Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Դրանք սկի պատմական հայրենիք էլ չունեն: Իսկ մենք ստեղ արդեն 5000 տարի ապրում ենք: Համ էլ իրանց մոտ էդ համակարգը շատ էլ լավ ա զարգացած ընդեղ վարձով ապրելը սովորական ու նույնիսկ անհրաժեշտ երևույթ ա: Ընդեղ ձեռ ա տալիս վարձով ապրելը: Երկիրը մեծ ա , ու անընդհատ կարող ա մարդ տեղափոխվի: ԱՄՆ-ում ապրողները ավելի լավ կբացատրեն տարբերությունը: Համ էլ էդ նույն հիպոթեքը գոնե հասանելի ա ընդեղ, ստեղ սկի էդ էլ հասանելի չի:
Եղբայր դա ԱՄՆ-ում..
բա մնացա՞ծը..
Հատկապես արևմտյան Եվրոպայի երկրներում հազարավոր ընտանիքներ ապրում են վարձով..
երկրներ կան, ուր բնակչության գերակշիռ մասն է վարձով ապրում..
և սա ոչ մեկ տարի, ոչ էլ երկու.. քսան-երեսուն տարով.. եթե ողջ ամբողջ կյանքը..
դա էլ հոմ չի կարելի ասել, թե շատ տարածք ունեն, թող ժողովուրդը տեղաշարժվի..
ո՛չ. ուղղակի սա է այսօրվա իրականությունը.. «զարգացած» աշխարհն այդպես ավելի նպատակահարմար է համարում..
իսկ քո մեջ Հայի արյունն է խոսում ու հոգիդ խռովում, թե ինչպես մարդ կարող է սեփական տուն չունենալ ու սեփական հողի վրա սեփական հողակտոր չունենալ..
հասկանում եմ..
բայց այդ ամենն անցողիկ է..
բոլոր խնդիրներն էլ լուծվող են..
ավելի իրատես եթե լինենք, ինձ թվում է, դու քո աշխատանքով հանգիստ կկարողանաս գնել բավականին տպավորիչ չափսերի մի տուն.. բայց դու, հավանաբար, ուզում ես գնել հենց Երևանում, կամ, առնվազն, ՀՀ կենտրոնական մասերում..
իսկ դա փող է եղբայր..
այսօր համայն Հայությունն է ձգտում դրան..
դե ես էլ, դու էլ, էսօր պարտադրված մեր Երևանյան տունը վաճառելուց լինեյինք՝ թանկ գներով կվաճառեյինք.. դա էլ հոմ պետությունը չի վաճառում.. մենք ենք ավելի թանկ գնահատում, որ գումար ավելի շատ մնա..
կա պահանջարկ՝ ստեղծվում է նաև թանկ առաջարկ..

իսկ ինչ վերաբերում է ում համար կռվելուն..
մեր համար.. իմ ու քո համար.. իմ ու քո երեխաների համար.. իմ ու քո երեխաների հպարտ ապագայի համար..
հարյուրավոր տարիներ Հայը լացելա.. լացելա ու նեղացած երեխու պես սրա նրա դուռը ծեծել, թե եկեք հասեք, մեզի փրկեք, թուրքը եկաց սաղ սրբեց տարավ, մեր աղջիկներին բռնաբարեց, մեզի ստրկացրեց, մեր երկիրն էլ ավերեց..
իսկ էսօր արդեն մենք կարող ենք հանդիպել Հայի բոլորովին մի այլ պատկերի..
թեկուզ չկայացած պետությամբ, բայց էդ իր չկայացած պետության մեջ հպարտ բազմած ու պարզ ճակատով սեղան նստած, թե Հայն էլ կարող է թուրքին հաղթել..

այլ բառերով ասած՝ սա մի սաստիկ բարոյական ուժ է ու վերելք՝ հալածվածի կարգավիճակից հաղթողի կարգավիճակի անցումը.. և սրա պտուղները այսօր հազիվ են նշմարելի, բայց մի բացարձակապես այլ հոգեբանությամբ մեծացող Հայի սերունդը վաղն է դեռ իր արդյունքները ցույց տալու..

ու հանկարծ մի պահ պատկերացրու, որ այդ ամենը ընդամնը մի ակնթարթում վերանա ու մենք կրկին վերածվենք նեղացած ու դռնեդուռ ընկած նեղացած լացող երեխայի..