Արիացի-ի խոսքերից
Ընկեր ջան, հենց ամբողջ խնդիրն էլ էն ա, որ դու առաջին հերթին կշտանալու մասին ես մտածում: Ու դրանից էլ առաջանում են քո բոլոր մնացած պրոբլեմները: Քանի դեռ կշտացած չես, քո համար հայրենիք, ազգ ու նման <<վիրտուալ բաներ>> գոյություն չունեն: Բայց ես, անկեղծ հույս եմ տածում ու ցանկանում եմ, որ դու միշտ կուշտ լինես: Չեմ ուզում քեզ երկար բարակ բաներ բացատրեմ: Քո դիագնոզը գիտեմ ու հետևաբար, քո հետ վիճելը անիմաստ ա: Ու ես գրառում եմ կատարում, ոչ թե քեզ ինչ-որ բան ապացուցելու համար, այլ նրա համար, որ գոնե քո նմանները չշատանան:
Վերջում միայն մի բան ասեմ: Եթե էդքան մտահոգված ես, որ մի օր կարողա երեխայիդ ստիպված լինես բացատրել, թե ինչու են ինչ-որ մարդիկ սոված ու ինչու է աշխարհը էսքան անարդար, իմացիր, որ երեխադ մինչև պետություն, նախագահ, իշխանություն, անշարժ գույքի շուկա ու մնացած նման գաղափարներին ծանոթանալը ու դրանց մասին լսելը, դեռևս օրորոցից <<Արի իմ սոխակ>> ա լսելու ու մի օր կարող ա գա ու քեզ հարցնի. <<Պապ, ինչի մասին ա էս երգը?>> մտածիր, թե ինչ պիտի պատասխանես, որ որդիդ քեզնից գոհ մնա:
Էջանիշներ