռնաբարում են, ու դու ոչ մի կերպ չես կարողանում խուսափել դրանից, ապա թուլացիր ու աշխատիր հաճույք ստանալ
    Հենց տենց էլ բանակում սովորացնում էի նոր եկած երեխեքին:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 31.10.2008, 13:47: Պատճառ: Գրառման ավելացում
    էսպես չի մնա

  12. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Նախ ասեմ, որ համակարծիք եմ Elmo-ի հետ:
    Հայրենասիրության մասին էլ բազմիցս ասել եմ, սերը չպետք է միակողմիանի լինի:
    Ինչպես երեխան չի սիրի մորը, որն իրեն 3 օրեկանում հանձնել է մանկատուն ու մոռացել, և հիշում է միայն այն օրերին, երբ փող է պետք, գալիս է ու տանում փող մուրալու, այնպես էլ ես չեմ կարող սիրել այն երկիրը, որն ինձ հիշում է միայն, երբ բյուջեն լցնել է պետք կամ սահմանը պահել:

    Հայրենիքս ինձ այնքան է սիրում, որ օդը դեռևս անվճար է, ափսոս առանձնապես շնչելու բան էլ չի: Խմելու ջրի մասին չեմ խոսում, քանի որ այն արդեն վաղուց դարձել է վճարովի:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (15.11.2009)

  14. #13
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Բազմիցս գրել եմ ու ասել եմ դրա մասին իմ կարծիքը: Չեմ ալարի հիմա էլ կգրեմ: Հենց պետության վրա կրակում են, պետությունը դառնում ա հայրենիք: Թող գնան նրանք կռվեն, որվքեր ես պետությունում մաս ունեն: Ես չունեմ: Չեմ էլ կարում ունենամ: Մաս ասելով գործարան կամ սեփական հյուրանոց ի նկատի չունեմ: Սովորական բնակարան՝ 4 պատ: Գները սարքել են եսիմ ինչ: Չեն էլ աջակցում, երիտասարդ ընտանիքին զրկել են սեփական բնակարան ունենալու հնարավորությունից, ես գնամ ու՞մ ունեցվածքի համար զոհվեմ:
    Կներես բայց սա պոպուլիզմ է:
    Հայրենիքը ու պետությունը տարբեր բաներ են:
    Եթե դու գտնում ես որ այս պետությունը հակաժողովրդական է ու չի բխում քո կենսական իրավունքներից ապա պետք է նրան դիմադրել:
    Դիմադրելու տարբեր ձևեր կան: Պարտադիր չի գնալ գոռալ «Լևոն նախագահ», ընդհակառակը կան պայքարի այնպիսի մեթոդներ որ հազար անգամ ավելի արդյունավետ են ու խորքային: Օրինակ մի Խզմալյան իր փոքրիկ ֆիլմով մեծ խմորումներ առաջացրեց այս ապազգային ճահիճի մեջ քան տասնյակ քաղաքական գործիչներ իրենց ամենօրյա ասուլիսներով:

    Այնպես որ պետք չէ այստեղ դասալքային տրամադրություններ սփռել: Չես ընդունում էս դրվածքը պայքարի ձևեր փնտրիր: Չես ուզում փնտրել համակերպվիր: Չես ուզում համակերպվել ու պայքարել մտածիր արտագաղթելու մասին:
    Բայց պետք չի այստեղ այնպիսի քարոզներ կարդալ որոնք վտանգում են իմ ֆիզիկական անվտանգությունը ու իմ երեխաների անվտանգությունը:

    հ.գ. ի դեպ ես այս պետականությունը չեմ համարում հայկական ու ժողովրդական էությամբ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #14
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես բայց սա պոպուլիզմ է:
    Հայրենիքը ու պետությունը տարբեր բաներ են:
    Եթե դու գտնում ես որ այս պետությունը հակաժողովրդական է ու չի բխում քո կենսական իրավունքներից ապա պետք է նրան դիմադրել:
    Դիմադրելու տարբեր ձևեր կան: Պարտադիր չի գնալ գոռալ «Լևոն նախագահ», ընդհակառակը կան պայքարի այնպիսի մեթոդներ որ հազար անգամ ավելի արդյունավետ են ու խորքային: Օրինակ մի Խզմալյան իր փոքրիկ ֆիլմով մեծ խմորումներ առաջացրեց այս ապազգային ճահիճի մեջ քան տասնյակ քաղաքական գործիչներ իրենց ամենօրյա ասուլիսներով:

