ավելի լավ է չհավատալ նման սին բացականչությունների՝ Բաքվի կողմից լսվող..
միշտ էլ գոչել են.. միշտ էլ գոչելու են..
ո՞վ է հաշվել այդ 30%-ը.. ո՞վ է ստուգել ինչ-որ մեկի այդ «հաշվարկը»..
Բաքվում հիմա ահավոր մեծ թիվ է կազմում վերջերս շրջաններից Բաքու տեղափոխվածների քանակը, որոնց, հին քաղաքաբնակները, վերաբերվում են գլխավորապես զզվանքով և համարում են իրենցից ավելի ցածր դաս..
այդ նոր տեղափոխվածները դժվար թե մասնակցեին նման հարցումի և դեռ մի բան էլ պատերազմի կոչեր անեյին..
բնիկ բաքվեցիների համեմատաբար հասուն սերնդի մեծ մասը բավական ջերմ կապերի մեջ է եղել բազում Հայերի հետ և ցավով է նկատում, որ քաղաքը դատարկվել է նրանցից..
ամենօրյա միջոցները՝ Հայերի նկատմամբ ատելություն սերմանող, դրանք հիմնականում Ադրբեջանի լրատվամիջոցներն են, որոնք հաջողությամբ տարածում են գտնում երիտասարդ սերնդի մոտ՝ սահմանելով ուղեղի լվացման նորանոր ռեկորդներ..
իսկ ինչ վերաբերում է Բաքվից դուրս մնացած մնացյալ Ադրբեջանին՝ պետք չէ բոլորին դասել մեկ ընդհանուրի տակ..
«ադրբեջանցի» ազգ գոյություն չունի և չէր կարող ունենալ..
մեր հարևան այդ երկրի տարածքում բնակվում են տասնյակ ազգերի ներկայացուցիչներ, որոնց թվում կան նաև Հայերի նկատմամբ բավական բարեկամական տրամադրվածները.. հենց միայն իրենց «ՈՒդին» կոչողները և Լեզգինները ինչ արժեն..
հ.գ. պատերազմի մասին էլ, եթե, Աստված մի արասցե, այն վերսկսվի՝ կարող ես հանգիստ լինել.. սկզբից Հայերից քչերը կամավորական կգնան կռվելու.. բայց երբ բանը բանից անցնի ու դանակը ոսկորին հասնի, նոր միայն Հայ ազգը կզարթնի, ինչպես դա սովորաբար լինում է, ու ոտքի կկանգնի՝ մոռանալով բոլոր ներքին տարաձայնությունները.. սա 100%![]()






Մեջբերել
… Է՜ ախպեր ջան։ Որ բանը հասնի պատերազմին, ապա դու չես էլ հասցնի «վայնենկոմատ»–ում բացատրես, որ դու այս պետության մեջ մաս չունես, անքան արագ քեզ ավտոբուսը կհացնի սահման, որ նույնիսկ տաք գուլպաներդ կմոռանաս այն տանը, որտեղ վարձով ես ապրում… Այնպես որ երկու ճանապարհ ունես՝ կամ շուտափույթ «գրին քարտ» ես շահում, կամ հոգեբանորեն լինում ես միշտ
Իսկ գլոբալ առումով եթե քեզ նման մտածենք, ապա այստեղ շատերս ճորտ ենք, պետության խորթ զավակներ, ծանր հարկերի, թանկ գների, ապօրինության, կեղտի մեջ բանող ստվերներ, մենք նույնիսկ արտոնյալների սեփական գազանանոցների հատակի մետլախը չարժենք, նրանց ջիպերի բանդաժի չափ չկանք, դա այս աշխարհի հի՜ն ավանդույթ դարձած մեծն ու պարադոքսալ անարդարությունն է։
կներես ավել բան չեմ կարա պատմեմ:
հանուն պայծառ ապագայի


Էջանիշներ