Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Անձամբ ես լուրջ չեմ ընդունում նման հարցումները, ինչպես նաև լուրջ չեմ ընդունում մարդկանց վստահեցումները, որ իրենք պատրաստ են կռվելու, որ իրենք մինչև իրենց արյան վերջին կաթիլը պայքարելու են և այլն: Ոչ այն, ոչ էլ այս կողմից արվածին չեմ հավատացել, չեմ հավատում ու չեմ հավատալու: Որովհետև սովորաբար (իհարկե ոչ միշտ) այդպես բարձրագոչ խոսում են պոռոտախոսները, իսկ նրանք, ովքեր իսկապես պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը կռվել իրենց համոզմունքների, սիրո, հայրենիքի համար՝ համեստաբար լռում են:
Միանում եմ ասվածին... Ոչ-ոք չի կարող ասել ինքը մարտի դաշտում ինչպիսինը կլինի, եթե ճի եղել այնտեղ...