    Այնպես որ պետք չէ այստեղ դասալքային տրամադրություններ սփռել: Չես ընդունում էս դրվածքը պայքարի ձևեր փնտրիր: Չես ուզում փնտրել համակերպվիր: Չես ուզում համակերպվել ու պայքարել մտածիր արտագաղթելու մասին:
    Բայց պետք չի այստեղ այնպիսի քարոզներ կարդալ որոնք վտանգում են իմ ֆիզիկական անվտանգությունը ու իմ երեխաների անվտանգությունը:

    հ.գ. ի դեպ ես այս պետականությունը չեմ համարում հայկական ու ժողովրդական էությամբ:
    Ապեր ի՞նչ «Լևոն նախագահ»: խի Լևոնը ազատամարտիկներին ենքան լավ ա նայել, որ հիմա գիշերները թարս ե՞ն քնում, որ նախագահ չի: Ոչ մեկն էլ լավ չի նայել, հալա հակառակը առհամարհել են ու առհամարհում են: Ես խոսում եմ նրա մասին, որ մարդը պաշտպանելու բան չունի, որ գնա պաշտպանի: Ես խորապես թքած ունեմ թե նախկին, թե գործող թե ապագա դեռ չհայտված կառավարության վարած քաղաքականության վրա: Բանը նրանում ա, որ պաշտպանելու բան չունենք, մենակ մեր ընտանիքներն ա, որոնց մասին մոռանում են, երբ զինվորը զոհվում ա մարտի դաշտում: Էդ ընտանիքները մնում են անտեր: Դու հասկանում ես եթե գնում ես պաշտպանելու զուտ ընտանիքդ, որը ավելի շատ ես ռիսկի մատնում քո գնալով, էլ խ՞ի ես գնում: Գնում ես թողես անհե՞ր, համոզված լինելով որ իրանց մասին մոռանալու են, ու տեր չեն կանգնելու քեզնից հետո: Են ժամանակ մարդիկ գնացին ու զոհվեցին, ու մտածում էին «ես զոհվեմ էլ, երկիրս շեն կմնա, ու շեն երկրում իմ ընտանիքին նենց լավ կպահեն, որ ես են աշխարհից կնայեմ ու հանգիստ կլինեմ»: Հիմա գնալուց ի՞նչ մտածեմ, ես չեմ դու ես, ինձնից էլ խելոք ես դե ասա:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիքս ինձ այնքան է սիրում, որ օդը դեռևս անվճար է, ափսոս առանձնապես շնչելու բան էլ չի: Խմելու ջրի մասին չեմ խոսում, քանի որ այն արդեն վաղուց դարձել է վճարովի:
    Հալա դու մի հատ գնա արտերկիր ու արի տենանք ո՞րտեղ ա օդը անվճար: Հենց օդանավակայանում օդի փողը պետք ա մուծես:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 31.10.2008, 14:25: Պատճառ: Գրառման ավելացում
    էսպես չի մնա

  16. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Ամեն մեկն ասում է իր կարծիքը, ես էլ կասեմ իմը.
    հայրենիքի համար պայքարելը չի սկսում էն պահից, երբ թուրքի մի 15 տանկ մտնում են Քյալբաջար, հայրենիքի համար պայքարողը ամեն պահ էլ պայքարում ա, իրա սովորելով, իրա հայրենիքից չփախնելով (հիմա Հայաստանից գիտակցաբար չփախչող մարդկանց ես կռվող զինվորներ եմ համարում), իրա զիբիլը աղբարկղը գցելով, ինչու չէ` հնարավորության դեպքում նաև ինչ-որ պորճի լակոտի երկրի եռեսին իրա տեղը ցավոտ ու ճշգրիտ ցույց տալով: Էդ սպառնացողները միշտ էլ կան ու կլինեն, ու ոչ - ոք էլ չի կարող ասել, պատերազմը սկսելուց հետո նրանք իրոք կկռվե՞ն, թե՞ տակները լցրած հաշմանդամ կձևանան: Էնպես որ ամեն մեկն իրա ձևով ա հայրենիքը սիրում ու խղճում եմ էն հայերին, ում համար հայրենիք չկա...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 11.11.2010, 23:36
  2. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.08.2010, 23:58
  3. Միշտ պատրաստ եմ...
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.12.2008, 06:54
  4. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
    Հեղինակ՝ Ճամփորդ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 01.10.2007, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •