ՈՒտոպիստական երեխայություն է մտածել, թե ռուսները մեզ թուրքերի հետ կարող են մենակ թողնել ու իրենց զորքերը Հայաստանից կհանեն։ Նման պայմաններում ԱՄՆն հաջորդ իսկ օրն էլ իրավիճակը կվերցնի իր ձեռքը ու ոչ մի թուրք էլ ռիսկ չի անի կռիվ կռիվ խաղալ այս տարածաշրջանում։
Անկասկած մանր պրովոկացիա հնարավոր է, բայց այդքանին մենք կարող ենք դիմանալ, այն է մեկ շաբաթ, որից հետո պատերազմ սկսողին ԱՄՆն կսեփականաշնորհի, լինի դա ադրբեջան, որ համարյա զրօ հավանականություն ունի որ նա պատերազմ սկսողէ կամ նույնիսկ Թուրքիան, որ զրոյից միքիչ է ավելի հավանական, որ թուրքերը նման բան իրենց թույլ կտան...
Միակ վտանգը Ռուսների ու Թուրքերի միջև պայմանավորվածությունն է, որից իրական կարող ենք տուժել, որ արդեն մի անգամ 20րդ դարի սկզբում եղել է ու եթե Սարդարապատ չլիներ անկասկած Թուրքերն Ռուսների հետ ոչ միայն նախիջևան այլև ամբողջ հայաստանը կմասնատեին։
Որոշ առումով հայտնի խնջույքի ժամանակ Վանոի ու Վազգենի Քլինտոնի մերը հայհոյանքներում իրականություն կա, նրանք գոնէ իրենց իմացածի սահմաններում դրա պատրաստակամության առկայությունը մեր ազգում զգացել ու դրանում հաոզվել են։ եթե մեզ անելանելի իրավիճակում դնեն, բոլոի մերն էլ, ընտանեկան ալբոմնել «կարծարծենք», իհարկե, ոչ բոլոր ութ միլլիոն հայերով, բայց մի տաս հազարն էլ բավական է, իսկ որ դրա տասնապատիկը կլինի ես անձամբ համոզված եմ։
Մեզանից չեն պահանջում ինչ որ մի կտոր հող, որ մեզ պետք չի բայց իրենց վիզ պետք է, պահանջում են համաձայնվել, որ ոչ թե մենք ԱՆԿԱԽ, ՍԵՓԱԿԱՆ կամքով պիտի որոշենք Արցախում անցուդարձը այլ չգիտես, ով ու չգիտես ինչու։ Կտոր մը հող տալով տնտեսական հողային հարցը չի փակվում, այլ Հայ ժողովրդի համաձայնությունն է ստացվում իր իսկ իրավունքները ԶԻՃԵԼՈՒ պատրաստակամություն։
Այն ինչ պիտի անեն ուրիշները մեր ունեցվածքի ու պետության հետ, լինի դա Արցախ, թե Հայաստան, մենք նույնպես ու ավելին կարող ենք, հանձնելով մենք մեզ դատապարտում ենք ստրկության – հրաժարվում ենք ՏԵՐ լինելուց, ինչը նշանակում է միայն ՍՏՐՈՒԿ լինել։
Եթե մի ազգ պատրաստ չէ իր անկախության համար պատերազմելու, ապա նա արժանի է ոչնչացման....
Էջանիշներ