ավելի լավ է չհավատալ նման սին բացականչությունների՝ Բաքվի կողմից լսվող..
միշտ էլ գոչել են.. միշտ էլ գոչելու են..
ո՞վ է հաշվել այդ 30%-ը.. ո՞վ է ստուգել ինչ-որ մեկի այդ «հաշվարկը»..
Բաքվում հիմա ահավոր մեծ թիվ է կազմում վերջերս շրջաններից Բաքու տեղափոխվածների քանակը, որոնց, հին քաղաքաբնակները, վերաբերվում են գլխավորապես զզվանքով և համարում են իրենցից ավելի ցածր դաս..
այդ նոր տեղափոխվածները դժվար թե մասնակցեին նման հարցումի և դեռ մի բան էլ պատերազմի կոչեր անեյին..
բնիկ բաքվեցիների համեմատաբար հասուն սերնդի մեծ մասը բավական ջերմ կապերի մեջ է եղել բազում Հայերի հետ և ցավով է նկատում, որ քաղաքը դատարկվել է նրանցից..
ամենօրյա միջոցները՝ Հայերի նկատմամբ ատելություն սերմանող, դրանք հիմնականում Ադրբեջանի լրատվամիջոցներն են, որոնք հաջողությամբ տարածում են գտնում երիտասարդ սերնդի մոտ՝ սահմանելով ուղեղի լվացման նորանոր ռեկորդներ..
իսկ ինչ վերաբերում է Բաքվից դուրս մնացած մնացյալ Ադրբեջանին՝ պետք չէ բոլորին դասել մեկ ընդհանուրի տակ..
«ադրբեջանցի» ազգ գոյություն չունի և չէր կարող ունենալ..
մեր հարևան այդ երկրի տարածքում բնակվում են տասնյակ ազգերի ներկայացուցիչներ, որոնց թվում կան նաև Հայերի նկատմամբ բավական բարեկամական տրամադրվածները.. հենց միայն իրենց «ՈՒդին» կոչողները և Լեզգինները ինչ արժեն..
հ.գ. պատերազմի մասին էլ, եթե, Աստված մի արասցե, այն վերսկսվի՝ կարող ես հանգիստ լինել.. սկզբից Հայերից քչերը կամավորական կգնան կռվելու.. բայց երբ բանը բանից անցնի ու դանակը ոսկորին հասնի, նոր միայն Հայ ազգը կզարթնի, ինչպես դա սովորաբար լինում է, ու ոտքի կկանգնի՝ մոռանալով բոլոր ներքին տարաձայնությունները.. սա 100%![]()






Մեջբերել
Էջանիշներ